Definitions containing the research բան : 7153 Results

Ո՞

Etymologies (2)

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։

• ՆՀԲ ո համարում է որ-ից կրճատ ուած։ Justi, Zendsp. 76 ո, ով= զնո. ka, 241 յո՞= զնդ. ya «որ» ձևի տակ։ Տէրվ. Altarm. 3 ո և ով դնում է ոք ռա-ռից ձևացած։ Bopp, Հմմտ. Քերակ. 2, 383 ո=վեդ. kaya, kayasya։ Հիւբշ. Arm. Stud. § 225 կասկածով մեկնում է վերի ձևով։ Bugge, Beitr. 28-29 k2o-ձևից դարձած ge-, որից նախաձայնի անկումով ռ։ Հիւնք. որ բառից։ Դերա-նունների վրայ ընդարձակ տես Meillet MSL 10, 241-271, ո բառի վրայ լատ-կապէս՝ վերի ձևով մեկնուած՝ էջ 267, 282 (նոյնը նաև Meillet JAs 1903 (2). 503-4)։ Հմմտ. նաև Բանասէր, Բազմ. 1897, 590-2։ Bugge, Lуk. Stud. 2, 42


Ստէպ, ստիպոյ, ով, աւ

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ հնխ. steib-արմատից այն ձևերը, որոնք նշանակութեամբ մերձա-ւոր են մեր բառին.-յն. στεἰβω «ոտքի տակ կոխոտել, կոխոտել ամրացնելու համար, ճանապարհը շարունակ յաճախել», στίβος «բանուկ ճանապարհ», στιβαρός «կոխո-տուած, սեղմ, ուժեղ, հաստատուն», στιπτὸ քհաստատուն», լիթ. staibus «ուժեղ, կորո-վի» ևն։ Այս արմատը համարւում է աճաձ Lb-աճականով՝ պարզական stāi-, stelā-«խտանալ, խտացնել» արմատից, որի այլ աճած ձևերն են՝ 1) -bh-աճականով՝ steibh-, որից յն. στῖφος «դէզ» (փոխառութեամբ թրք. istii>Պլ. իստիփ «իրար վրայ խիտ ու կուռ դարսած դէզ»), στιφρός «կոխոտած, սեղմ, խիտ, ուժեղ, հսկայ».-2) -p-աճա-կանով՝ steip-, որից լտ. stipo «սեղմել, խտացնել, դիզել, ճնշել», stipulus «հաստա-տուն», լիթ. stipti «խստանալ», stiprus «ու-ժեղ, կորովի», հհիւս. stifr, անգսք. stif «խիստ», մբգ. steppen «սրածայր մի բանով խթել» (Pokorny 2, 646-8, Boisacq 905-


Փնթի

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։