• ՆՀԲ բոլորը հանում է մատն կամ մօտ ձևից, իսկ մատք թերևս որպէս լտ. mador «խոնաւութիւն, գիշութիւն, թացութիւն»։ Windisch. 23 մատուցա-նել ձևը՝ մատնել, մուծանել, մուտ բա-ռերի հետ՝ ազգակից է դնում լտ. me-dius ձևին։ Մորթման ZDMG 31, 437 մատուցանել=բևեռ. madutini։ Խորե-նացու մար ամատ ձևը ուզելով մեկնել հայերէնով (որովհետև մար հայերէն է), Vetter ենթադրում է որ Խորենացու ժա-մանաև ոռյութիւն ունէր ամատ «եկաւ» բառը (հմմտ. Ամատունիք՝ ըստ Խորե-նացւոյ «եկք»). և այս բառը մեկնում է ամ=սանս. am «երթալ» արմատից՝ ատ կտր. եզ. գ. դէմքի վերջաւորու-թեամբ։ Այս կարծիքը քննելով Հ. Ն. Ա. ևնթառոում է որ ամատ կազմուած է ա կատարեալի յաւելուածով (հմմտ. ե-
• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։