s.

ՍԿՈՒՏԵՂ կամ ՍԿՏԵՂ (ուղղ. եւ սեռ). լծ. յն. եւ լտ. σκυτάλη scutella πίναξ (պնակ). discus. Պնակ ի ձեւ վահանի. սկաւառակ. ափսէ. մաղզմայ.

Տուր ինձ ասէ այսր ի վերայ սկտեղ զգլուխն յովհաննու մկրտչի, եւ բերաւ գլուխն նորա ստկեղբ. (Մտթ. ՟Ժ՟Դ. 8. 11։ Մրկ. ՟Ղ. 25. 28։)

Սկուտեղ արծաթի, եւ ի վերայ սկուտեղն կայր նափորտ. եւ կային շուրջ զծնօտիւք սկուտեղն անթիւ բազմութիւնք։ Եդեալ ի վերայ սկուտեղին։ Ի վերայ արծաթի սկուտեղն. (Փարպ.։)

Վասն ձեւոյ երկրիս ոմանք ասացին, թէ որպէս սկուտեղ է. եւ այլք՝ թէ բոլոր որպէս սկուտեղ է. եւ այլք՝ թէ բոլոր որպէս զգունդ. (Տօնակ.։)

Ձեւացեալ է իբր սկուտեղ. (Շիր.։)

Անձեռոց մատուցանել, կամ սկուտեղ առաջի դնել. (Յհ. կթ.։)

Զոր բարձեալ տարան, սկուտեղամբ տուան. (Գանձ.։)

Ի բաց եդեալ յիւրմէ զսկուտեղն՝ ընթացաւ ի դուռն։ Խորովէր զնա ի տապակ, եւ եդ ի սկըտեղն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ի։)

Որպէս խաղող յայդւոջ վայելչական, եւ ելեալ ի սկուտեղս (կամ ի սկըտեղս) թագաւորին քրիստոսի. (Նար. երգ.։)

Սկուտեղօք ոսկեղինօք եւ արծաթաղինօք. (Մաշտ. ջահկ.։)

Ով խակութեան, յորում սկտեղ ուտէր զմիսն, ի նմա զգլուխ առդնէր. (Բաբիղ. յհ. մկ.։)

Չեդան առաջի նոցա սուրբ սկտեղք. (Եղիշ. ՟Ը։)

Ծաղկակալ սկտեղբն իբր զինուվարեցաւ. (Խոր. ՟Բ. 60։)

Ծաղիկք լինին, զի ի սկտեղս պատուական թագաւորին ելանիցեն. (Ագաթ.։)

Ընծայեցի քեզ սուրբ նշան ի սկտեղս խանթից զտառագծական արտադրութիւնս. (Թէոդոր. խչ.։)

Զարծաթեղէն սկտեղն ետ։ Առ սկտեղն արծաթի, եւ տար ընդ քեզ յարքունիսն։ Տալ ինձ սկտեղբ այսու զգլուխն յովհաննու. (Ճ. ՟Բ.։)

Եւ իբրեւ Սկաւառակ արեգական.

Զայն որ կիզուն բնութիւն՝ ի ներքս ի սկտեղն արգել, սակայն ճառագայթքն արուեստագիտին աստուծոյ անբոլորելի սկուտեղն լցեալ բոլորեն շուրջ զաշխարհաւ. (Փիլ. յովն.։)