paraphernalia, portion, dowry, dower.
Ըստ յն. բռօի՛քս. կամ բռիքս. προΐξ dos. Օժիտ. պաշտատական. վարձանք. ինչք՝ զոր հարսն բերէ ի տանէ ծնողաց իւրոց ի տուն փեսային.
Առաջինն (կին) եբեր պռոյգս։ Եթէ ոչ առնէ կտակ (այրն), որդիրք պռուգօք կնոջն ժառանգեն զնա։ Վասն պռուգաց։ Զոր ինչ բերէ կին ի պռոյգս։ Հաւանի այրն ի պռոյգսն։ Յամենայն աշխարհս ըստ սովորութեան բերեն կանայք զպռոյգսն։ Այր ոք՝ որ առնու կին օրինաւոր պռուգօք։ Այն որ յառնէն ի կինն դարձաւ (պարգեւ), ոչ դրի ի թիւ պռուգացն՝ որ հարսինն է բերք։ Պռոյգս տայ դստերացն՝ եւ տուայր որդւոցն. (Մխ. դտ.։)
Տուայրն՝ որ է վարձ կուսութեանն, զոր փեսայն տայ. եւ հարսն պռոյգս. (Մաշտ. ջահկ.։)
Ա՛ռ սուլտան՝ զայդ քեզ՝ կին արա՛, եւ տամք զմանածկերտ քեզ պռոյգ.. (Ուռհ.։)
• , ի-ա հլ. «օժիտ (աղջկայ կողմից տրուածը փեսին)» Ասոր. դատ. 9. Մխ. դտ. 289, 291. Լմբ. օր. 19. Մաշտ. ջահկ. Ուռհ. 122. գրուած է նաև պռոյք Անսիզք 19, պռեւք Ժմ. յն. որից պռուգել «օժիտով ճոխացնել» Մարթին. Մին. համդ. 133. պռուգած Ասոր. դտ. 54. Մխ. դտ. անպռոյգ Ասոր. դատ. 9. Լմբ. օր. 19. Մխ. դտ.»
• = Յն, προίς, «ροίς, սեռ. προιϰός. նյն, προυϰίν προτϰα «հարսի բերած օժիտը», որից προίζαα-ϑαι «պռուգել, օժիտ տալ». ծագում է πρό «առ, ի» և ἴϰω «գալ» բառերից։-Հիւբշ. 374։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ.
• ԳՒՌ.-Հճ. արիգ «օժիտ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, 198), Մրշ. պռաք «հարսի օժիտ» (Գաբիկեան, Ամէն. տարեց. 1922, 325)։