to see, to look at, to regard, to observe, to examine, to consider, to contemplate, to reflect, to ponder on;
to show or pay regard to.
σκέπτομαι, ὀράω, ἑφοράω, θεωρέω, ὅπτομαι specto, aspicio, aspecto, intueor, contueor, considero, cerno, video οἱκάζω conjicio στοχάζομαι conjecto ἁπείδω prospicio ἁκριβόω diligenter exploro ἑμβατέω, ἰστορέω exploro եւ այլն. Նայել. դիտել. տեսանել. աչօք բացօք կամ մտօք՝ դէմ յանդիման. յառել զաչս. ակնարկել. զննել. լրտեսել. քաջ նշմարել եւ որոշել. (նկատ. լծ. թ. նիյաթ, նիյէթ, դիտումն մտաց. իսկ նկատել աչօք, նազար էթմէք ... պ. նիկեահ քէրտէն .... cf. ԴԻՏԵԼ. պ. տիտեն)
Նկատեսցես քեզ զճանապարհն։ Գնացին նկատել զերկիրն. Գիտէ զառաջինն եւ զհանդերձեալսն նկատել։ Հազիւ նկատեմք զերկրաւորս։ Բաւական լինիցին նկատել զաշխարհս։ Զօրհաս մահուն դէմ յանդիման առ ի դժոխս նկատէին։ Զնա՝ նկատեալ խորհրդով եւ կանխագիտութեամբ աստուծոյ. եւ այլն։
Բժիշկք զերակսն պնդեն, ստոյգ նկատեն զթնդմունսն. (Փիլ. նխ. ՟բ.։)
Ոչ տեսանել ասաց, այլ նկատել. զոր օիրնակ որք զմեծամեծ քաղաքս եւ գեղեցիկս կամեսցին երթալ զննել, նոյնպէս եւ նա բազում իմն փութով զննել, նոյնպէս եւ նա բազում իմն փութով նկատել. (Ոսկ. գղ.։)
Յերկրի մարմինն, եւ ագիքն նկատեն զերկինս. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Միտ եդեալ նկատիցեմ զպէսպէս ազգսն յօրինեալս զարմանագործ արարչութեանն աստուծոյ. (Վեցօր. ՟Ը։)
Մի՛ զտեսանելիս եւեթ նկատէք հաց եւ գինի, այլ զմեծ խորհուրդն՝ որ ծածկեալն է ի մարմնաւոր աչաց տեսութենէ. (Ճշ.։)
Նկատել որսալ զյաջոյութիւն։ Նկատեալ որսացան զաջողութիւն։ Նկատելով զնշոյլս արեգական եւ լուսնի եւ աստեղաց. (Խոր. ՟Ա. 12։ ՟Գ. 50։ եւ Խոր. աշխարհ.։)
Հոգալով զաղքատաց յագումն նկատէին. (Փարպ.։)
Ի նկատեալն գային տեղի. (Պիտ.։)
Ոչ նկատեալ նախ զչարն, որ ի գոյացութիւն իրին էր տեսանել։ Զբովանդակ նկարագիրն փառացն հօր դէմ յանդիման նկատել. (Յհ. կթ.։)
Նկատօղ բարձանց, խորոց բանալի. (Շար.։)
Ոչ ստեցից զոչ գործեցեալսն նկատողին. (նար. հա։)
Զաչս՝ որ զանդունդըս նըկատէ. (Յիսուս որդի.։)
Հրամայեաց երկնից, եւ իջոյց զեղիա. նկատեաց երկրի, եւ վերականգնեաց զմովսէս. (Եփր. այլակերպ.։)
Ի կիր արկ յիս զամենայն մեքենայս՝ զինչ եւ առ միտս քո նկատեսցի. (Ճ. ՟Ա.։)
Գնացին ի տեղին, ուր նկատեցաւ նոցա ի բնակութիւն՝ հրամանաւն աստուծոյ։ Ուրեք ի նկատեալ սահմանէն ոչ խոտթորի. (Վեցօր. ՟Դ. ՟Զ։)