wicked, bad, defective, paltry, wretched, low, vile, sorry;
unseemly, detestable.
κακός, πονηρός malus, malignus σαπρός putris, rancidus φαῦλος pravus αἱσχρός turpis ἅτοπος absurdus ἑλάττων, ἑλάσσων minor εὑτελής vilis, frivolus. (լծ. ռմկ. խո՛ռ, հօռ, հուռ, քուռ. յն. խի՛ռօն) Վատթար. չար. անպիտան. անարգ. ստորին. նուաստ. խոտան. չնչին. խորթ. թերի եւ թիւր. անտեղի. անարժան. գարշ. գէշ. փուճ, վար. պէ՛դ.
Յիշեա՛, զի յոռի է ակն չար. (Սիր. ՟Լ՟Դ. 14։)
Յոռի է քան զայլ արհեստս. (Սահմ. ՟Ա։)
Մի՛ փոխանակեսցես զլաւն ընդ յոռւոյն, եւ մի՛ զյոռին ընդ լաւին։ Յորժամ արբենան, այնժամ զյոռին. (Ղեւտ. ՟Ի՟Է. 10. 12. 33։ Յհ. ՟Բ. 10։)
Յոռեացն եւ անպիտանեաց։ Զյոռի յոռին արտաքս ընկեցին։ Որք մեծամեծ վաստակս կրեցին յանձինս, ի փոքունսն յոռի գտան. (Ոսկ. մտթ.։)
Զլաւն ի յոռեաց ընտրել. (Կանոն.։)
Աստուածատեացք իսկ, եւ յոռիցն թշուառականագոյնք. (Պղատ. օրին. ՟Ը. յն. յոռեացն յոռեգոյնք։)
Յետին եւ յոռի պտուղ (չար զաւակն), անհաւատ եւ պիղծ վարուք. (Մեկն. ղկ.։)
Պատուհասեալք ոչ վասն յոռի ինչ հաւատոյ (յն. ո՛չ վասն չարահաւատութեան), այլ վասն իւղոյն նուազութեան. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Զ։)
Քան զկային, որ ուստի՛ եւ կորզեաց հասկս յոռիս արհամարհանօք. (Եփր. եբր.։)
Ո՛չ է պարտ ընդ քաղցր ջրոյն խառնել զաղին եւ զյոռին։ Կերիցես զյոռին, եւ թողցես զլաւն. (Իսիւք.։ Վրք. հց. ՟Բ. ՟Ե. ՟Թ։)
Զամենայն տեսակս յոռի բանիցն ի միասին խառնեալ՝ անկարգաբար ի նոսին բերի. (Սարգ. յկ. ՟Ը։)
Ի ժամ աղօթիցն յոռի եւ ցոփ մտօք յընդունայն իրս զպաղատանսն ծախէ. (Երզն. մտթ.։)
Զիա՞րդ ոչ էր յոռի (յն. անտեղի), եթէ յայնժամ էր լսելոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)
Ի ձեռն կնոջ հոսեցան ի մեզ յոռիքն. ի ձեռն կնոջ աղբիւրանայ ի մեզ լաւագոյնքն. (Ոսկ. յաւետիս.։)
ՅՈՌԻ. մ. cf. ՅՈՌԱՊԷՍ.
Թէ մի ոք յոռի՛ խօսեցաւ, այլ ամենեքեան իսկ ընդ դսրովութեամբ են. (Սեբեր. ՟Դ։)