to be united, joined, incorporated, identified.
ἐνόομαι, ἔνουμαι unior, adunor, haereo, conjungor, colligor եւ այլն. Մի կամ իբր մի լինել. միաւորիլ. խառնիլ. զօդիլ, շաղկապիլ. զուգիլ. եւ միաբանիլ. յարիլ. յարակցիլ, կա՛մ ֆիզիգապէս, կամ բարոյապէս. մէկ ըլլալ։
Օրինակ ֆիզիգականի.
Որ միացար ի մարմնի անճառապէս ճշմարիտդ աստուած։ Միացեալ բնութեամբ ի յերկուց. (Շար.։) cf. ԲՆՈՒԹԻՒՆ։
Անշփոթ միութեամբ. միացաւ ասէ ի մարմին անշփոթաբար. զի ոչ փոխարկումն եւ ոչ ի բաց բարձումն արար աստուածային կամ մարդկային բնութեանցն, այլ միացոյց զբնութիւնսն. (Խոսր. պտրգ.։)
Ոչ միայն միացաւ ի զանգուած մարմնոյ, այլեւ մարդացաւ։ Մերոյին բնութեամբս միացելով. (Նար. կուս. եւ ձ։ Իսկ ի խորհուրդ երրորդութեան՝ առաւել ասի ի մեզ Միաւորիլ. (զոր տեսցես))
Արիանոսն ասէ. էութեամբ միանալ հօր զորդի՝ ոչ ասեմ ուղիղ ունել. (Աթ. ՟Ը։)
Օրինակք բարոյականի պէսպէս.
Նախարարքն հայոց՝ որ յաջ եւ յահեակ թեւսն էին, ի նա խառնեալ միանային. (Խոր. ՟Բ. 42։)
Յորժամ եկեղեցի հարսնացեալ միանայ ընդ փեսային։ Որ միացար սրբութեամբ ի լոյսն մաքուր որպէս զանմարմին. (Շար.։)
Կապեալ ընդ շնորհիդ ի քեզ միանալ անբաժանելի։ Ընդ հաստողիդ միանալ՝ տէրունի մարմնոյդ ճաշակմամբ։ Միասցի կնիքդ լուսոյ ի գեղ տեսակիս։ Ընդ քեզ միասցուք առմամբ քո շնորհիդ. (Նար. ՟Ի՟Դ. ՟Ծ՟Բ. ՟Կ՟Ե. ՟Ղ՟Գ։)
Présent | |
---|---|
ես | միանամ |
դու | միանաս |
նա | միանայ |
մեք | միանամք |
դուք | միանայք |
նոքա | միանան |
Imparfait | |
---|---|
ես | միանայի |
դու | միանայիր |
նա | միանայր |
մեք | միանայաք |
դուք | միանայիք |
նոքա | միանային |
Aoriste | |
---|---|
ես | միացայ |
դու | միացար |
նա | միացաւ |
մեք | միացաք |
դուք | միացայք |
նոքա | միացան |
Présent | |
---|---|
ես | միանայցեմ |
դու | միանայցես |
նա | միանայցէ |
մեք | միանայցեմք |
դուք | միանայցէք |
նոքա | միանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | միացայց |
դու | միասցիս |
նա | միասցի |
մեք | միասցուք |
դուք | միասջիք |
նոքա | միասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ միանար |
դուք | մի՛ միանայք |
Impératif | |
---|---|
դու | միացի՛ր |
դուք | միացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | միասջի՛ր |
դուք | միասջի՛ք |