adj.

ԾԱԿՈՏԿԵԱՆ ԾԱԿՈՏԿԷՆ. Ծակոտ. բազմածակ. ծակ ծակ.

Գուբս ծակոտկեանս. (Սեբեր. ՟Գ։ Լծ. կոչ. ձ։)

Ջրհորս ծակոտկէնս. (Ոսկ. հռ.։ Լծ. նար.։)

Մի՛ ծակոտկէն, եւ մի՛ քչքչեալ ունիցիմք զառագաստն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Եւ արարեալ ծակոտկէն՝ արկանէ ջուր ի ներքս. (Վրդն. սղ.։)

s.

ԾԱԿՈՏԿԷՆ. գ. Ազգ հալուէի, որ կարծի լինել խեցեմորթ անուշահոտ, իբր Եղունգն, կամ Կնդրուկ երեւելի (այսինքն թափանցիկ) ասացեալ ի սուրբ գիրս.

Գոհարք հալուէից, ժեռածոր, ծակոտկէն. (Խորեն. աշխարհ։ Վրդն. ծն.։)

Կամ ազգ ականց ինչ պատուհականաց.

Զդրունս յաւանս վանեայս, ակիւղաս ասէ, յականս ծակոտկէնս ... (կամ) ի տախտակս վանեալս. (Ոսկ. ես.։)