va.

to mix, to mingle, to blend;
to join, to incorporate, to unite;
to combine, to amalgamate;
to confound, to confuse, to perplex;
to mix up, to season;
to intermix, to intermingle;
to intertwine, to interweave;
to adulterate, to taint, to tinge;
— բարեկամութիւն, to knit in friendship;
սէր —, to fall in love with;
— զկերակուրս, to lay the cloth, to spread the table, to serve up;
— զօղս ընդ ճարմանդս, to button;
to buckle;
to unite;
— զձեռն իւր ընդ ձեռն ընկերի, to take one another by the hand;
խելս —, to exert all one's powers of ingenuity;
— ի ծով, to sail in the open sea;
զխորս —, to swim in the sea;
— զանձն, to meddle, to intermeddle, to interfere, to interpose, to intrude.

ն.

κεραννύω, συγκεράννυμι, μίσγω , μίγνυμι, ἑπιμίγνυμι misceo, commisceo, immisceo ζυγόω, συζευγνύω, συνάπτω copulo, conjungo συμπλέκω complico, connecto եւ այլն. (լծ. յն. քէռաննի՛օ. թ. քառըշտըրմագ ). Ընդ միմեանս յարել զհիւթս, միացուցանել, զանգել, բաղադրել, շփոթել, եւ Լնուլ կամ արկանել զըմպելին յըմպանակն.

Խառնեաց ի խառնարանս զգինի իւր։ արբէ՛քզգինի իմ, զոր խառնեցի ձեզ։ Խառնեն զցքին։ Եւ զգինիդ խառնեալդիցես։ Զբաժակն որով խառնեցեն, խառնեցէ՛ք դմա կրկին։ Տէր խառնեաց նոցա ոգի մոլորութեան(որպէսզըմպելի)։ Զոր օրինակ զջուր ընդ գինի ոք խառնէ։ Գինի ընդ լեղի խառնեալ։ Որոց զարիւնն խառնեաց զպիղատոս ընդ զոհս նոցա։ Որպէս ծով ապակեղէն խառնեալ հրով.եւ այլն։

Իսկ յասելն.

Խառնեաց նմա բոռս փոխինդ։ Արկջիք առաջի նորա ի փոխնդոցն խառնելոց. (Հռութ. ՟Բ. 14. 16.) յն. կուտակեալ իբրեւ զբլուր։

Խառնելով զկաթն ստեանցն ընդ արեան մանկանց. (Նար. ՟Ղ՟Գ։)

ԽԱՌՆԵԼ. Յարել զիր ընդ իր. անխտիր միացուցանել.

Զատանէր իւր հօտս առանձինն, ւ ոչ խառնէր զնոսա ի խաչինս լաբանու։ Խառնեցարուք ի տէր իմ արքայ ասորեստանեայց, կամ ընդ տեառն իմում արքայի.եւ այլն։

Նրիւն ընդ արիւնս խառնեն.եւ այլն։

Կամ Կցել. յարակցել. զուդել. զօդել. աբուցանել. ընդելուզանել.

Խառնեսցես զփեղկսն ի միասին։ Խառնեսցես զօղսն ընդ ճարմանդսն։ Չափ երկրորդ պարսպին. որ ելանէր եւ խառնէր յանկիւնս աշտարակին։ Թեւք խառնեալ ընդ միմեանս։ Չափեաց զկողմանստանն խառնեալ։ Յաշխարհամար խառնել։ Զայն աւուրս եւս խառնել ի տօն տարեկանաց. եւ այլն։

Սքանչելիս ընդ սքանչելիս խառնէ, նշան ընդ նշանս խառնէ (աւետարանիչն), զի հաւատք աճեսցեն առ մարդիկ. (Երզն. մտթ.։)

Ընդ կառաչելն ապա մի մի բան խառնելովն եւ այլն. (Բուզ. ՟Զ. 10։)

ԽԱՌՆԵԼ. Միաւորել անշփոթ. Միացուցանել կամ բաղկացուցանե առանց այլայլութեան մասանց. որ ըստ յն. եւ լտ. ասի նաեւ զուգել կամ զօդել.

Էական բնութիւն բանին խառնեալ անշփոթ ի մեր բնութիւն. (Շար.։)

Խառնեաց միացոյց ընկղմեաց զմարմինն յաստուածութեան իւրում. (Ագաթ.։)

Խառնին եւ միանան անճառաբար, եւ ոչ շփոթին ի միմեանց. (Շ. թղթ.։)

Խառնեաց յանխառն աստուածութիւն իւր. (Ագաթ.։)

Եւտիքէսն յիմարաբար բարբառի. ասէ, ոչ ինչ խառնեաց ի կուսէն յանխառն աստուածութիւնն. (Յհ. իմ. երեւ.։)

Յօրինակ քո անախտ միութեամբ ընդ մեզ խառնելոյ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Որ ընդ հողեղէն բնութեան մերոյ խառնեցեր զբանական հոգիս. (Շար.։)

Հոգւով իմանալեաւ խառնեցեր. (Նար. ՟Ե։)

Աստուած խառնեաց զմարմինն. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Բ. 24։) cf. ՇԱՐԱԴՐԵԼ։

ԽԱՌՆԵԼ. Որպէս Բաղադրել այլայլութեամբ մասանց զբոլոր ինչ. զանգանել. ձուլել. բարեխառնել.

Չորեքնիւթեայ բնութեամբ խառնեալ, շաղկապ ըզշունչն ի մէջ եդեալ. (Շար.։)

Մարդոյ մարմին ի չորից տարերց խառնեալ է. (Եզնիկ.։)

ԽԱՌՆԵԼ. Յարակցել բարոյապէս. միաբանել. առընթեր կամ ի մի կարգ դասաւորել, վերածել, կապել սիրով.

Խառնել զմեզ ընդ աստուած, կամ զկամս մեր ընդ կամս աստուծոյ, կամ զսէր մեր ընդ աստուծոյ. (Լմբ. սղ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ը։ Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Ընդ նմա բարեկամութիւն խառնել. (Սեբեր. ՟Բ։)

Խառնել կամ խառնիլ ի գունդն քրիստոսի, կամ ի թիւ արդարոց, կամ ի սուրբ գառինս, կամ ի գունդ հրեշտակաց, կամ ընդ երկնային զօրութիւնս. (Ագաթ.։ Եղիշ.։ Շ. թղթ.։ Շար.։)

կր.

ԽԱՌՆԵԼ. Մուծանել. մխել. վարել. տալ, առնել, եւ այլն. կր. միջամուխ լինել. Յարձակիլ. խօթել, խօթուիլ.

Մի՛ խառնեսցէ զնաւ ի ծովն, կամ յանապատ. (Վեցօր. ՟Զ. ՟Է.։ Շիր.։)

Տալ սմա մասն կենդանութեան, եւ մանաւանդ ասնուլ զմեռեալն, եւ խառնել ի կենդանութիւնն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Զանսահման սրտին կամսն խառնեցի յամենայն հեշտութիւնս. (Լմբ. ժղ.։)

Ընդ բաժինս աւարին խառնէին։ Եկին խառնեցան ընդ աւար, ընդ կապուտ։ Զբանսն ասաց, եւ անդէնխառնեցաւ յարձակեցաւ ի վերայ բաքիդեայ. (՟Բ. Մակ. ՟Ը. 28։ ՟Ա. Մակ. ՟Է. 47։ ՟Թ. 46։)

ԽԱՌՆԻԼ. Բախիլ պատերազմաւ. զմիմեամբք ելեալ խուռնյարձակմամբք.

Նյլազգիքն եկին հասին եւխառնեցան ի հովիտս։ Եղեւ պատերազմն խառնեալ. (՟Բ. Թագ. ՟Ե. 18։ ՟Ա. Մակ. ՟Թ. 13։)

Ի խառնել երկոցունց կողմանց յերկուս ճեղքէ զամբոխ թշնամեացն. (Խոր. ՟Բ. 82։)

ԽԱՌՆԻԼ. Յարիլ կամ կապիլ սիրով. հաղորդակից լինել. ոգեխառնիլ.

Գալ խառնիլ ի կարգ քրիստոնէութեան. (Եղիշ.։)

Մի խառնել ընդ նեստորականս. (Արծր.։)

Գային եւխառնէին ընդ մեզ. (Եւս. պտմ.։)

Խառնի յեկեղեցի աստուծոյ. (Յհ. իմ. ատ.։)

Եկեղեցին հեթանոսաց եւ հրէից, որ քրնստոսիւ առ միմեանս խառնեցան. (Շ. ՟ա. պ. ՟Ի՟Բ։)

Յօգակապութեամբ սիրոյն ընդ միմեանս խառնեալք. (Լմբ. պտրգ.։)

Այս հիւթականութիւն օրհնութեան ձիթոյս, յորում սուրբ երրորդութիւնդ խառնեցեալ միաւորի. (Նար. ՟Ղ՟Գ։)

ԽԱՌՆԻԼ. Խառնակիլ. զուգիլ ըստ մարմնոյ. գիտել.

ԿՈյս՝ ընդ որում ոչ այլ խառնեցաւ. (Փիլ. քհ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բարեխառնեմ, եցի

Երկախառնեմ, եցի

Զուգախառնեմ, եցի

Ընդխառնեմ, եցի

Շարախառնեմ, եցի

Ջրախառնեմ, եցի

Voir tout