va.

toround;
to crown, to finish;
to environ, to surround, to begird;
to bring together.

ն.

πλέκω plico, plecto, contorqueo Ոլորել բոլորաձեւ. բոլորակ կազմել. հիւսել. բոլրել, պլորել, հուսել.

Բոլորեալ պսակ ի փչոց՝ եդին ի գլուխ նորա. (Մտթ. ՟Ի՟Է. 29։)

Պայծառագոյն բոլորէ քեզ զպսակն. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ եւս եւ Ժմ.։ Շար.։)

Որպէս պղպջակք, որք փչեալ բոլորին օդով, եւ առնուն կերպարանս ըստ օրինակի գմբեթաց. (Շիր.։)

Եւ περικυκλόω circumcingo Շուրջ պատել.

Բոլորեսցի շուրջանակի յընտիր ընտիր վիմաց. (Երեմ. ՟Լ՟Ա. 39։)

Յերկնից յերկիր ծաւալին, եւ զսուրբ սեղանովն բոլորեսցին. (Մանդ. ՟Ա։)

Երկնայինք յերկիր իջեալ՝ զսրբարար սեղանովն բոլորին. (Խոսր. պտրգ.։)

Զաստուածային զգերեզմանաւն բոլորեալ՝ դասք հրեշտակաց. (Շար.։)

Հողմով խառնեալ՝ շուրջ գան բոլորեալ զերկրաւս. (Շիր.։)

Եւ Ամփոփել. հաւաքել. բովանդակել ի մի վայր.

Բանակեցան, բոլորեցան. (Եղիշ. ՟Գ։)

Ի սեղանն փրկութեան շուրջ զինքեամբ բոլորէ զնոսա. (Արշ.։)

Զանդրանկացն բոյլ ի միում խմբի բոլորեաց. (Նար. խչ.։)

Զամենայն կամսդ եւ զմիտսդ բոլորեա՛. (Լմբ. սղ.։)

Եւ Անթերի զբոլորն կատարել. աւարտել իբրեւ զբոլորակ լրացեալ, կամ միաբան. բովանդակել. գլխաւորել. կր. լրանալ.

Արարեր զերկուս լուսաւորս, առ ի բոլորել զժամանակս։ Արեգակն բոլորէ զտարին. (Ագաթ.։ Վրդն. ել.։)

Առ նա զկատարեալ հաւատս բոլորեցին. (Լմբ. պտրգ.։)

Օրհնութիւնս բոլորել։ Ի նոյն աւարտումն բոլորեալ. (Եղիշ. միանձն. եւ Եղիշ. դտ.։)

Լուսինն ի հնգետասան օրն բոլորի, եւ ապա փլանայ. (Տօնակ.։)

Յաւէժանան մինչեւ ի բոլորելեացս յանկումն. այսինքն ցկատարած աշխարհի. (Պիտ.։)

Վասն բոլորելոյ երեսաց բանիս այսորիկ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 20.) յն. շուրջ գալոյ, կամ շրջելոյ. եբր. պատելոյ, եւ այլն. այսինքն զի բոլորեսցի դարձուածով իւիք։