va.

to utter, to pronounce.

ն.

ἑκφέρω effero, educo, praebeo, produco Արտաքս բերել. վերածել. ի դուրս հանել. յառաջ բերել. ընծայել. արտադրել. տալ.

Զնախաստեղծն արտաբերեաց ի դժխոց. (Զքր. կթ.։)

Զգոչումն արտաբերելով. (Սհկ. կթ. արմաւ.։)

Ի սահեցմանէ հոսանուտ բնութես արտաբերելով ի նպատակ վեհագունիցն. (Աթ. ի ստեփ.։)

Յանքոյթն արտաբերելաց խաղաղութիւն։ Յանակնկնալս կենաց վհէ արտաբերել ի լոյս անձկալի։ Մի՛ արտաբերե զէութիւն պաղոյն. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ը։)

Զչարութեան օրինակս արտաբերել. (Ոսկ. յհ. ՟Բ. 31։)

Ոչ եթէ ամենայն հոգւոյ յԱստուծոյ ուրախութիւն արտաբերի, այլ որ բազում անգամ զմեղս իւր լացեալ է զօրութեամբ. (Մաշկ.։)

ԱՐՏԱԲԵՐԵԼ. Յինքեան բերել.

Արտաբերեցեր զյաւիտենական արդարութիւն. (Թէոդոր. խչ.։)

Միայն ի շառաչմանէ քարի զի վայրս իւրս արտաբերէ վախճան (գողիադ). (Պիտ.։)

ԱՐՏԱԲԵՐԵԼ. Ընդարձակել. տարածել.

Ձեռնարկութիւն այնոցիկ ըստ այսմ օրինակի արտաբերի։ Եւ այսոքիկ յանբաւս արտաբերին։ Նմանապէս եւ այս յանհունս արտաբերի. (Պիտ.։)

ԱՐՏԱԲԵՐԵԼ ԶԲԱՆ. ἑκφέρω, προφέρω pronuncio, profero Բարբառել լեզուաւ, խօսել. ասել. ճառել. հնչել.

Որ արտաբերեալ լինի բանս (ի չափահասից)։ Երկար տառիւք արտաբերիցի, որպիսի՝ մովսէս՛. (Փիլ. լին. ՟Դ. 108։ Թր. քեր.։)

Ոմն ամենիմաստուն արտաբերեաց բանիւ, զհաւատարիմ բարեկամս դեղ ասելով կենաց։ Արտաբերելով զօրաւորագոյն խրատ։ Արտաբերեալ յայտնեաց։ Վասն զպատշաճն արտաբերելոյ զամբաստանութեանցն բամբասանս. (Պիտ.։)

Զմեկնութիւն այսպիսեաց իւրոց տանջանաց ինքն ի պատասխանիսն արտաբերէ. (Սարկ. լուս.։)