injustice, iniquity;
injury, wrong, offence, affront;
trespass;
oppression.
ἁδικία, ἁδίκημα. injstitia, iniquitas, injuria. Պակասութիւն իրաւանց եւ արդարութեան. անիրաւ գոլն. եւ անիրաւ ինչ, զրկանք. չարիք. անօրէնութիւն. ատալէթսիզլիք. զուլմ. ճէվր.
Լցաւ երկիր անիրաւութեամբ։ Կատարաեցին զանիրաւութիւն ի կամաց իւրեանց։ Բառնայ զանօրէնութիւնս եւ զանիրաւութիւնս եւ զմեղս։ Ածէ զանիրաւութիւնս հարց որդւոց՝ եւ յորդիս որդւոց։ Ոչ գոյ ի դատասատնի նորա անիրաւութիւն։ Ոչ գտաւ յիս անիրաւութիւն։ Զանիրաւութիւն խորհեցաւ ի լեզուի իւրում։ Երկիւղ Տեառն ատեայ զանիրաւութիւն։ Ի բաց կացէք յինէն ամենայն մշակքդ անիրաւութեան։ Անիրաւութիւն, կամ խարդախութիւն չարեաց։ Զի՞նչ գտին յիս անիրաւութիւն։ Անիրաւութիւն է այդ։ Խօսին զարդարոյ զանիրաւութիւն. եւ այլն։
Այսպիսի են բարք չարագործաց՝ զիրաւունսն անիրաւութիւն ասել. (Եզնիկ.։)
Իրաւանցն կշիռ պակասեալ, եւ անիրաւութիւնն իսկոյն զօրացեալ. (Նար.։)
Ամենայն չարեաց ե՛ւ բանիւ եւ գործով՝ անիրաւութիւն է անուն. (Շ. մտթ.։)
Խոտորեալք ի յարդարութեանն ուղեղ շաւղաց մարդիկ՝ զսա գտին գործի անիրաւութեան. (Պիտ.։)
Ո՛չ ըստ իրաւանց եւ ո՛չ ըստ անիրաւութեանց պարտ է զինքն ի բաց բառնալ ումեք. այս ինքն ոչ պատճառաւ եւ ոչ անպատճառաւ անձնասպան լինել. (Սահմ. ՟Թ։)
ԱՆԻՐԱՒՈՒԹԵԱՄԲ. ἁδίκως. injuste. Յանիրաւի. անիրաւաբար.
Խոտորէիք զսիրտ արդարոյն անիրաւութեամբ. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 22։ Իսկ Հռ. ՟Ա. 18։)
Որք զճշմարտութիւնն Աստուծոյ անիրաւութեամբ ունին. յն. յանիրաւութեան։
Ոչ եթէ անիրաւութեամբ ինչ յաղթել ջանամք, այլ իրաւամբք զճշմարիտն ուսանել. (Եզնիկ.։)
Եւ ոչ անիրաւութեամբ արդարանալ՝ որպէս վիճաբան. (Շ. թղթ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | անիրաւութիւն | անիրաւութիւնք |
accusatif | անիրաւութիւն | անիրաւութիւնս |
génitif | անիրաւութեան | անիրաւութեանց |
locatif | անիրաւութեան | անիրաւութիւնս |
datif | անիրաւութեան | անիրաւութեանց |
ablatif | անիրաւութենէ | անիրաւութեանց |
instrumental | անիրաւութեամբ | անիրաւութեամբք |