to provide, to store;
cf. Համբարեմ.
ԱՄԲԱՐԵՄ որ եւ ՀԱՄԲԱՐԵԼ. ἁποτίθημι depono, repono Մթերել յամբարս, ժողովել, դնել ի պահեստի. շտեմարանել. ամփոփել. գանձել. դիզել, պահել. դիզել. պահել. տեվշիւրմէք. եըզմագ.
Զի՞նչ ամբարեցից (կամ համբարեցից) ի նոսա. (Յովէլ. ՟Ա. 18։)
Ամբարեմք զսոսա ի շտեմարանս մտաց ձերոց։ Որ ի ներքս յորովայնի ունի աղբիւր ամբարեալ, ոչ ծարաւեսցի երբէք։ Որպէս պարտականս հատուցանեն, եւ ոչ երախտիս ամբարեն առ բարեգործօղն. (Ոսկ. յհ.։)
Զօգտակարսն ի մեզ ամբարեն. (Յճխ.։)
Ամբարեսցուք պաշար այնր ճանապարհին. (Սարգ.։)
Զվերջին թշուառութեանցն ամբարեն կորուստ. (Պիտ.։)
Մի՛ ամբարեր զկորստեանցն. (Նար.։)
Իյայնցանէ մի՛ ամբարեսցէ կերակուր տան իւր։ Զանձին իւրոյ աշխատութիւն ոչ հասարակաց եկեղեցւոյն, այլ իւր միայն ամբարիցէ։ Ի մարմնոցդ աշխատութենէ հոգւոցդ ամբարել գանձ. (Շ. թղթ. եւ Շ. ընդհ.։)
Յիւր լսելիսն զպիղծ հայհոյութիւնսն ամբարեալ. (Յհ. կթ.։)
Ամբարեալ կան. (Արշ. ՟Ժ՟Բ։)
Ամբարեալ պահի. (Զքր. կթ.։)
Տիեզերք երկրի ամբարեալ ի նոսա գոյիւքն. (Լմբ. սղ.։)
Կր. որպէս փոխադրիլ. μετατίθημι. transferor, migro
Ի ցնծալի կայանն օդագնաց լինելով ամբարեցաւ (Եղիա). (Պիտ.։)
Սրով գլուխն հատեալ, այսպէս առ Քրիստոս ամբարի. (Ածաբ. ի կիպր.։)
Այսպէս ամբարեցաւ երանելի մայրն, եւ հանգեաւ ի Քրիստոս. (Ճ. ՟Ա.։)
Յորժամ ի կատարեալ հասակն ամբարեցաւ. (Ճ. ՟Բ.։)