cf. Աղտեղացուցանեմ.
cf. ԱՂՏԵՂԱՑՈՒՑԱՆԵՄ. ըստ ամենայն առման։ Իսկ կր. իբր ձ. cf. ԱՂՏԵՂԱՆԱՄ. μολύνω, ἑμμολίνω, σπιλέω եւ այլն.
Ոչ է իմ աղտեղեալ զանուն իմ եւ զանուն հօր իմոյ։ Եւ զպատմուճանն որ ի մարմնոյն իցէ աղտեղեալ. (Տոբ. ՟Գ. 17։ Յուդ. 23։)
Տեսին զսրբութիւնսն աւերեալ, եւ զսեղանսն աղտեղեալ. (Ա. Մակ. ՟Դ. 38։)
Զգիրս հայհոյեցին, եւ զճշմարիտն ոչ իմացեալք՝ աղտեղեցին զգիրն. (Փիլ. սամփս.։)
Զսրբութիւն մեր աղտեղեցաք. (Սարգ. յկ. ՟Ե։)
Եթէ միով իւիք աղտեղեսցի, ոչ կարասցէ ունել զանաղտութիւնն. (Նիւս. կուս.։)
Աղտեղեալ զկրակն՝ զձեզ առ անմիտս ունէին. (Փարպ.։)
Ընդէ՞ր զտանողացդ ոտից սրբութիւն ճանապարհաւն ժանդից աղտեղեր (այս ինքն աղտեղեցեր)։ Աղտեղեալ գունով զազրութեան։ Ոչ աղտեղիլ յուրուական ինչ պղծութենէ. (Նար. ՟Խ՟Զ. ՟Ի՟Ա. ՟Ղ՟Գ։)