Your research : 2 Results for սնդուկ

Սնդուկ

cf. Արկղ.

• = Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։

• ԳՒՌ.-Ախց. Կր. սնտուկ. Տփ. սնդուկ, զանդուկ (վերջինը վրացերէնից փոխառեալ), Ալշ. Երև. Հմշ. Մշ. Սեբ. Սչ. Տիգ. սնդուգ, Ննխ. Պլ. Ռ. սունդուգ, Հճ. սmնդուգ, Սվեդ. սնդէօգ, Զթ. սօնդօգ, սօնդոգ. նոր փոխա-ռութեամբ թուրքերէնից՝ Ղրբ. Ջղ. սանդուղ, Շմ. սանդուխ։-Կայ նաև սնդխտել Խ. Վն. «պահել», որ թրք. sandəx (գւռ.) ձևից է ձգլ։


Արկղ, կեղաց

s.

chest;
caisson;
trunk, box;
դնել յարկեղ, to pack up, to put in a chest;
հանել յարկեղէ, to unpack.

• (-կեղ, -ղաց) «սնտուկ, պահա-րան. 2. դրամի գանձանակ. 3. մեռելների ոսկորները պահելու սնդուկ» ՍԳր. Ագաթ. Կորիւն. որից արկղակերտ Եւս. քր. արկղա-գործ Ագաթ. արկղիկ Պտմ. աղէքս. դրա-մարկղ, արկղակալ (նոր բառեր)։

• = Ժողովրդական լտ. arcla բառից, որի գրականն է arcula, իսկ այս էլ նուաղականն է arca «սնդուկ, արկղ, դրամի գանձանակ, մեռելի դագաղ, հագուստի պահարան» բա-ռի, որ ծագում է arceo «պահել, պարփակել ևն» բայից, որի հայերէն լծորդն է արդեշ (տե՛ս այս բառը)։ Նոյնին է պատկանում նաև լտ. arx, arcis, որ տե՛ս արկ «աւան» բա-ռի տակ. լատին բառը փոխառութեամբ տա-րածուած է ամէն կողմ. հմմտ. ֆրանս. arche «Նոյի տապանը» (նոյն իմաստով գտնում ենք պահուած մեր արկղակերտ բառի մէջ որ Նոյի տապանի համար է ասուած). իտալ. arcella, անգլ. ark, կորն. և գալլ. arch, բրըտ. arc'h, հիռլ. arc, arg, գոթ. arka, հիսլ. ork, հբգ. archha, archa, arahha, մբգ. arke, գերմ. Arche, անգլոսք. örk, շվէդ. ark, հպրուս. arkan, հսլ. raka, račica, չեխ. ra-kev, բոհեմ. irakli, լապ. arkko, ֆինն. arkku, յն. ἂρϰλα ևն։