va.

to warehouse, to store up, to house, to cellar;
to treasure up;
to lay or put by, to preserve.

ն.

ταμιεύω repono, recondo ἁποτίθημι depono διαταμιεύω in penu custodio. Ամփոփել իբրեւ ի շտեմարան. ամբարել. մթերել. ժողովել. պահել. գանձել. թաքուցանել.

Շտեմարանել զսերմանեալն։ Բովանդակն դադարմամբ շտեմարանեսցի։ Շտեմարանեցաք ինչ, եւ զայն եւս այլոց թողաք։ Շտեմարան կոչեաց զարքայութիւնն, ուր շտեմարանելոց է զարդարս. (Պիտ.։ Յհ. կթ.։ Նար. երգ.։)

Աւանդեցաք կանանց շտեմարանել իսկ, եւ իշխել ոստայնանկութեան. (Պղատ. օրին. ՟Է։)

Շտեմարանել յիմումս որդւոջ զբարին. (Յհ. իմ. ատ.։)

Զխոր իմաստս տեսութեանս՝ նոցա շտեմարանեցին. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Ոչ բաւական գոլ ըստ մեկնութեանն բացայայտել՝ կարողաց շտեմարանեցի. (Տօնակ.։)

Յուսով քո շտեմարանեսցէ զիս յարկն այն անձկութեան (գերեզմանն)։ Մի՛ շտեմարանեսցես զատելիսն քո՝ որ են ոխութիւնք եւ ցասմունք, ընդ սիրելիսն քո՝ որ են գթութիւնք եւ ողորմութիւն. (Նար. ՟Կ՟Ե. ՟Հ՟Դ։)

Իբրեւ հարցեալ եղեւ, թէ ո՛վ ես, լռեաց զբնութիւնն, եւ շտեմարանեաց զպատուողականս, եւ քարոզեաց մեզ զչարչարանսն. (Աթ. համբ. յորմէ եւ Վահր. հմբ.։)

Որ ինչ վասն այսպիսեացս բանք իցեն, իւրում տեղւոյ եւ ժամանակի շտեմարանեսցին. (Սարկ. հանգ.։)

Ի մատաղ հասակն մերձ ի փթիթս մուրուաց կուսութեամբ՝ շտեմարանեալ ի ծրարս շնորհաց աստուծոյ. (Վրդն. պտմ.։)

Հարսն քրիստոսի անարատ, գեղեցկութիւն շտեմարանեալ. (Ածաբ. կիպր.։)

Շտեմարանել յինքեան զբանն եւ զլռութիւն. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

առանց շտեմարանելոյ զբարկութիւնսն յանկարծակի վարելով՝ նման իսկ է ակամայութեան. (Պղատ. օրին. ՟Թ։)