cf. Շատախօսութիւն.
πολυλογία, βαττολογία, φλυαρία, ἁδολεσχία multiloquium, loquacitas, garrulitas, nugae. որ եւ ՇԱՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ. Բազմաբանութիւն. շաղփաղութիւն. շաղակրատանք. աղճատանք. բազում խօսք.
Ի շատխօսութենէ (կամ շատխօս լինելով) ոչ ապրեսցիս ի մեղաց։ Բանիւք չարօք շատխօսութեան առնէ զմեզ աշխատ. (Առակ. ՟Ժ. 19։ ՟Գ. Յհ. 10։)
Շատխօսութիւն ի յանցանաց ոչ ապրի. (Եփր. համաբ.։)
Գինարբուքն այսքանիւ լի է շատխօսութեամբ ընդ վայրաբանութեամբ. (Փիլ. տեսական.։)
Շատխօսութիւն աստ զցոփութիւնն կոչէ, յորժամ ոչ զպատշաճսն խնդրիցեմք յաստուծոյ։ Համարին՝ եթէ ի շատխօսութենէն ինչ լսելի լինին. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)
Շատխօսութիւն է՝ ո՛չ բազում մաղթանքն, այլ վայրապար եւ անճահս բարբառելն. (Իգն.։)
Ո՞ր օգուտ ի բազում բանիցն, ուր շատխօսութեանն հոսանք իբրեւ յաղբիւրէ դիմեն յանզգայութենէ. (Ածաբ. ՟Ժ՟Զ. յորմէ եւ Խոր. ՟Բ. 89։ Յհ. իմ. երեւ.։)
Զի մի անկանիցիմք եւ մեք ի շատխօսութիւն ըստ նոցունց նմանութեան. (Վեցօր. ՟Ա։)
Զի մի՛ կրկնաբանութիւնս ի շատխօսութիւն կրթեսցի. (Նար. ՟Լ։)
Ճշմարտութեանն լիցիս ջատագով, եւ մի՛ շատխօսութեանն. (Լմբ. առ լեւոն.։)
Աւելորդ բանից եւ շատխօսութեան պէտք անդ ոչ են։ Որում անհնար է յաղթել կանանց՝ շատխօսութեանն. (Փարպ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | շատխօսութիւն | շատխօսութիւնք |
accusatif | շատխօսութիւն | շատխօսութիւնս |
génitif | շատխօսութեան | շատխօսութեանց |
locatif | շատխօսութեան | շատխօսութիւնս |
datif | շատխօսութեան | շատխօսութեանց |
ablatif | շատխօսութենէ | շատխօսութեանց |
instrumental | շատխօսութեամբ | շատխօսութեամբք |