sycamore;
caprificus;
sycamore figs or fruits.
ՄՈԼԱԹԶԵՆԻ ՄՈԼԱԹՈՒԶ. συκάμινος sycaminus συκομωραία sycomorea, sycomorus, morus. ըստ սուրբ գրոց, ուր եբր. է զիքէմիթ, զիքէմօթ, զիքէմիմ. իսկ յայլ գիրս ἁφριασύκη ficus silvestris. ըստ ոմանց նոյն ընդ ὅλυνθος caprificus. որ եւ ԺԱՆՏԱԹԶԵՆԻ, ԿԱՏԱՂԵՆԻ։ թզենի վայրի՝ ազգի ազգի. կայ եւ փշուտն տերեւով եւ կեղեւով պտղոյն, հնդկային թուզ կոչեցեալ ի սիկիլիա. ուր լի են դաշտք նովին տնկով. ... եւ այլն.
Իբրեւ զմոլաթզենիս ի դաշտի բազմութեամբ։ Ի վերայ ձիթենեացն, եւ մոլաթզենեացն որ ի դաշտս. (՟Գ. Թագ. ՟Ժ. 27։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 28։ ՟Բ. Մնաց. ՟Ա. 15։ ՟Թ. 27։)
Յորժամ զյիսուս տեսցէ, գեր ի վերոյ քան զմոլաթզենին ամբարձցի. (Ածաբ. յայտն.։)
Գոյ ի թզենիս, որ անուանեալ կոչի կատաղենիս, այսինքն վայրի մոլաթուզ. զթուզն մոլաթզենւոյն քաղեն բերեն կախեն ընդ ընտանի թզենւոյն. (Վեցօր. ՟Ե։)
Մորենիք, եւ մոլաթուզք, եւ մոլաձիթենիք առանց մշակութեան արուեստի բուսանին. (Փիլ. նխ. ՟բ.։)
ՄՈԼԱԹՈՒԶ. գ. Որպէս Պտուղ մոլաթզենւոյ.
Եթէ այծարած, որ մոլաթուզ կծուիցէ, մարգարէ գործէ։ Զի՞նչ եւ ամովս, ո՞չ այծս արածէր, եւ կծուէր մոլաթուզս. (Ածաբ. պենտեկ. եւ առ որս. ՟Ը։ (որ ի սուրբ գիրս դնի թութ, եւ թթենի. մորենի. թզենի։))