va. vn.

cf. Միջնորդիմ.

չ. ն.

ՄԻՋՆՈՐԴԵՄ ՄԻՋՆՈՐԴԻՄ. μεσιτεύω medio, intercedo πραξεύω procuro. Ի մէջ արկանել կամ անկանիլ. ընդ մէջ մտանել՝ առթել. լինել որպէս միջնորդ, պայման, սատար. եւ այլն.

Միջնորդեաց երդմամբ. (Եբր. ՟Զ. 17.) այսինքն ի մէջ արկ զհաստատութիւն երդմամբ։

Յեղելոցս ոչ ինչ է, զոր կամելն աստուծոյ ոչ միջնորդեաց. (Կիւրղ. գանձ.։)

Պիտոյ է ժամանակօք միջնորդել. (Կոչ. ՟Ժ՟Ա։)

Ամենայն ուղղութեամբ միջնորդեսցեն (քահանայք ընդ աստուած եւ ընդ մարդիկ). (Խոսր.։)

Զնոր ժողովուրդս ուխտիւ միջնորդեալ. (Նար. գանձ խչ.։)

Համբարձմամբ ձեռաց առ քեզ միջնորդել (կամ միջնորդիլ). այսինքն միջնորդ լինել, կամ ընծայիլ. (Շար.։)

Ուր ոչ յաւիտեան, եւ ոչ ժամանակ միջնորդեաց. (Բրս. ծն. քրիստոսի. յն. ի մէջ եմուտ։)

Շինութիւն միջնորդի յիրսդ (այսինքն ի մէջ ընդ մէջ մտանէ). (Կանոն.։)

Տեսանե՞ս կերակուր, որ զմահ միջնորդեաց։ Զքիրտն երեսաց (դո՛ւ եւայ) միջնորդեցեր ինձ յանմտութենէ. (Ոսկ. ծն. յն. առթել։)

Եւ նա միջնորդեցաւ, եւ եկաց դատաւոր երկոցունց կողմանցն. (Եղիշ. խաչել.։)

Միջնորդին պարտ է առ երկոսինն միջնորդիլ, եւ ածել ի խաղաղութիւն. (Սանահն.։)

ՄԻՋՆՈՐԴԵԼ որպէս Բարեխօսել ըստ ոճոյ յետին դարուց.

Զի միջնորդես ընդ մեր աղօթով՝ առ բանն աստուած ծնեալըն մարմնով ... առ միածինն քո միջնորդեալ. (Գանձ.։)

Կամ որպէս Միջնորդ եւ բարեխօս ունել.

Առ նա չիմէ, յուսով հայցէ, զխոտաճարակսն միջնորդէ. (Գանձ.։)