va.

to press, to extract by pressing or squeezing, to squeeze out, to express;
to filter, to distil.

ն.

Քամել որպէս զմուզ կամ խազմուզ. ճմլել եւ դուրս հանել զհիւթն. զտել. պարզել.

Իւղ մզեալ. (Ել. ՟Ի՟Թ. 40։ Թուոց. ՟Ի՟Ը. 5։ ՟Գ. Թագ. ՟Ե. 11։)

Մզէ զարտասուս առաջի քո. (Սիր. ՟Ժ՟Բ. 16։)

Սերմանել, եւ ոչ հնձել. տնկել, եւ ոչ մզել. (Ածաբ. կարկտ.։)

Արբէ՛ք զբաժակդ զայդ, զոր մզեցին ձեռք ձեր. (Ագաթ.։)

Սէր սուրբ՝ ձիթենի պտղալից, մզելով զձէթ ի լուսաւորութիւն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ողկոյզն կթեցաւ եւ մզեցաւ։ Ըմպեցի ի մզեալ պտղոյն զգինին յիմարութեան. (Ճ. ՟Ը. եւ Գ։)

Գեղմնն ասու, զոր խնդրեաց տեղալ ի վերայ նորա միայն անձրեւ ... մզեցաւ, եւ լցաւ ի նմանէ կրաւ միով ջուր. (Եփր. դտ.։)

Զքաղցր ցօղքն բջիջքն բղխեն, իշխանութիւն ունելով զնոսա պարզաբար մզել։ Որպէս ի լերին ձիւն, ի խոնարհ կոյս յերակսն մզելով. (Նիւս. ի մկ. բեթղ. եւ կազմ։)

Քամեալ մզեցաւ թանձրամտութիւն նորա. (Եղիշ. ՟Է։)