adj.

ՀԻՆԳԿԱՆԳՆԵԱՅ ՀԻՆԳԿԱՆԳՆԵԱՆ. πεντάπηχυς quinque cubitorum. Որոյ չափն է հինգ կանգնոց. հինկ կանգուն.

Աղուէսք յաւազուն ի վեր վազէին հինգկանգնեայք. (Պտմ. աղեքս.։)

Զայրն երեւելի հինգկանգնեան. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ա. 23։ Եւս. քր. ՟Ա։)

Սեղանն ոսկի հինգկանգնեան. (Նախ. ել.։)