tolop off, to trim;
to pluck or root up;
to cut off, to break in pieces, to shatter, to smash.
ἑκκόπτω excido. Կոճ կոճ թոպել կամ շոպել. կոփելով կոփել. յօդ յօդ կոտորել. ի բաց կտրել, հատանել. քշտել. քանցել. կոտրտել, կըրտել, ջարդուբուրդ ընել, կտրտել ձգել.
Ապա թէ ոչ՝ եւ դու կոճոպեսցիս. (Հռ. ՟Ժ՟Ա. 22։)
Որ զարմատն հատանէ, յայտ է թէ եւ՛ս առաւել զոստսն կոճոպիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)
Կոճոպեցին զչարութիւն. (Եփր. համաբ.։)
Կոճոպէին զոստս բարեպաշտութեան ձերոյ։ Զառաքինութեան ոստս մի՛ կոճոպեսցուք սնափառ ախտիւ. (Շ. ՟բ. պետ. ՟Ծ՟Բ։ Երզն. մտթ.։)
Կարկուտն զպտուղս դաշտաց յանխնայ կոճոպէր։ Մահն յառողջութենէ յափշտակէ, եւ յառոյգութենէ կոճոպէ։ Կոճոպէ զնոսա ի սկզբանն (անզաւակելով զծնունդս նոցա)։ Ծաղկեալ խոտոյն ի գազանաց կոճոպել. (Լմբ. իմ.։ Լմբ. առակ.։ Լմբ. ովս. Լմբ. սղ.։)
Մատունք կոճոպէին. (Ճ. ՟Ա.։)
Մկրտութեամբն յամենայն չարութենէ թլփատեալ կոճոպեցան եւ ազատեցան հոգիք մեր. (Լաստ. ընթերց.։)
Չար արխիւ դիւին զմարմինն շինէ, եւ զհոգին կոճոպէ. (Կանոն.։)