cf. Լայնացուցանեմ.
πλατύνω dilato. Լայնացուցանել. ընդարձակել. լանցընել.
Լայնեցին դժոխք զանձինս իւրեանց. (Ես. ՟Ե. 14։)
Պարիսպն բաբելոնի լայնեցաւ. (Երեմ. ՟Ծ՟Ա. 58։)
Լայնեն զգրապանակս իւրեանց. (Մտթ. ՟Ի՟Գ. 5։)
ԼԱՅՆԵԼ. Անդորր առնել, դիւրել.
Եթէ լայնես նեղութեանս, անդորրիչ ես. (Նար. ՟Հ՟Զ։)
Տրտմութիւն նեղէ զմարմինն, եւ ուրախութիւն լայնէ եւ ընդարձակէ. (Բրսղ. մրկ.։)
ԼԱՅՆԵԼ. Բանալ, պարզել, յայտնել.
Լայնել քեւ բարի զնրբութիւն ծածուկս խորհրդոց. (Նար. ՟Ղ՟Գ։)
Լայնէր առաջի իմ զաստուածային գործս եւ զխորհուրդս. (Լմբ. սղ.։)
Որպէս եւ կր. պէսպէս նմանութեամբ.
Մի՛ լայնիր շրթամբք քով. (Առակ. ՟Ի՟Դ. 28.) այսինքն մի ընդարձակեր զբանս շատախօսութեամբ, կամ մի՛ լինիր անդուռն բերան։
Լայնեցար ամենայն անցաւորաց ճանապարհի. յն. բացեր զսրունս. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 25։)