va.

to bind, to tie close, to press;
to subdue, to hold, to hinder;
to draw, to draw again.

ն.

στέλλω, περιστέλλω, ὐποστέλλω convolvo, contego, conprimo, comparo cadaver, amicio, contraho, substraho Զուսպ կացուցանել. ամփոփել. ժողովել, պարուրել. պատել, պնդել, կծկել. չթողուլ, արգելուլ. ժողվըտել, քաշել, փաթութել, պատնել.

Ըստ իրաւանց նորա (վախճանելոյն՝) զսպեա՛ զմարմին նորա. (Սիր. ՟Լ՟Ը. 16։)

Արեգակն ոչ համբերեալ ... զճառագայթն յինքն զսպեաց. (Պրպմ.։ Ագոյց զսպեաց զնա. Ոսկ. ես.։)

Պնդեցին զմարմինս իւրեանց հանդերձիւ, եւ զսպեցին. (Եւս. պտմ. ՟Ը. 12։)

Պատեալ զսպեցին (զվախճանեալն). (Վրք. հց.։)

Ժողովել եւ զսպել (զմարմինս վկայից). (Ճ. ՟Բ.։)

Ի յայրին ամփոփեալ զսպի. (Պետր. սիւն.։)

Ժողովելով եւ ի վայր զսպելով զարիւնն. (Բրս. արբեց.։)

Գօտեաւ պնդեմք (զմէջս), զսպեալ ունելով զպատմուճան մտացն. (Սարգ. ՟ա. պետր. ՟Գ։)

Բազպանս զսպեսցէ զձեռսն, եւ պատրաստ սպասաւորութեան արասցէ. (Լմբ. պտրգ.։)

Ածել զողջախոհութեան գօտի, եւ ամփոփել եւ զսպել զմեզ յերկրաւորացս։ Զսպեալդ յամենայն երկրական զբաղմանց. (Տօնակ.։ Ճ. ՟Գ.։)

Հասարակաց զուղեւորութիւնն զսպել. (Բրս. հց. այսինքն արգելուլ։ Տե՛ս եւ Նար. ՟Լ՟Բ. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)

Զոր օրինակ զարդ ինչ զգայական զսպէ զխորհուրդսն (մարդոյ). (Մաքս. եկեղ.։)

Նախ քան յանչափութիւն զեղանել անիրաւութեանն՝ զսպեաց. (Բրս. չար.։)

Զսպեաց զնոսա երկիւղիւ։ Զի խրատեսցէ զնոսա տանջանօքն զսպիլ յաւելորդացն։ Ի լայն եւ ի հարուստ մեկնութենէ՝ զսպել զերկարութիւն բանիցն համառօտ կարգաւ. (Ոսկ. գծ.։)

Փրկիչն՝ որ կացոյց զխորհուրդ պատարագին, ոչ զսպեաց զկարողութիւնն իւր ի մի նշխար, կամ ի մի քահանայ, եւ կամ ի մի սեղան. (Մխ. ապար.։)

Զսպեալ ամփոփէ զԱստուծոյ պարգեւացն առատութիւնն. (Սարկ. հանգ.։)