cf. Զբօսնում;
to take some relaxation, to unbend one's mind.
ԶԲՕՍԱՆԱՄ ԶԲՕՍԱՆԻՄ. իբր յն. լտ. ἤδομαι, τέρπομαι delector, divertor, diversor եւ այլն. կամ ἁναψύχομαι recreor. որ եւ ԶԲՕՍՆՈՒԼ. (գրի եւ Զբուսնուլ կամ Սբօսնուլ).
Զբաղիլ. եւ դեգերիլ ի զուարճալիս. պարապիլ ի վաստակոց, ոգի առնուլ, եւ դիւրել անձին շրջագայութեամբ, զրուցիւք, եւ այլն. դեգերիլ ախորժանօք յիրս ինչ. զբօսանք ելլալ, ժուռ գալ, սիրտը բացուիլ.
Ե՛կ երթամք շրջիմք ի դաշտ զբօսանալ. (Եփր. ծն.։)
Մինչդեռ էին նոքա ի պարսպի բուրաստանին զբօսանալ ինչ ... գնայր պատճառանօք զբօսանալոյ մերձ առ նոսա. (ՃՃ. վրք. եւստաթ.։)
Մեք ասէ զբօսանալով ի լուր սոցա՝ ո՛չ կեղակարծ մտօք թերահաւատեմք։ Սքանչանամք ընդ նոյն, եւ զբօսանալով հաւատամք. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)
Ընդ ձեզ ոչ զբօսանամք. (Մխ. առակ.։)
Հեթանոսք յիւրեանց եւեթ զբուսեալք, եւ զիւրեանցն եւեթ կամին մեծացուցանել. (Ոսկ. ես.։)
Զբօսանիմք եւ ծիծաղիմք։ Մարմնական պատուովդ զբօսանիս. (Ճ. ՟Ժ. եւ ՟Բ։)
Փափկութեամբ աշխարհիս զբօսանին. (Զքր. կթ.։)
Մինչդեռ այսր անդր զբօսանէր (աքաաբ), առժամայն մթնացան երկինք. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)
Ի հոգիս անդրանկաց զբօսանիլ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Իսկ Ծն. ՟Ի՟Դ. 63.)
Ել Իսահակ զբօսանել ի դաշտին. (եբր. ի լտ. խորհել. յն. որ է խորհել. հոգալ, եւ զրուցաբանել.)
ըստ այսմ մեկնէ (Փիլոն.)
Ընդէ՞ր ելանէր զբօսանել ի դաշտին. Զերկայն խօսս եւ զճառսն սովորեցաք կոչել զբօսանս։
ԶԲՕՍԱՆԱԼ. ԶԲՕՍԱՆԵԼ. μετεωρίζομαι, περισπάομαι impllor, distraho Զբաղիլ ի հոգս. ցնդիլ.
Ո՛չ է պարտ քրիստոնէին զբօսանալ, եւ ոչ ի բաց թողուլ ի մտացն զյիշումն Աստուծոյ. (Բրս. ողորմ.։)
Ուղղեսցէ զմիտս իւր յաղօթս, զի մի՛ զբօսցի. (Բրս. հց.։)
Մի՛ ոք այսուհետեւ ծոյլ, մի՛ ոք զբօսեալ գտանիցի. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)
Տէր, ոչ բարձրացաւ սիրտ իմ, եւ ոչ զբօսան աչք իմ. (Սղ. ՟Ճ՟Զ. 1։)
Յորժամ հոգւով կործանիմք՝ զբօսեալ՝ անտես առնէ եւ զմարմնոց վրդովմունս. (Լմբ. ատ.։)
Présent | |
---|---|
ես | զբօսանամ |
դու | զբօսանաս |
նա | զբօսանայ |
մեք | զբօսանամք |
դուք | զբօսանայք |
նոքա | զբօսանան |
Imparfait | |
---|---|
ես | զբօսանայի |
դու | զբօսանայիր |
նա | զբօսանայր |
մեք | զբօսանայաք |
դուք | զբօսանայիք |
նոքա | զբօսանային |
Aoriste | |
---|---|
ես | զբօսացայ |
դու | զբօսացար |
նա | զբօսացաւ |
մեք | զբօսացաք |
դուք | զբօսացայք |
նոքա | զբօսացան |
Présent | |
---|---|
ես | զբօսանայցեմ |
դու | զբօսանայցես |
նա | զբօսանայցէ |
մեք | զբօսանայցեմք |
դուք | զբօսանայցէք |
նոքա | զբօսանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | զբօսացայց |
դու | զբօսասցիս |
նա | զբօսասցի |
մեք | զբօսասցուք |
դուք | զբօսասջիք |
նոքա | զբօսասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ զբօսանար |
դուք | մի՛ զբօսանայք |
Impératif | |
---|---|
դու | զբօսացի՛ր |
դուք | զբօսացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | զբօսասջի՛ր |
դուք | զբօսասջի՛ք |