cf. Գորովագին.
φιλόστοργος propensus ad amorem, indulgens Ունօղ զգորով գթոյ. գթած. բարեգութ.
Գորովագութ տէրն։ Քան զամենայն հայր՝ գթած է, եւ քան զամենայն մայր՝ գորովագութ. (Խոսր.։)
Ո՞ր հայր սիրելի, կամ ո՞ր մայր գորովագութ, որպէս պօղոս. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)
Գորովագութ հայր պարծանաց՝ տէր գրիգորիոս. (Շար.։)
Եւ իբր Գթասիրական.
Գորովագութ ողորմութեամբ ընկալցի զպաղատանս քոյոյ հեծութեան. (Մանդ.։)
Զի՞ ասէ լայք, եւ ճմլէք զսիրտ իմ. ոչինչ գորովագութ սէր քան զայս է տեսեալ ... Տեսանէ՞ք զգորովագութ սէրն (աշակերտաց առ նա), զամենայն ինչ յաստուած ապաստան առնէին. (Ոսկ. գծ.։)