cf. Այծի.
• . ի հլ. «այծ անասունը» (սովորա-բար էգի համար է գործածւում) ՍԳր. որ և այծի, յոգնակին այծիք, սեռ. այծեաց «այծ» ՍԳր. Կոչ. որից այծեամն ՍԳր. այծեմնիկ (իբր կնոջ յատուկ անուն գործածուած) Գծ. թ. 36, 39. այծենի «այծի մորթ» Վրք. հո. աւծեայ «այծի մազէ» Յայտ. զ. 12. ալծա-քաղ Վեցօր. կամ այծքաղ Օր. ժդ. 5. էշայ-ծեամն Խոր. բ. 81. այծենակաճ «այծի մա-զից շինուած թաղիք» Անյ. պորփ. այծարած Մամիկ. Մագ. այծամարդ «Սատիրոս» Խոր. աշխ. այծեղջիւր Շիր. Փիլ. քարայծ (նոր բառ). այստեղ է պատկանում նաև այծառ կամ այ-ծար, ածաղ «սև կաղամախ, populus nigrā (տեղը չէ նշանակած ՆՀԲ. նոյնպէս նաև ՀԲուս. § 36). իբր թրգմ. յն. αἰγειρος հոմա-նիշից. կազմուած αίς «այծ» բառից (սխալ-մամբ այսպէս է ստուզաբանուել յն. բառը, թէև բոլորովին ուրիշ ծագում ունի. տե՛ս Boisacq, էջ 20)։
• = Բնիկ հայ բառ. հնխ. aig'-(Pokorny 1։ 8 և 38, Boisacq 26)։ Հմ մտ. յն. օίς, սեռ. αίγος «այծ», αίγειος «այծեայ, այծենի». սանս. [other alphabet] aǰā «այծ», aǰá-«բուծ», aǰa-gara «այծակեր», ajina-«մորթ», զնդ. iza-ēna կամ izaena-«մաշկեայ, կաշեղեն» (ո-րից Justi հետևցնում է հին զնդ. *iza «այծ» բառը), պհլ. azak «այծ», լիթ. ožys «բուծ», ožka «այծ», հիռլ. ag allaid «եղջերու»։ Հայերէն ձևը ճշտիւ համապատասխանում է յունարէնին. միւսները ղուրկ են յ ձայնից։ -Հիւրշ. 417։