purple;
— garment.
· Calfa
Նչեցին մեկնում է բառս «պարգև կամ գոյն կարմիր». Ստեփ. լեհ. իբրև արմատ հիրիկ բառի՝ մեկնում է «ծա-ղիկ նման մանուշակի և զգեստ նոյն-պիսի գունով»։ Սրանց համեմատ ՆՀԲ «հանդերձ ծիրանի կամ պարգև յազնիւ և ի գունազարդ զգեստուց», Ջի «հան դերձ ի գոյն յակնթի կամ մանուշակա-գոյն», ԱԲ «խիլայ, պարգև, ծիրանե-գոյն լաթ», Քաջունի viola tricolor և ծաղիկը (տե՛ս Տիրացուեան, Contributo § 143)։-ՀՀԲ նոյն ընդ հիրիկ։ ՆՀԲ որպէս ծիր կամ ձիր... Թո՛ղ զի յն. εἰροῦ է ասր և εἰρω «մանել»։-Lag. Arm. Stud. § 1291 կցում է հիրիկ բառին, որ տե՛ս Müller WZKM 8, 282 փոխառեալ յն. ἰρις բառից։ Canini, Et. étym. 124 հիր դնելով «pourpre, ծիրանեգոյն» կը-ցում է սանս. hari «կանաչ, դեղին» բա-գին,
Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.
· Calfa
. մէկ անգամ գործածուած է Ել. լ. 24. «Հերիկ հինգ հարիւր սիկղ». յն. համա-աատասխան բառն է ἰρις, որ նշանակում է «մի տեսակ անուշահոտ ծաղիկ՝ շուշանազ-գիներից». այսպէ՛ս են ընդունած շատերը ինչպէս նաև Գր. Աղթամարցին (հրտր. Կոստ-էջ 76)։ (Հմմտ. վերջին անգամ Տիրացուեան, Contributo § 58 և 60)։ Ոմանք, ըստ որում եբրայական բնագրի մէջ բառիս դէմ դրուած է [hebrew word] qīddā «դարիճենիկ, կասիա, lau-rus cassia L», կարծում են թէ հայերէն z-48ვ ռառն էլ պէտք է այս նշանակութեամբ առ. նել։ Գործածուած է նաև խունկի մի տեսակը նշանակելու համար. այսպէս եմ գտնում ճառընտ. «Կէսք արկանէին խունկս հիրիկս և կէսքն խունկս ապուրանս». (նոյնը Վրք. և վկ, ա. 527 խունկս խիրիկս)։-Բառգիրք երեմ. յաւել. 569 մեկնում է «խիժ, հիւթ կպչուն որ կաթէ ի ծառոյ». այսպէս նաև Տաթև. հարս. 349՝ Հիրիկ «խէժ է ծառոց»։-Ստ. Ռոշքեան էլ գիտէ հիրիկ անունով մի թուփ՝ աշնան ծաղկող և սիրելի մեղուներին, իբր լտ. laica (?)։-ՀՀԲ և ԱԲ մեկնում են նաև «ծիրանի գօտի, ծիածան». բայց այս իմաստը հայե-րէնում բնաւ չէ գործածուած և յայտնապէս յարմարեցրած է ՀՀԲ-ի կողմից, համաձայն յն. ἰρις-ի, որի առաջին նշանակութիւնն է «ծիածան»։ Նոր գրականում հիրիկ գործած-ւում է «աչքի ծիածան» նշանակութեամբ, իբր յն. ἰρις և ֆրանս. iris, որոնք ունին նաև այս նշանակութիւնը։ Հիրիկ բառի բուն և ստոյգ նշանակութիւնն է ուրեմն «անու-շահոտ և գունագեղ մի ծաղիկ» և կապ. ունի թերևս նախորդ հիր «յակնթագոյն» բառի հետ։
ՀՀԲ և ՆՀԲ յն. ἰρις ձևից փոխառեաւ ևն համառում։ Lag. Arm. Stud. § 1291 հանում է հիր բառից և միանցելով հյ. խիր «մեխակ», պրս. [arabic word] xir և լն. ἰρις ծաղկանունների հետ, ենթադրում է, որ նոյն բոյսը Չինաստանից է ծագել և անուան հետ միասին դէպի Արևմուտք է տարածուել. սրան ապացոյց է հա-մարում պրս. xīr-i xatāyī «Ջինական խիր. սև մեխակ» յորջորջումը։ Հիւբշ. 351 և 516 բաժանելով յունարէնից կը-ցում է կասկածով խիր<պրս. xīr բա-ռին։ Հիւնք. պրս. հիւրուք (իմա՛ [arabic word] hurūk, որ սակայն բնաւ չի յարմարում, որովհետև, նախ նշանակում է «ծոր. barbaris» և երկրորդ՝ ձևով պիտի տար հյ. *հրուկ կամ *հրոյկ) և խիրու «ծա-ղիկ ինչ կարմիր»։
lean, emaciated, thin, extenuated;
shrivelled, shrunk, withered.
· Calfa
ՆՀԲ լծ. թրք. uzulmek։ Lidcn IF 44. 191 գոթ. siuks, գերմ. sīech «հիւծեալ. հիւանդ» ևն ձևերին է կցում։
texture, tissue;
tress;
braid;
intertwining, interweaving, wreathing;
knit;
դեղձան —ք, golden tresses;
— ձեան, avalanche, snow-slip.
· Calfa
Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. քսովա ձևի հետ։ ՆՀԲ լծ. հիւսէյին իշլէ-մէք! Մորթման ZDMG 31, 432 և 573 մեր բառին է կցում հյ. հիւսն, գերմ. Haus «տուն», բևեռ. huçi «տուն», hվ-çini «հիւսն, հիւսել»։ Justi, Zendsp. 190 ա զնդ. pis «զարդարել», սանս. piç, pinçáti, պրս. abistan, փռիւգ. πεσοινοῦς։ Տէրվ. Նախալ. 105 հիւսել, հիւսկէն, հեսկ դնում է հնխ. viç=visk արմատից, որի պարզական vi ձևից գալիս են սանս. vā, հսլ. viti, լտ. vfere, հյ. հենուլ ևն։ Müller WZKML 8, 282 pis արմատի (pis «գրել», pis «զարդա-րել») *pipis կրկնականից։ Հիւնք. հիւս «ձեան հիւս» բառից։ Scheftelowitz BВ 28, 282 սանս. pā̄ça «չուան, կապանք» և գերմ. fangen «բռնել» բառերի հետ հնխ. pek' արմատից (նոյնը նաև Boi-sacq 778)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 142 յն. ύφαινω «հիւսել» բառին ցեղակից։
October.
· Calfa
= Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։
assembled, gathered together.
· Calfa
«ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։
syllable.
· Calfa
= Ասոր. ❇ heγyānā «կարդալ, հեգել, ընթերցում, արտասանութիւն» բառից։ Ասորի բառը դարձել է նախ *հեգիանայ, որից *հեգեանայ և սրանից էլ հեգենայ։ Ար-մատը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] h gh «բզզալ, մրմնջել, մռմռալ, առիւծի մռնչելը, մտածել, ճառել, խօսիլ», [other alphabet] hege «որոտ, հեծեծանք», ասոր. [syriac word] hə-γā «կարդալ», արաբ. [syriac word] hāǰa «վանկ, հեգել». տե՛ս նաև հյ. հեգ ձևի տակ։-Հիւբշ. 309։
mild, meek, gentle, affable;
calm, tranquil, still;
softly, gently.
· Calfa
, ո հլ. «քաղցր և մեղմ բնութեամբ, խոնարհ» ՍԳր. որից հեզացուցանել Ոսկ. յհ. ա. 29. հեզութիւն ՍԳր. Ոսկ. մ. բ. 4. Եւս. պտմ. հեզիկ Փիլ. Խոր. Յհ. կթ. հեզասահ Պիտ. Կաղանկտ. հեզաբար Եղիշ. Խոր. հե-զօրէն Գնձ. քաղցրահեզ Եպիփ. ծն. հեզա-նազ, հեզաշունչ (նոր բառեր)։ Սխալմամբ գրուած է հեց Խոր. Ա. 11, որ լաւագոյն ձե-ռագիրների մէջ հեզ ձևն ունի։
heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.
· Calfa
, ի-ա հլ. «այլազգ, օտարազգի» (այս անունը տալիս էին եբրայեցիք ոչ-հրէաներին. վերջերս հայերն էլ ոչ-քրիստո-նեաներին, յատկապէս կռապաշտներին) ՍԳր. որից հեթանոսութիւն ՍԳր. Եզն. հե-թանոսացուցանել Եփր. թգ. հեթանոսաբար Գաղ. բ. 4. Եւս. պտմ. Ագաթ. հեթանոսական Գ. յհ. 7. Ագաթ. հեթանոսակիր Ագաթ. հեթա-նոսօրէն Ոսկ. մ. ա. 8. հեթանոսերէն Եփր. գաղ. ևն։
idle, lazy, slothful, sluggish, tardy, dull, slow, lukewarm, cowardly;
listless, careless.
· Calfa
, ի-ա հլ. «ծոյլ, անհոգ, ծանրա-շարժ, դանդաղ» Ոսկ. յհ. Փիլ. Խոր. որից հեղգալ «ծուլանալ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 7, 17. հեղգացուցանել Ոսկ. յհ. բ. 5. հեղգութիւն Երեմ. խը. 10. Ոսկ. լհ, ա. 44. հեղգասիրա Ղկ. իդ. 25. հեղգանք Սեբեր. հեղգական Ոսկ. ես. հեղգագնաց Վեցօր. 184. հեղգագոյն Ո.և. մ. ա. 25 ևն։
= Բնիկ հայ բառ, հնխ. selk-«քաշել» ձե-ւից? այս արմատից են յն. ἐλϰω «քաշել, ի-րեն ձգել», όλϰή «քաշողութիւն, ձգում, կը-շիռ», ὄλϰός «ձգում, սանձ, սողուն, ակօս», լտ. sulcus «ակօս», անգսք. sulh «արօր, ա-կօս», ալբան. hel'k', hek' «քաշել, խլել»։ Հնխ. «քաշել» իմաստից ձևացել է «դանդա-ղիլ, ծուլանալ» նշանակութիւնը. հմմտ. յն. ἐλϰω «ժամանակ անցկացնել, ձգձգել, կեան-քը մի կերպ քաշ տալ, պատճառաբանու-թիւններ մէջ բերել՝ գործը յետաձգելու հա-մար», ὄλϰά «սլքտալով, դանդաղօրէն եո-թալով», որոնք այս արմատին են պատկա-նում։ Նշանակութեան նոյնպիսի զարգացում են զոյց տալիս նաև հյ. քաշ գալ, լատ. du-cere temous, գերմ. schleppen, ֆրանս. se trainer ևն (Boisacq 244, 697, Walde 754, Pokorny 2, 507, Ernout-Meillet 958)։
now, at present.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Հեմ. հԻմ արմատի վրայ նախապէս աւելանալով ակ, իկ նուազական մասնիկը ձևացել են՝ հիմակ, հիմիկ. որից Պլ. հիմագ, Ակն. հմագ, Երև. հիմիկ, Շմ. հիմիգ'.-այ. նուհետև կ ընկնելով՝ Արբ. Պլ. հիմա, Ակն. հմա, Ախց. Հմշ. Տփ. հիմի (բայց սեռ. Տփ հիմիկվա), Երև. հմի, Հճ. հումմօ, Սվեդ. հա-մօ. -երկրորդ և երրորդ անգամ աւելանալով նուազականը՝ Ակն. Զրս. հիմայէգ, Բզ. հի. մայէգս. Ակն. հմայէգս, շրթնականի ձևա. ցումով՝ Սչ. հիմբի, Հնգ. հիմբիգ, Ակն. հմա-յէգուգս, տճկ. նուազականով՝ Պլ. հիմաշուգ, կրճատմամբ՝ Որմ. մկը, Բլ. Նբ. Մկ. Սլմ Վն. Մրղ. մկա, Մշ. մգա, հմգա, Ալշ. մգա, համգա, շրջմամբ՝ Ղրբ. մհէկ, Յղ. մէկ'։ Նուազականների յաւելումը և կ-ի կրճատու-մը ճիշտ այն ձևով է, ինչպէս այս>աս, ա. սիկ, ասիկակ, ասիկա, իսիկ, իսի։
the twelfth month of the ancient Armenian calendar.
· Calfa
Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։
flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «այծի, ուլի կամ նաև ոչխարի հօտ, երամակ» Երգ. դ. 1. Փիլ. քհ. 194. Պիտ. Նար. 114. Մխ. առակ. «փարախ» Փիլ. Օրբել. հրտր. Էմ. էջ 175. զրուած է նաև հո-րան Մագ. թղ. 121։-Այս բառից է ըստ ՆՀԲ հօրան լինել «ուրախանալ, խայտալ, այծի պէս ցատկռտել» Ոսկ. եբր. իգ. 526, որ Վարդանեան ՀԱ 1914, 327 սրբագրում է յօ-րան և կցում յօրանալ «յղփանալ, լիանալ» բային։
the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.
· Calfa
, ու հլ. «հաւի, թռչունի կամ չոր-քոտանու ձագ» ՍԳր. «ճնճղուկ» Յոբ. խ. 24, Ղկ. ժբ. 6, 7 (յետնաբար կայ ձագունք Կլի-մաք.). միջին հյ. ձագ նշանակում է «թըռ-չուն», ինչպէս ունին Քուչ. 43, Միխ. աս. 29-31. այս արմատից ունինք ձագս հանել «թուխս նստիլ» ՍԳր. ձագախառն Ես. կ. 8 ձագասնոյց Պիտ. ձագասնիլ Փիլ. ձագարան Եպիփ. բարոյ. ձագացեալ Ոսկ. ես. նմա-նութեամբ փոքր բաների համար ասուած. ինչ. ձագ մատն «ճկոյթ» Ոսկիփ. (գրուած ձագ մատ Տաթև. ամ։ 475). կարասձագ «փոքր կարաս» Վստկ. 114. հաւձագ Մխ. բժշ. (Քաջունի Գ. էջ 147 ունի ձագուռ «վա-ռեակ»)։ Սրանից են նաև մի քանի բոյսերի անուններ. ինչ. ձագտխոտ կամ ձագխոտ (գրուած նաև ծագախոտ) «erysimum grae-cum Boiss. et Heldr.» (ըստ Տիրացուեան. Contributo § 149), ձագի դեղ «լտ. melis-sa», ձագի լեզու «լտ. lingua avīs» (տե՛ս ՀԲուս. § 1762-4)։
ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ ձև է քրդ. [arabic word] tsak «գոմէշի ձագ», որ ունի Jus. ti, Dict. Kurde, էջ 100. (բայց ի՛նչպէս պէտք է կարդալ ts խումբը)։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայից է դնում ալբան. zok. zo-gou «թռչունի ձագ, թռչուն», որ ի զուր է։-Հայ գւռ. ձագ «հագուստի վրայ այս կամ այն մասը» բառից փոխառեալ է ըստ իս նաև կապադովկ. záka, որ Karolides, Γλ. συγжρ. 82 մեկնում է «ὄ ϰόλπος τοῦ ἐνδύματος» (հա-գուստի ծալք) և աւելի մանրամասն էջ 162 «ὸ ϰὸλπος ό σχηματι-ζὄμενος εἰς τά *Aσια-ιϰ3 ἐνδύματα ἀνωϑεν τῆς ζώνης περὶ τὸ στήϑος» (ասիական հագուստի վրայ, գօտուց վերև. կրծքի շուրջը շինուած ծալք)։ -Այս բառը Karolides հյ. ծոց և յն. οάϰος «խորգ, թա-ղիքի պէս կոշտ կտորեղէն» բառերին է կը-ցում, մասամբ առաջնորդուելով նրանից, որ յն. ϰόλπος նշանակում է «ծոց» և «հագուս-տի ծալք»։
rod, switch, stick, cudgel, whip;
cf. Ձաղկանք;
— հերք, մազ, bristled up, set on end.
· Calfa
, ի-ա հլ. (յետնաբար ի, ո հլ.) «գաւազան» Եւս. պտմ. «ճիւղ» Մխ. անեց. էջ 35 (յգ. սեռ. ձաղկից). «ծեծ, գանակոծու-թիւն» Եղիշ. առաք. 349. Ճառընտ. «ուղիղ ևանգնած, ցցուած, տնկուած» Տաղ. Նիւս. կազմ. Բժշ. Վստկ. 198, 214. որից ձաղկել «ծեծել» Բ կոր. ժա. 25. ձաղկիլ Եւս. պտմ. էջ 75. ձաղկահեր Սեբեր. = ձաղկամազ Պղատ. յեւթ. 11. ձաղկանք Ոսկ. Բ. կոր. (գրուած է ձաղանք) Յհ. կթ. ձաղկումն Երզն. լս. (Ներբ. յորդ. 41). բարձրաձաղկ Սարգ. յուդ. Բ. էջ 649. Ոսկ. ճառք, էջ 538։
adj. s. cf. Ձանձրալի;
cf. Ձանձրութիւն;
— առնել, to tire, to annoy, to plague, to importune, to tease.
· Calfa
«ձանձրալի, տաղտկալի. 2. ձանձ րոյթ, տաղտուկ» Սիր. իե. 16. Ոսկ. եբր.-որից ձանձրանալ ՍԳր. ձանձրացուցանել ՍԳր. Ագաթ. Փարպ. ձանձրալի Եղիշ. ձանձ-րանալի Ոսկ. յհ. ա. 10. ձանձրագոյն Ոսկ. մ. բ. 10. ձանձրոյթ Ոսկ. յհ. ա. 3, 11, 26. ձանձրառևոտ Նեղոս. անձանձիր Մծբ. տն-ձանձրոյթ Փարպ. ձանձրամիտ Ադամ. 232. ձանձրախորհուրդ Ադամ. 312. համաձանձիր (?) Մծբ. 385 (ասորին ունի «հետազօտիչ», ըստ Տաշեան, Ուս. դաս. հալ. 652)։
hair;
horse-hair;
mane;
czar.
· Calfa
, ի հլ. «մազ, մազեղէն» Մագ. Վստկ. Չ3. «ձարմաղ» Տաթև. ամ. 348 (ձարով մա-ղեմք զալերս). որից ձարաձև «մազակերպ» Մագ. թղ. 137. ձարի «մազոտ, թաւ» Կոչ. 327. ձարմաղ «ձիու մազով շինուած բարակ մաղ» ԱԲ. ձարխոտ «մի տեսակ բոյս, ca-pillus Veneris L, հերք Աստղկան կամ adi-antum» Բժշ. (այսպէս Seidel 162, իսկ ըստ Տիրացուեան, Contributo § 517 erigeron ac, re L), դիւաձար կամ գետնի ձար «ձարխոտ» Բժշ. (ըստ Տիրացուեան, անդ. § 8 asple-nium trichomanes L)։
olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.
· Calfa
= Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։
horse;
մատակախազ, որձի —, stallion, stone -;
մալեալ, որձատ —, a gelding;
մատակ —, mare;
ռազմամուղ —, war horse, charger;
որսոյ —, hunter;
ասպարիզական —, race horse;
լծաբարձ, կառաձիգ —, draught horse, carriage or coach horse;
ազատ —, blood horse;
հեծելութեան —, riding horse, saddle horse;
պալարակապ —, prancer;
բեռնաբարձ —, led, packhorse;
սայլաձիգ —, cart horse;
— հեծանելի կամ կառայց, a — fit to ride or drive;
— մեքենական, horsepower;
մատաղ —, — փոքրիկ, (բռչոյ), nag, pony;
քուռակ ձիոյ, colt, foal, filly;
ահիպարանոց, աշխոյժ, խրոխտ, եռանդուն, աներկիւղ, ուժեղ, հլու, հնազանդ, փափկերախ —, fiery or superb, highmettled, prancing or frisky, spirited, bold, mettlesome, tractable, well-bitted or well-broken, easy upon the hand -;
խստերախ, ախտաւոր, անհլու, կատաղի or խենդ, կիցընկէց, խրչան —, hard-mouthed, vicious, untractable, furious or moon-eyed, restive or kicker, skittish horse;
անպիտան —, jade;
դեղձան, գորշ or մողոշիկ, պիսակ, ճանճկէն or ճանճաճերմակ, ճարտուկ, աշխէտ, ճարտուկ-ճանճկէն, շիկակարմիր or շառատ —, yellow-dun, grey, dappled, flea-bitten, piebald, chestnut or sorrel, roan, light-bay -;
միս ձիոյ, horse flesh;
գաւակ ձիոյ, rump, croup, hind-quarter;
բաշ ձիոյ, horsehair;
խար, կեր ձիոյ, forage, provender, horse-meat;
ջրարբ ձիոց, horse-pond;
աղբ ձիոյ, horse-dung;
պայտ ձիոյ, horse-shoe;
քերոց ձիոց, curry-comb;
ողնուլար ձիոյ, crupper;
տապճակ ձիոյ, horse-blanket or horse-cloth;
վարաւանդ, կազմածք ձիոյ, horse-trappings;
ընթացք ձիոյ, the paces of a -;
ճախր ձիոյ, caracol, wheeling about;
զբօսանք ձիոյ, a ride (on horseback);
դարմանել զ—, to groom, to curry, to comb a;
պայտել զ—, to shoe a -;
վարժել զ—, to break in a -;
սանձել զ—, to master a -;
ի — ելանել, վերելակել, աշտանակել, —ի ներքս տանել, առնուլ, to ride, to get or mount on horseback, to take horse;
երթալ ի —, to ride, to go on horseback;
զգնալ, զբօսնուլ ձիով, to take a ride, to go on a party of ride, to go out for a ride;
ճախր առնուլ ձիոյ, to caracole, to move in caracols, to wheel about;
արձակերասան զ—ն առնել, to give a — the bridle, to gallop, to run full speed;
խոպալ եւ ընդվղել ձիոյ, to prance, to rear;
կատաղել ձիոյ, to run away, to take the bit between the teeth;
իջանել, թափել զինքն ի ձիոյ, to dismount, to alight, to to get down;
շրջածել երախաձգութեամբ զ—, to lead a — hither and thither, to and fro;
լծեալ ի չորից ձիոց, drawn by four horses;
—ն զուլամբ չոգաւ, թալալեցաւ or նստաւ ընդ նովաւ, his horse fell under him, fell heels upwards;
խխնջէ, վրնջէ —ն, the — neighs;
որ ձրի էառ զ—ն՝ ոչ սպասէ սանձին, you must not look a gift — in the teeth.
· Calfa
, ո հլ. «ձի» ՍԳր. Սեբեր. որից ձիա-կան Եւս. քր. ձիագլուխ Եւս. քր. ձիահալուծ Բուզ. ձիամարտիկ Սեբեր. ձիակերպ Եւս. քր. ձիանդամ Եզեկ. իգ. 20. ձիաստան «ախոռ» պիծակ» ՍԳր. Ոսկ. ես. Վեցօր. 175. ձիար-կել Ոսկ. մ. ա. 9. ձիարձակ Ագաթ. ձիացուլ Եւս. քր. այրուձի, այրևձի ՍԳր. ձիան Փարպ. երկձի Ես. իա. 9. Եւս. քր. սպիտակաձի Բ. մկ. ժա. 8. միաձի Եւս. քր. Բուզ. չորքձիք Եւս. քր. մեկնակաձի Անյ. պերիարմ. վագե-րաձի Խոր. աշխ. անձի «առանց ձիու» Միխ. աս. 296. երագաձի Ուռհ. կիսաձի Սահմ. ևն։ Նոր բառեր են ձիաբուծութիւն, ձիազոհ, ձիասպատակ, ձիավարժութիւն, ձիատածու-թիւն ևն։-Հմմտ. նաև դզի։
Աւգերեան, Լիակ. վրք. սրբոց. հտ. Բ. էջ 39 լտ. cavallarius բառին կցում է հյ. ձիաւր<ձուար։ Klaproth, Asia
pitch, tar;
— ծամելի, mastic.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ասլ. ձ'իւթ, ձ'իւ*, Ոզմ. ձ'էօթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. ձ'ութ, Խրբ. Ակն. Հճ. ձ'իթ, Ննխ. ձութ, Զթ. ծը՝թ, ό'ըթ, Ռ. ցութ, Հմշ. ծութ. վերջինս նշանակում է «եղևնի ձիւթը կամ խէժը», միւսները «ծա-մոն, մազտաք». այսպէս նաև Սվեդ. ձ'այթ. -իսկ Պլ. ձութ՝ գործածական է միայն ձու-թերու պէս «խիստ սպիտակ և մաքուր» դարձուածի մէջ.-Սլմ. ბէօթ-ծամոն «ձանձ-րալի մարդ՝ որ ուրիշի օձիքից կպած մնում է»։ Նոր բառեր են ձիւթենի, ձիւթահալ, ձիւ-թոտ, ձթիկ «կպչտուն»։
snow;
հատ ձեան, snow-flake;
մանր, խոշոր —, fine snow;
large flakes;
հալեալ —, thawed -;
կոյտ ձեան, snowdrift;
հիւս ձեան, snowslip;
մոյկ ձեան, snow shoe;
սպիտակ իբրեւ զ—, as white as snow, snowy white;
— գայ, իջանէ, it snows;
—ն դիզանի, the — gathers;
— բազում եկն, it had snowed very hard, there had been a heavy fall of -;
ձեան գնտակս արձակել, ձգել, to snow-ball.
· Calfa
, ն հլ. (ձեան, ձեամբ, ի ձեանէ) «ձիւն» ՍԳր. Վեցօր. որից ձիւնանալ Սղ. կէ. 15. ձիւնաջուր Մծբ. ձիւնաբեր «ձիւնելը, պ-ռատ ձիւն, բուք» ՍԳր. «փորձանք, վիշտ» Ոսկ. մ. ա. 15, բ. 8 (հմմտ. գւռ. Գլխուն ձիւն բերել. Աս ի՛նչ ձիւն եկաւ գլխուս). ձիւ-նաթաղ Ագաթ. ձիւնախաղաղ Ագաթ. ձիւնա-սոյզ Ագաթ. ձիւնախառն Կաղանկտ. զօղա-ձիւն Համամ. առկ. ձիւնձիւնիկ «մի տեսակ թռչուն» Տաղ. (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 417). ձիւնածաղիկ Մխ. առ. Բժշ. (Տի-րացուեան, Contributo § 52 համարում է scilla bifolia I. § 491 viburnum lantana L, § 518 bellis perennis L).-նոր բառեր են ձիւնել, ձիւնասպիտակ, ձիւնագունդ, ձիւնա-գնդակ, ձիւնահատ, ձիւնահալք ևն.
ԳՒՌ (dialectal) Ագլ. ձիւն, Ասլ. ձ'իւն, Գոր. Ղրբ. Մրղ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ծիւն, Ննխ. Պլ. Տփ. ձուն (Ննխ. պահուած է միայն մի քանի դարձուածներում, իսկ սովորաբար ջնջուած է՝ տեղի տալով բուք բառին, որ ստացել է «ձիւն» նշանակութիւնը), Ալշ. Ախց. Ակն. Կր. Մշ. Ջղ. Սեբ. ձ'ուն, Երև. ձ'ուն, ձ'ին, Հմշ. ծուն, Ռ. Տիգ. ցուն, Ոզմ. ձ'էօն, Խրբ. Հճ. ձ'ին, Բ. ձ'օն, Զթ. ծը'ն, ձ'ը'ն, Սվեդ ձ'այն։ Նոր բառեր են ձիւնագնդի, «իւնաթա-թախ, ձիւնակոլոլ, ձիւնափարտուկ, ձիւն-հալք, ձնջրիկ, ձնւոր, ձնվառեկ, ձնակ, ձնա-կլոնդրակ, ձնաշատ, ձնատար, ձնհոր։
coat, dress, cloak.
· Calfa
, ո հլ. «զգեստ» ՍԳր. որից ձոր-ձապատեալ Ագաթ. ձորձիկ Ոսկ. յհ. բ. 1. ձորձիլ «զգեստի նիւթ դառնալ» Ես. ծթ. 6= Ոսկ. ես. 444. ձորձոյկ կամ ձորձմոյկ Եփր. թգ. 376 (ըստ Հացունի, Պատմ. տարազի, էջ 7 «շորը և կոշիկը միասին»), ձորձահերձ Տօնակ. կարմրաձորձ Նար. տաղ. կնատա-ձորձ Ոսև. մ. գ. 16. հրաձորձ Տաղ. միաձորձ Ոսկ. մ. գ. 37։
fish;
Pisces;
կապոյտ —, silurus, sheat-fish;
կարմիր —, gold-fish;
— ծովու, salt-water fish;
ձկան ականջ, մահարար, cf. Ձկնականջ, cf. Խռնդատ;
ծովու ձկան արիւն, cf. Կոնքեղ;
սակառի, սոսինձ, տապակ, փամփուշտ, թեփ, մորթն ձկան, fish basket, fish glue or isinglass, fish kettle, fish maw, fish scale, fish skin;
— որսալ, to fish, to go a fishing;
— խորովել, to grill, to broil fish.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hu-ձևից, որի վրայ աւելացել է -կն մասնիկը. հմմտ-մուկն, արմուկն։ Յեղակիցներից կան միայն յն. ἰχϑός լիթ. žuvis, լեթթ. zuvs, zuve, հպրուս. suckis (եզ. հյց.), suckans (յգ. հյց.) հոմանիշները, որոնց նախաձևը դըր-ւում է g'hyu-(ըստ Johansson) կամ g'hzu-(ըստ Bartholomae)։ Միւս լեզուները ներ-կայացնում են տարբեր խմբակցություններ. ինչ. լտ. piscis, հիռլ. iasc, գոթ. fisks. ա-րիական matsya-, հսլ. ryba, որոնք ըստ Meillet BSL 22, 48 թուի թէ փոխառեալ են զանազան ոչ-հնդևրոպական լեզուներից (Trautmann 373, Boisacq, էջ 387)։-Հիւբշ. 471։
ԳՒՌ (dialectal) Ջո. ձ'ուկն, Ագլ. ձուկնը, Աժտ. ծուկնը, Ղրբ. ծուկնը, ծիւկնը, Շմ. ծիգգնը, Ախց. Կր. ձ'ուկ, Տփ. ձուգը, Ննխ. Պլ. ձուգ, Ալշ. Ակն. Երև. Խրբ. Հճ. Մշ. Սեբ. ձ'ուգ, Գոր. ծիւկնը, Հմշ. ծուգ, Հւր. ձիւգ, Մկ. Վն. ծիւկ, Մրղ. ծիւկ', Սլմ. ծիւկ', ծիւնm, Ռ. Տիգ. ցուգ, Սչ. ցուգը, Ասլ. ձ'իւգ, ձ'իւյ, Սվեդ. ձ'էօգ, Ոզմ. ձ'էօւկ (jhöuk), Զթ. ծօգ, ձ'ոգ։ Նոր բառեր են ձկնակ, ձկնահոտ, ձկնաման, ձկնամէջք, ձկնամիս (այս բառը գիտէ ար-դէն Բառ. երեմ. էջ 216), ձկնապահ, ձըկըն-խոտ, ձկնձու, ձկնոտ, ձկնկուլի «մի տեսակ ջրային թռչուն» (իսկ Շլ. ձկլկուլի «շերեփուկ ռորտի». (Pokorny 1, 664, Ernout-Meillet 735)։ Այս բառի հետ պատահական նմա-նութիւն միայն ունի արաբ. [arabic word] sa-qanqūr, որի վրայ տե՛ս սնգուր)։
dregs, lees, remains, grounds, sediment, dross, faeces, residuum;
slime, mire, mud, ooze;
— գինւոյ, tartar;
cf. Գինեմրուր;
— իւղոյ, dregs, lees of oil;
— մաղձային, biliary calculus;
— միզական փամփշտի, stones in the bladder urinary calculi;
մաքրել զ—, to refine, to clarify, to purify;
— տալ, to cause great grief or pain, to cause to suffer;
to throw a slur or stigma on, to affront, to traduce, to slight, to revile, to injure;
cf. Քամեմ.
· Calfa
ՆՀԲ մուր բառից։ Muller SWAW 42, 257 և lusti. Zendsp. 237 զնդ. mrura ռամուռ. թանձր»։ Տէրվ. Լեզու 45 և Նա-խալ. էջ 99 կրկնուած մուր բառից, իբրև մուր-մուր>մրուր։ Հիւնք. նոյնպէս մուր բառից։ Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 մուր բառի հետ՝ յն. μέλας «սև», հիռլ. mrecht «կեղտոտ» ևն։ Petersson KZ 47, 280 կցում է մօր «ճահիճ» բառի հետ, որի մեկնութիւնը տե՛ս առանձին։ Pokorny 2, 252 ընդունում է այս մեկ-նութիւնը և միաժամանակ յիշեցնում է որ չպէտք է դնել *mör-u-ro-, իբր յն. μορύσσω «սևացնել, կեղտոտել, ապակա-նել», հնխ. mer-«սևացնել» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուել են ՆՀԲ և Տէրվ. որ լաւ ուշադրութեան չէի առել։
= Արաբ. ❇ murūr «անցնիլ, անցք» բա-ռից։ Արաբ. ասւում է [arabic word] murūr u 'ubūr, երկուսն էլ հոմանիշ, իբր «անցու-դարձ», որից 'ubūr արդէն տալիս է հյ. ա-պուր, ապուռ(իշի) «անցահարկ, passagl-um»։ Կասկածելի է միայն ծուծ բառի յա-րադրութիւնը բնագրի մէջ. «ԶՄրենոյ հար--կըն, զծուծ և մրուր, զկապիճքն...»։-Աճ.
tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.
· Calfa
, ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։
step mother.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. smakru-ձևից ցեղակիցներն են սանս. çmáçru-(յառա-ջացած *smáçru-ձևից) «մօրուք», լիթ. sma-krä «ծնօտ», smākras «միրուս, ծնօտ», լեթթ. smakrs «ծնօտ, քիմք», իռլ. smech «ծնօտ». ալբան. mjekre «ծնօտ, կզակ, մե-րուս». (այս նշանակութեանց յարակցութեան համար հմմտ. յն. γένειον «ծնօտ և մի-րուս», իտալ. barba «միրուս», բայց և Dan-te, Քաւար. xxxI 68, 74 «ծնօտ», ռուս. 6o-рoдa «կզակ, մօրուս» և զանազանելու հա-մար՝ подбородокъ «կզակ»)։ Բոլորի պար-զական նախաձևն է smek-(Pokorny 2, 689, Trautmann 270)։ Հայերէնը կարող է գալ *smakru-ձևից՝ նախաձայնի անկումով և k վերածուելով ւ-ի (տե՛ս Pedersen, Հայ. և դրացի լեզ. 31)։-Հիւբշ. 476։
Klaproth, Asia polygl. էջ 99 սլ. bo-roda. լտ. barba, գերմ. Bart «միռուս» բառերի հետ, իսկ էջ 346 թիբեթ. ma-ra։-ՆՀԲ յն. μεῖρας «միրուս» (այս-պիսի ձև չգիտեն սակայն ո՛չ Bailly և ո՛չ Sophocles. կայ միայն μεῖρας «աղ-ջիկ. յետնաբար՝ տղայ»)։ Lag. Arm. Stud. § 1539 սանս. çmaçru, որով և ինքն է առաջին ուղիղ մեկնողր։ Հիւնք, մուր, մուրկ բառերից։ Հացունի. Պատմ. տարազի 327 պրս. մույ «մազ»+րուխ «այտ» բառերիցll
cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.
· Calfa
(յետնաբար ո հլ.) «կշտանալը լիութիւն» ՍԳր. Ոսկ. եբր. «կշտացած» Եփր. թգ. 358. որից յագիլ կամ յագենալ «կշտա-նալ» ՍԳր. Եփր. ծն. յագեցուցանել ՍԳր. Եզն. յագչիլ Սանահն. յեփր. յագուրդ ՍԳր, յագութիւն Մծբ. անյագ ՍԳր. Ոսկ. Վեցօր. 65. անյագաբար Եզն. վաղայագ, վաղայագո։ Փիլ. անյագօրէն (նոր բառ) ևն։
great, large, huge, enormous, gigantic, vast, immense;
strong;
powerful, mighty, victorious;
much, many, abundant, considerable.
· Calfa
alsuisi։ Ա. Գ., Բիւր. 1900, 518 մեր-ժում է թրք. alt itmek «յաղթել», որ ծագում է alt «տակը» բառից։ Schefte-lowitz BВ 29, 27 կցում է յն. πλατύς սանս. prthú-, զնդ. pərəϑu-«լայն» բա-ռերին։ Meillet, Dial. indo-eur. 81 յի-շում է այս բառերը, որոնք ձևով էլ նը-ման է գտնում, բայց մերժում է նշա-նակութեան տարբերութեան պատճա-ռաւ։ (Պէտք է աւելացնել նաև, որ սրանց համապատասխան հայ ձևն է լայն)։ Karst, Յուշարձան 402 սումեր. al «բարձը», 421 թթր. al, ol, ul, ույղուր. alp, alk, չաղաթ. alp, ulup «մեծ, բար-ձըր»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 272 պրս. [arabic word] axtan կամ [arabic word] yāxtan հոմանիշից, որ x ձայնի պատճառաւ չի կարող մեր բառի մայրը լինել։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 սեմական slt արմատի հետ, որից և sultān «սուլ-թան»։
delay;
late.
· Calfa
«ուշ. կամաց, դանդաղ». արմատ ա-ռանձին անգործածական. որից կազմուած են յամով «ուշ» Կլիմաք. Շնորհ. եդես. յամել «ուշանալ, դանդաղիլ» ՍԳր. Ոսկ. Սեբեր. Վեցօր. «երկայնամտիլ, յարատևել, հանա-պազորդել» Ոսկ. մ. ա. 22, 23 (=մհյ. յեմել «ուշանալ» Անսիզք 15, 23, 25), յամենալ ՍԳր. Եփր. հռ. յամեցուցանել ՍԳր. (=մհյ, յեմեցնել «ուշացնել, յետաձգել» Անսիզք 81, յիմել, յիմեցնել «վճարը ուշացնել» Սմբ. դատ. 150, 151, 154). յամումն Երզն. մտթ յամուրդ «յետաձգում» Եւս. պտմ. 93. մեծա-յամ Ճառընտ։ Այստեղ է պատկանում նաև ւամր «ուշ, դանդաղ, կամաց» Բ. պետ. գ. 9. Վրք. հց. «երեկոյ (իբրև ուշ ժամանակ)» Տիմոթ. կուզ, էջ 150. որից յամրանալ Փարպ. յամրագնաց Եզն. Վեցօր. անյամր «շուտ» Մագ. յամրաքայլ, յամրընթաց (նոր բառեր) ևն։ Երկուսի կապր հաստատում է Վրք. հց-բ. 396. Երեք օր յամր թողեալ (յետաձգելով, ուշացնելով) ոչ մկրտէր. ապա ի յասելն թէ ընդէ՞ր յամես..։
out of one's senses, foolish, senseless, mad, crazy, silly;
ծայրագոյն —, an arch-fool, an out-fool and out fool.
· Calfa
, ի-ա հլ. «խենթ, անմիտ» ՍԳր. Ոսկ. ա. 12. Եղիշ. որից յիմարանալ Ես. ժթ. 11. յիմարիլ ՍԳր. յիմարեցուցանել ՍԳր. յի-մարութիւն ՍԳր. յիմարակորոյս Ագաթ. ևն. գրուած նաև իմար Վրդն. առ. 73. նոր բա-ռեր են յիմարանոց, յիմարաբոյժ, յիմարա-բուժութիւն։
fifty.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. τիսուն, Մկ. հիսուն, Հճ. Սչ. Սլմ. Վն. Տփ. իսուն, Ննխ. հիսուն, իսուն, սուն, սիւն, Ագլ. Հմշ. Ռ. հիսսուն, Տիգ։ իս-սուն, Մրղ. իսսուն, իցցուն, Ասլ. իռիւն, Զթ. իսսօն, իսսոն, Սվեդ. իսսօն, Ոզմ. հէ՛սօն, Ալշ. Ջղ. τիթսուն, Երև. իտցուն, Ախց. Կր. իցծուն, Սեբ. «իձձուն, Ոլ. իձձուն, Խրբ. իձ.-ձ'ուն. Գոր. Ղրբ. Սլմ. իցցուն, Յղ. իզուն.-վերջինները ձևացած են վաթսուն, ութսուն բառերի ազդեցութեամբ, որոնց մէջ թս ձայ-նախումբը ըստ օրինի վերածուած է áձ, ցa (տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 261).-Համշէնի մահմետական հայոց բարբառով իսըն «5Ո» (Մառ, Зan. Kоллeriи Boстok. I. էջ 73-80)։
much, many, more, several, numerous.
· Calfa
, ն հլ. (յոգունք, յոգունց. գրուած է նաև լոքն) «շատ, բազում» Ոսկ. մ. բ. 10. Պիտ. Խոսր. սրանից ունինք կազմուած բազ-մաթիւ ածանցներ (ԱԲ ունի 135 հատ), որոնք սովորաբար յետին են. հնագոյններն են՝ յոգնագոյն Եզն. յոգնագնալի Ոսկ. յհ. բ. 27. յոգնաճարակ Ոսկ. յհ. բ. 23. յոգնաշնորհ Ոսկ. եփես.։ Այստեղ է պատկանում նաև յոգ-նիլ (գրուած նաև յօգնիլ, յաւգնիլ) «խոնջիլ, պարտասիլ» Թուոց իա. 4. Պիտ. Սեբ. 39. Վրք. և վկ. բ. 544. Արծր. հրտր. Պատկ. էջ 87. «ջանալ, հետամուտ լինել» Տիմոթ. կուզ. էջ 85 («Երովդէս սպանանել յոգնիւր»). նշա-նակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄχλος «բազմութիւն, ամբոխ, շփոթութիւն, նե-ղութիւն», ὄχλὲω «չարչարել, անհանգստա-նալ», ὄχληρός «յոգնեցուցիչ, ձանձրալի»։
not firm, weak, tottering, unstable, unsteady;
inconstant, mutable, vacillating, wavering, versatile, fickle, volatile.
· Calfa
, ի-ա հլ. (գրուած նաև յողդյողդ՝ «տկար, խախուտ, անհաստատ, ուսման մէջ թոյլ»՝ Բ. պետ. բ. 14, գ. 15. Ոսկ. ա. տիմ, Եփր. աղ. որից յողդողդել Նաւ. գ. 10. Եփր. բ. կոր. Ոսկ. մ. բ. 9, 11 և հռ. յաղդողդե-ցուցանել Եփր. բ. թես. յողդողդուն Վեցօր. Չ6. անլողդողդ Յհ. իմ. ևն։
slow, tardy, slothful, lazy;
cowardly.
· Calfa
(յետնաբար ի հլ.) «ծոյլ, դանդաղ. ծանրաշարժ» Դատ. գ. 17. Կանոն, էջ 87. Կանոն առաք. 320. Բրս. հց. որից յուլանալ կամ յուղանալ «ծուլանալ, պարապ սարապ այս ու այնտեղ նայելով ման գալ» ՍԳր. «անհոգ՝ անփոյթ գտնուիլ» Եւս. քր. յուլա-ցուցանել «արհամարհոտ դարձնել» Ոսկ. յհ. ա. 2. որ և յուղացուցանել «մեղկացնել, կակ-ղել» Ոսկ. ես. 57. Բուզ. յուլութիւն կամ յու-ղութիւն «ծոյլ ու պարապ նստիլը» Սիր. իէ. 1. Ոսկ. ես. Եւագր. Եւս. քր. յուղող «մեղ-կացուցիչ» Նեղոս. յուղալ «ծոյլ ծոյլ սլքտալ» Մանռ. արմատի երկրորդ ձևն է յող-, որից յողալ «ծուլանալ, պարապ նստիլ, այս ու այնտեղ նայիլ» Ոսկ. մ. ա. 17, բ. 3, 24. «դիտել, նկատել, հսկել, սպասել» Պիտ. փիլ. յողանալ «հպարտանալ» Եփր. ծն. էջ 66. յողացուցանել «անհոգացնել, հպարտացնել» ԱԲ. երկու ձևերի ձայնական առնչութեան ամար հմմտ. թոյլ և թող, նշոյլ և նշող։
ՆՀԲ յիշում է թոյլ, ծոյլ, յոյր, յողն եկեալ, յօրացեալ ձևերը։ Հիւնք. ծոյլ բառից։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. sula, բուրեատ. sula, hula և թունգուզ. sul «թոյլ, տկար» բառերի հետ։ Pe-tersson, Ar. u. Arm. St. էջ 134 կցում է թոյլ բառի հետ, այնպէս՝ ինչպէս վիզ և թիզ։
rhaeda, an ancient four-wheeled chariot.
· Calfa
ՆՀԲ և ՋԲ հասկանում են իբր «սայ-լակ կամ յովանակ, իշուկ»։ (Վերջին ի. մաստը անշուշտ յովանակ բառի պա-տահական նմանութիւնից հետևցնելով) ԱԲ միայն «սայլ, պզտի սայլ» (և այս է ստոյգը, որովհետև բնագրում յոպնակ չգտնուելուց հետևում է որ սայլ և յոպ-նակ հոմանիշ են)։ Եազրճեան, Մասիս. 1885, 866 կցում է սանս. յուբա «փայտէ ցից» բառին և այսպէսով յոպնակ մեկ-նում է «այն կարճ ու ամուր փայտերը՝ որովք շինութեան ժամանակ հող, քար. կիր, ջուր և այլ ծանր նիւթեր կը կրեն գործաւորք, նոյնպէս բեռնակրաց եր-կայն փայտը»։ Հիւնք. Յոբնաղ հռով-մէական յատուկ անունից։
wicked, bad, defective, paltry, wretched, low, vile, sorry;
unseemly, detestable.
· Calfa
(-ուոյ, -ռեաց) «վատ, գեշ» ՍԳր. Ոսկ. մտթ. և Բ. տիմ. զ. Սեբեր. Եփր. եբր. որից յոռեցուցանել Ոսկ. մ. բ. 12. յոռեգոյն Մծբ. յոռեակ Ոսկ. յհ. ա. 11. յոռութիւն ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 18, Եբր. Փիլիպ. Եռն. Եւս քր. Կիւրղ. ծն. գրուած է նաև ոռի Եփր. հա-մաբ. 51-52 (երեք անգամ). ռուն առմատն է *յոռ, որից յառաջացած է ի մասնիկով հմմտ. բարի, աղի, լեղի. այս պարզ *յոռ ձևն են ցոյց տալիս յոռանալ Ես. լգ. 19, Ել. ա. 7. յոռագոյն Սիր. լթ. 40. յոռացուցանել Եւագր. կայ նաև սեռ. յոռից (իբր ուղ. *յոռ ձևից) Պղատ. օր. ը. «Աստուածատեացք իսկ և յո-ռիցն թշուառականագոյնք» (յն. «յոռեացն յոռեգոյնք»). մինչդեռ յոռեգոյն ևն ծագում են յոռի ձևից։
stone-horse, stallion;
colt.
· Calfa
ՆՀԲ լծ. թրք. եէտէկ «հետևակ ձի»։ Տէրվ. Altarm. 61, ծան. 2 կցում է սանս. açva «ձի» բառին (=լտ. equus, հլ. ասպ), որի մէջ a ընկած է և ღ դարձած յ. բայց իր այս մեկնութիւնը ինքն իսկ մերժելով՝ կարծում է թէ կապ ունի յո-վանակ բառի հետ։
clear, clean, pure, limpid;
pure, sincere, candid;
manifest, evident, distinct;
clearly, cleanly, purely;
distinctly, evidently, manifestly.
· Calfa
(Ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մաքուր, զուտ, պարզ, վճիտ» ՍԳր. Սեբեր. Վեցօր. Ոսկ. յհ. ա. 20, 24, 34. «թափանցիկ» Պղատ. տիմ. «որոշ լսուող (ձայն)» Եփր. համաբ. որից յստակել Եզն. Ագաթ. յստակեցուցանել Եփր. ել. յստանու-թիւն Իմ. ե. 24. Եզն. Եփր. ծն. յստակա-սպաս Կոչ. յստակամիտ Եփր. թգ. 374 և մնաց. յստակզրուց (նորագիտ բառ) «պարշ և մաքուր խօսող» Փոնց. 58. յստակօրէն (նոր բառ). գրուած է նաև յիստակ Եփր. աւետ. 274. ն նախդիրով (հմմտ. յենու-նեցուկ) ունինք նստակ «յստակ» Կնիք հաւ. էջ 7։
well disposed, inclined, willing, well affected;
prompt, ready, eager, desirous, anxious;
— լինել, to be disposed or inclined to, in the mood for, to have an inclination for;
cf. Օժարաբար.
· Calfa
«սրտով պատրաստ, հաճ և հա. ւան» Մտթ. իզ. 41. Մրկ. ժդ. 38. Ոսկ. եբր. որից յօժարիլ ՍԳր. յօժարանալ Եփր. ծն. յօ-ժարացուցանել Եփր. բ. կոր. յօժարութիւն ՍԳր. չարայօժար Սիր. իթ. 26. Վեցօր. Կոչ. 188. Ոսկ. յհ. բ. 9. ինքնայօժար Ագաթ. Ոսկ կամայօժար Մանդ. կանխայօժար Լմբ. ա-ռակ. մշտայօժար Նար. ղգ. մտայօժարութիւն Կոչ. մեծայօժար (նորագիւտ բառ) Հայել. 297. յօժարեցութիւն Եփր. ել. Եւթաղ. 138 (ըստ Վարդանեան, Եւթաղ 147, ծան. յն. προτροπή թարգմանուած է միշտ «յօժարեցու-թիւն», իսկ πρὸϑεσις և προϑυμίσ «յօժարու-թիւն»), սիրայօժար, յօժարակամ (նոր բա-ռեր)։ Գրուած է նաև յուժար։
natron, nitre;
— աղ, saltpeter.
· Calfa
= Արաբ. [arabic word] natrūn, որ կարող է կար-դացուիլ նաև ntrūn «բորակ, հայբորակ». ժողովրդական լեզուի մէջ եղած է [arabic word] latrūn (Կամուս, թրք. թրգմ։ Բ. էջ 125). ծագում է յն. νίτρον հոմանիշից, որ և աս-ւում է λίτρον. սրանցից են նաև լտ. nitrum, գերմ. Natron, ֆրանս. nitre, natrum ևն. բոլորի նախնականը համարւում է եգիպտ. ntr, որից ասուր. nitiru, ասոր. netrā, եբր. neter (Boisacq 671, Seidel Մխ. հեր. էջ 168)։-Հիւբշ. IF Anz. 10, 43։
first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.
· Calfa
«առաջ, առաջուց. 2. գլխաւոր, հինը. առաջինը» ՍԳր. Եւս. քր. որից ածանցուած են բազմաթիւ բառեր (ԱԲ ունի 409 ձև) որոնց մեծագոյն մասը յետին է. ընտիր բա-ռերից յիշենք օր. նախաբարբառ Եզն. նա-խաբոյս Բուզ. նախադուռն Եզեկ. ը. 3. նա-խադիպիլ Ագաթ. նախաթոռ ՍԳր. նախակերտ Եւս. քր. նախաչար Սեբեր. նախավկայ Ա-գաթ. նախամեծար Ոսկ. նախանկար Ոսկ. ա-տիմ. նախնի ՍԳր. Եւս. քր. նախնական Ա-գաթ. ևն։ Յետին ձևերի մէջ կարևոր են նա-խան «երախայրիք, նուբար» Կանոն. նախկի Պղատ. օրին. Պրպմ. նախկին Արիստ. Յհ. իմ. ատ. նախուստ Պղատ. օրին. նախորդ (նոր բառ), նախակ «առաջնակարգ դիրք կամ պաշտօն» Տիմոթ. կուզ, էջ 222, 255. նախնի «իշխան, սատրապ (Կիլիկիոյ Հայոց)» Սմբ. դատ. 104. նոր գրականում շինուած բառեր են՝ նախաբան, նախագահական, նախագա-ւիթ, նախագուշակել, նախազգալ, նախա-զգացում, նախազգուշական, նախազգուշաց-նել, նախակարապետ, նախահարիւ, նախա-ձեռնարկ, նախաճաշ, նախաճաշել, նախա-ճաշիկ, նախամասնիկ, նախամտածութիւն, նախամտածուած, նախապաշարել, նախա-պաշարմունք, նախապատմական, նախասեն-եակ, նախասիրած, նախասրահ, նախատառ, նախաքրիստոնէական, նախընթրիք, նախ-ինտրական, նախընտրութիւն, նախնաբար, նախնականութիւն, նախորդ, նախորդել, նախօրօք, նախօրեակ ևն։
satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.
· Calfa
-Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։
province, region, country;
climate.
· Calfa
Lag. Urgesch. 376 հյ. հրահանգ, պրս. āhang բառերի հետ sani առմա-տից։ Lag. Arm. Stud. § 1587 մերժելով այս՝ նահ կցում է նախ «առաջին» բառի հետ։ Հիւնք. նհանգ «կոկորդիլոս» բա-ռից։ Մառ ЗВO 11, 171-ջ -անգ մաս. նիկով (հմմտ. պահ-անգ) կազմուած նահ «երկիր» բառից, որի վրաւ տե՛ս նախարար։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց ՀԱ 1902, 398, նոյնը նաև Karst, Յուշարձան 406։ Meillet REA 2, 2 թերևս իրան. nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» բառից, որի վրայ տե՛ս նահապետ, նախարար։
mat, rush-mat.
· Calfa
«փսիաթ, խսիր, կապերտ» Վրք. հց. Բ. 479. «Եւ նոցա երկոցունցն մի փսիաթ. որ է կպճայ»։
ՆՀԲ «բառ այլազգ. նէխ»։ ՋԲ դնում է պրս. (բայց չի ասում ո՛ր բառից)։ Շա-նիձէ ЗВО 22, 351 հայ բառին է կցում ինգիլ. ձևերը, առանց սրանց յարաբե-րութիւնը կամ ծագումը որոշելու։
humid;
s. gr. semi-vowel, liquid letters.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի). «թաց, խոնաւ. 2. կակուղ. Յ. հե-ղուկ կոչուած գրերը (ղ, մ, ն, ը). 4. թա-ցութիւն» Թր. Մագ. Երզն. և Նչ. քեր. Պիտ. Ոսկիփ. որից նայացուցանել «թրջել, ջրել, բռոգել (պարտէզ կամ ծառ)» Փիլ. յովն. 610. Պիտ. նայական «թաց, խոնաւ» Ոսկ. եփես. 803 (խոնաւութիւն նայական շոգով). նայա-մէտ Պիտ. ևն։
hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.
· Calfa
Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ապաստա-նող։ ՆՀԲ «նա որ ապաստան լինի ի վէմս»։ Lag. Btrg. bktr. Lex. 70, 27 իրան. arnab (իմա՛ արաբ. [arabic word] ︎ ar-nab) «նապաստակ» բառին է կցում։ Տէրվ. Նախալ. էջ 82 վերջին վանկը հա. մարում է պհլ. tak, պրս. tāxtan, հյ. ըն-թանալ «վազել». հմմտ. լակոն. ταχί-νας։ Հիւնք. ապաստան բառից։ Bugge KZ 32, 62 մերժում է կցել լտ. lepus ևոլ. λέπορις, ֆրանս. lapin ևն ձեերին, ո-րոնք նշանակում են «նապաստակ կամ ճագար»։ Patrubány SA 1, 189 պրս. nabast «անկապ, ազատ»+ պհլ. a'։ (մասնիկը)։ Oštir, Beitr. alarod. 7։ հլտ. laurex, lepor «նապաստակ». հանգլ. rabbit, բասկ. erbir, յն. λεβηρίς «նապաստակի որջ»։ Meyer-Lubke, Rom. etym. Wört. 4902 հիմնվելով Bugge-ի յիշատակութեան վրայ՝ կցում է ֆրանս. lapin, պորտուգէզ. laparn իբեր. *lappar, լտ. lepus բառերին՝ կասկածով։ Josef Bruch KZ 46, 365 իմանալով՝ որ ըստ Andreas հայ. բառի հին ձևը ունի n նախաձայնը (իսկ l գաւառական և նոր ձև է միայն), մեռ-ժում է վերոյիշեալ համեմատութիւնը։
ԳՒՌ (dialectal) Սեբ. նաբասդագ, Պրտ. լափուս-տագ, Զթ. լափուսդօգ, լափուսդոգ, Սլմ. Վն. լապըստրակ, Բլ. լապըստրագ, Տփ. լապուս-տրակ, Ոզմ. լապըզտըրակ, Մշ. լաբըստըրագ, Ալշ. լաբըզդըրագ, Ախց. լափըստրակ, Մկ լըպըստրակ, լըպըզտրակ, Երև. ալապըս-տրակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 159 ունի ալապաստրակ ձևը), Ագլ. ըլըպա՛զտրակ, Գոր. Ղրբ. ըլըբա՛ստրակ, ՀՋղ. ալապօստրակ (Kiggs, A vocabulary 96 իբր ժողովրդական ձև ունի նապստակ).-սրանց ներկայացուցիչն է լապըստկանք «նապաստակներ» կեղծ-Շապհ. 75, ուր ան-շուշտ յետին ձևափոխութիւն կայ։ Այս բո-լորի մէջ եղած ր ձայնը և ն>լ ձայնափո-խութիւնը ցոյց են տալիս, որ բառի հնագոյն ձևն էր *նապարստակ, ուր ր շչականից առաջ ջնջուեցաւ հայերէնի մէջ, իսկ բարբառնե-րում՝ տեղափոխութեամբ հեռանալով շչա-կանից՝ անկումից ազատ մնաց. միևնոյն ժամանակ՝ ն-ր տարանմանութեամբ դար-ձաւ լ-ր։
cf. Նաւաստ.
· Calfa
= Պհլ. *nāvāz հոմանիշ ձևից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում սնդ. ❇ navāza-«նաւավար», սանս. [other alphabet] nā̄vāǰá-«նաւավար» ձևերը ածանցուած nāu «նաւ» բառից՝ az-aǰ-«վա-րել, քշել» բայով, որի համապատասխանն է հյ. ածել. հմմտ. գաւազան, խարազան և յն. ναυαγός «նաւավար»։-Հիւբշ. 201։
three-legged table.
· Calfa
«կոնք, ուր սեղան նստող բազ-մաևանները ձեռք էին լուանում» Նիւս. (ըստ Հացունի, Ճաշեր 83 համապատասխանում է յոյն բնագրի πλυνός «կոնք» բառին)։
Բառս Լծ. նիւս. մեկնում է «եռոտա-նի սեղան», որից առնում է նաև ԱԲ։ Հացունի գտնում է՝ որ մեկնիչը սխալ-ուելով յոյն բնագրի մէջ սրան յարա-կից «եռոտանի» բառից, մեկնել է այս-պէս։ Իր կարծիքով նգոյր նոյն է նքոյր «մաղ» բառի հետ, ըստ որում կոնքի մէջ կայ մաղանման ծակոտկէն մի խուփ, որից ցած է վազում ջուրը։
cf. Յասմին.
· Calfa
«մի տեսակ անուշահոտ ծաղիկ է. լտ. jasminuni fruticans L» (Տիրա-ցուեան, Contributo § 352) որ է ռուս. жac. минъ, ясминъ (տե՛ս Aнненковъ, էջ 180) Ագաթ. որ և յասմին Խոր. աշխ. յասմի Բժշ. -այս ծաղիկը պատկանում է Oleaceae ըն-տանիքին. նոյն ընտանիքին է պատկանում նաև syringa vulgaris L, որ է «եղրևանի, թրք. լէյլաք, ֆրանս. lilas, ռուս. cирeнь» (Տիրացուեան § 349, Aннeнковъ 346). ըն-տանիքի նոյնութեան պատճառով Պարսկաս-տանում yasaman, որ է «յասմիկ, жасминъ» ստացել է նաև «եղրևանի, lilas, ռուս. cм-peнь» նշանակութիւնը, որից էլ վրաց. իմեր. մինգր. iasamani «եղրևանի, cиpeнь» (Aн-нeнковъ 346), հայոց մօտ էլ բարբառներում եասաման «եղրևանի, cирeнь» (օր. Խոյում՝ ըստ Տիրացուեան § 349), որից և Կովկասի գրական հայերէնում սխալ անդրադարձու-թեամբ յասմիկ դարձել է «եղրևանի, lilas cирeнь»։ (Բոլորովին ուրիշ է յեսմիկ, որ է «ասորեակ, chamaelina silvestris Wallr» (Տիրացուեան § 159), տես հեսմուկ)։
roof;
ceiling;
story;
roof-tree, roof, home, house;
shelter, refuge, cover;
— բնակութեան, abode, dwelling;
ընդ —աւ, under shelter, under cover, in security, secure or sheltered from;
— ի վիմի, tomb, sepulchre;
բառնալ զ—ն, to unroof.
· Calfa
(գրուած նաև արկ, հյց. զարկ կամ զյարկ) «թակարդ, որոգայթ». մէկ անգամ գործածում է Նոնն. 22. «Ի վերայ ածէ և զարկն, այլ յարկն է ինչ տեսակաւ ուռեկաց թանձրալարի, զոր կազմեն յորոգայթ արջոց և եղանց և զօրեղագունից ի սոցունց կեն-դանեաց». յոյն բնագիրն ունի ἂρϰυς δὲ ἐστιν εἰδος διϰτύον παχισ χοίνου. ուրիշ վկայու-թիւն չկայ։