floor.
· Calfa
, ի, ի-ա հլ. «չորս» Փիլ։ Արծր. Նար. Մագ. հների մէջ առանձին չէ գործած-ուած, բայց գտնւում է մի խումբ ածանց-ների մէջ. ինչ. քառամեայ «չորեքամեայ» Եւս. քր.. ա. քառեամ «չորս տարի ժամա-նակ» Ոսկ. բ. տիմ. քառասուն ՍԳր. (տե՛ս առանձին). յետոսկեդարեան շրջանին ո՛չ միայն առանձին կայ։. այլ և տալիս է շատ բազմաթիւ ածանցներ. ինչ. քառաթիւ Պիտ. քառաժանի Շիր. քտռաձի Փիլ. քառակերպ Գնձ. Նար. քառակուսի Յայտ. իա. 16 Շար. քառակ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 122, 127, 151, 170. նոյն ոճով նոր գրականի մէջ՝ քառահատոր, քառաձայն, քառամեակ, քտռանիւ, քառապատկել, քառաստիճան. քա-ռատառ, քառատրոփ, քառարշաւ, քառոր-դական ևն ևն։
հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։