Definitions containing the research տէր : 3104 results

Մանկագոյն

adj.

youngest, younger, minor, under age.

· Calfa

NBHL (1)

Դու կարի մանկագոյն ես, եւ ոչ կարես հանդուրժել յանբնակ անապատիս։ Վախճանեցաւ տէր մեր, մինչդեռ մանկագոյն եւս էր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Մանկանամ, ացայ

vn.

to become as a child;
to become strong and vigorous again, to grow young.

· Calfa

NBHL (1)

Հինաւուրցն մանկացաւ։ Տեսին զտէրն մանկացեալ. (Ագաթ.։)


Մանկատիպ

adj.

young.

· Calfa


Մանուկ, նկան, նկունք, նկանց

s.

babe, baby, little child;
young child, little boy, boy, lad;
youngster, stripling;
soldier, warrior;
servant, domestic;
— մատաղ, babe, infant;
— տղայ, child, little boy;
մանկունք եկեղեցւոյ, ուխտի մանկունք, clergy;
choristers;
մանկունք առագաստի, paranymphs, bridegroom's friends;
— կնամարդի, effeminate young man;
— նաւի, ship-boy, cabin boy;
— արքայի, court-page;
ինքնակալն —, the young prince;
մանկունք, my children;
— դու, young man;
— եմ ես, I am young;
—տիովք վախճանեալ, dead in youth;
cf. Ընտրան, cf. Ծեր.

· Calfa

NBHL (1)

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից։ Օրհնեցէ՛ք մանկունք զտէր։ Ընդ հարցի մանուկն ընդ ծերոյն։ Սամուէլ մանուկն պաշտէր առաջի տեառն։ Մանկունքս կան ընդ ինեւ յանկողնի. եւ այլն։


Մանրախիճ

s.

coarse sand, pebbles, gravel.

· Calfa


Հովանի, նւոյ, նեաւ

s. fig. adv.

shadow, shade, umbrage;
auspice, conduct, shield, defence, guard;
— ընդ —նեաւ, in the shade, under the shadow of;
with the protection or under the auspices of;
— լինել, առնել, cf. Հովանաւորեմ;
աւուրք իմ որպէս — անցին, my life has passed away like a shadow.

· Calfa

NBHL (1)

Աստուած հովանի լիցի նմա զամենայն աւուրս. Զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի ի վերայ քո։ Հովանի լիցի տէր զօրութեանց ի վերայ երուսաղէմի։ Աջով իւրով հովանի լիցի նոցա։ Հովանի լինէր ամենայն գնդին նիզակաւն. եւ այլն։


Հովուապետ, աց

s. fig.

chief shepherd;
Jesus-Christ;
pontiff, archbishop.

· Calfa

NBHL (1)

ἁρχιποιμήν princeps pastorum. Գլուխ եւ պետ հովուաց. եւ Քրիստոս տէրն մեր. որ եւ Հօտապետ. եւ Փոխանորդն քրիստոսի. քահանայապետ. եպիսկոպոսապետ.


Հովուեմ, եցի

va. fig.

to tend, to pasture, to feed one's flocks;
to have the cure of souls;
to lead, to conduct, to guide;
մահ —եսցէ զնոսա, death will pasture on them.

· Calfa


Հոտոտիմ, եցայ

vn.

to smell, to scent;
to sniff up, to breathe;
to touch, to approach;
— ի հոտ անուշից, to accept the sweet savour or odour.

· Calfa

NBHL (1)

Հոտոտաւ տէր աստուած ի հոտ անուշից։ Ոչ հոտոտեցայց ի հոտ զոհից ձերոց։ Հոտոտեցաւ դեւն զհոտն զայն։ Ի տարեկանս ձեր ոչ հոտոտեցայց։ Իբրեւ զխծուծ, կամ քուղ, յորժամ ի հուր հոտոտիցի.եւ այլն։


Հոր, ոյ, ոց

s.

well, cistern, tank;
ditch-gully.

· Calfa


Հում, հմոյ

adj. fig.

raw, unripe, sour, hard;
half-cooked;
cruel, ruthless, inhuman.

· Calfa

NBHL (1)

Բանջար հում ուտէր. (Ճ. ՟Ա.։)


Հունձք, հնձոց

s.

harvest;
crop;
summer;
— խոտոյ, hay-making;
ժամանակ հնձոց, reaping, harvest-time, mowing-time;
(խոտոյ) hay-time;
երգ հնձոց, harvest-home;
առատ —, abundant harvest;
ոսկեփայլ, — փունջ —, golden harvest;
յաւուրս հնձոց, in harvest-time.

· Calfa

NBHL (1)

Հնձել զհունձս։ Յաւուրս հնձոց ցորենոյ։ Հնձոցն գարեաց։ Սերմն եւ հունձք։ Աղաչեցէ՛ք զտէր հնձոց, զի հանցէ մշակս ի հունձս իւր։ Բազում համբարս դնէ ի հունձս։ Որպէս ցօղ ամարայնի, եւ անձրեւ ի հունձս.եւ այլն։


Հպարտանամ, ացայ

vn.

to be proud, to swell with pride, to be puffed up;
— ընդ տոհմ իւր, to boast of one's descent or birth.

· Calfa

NBHL (1)

Յետ կոչմանն, եւ այնչափ մեծին մեծարանացն՝ ի կոչնատէր անդր հպարտացաւ. այսինքն յանդգնեցաւ. (Ոսկ. յհ. 9։)


Հռչակեցուցանեմ, ուցի

va.

to make famous, to trumpet, to sound the fame of, to praise, to exalt;
to publish, to divulge, to make public, to noise or rumour abroad;
to chant, to celebrate, to solemnize.

· Calfa

NBHL (1)

Անսուտ բանիւ զնոցայն հռչակեցուցանեն զառաքինութիւնս։ Զորոյ գովութիւնն տէրունեան մատեանք հռչակեցուցանեն պանծալիս. (Պիտ.։)


Հսկողութիւն, ութեան

s.

cf. Հսկութիւն.

· Calfa

NBHL (1)

Առնեմք ըստ ամենայն կիրակէի հսկումն. որպէս զի լիցի յամէն տարին հսկումն յարութեան ՟Ծ՟Բ. առնեմք իսկ եւ յայլ տէրունական տօնսն հսկումն. (Ժմ. յն.։)


Հսկութիւն, ութեան

s.

watching, wakefulness, sleeplessness;
vigilance.

· Calfa

NBHL (1)

Առնեմք ըստ ամենայն կիրակէի հսկումն. որպէս զի լիցի յամէն տարին հսկումն յարութեան ՟Ծ՟Բ. առնեմք իսկ եւ յայլ տէրունական տօնսն հսկումն. (Ժմ. յն.։)


Հսկումն, ման

s.

watch, vigil;
vigil, eve of a feast.

· Calfa

NBHL (1)

Առնեմք ըստ ամենայն կիրակէի հսկումն. որպէս զի լիցի յամէն տարին հսկումն յարութեան ՟Ծ՟Բ. առնեմք իսկ եւ յայլ տէրունական տօնսն հսկումն. (Ժմ. յն.։)


Հրազէն, զինաց

s.

cf. Հրահար;
—ք, fire-arms, guns, muskets, rifles;
artillery, ordnance.

· Calfa

NBHL (1)

Հրազէն նշանն տէրունական. (Ասող. ՟Գ. 7։)


Հրաժարեմ, եցի

va. vn.

to cause to renounce or abdicate;
to dismiss, to discharge;
to forbid, to prohibit, to interdict;
to renounce, to abstain, to deprive oneself of, to forego, to forbear, to refrain, to desist, to resign;
to deny, to disown, to refuse;
to take leave of, to bid farewell to;
to die, to decease;
— յաղանդոյ, to abjure, to recant, to renounce;
— յաշխարհէ, to renounce the world;
to enter a convent;
— յիշխնանութենէ, to abdicate, to resign, to tender, to lay down or throw up one's commission;
— ի թագաւորութէնէ, to abdicate the crown;
աղաչեմ զքեզ կալ զիս հրաժարեալ, I pray thee have me excused, I beg you excuse me, I pray you to be kindly indulgent towards me.

· Calfa

NBHL (1)

Ընկա՛լ եւ հանգո՛ զհրաժարեալ հոգիս։ Ողորմեա՛ տէր հրաժարելոյս. (Շար. որ եւ Ննջեցեալ ասի։)


Հրամայեմ, եցի

va.

to command, to order, to enjoin, to impose, to prescribe;
to permit, to allow, to authorize;
to establish, to settle, to dispose;
ոչ —, to forbid, to prohibit, to proscribe, to interdict.

· Calfa

NBHL (1)

Հրամայեա՛ տէր օրհնութեամբ ասել. այսինքն հրամէ՛ օրհնէ. (Մաշտ.։)


Հրաման, աց

s.

command, order, injunction, ordination, behest;
permission, authorization, license, leave;
decree, edict;
հակառակ —, counterorder;
—ք, destiny, fate, lot, fatality;
doom;
— հաւատոց, doctrine of faith;
— պատասխանւոյ, oracle;
անդարձ —, irrevocable order;
— հանել, դնել, տալ, to command, to order, to dispose;
to appoint, to decree;
to give leave, to permit;
— առնուլ, — պատուիրանի առնուլ, to obtain leave;
to receive orders or directions;
— տալ վասն տանն իւրոյ, to make one's will;
ես եդի զ—ս զայս, յինէն ել —ս այս, I have signed this decree;
cf. Զէն;
fire-pot.

· Calfa


Հրամանատար, աց

s.

commander.

· Calfa

NBHL (3)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ τακτικός ordinarius προστάττων ordinans, praecipiens ἠγούμενος dux, rector οἱκονόμος dispensator δεσπότης dominus. (Գրի եւ կարճելով՝ ՀՐԱՄԱՏԱՐ) Որ տանի յինքեան զիշխանութիւն հրամայելոյ, կամ տարեալ զհրաման մեծին առ հպատակս՝ հրամայէ ի դիմաց նորա. հրամանատու. կարգաւորիչ. տէր. իշխան. տնտես. հազարապետ. բդեաշխ. կուսակալ.

Իշխան եւ հրամանատար ամենայն տէրութեան պարսից. (Եղիշ. ՟Գ։)

Ինքն է տէր հնձոցն, եւ մարգարէիցն հրամանատար. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)


Հրամանատարութիւն, ութեան

s.

command, authority.

· Calfa

NBHL (1)

Զառաջնորդութիւն վերակացութեանն տէրունական տանն հրամանատարութեանն. (Բուզ. ՟Գ. 13։)


Հրամանատրութիւն, ութեան

s.

command, order, ordination;
leave, license, permission.

· Calfa

NBHL (2)

Ըստ աստուծոյ հրամանատրութեան. այսինքն եթէ տէր հրամայեսցէ. (Փարպ.։)

Եւ արդ մեք տէր ըստ այսմ հրամանատրութեան. այսինքն պատուիրանի, կամ օրինադրութեան. (Պտրգ.։)


Հրաշագործ

cf. Սքանչելագործ.

· Calfa

NBHL (1)

Հրաշագործ (տէր)։ Միայն հրաշագործ։ Առ ի հրաշագործէն եդաւ. (Նար. ՟Ժ՟Ե. ՟Ձ՟Է։ Դամասկ.։)


Հրապաշտ

cf. Կրակապաշտ.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոչ ակն առեալ էր իմ սրբուհւոյդ նունեայ, կրէիր դու զպատուհասն հարց քոց հրապաշտից։ Քո՛ է տէր յաղթութիւն, եւ ո՛չ հրապաշտից եւ ամբարտաւանից. (Պտմ. վր.։)


Հրապարակակալութիւն, ութեան

s.

democracy.

· Calfa

NBHL (1)

Կալողութիւն հրապարակի. կամ Ունելն հրապարակի ժողովրդեալ զտնտեսութիւն քաղաքի եւ տէրութեան.


Հրացանութիւն, ութեան

s.

shower of fire;
volley of musketry, discharge of fire arms;
report, detonation;
thunder-bolt.

· Calfa

NBHL (1)

Զգեցաւ տէր զօրութիւն. զո՞ր զօրութիւն. թերեւս հրացանութի՞ն, կամ սաստ, կամ պատուհաս. ո՛չ բնաւ. այլ զի՞նչ, զտկարութիւն. (Լմբ. պտրգ.։)


Հրաւիրակ, աց

s.

inviter, host, hostess.

· Calfa

NBHL (1)

Զմեզ՝ հրաւիրակս կարգեաց տէր։ Հրաւիրակ լինիս մեզ յաւիտենական հրոյն. (Ճ. ՟Ա.։)


Հրաւիրեմ, եցի

va.

to invite, to desire, to invite to a feast or assembly;
to convoke, to convene;
յառաջագոյն —, to predestine;
— ի ճաշ, to ask or invite to dinner.

· Calfa

NBHL (1)

Կոչեաց ի կոչունս իւր. եւ դարձեալ առ վաղիւ եւս հրաւիրեաց զիս։ Պատրաստեաց տէր զզոհս իւր, եւ հրաւիրեաց զկոչնականս իւր։ Հրաւիրեաց զբազումս։ Կոչել զհրաւիրեալսն։ Ասացէ՛ք հրաւիրելոցն։ Հրաւիրեցէ՛ք ի վերայ դորա գունդս, կամ զազգս։ Ի սատակումն հրաւիրէր. եւ այլն։


Հրեշտակագնաց առնեմ

va.

to send an embassy or a deputation;

· Calfa

NBHL (1)

Հրեշտակագնաց անդր առնել։ Հրեշտակագնաց արարեալ խօսէր։ Յուդա մակաբէ առ հռովմայեցիս հրեշտակագնաց լեալ խօսէր։ Յովհաննէս հրեշտակագնաց առ հռովմայեցիս լեալ՝ դաշինս հաստատէր. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)


Հրեշտակագնացութիւն, ութեան

s.

embassy.

· Calfa

NBHL (1)

Առ միմեանս մեր միաւորութիւն զնոյն իմանողացս առ տէր հրեշտակագնացութիւնս հասանելով. (Բրս. թղթ.։)


Հինգհազարեան

adj.

of five thousand.

· Calfa

NBHL (1)

Զլսողացն աշակերտէր զհինգհազարեան խմբիցն հոյլս. (Խոր. վրդվռ.։)


Հինգշաբաթի, թւոյ

s.

thursday;
աւագ, մեծ —, holy -;
գէր —, shrove -.

· Calfa

NBHL (1)

Հինգշաբաթւոյն, Ես առ քեզ տէր աղաղակեցի. (Յհ. իմ. ատ.։)


Հիւանդացուցանեմ, ուցի

va.

to cause to fall sick, to make ill or infirm.

· Calfa

NBHL (1)

Գիտէր զախտարար պատճառս պատերազմին, որ գիտէ հիւանդացուցանել զբնութիւնս. (Սարգ. յկ. ՟Թ։)


Հիւր, ոց, ից

s. fig.

guest, visitor, stranger;
— անդնդոց, Jonah.

· Calfa

NBHL (1)

Հիւրասիրին աբրահամու՝ հիւրոյ կերպարանօք երեւեցաւ տէր. (Պիտառ.։)


Հիւրասէր

adj.

fond of receiving or entertaining strangers, generous, hospitable.

· Calfa

NBHL (1)

Հիւրասիրին աբրահամու հիւրոյ կերպարանօք երեւեցաւ տէր. (Պիտառ.։)


Հնգետասաներորդ, աց

adj. adv. fifteenth.

· Calfa

NBHL (1)

Յաւուրն կամ յամի հնգետասաներորդի։ Ի հնգետասաներորդի աւուր ամսեանն եօթներորդի։ Հնգետասաներորդ աւուրն ադարայ։ Ի հինգետասաներորդի ամի տէրութեանն տիբերեայ կայսեր.եւ այլն։


Հնձան, աց

s. fig.

press;
wine-press;
vat, trough of a wine-press;
գուբ —, must-vessel;
— հարկանել, to press, to tread grapes;
to trample, to oppress.

· Calfa

NBHL (1)

Հարկանէին հնձանս։ Հնձան հարի զթշնամին։ Հնձան եհար տէր կուսի դստերն յուդայ. (այսինքն կոխեաց որպէս զխաղող ճմլեալ վշտօք). եւ այլն։


Հնչեցուցանեմ, ուցի

va.

to sound, to resound;
to ring, to toll;
to divulge, to publish, to make public.

· Calfa

NBHL (1)

Հնչեցոյց տէր ի բանակն ասորւոց շաչիւն կառաց. (՟Դ. Թագ. ՟Է. 6։)


Հոգ, ոց

s.

care, solicitude, concern, trust, custody;
care, anxiety, solicitude, inquietude, mental pain;
—ք անդոհականք, տխուր, gloomy cares;
— առնել, տանել, — յանձին բերել, ունել, to care, to mind, to take care for, to be mindful, cf. Հոգամ;
— ունել, ի մտի արկանել, to care, to be concerned, to reck, to be anxious about;
—ս ցուցանել բարեխնամս, to show or express a lively interest, to take great pains with;
թող ինձ զ—դ զայդ, յիմ վերայ —դ այդ, leave that to me;
— տար վասն բարի անուան, take care of your reputation;
մաշեալ, ծիւրեալ ի —ոց, care-worn.

· Calfa

NBHL (1)

Անկցի հոգ ի սիրտ առն իմաստնոյ։ Ընկեա՛ ի տէր զհոգս քո։ Հոգք աշխարհիս։ Հոգովք աշխարհականօք։ Հոգք ամենայն եկեղեցեաց։ Մխիթար հոգոց եւ տրտմութեանց։ Ամենայն կեանք ամպարշտի հոգովք.եւ այլն։


Հոգերգող, ի

s. adj.

psalmist;
singing by inspiration of the Holy Spirit.

· Calfa

NBHL (1)

Ինքն իսկ ասէ հոգերգօղն, ասաց տէր ցտէր իմ. (Պրպմ. ձ։)


Հոլովումն, ման

s. gr.

rolling, rotation, whirling;
movement, turn, vicissitude;
declension.

· Calfa

NBHL (1)

Զորոց գիտէր հոլովումն ի վատթար կողմն. (Փարպ.։)


Հողադրամ

s.

burial-tax;
land-tax.

· Calfa

NBHL (1)

Դրամ տուեալ քահանայից վասն (օրհնութեան) հողոյ գերեզմանաց, որպէս եւ տէրութեան ի գն տեղւոյ շիրմաց.


Հողակալ, աց

s.

land-holder.

· Calfa

NBHL (1)

Որ ունի զհող ինչ սեպհական. տէր գետնոյ. հողին տէրը.


Հաւասարորդ, աց

adj. s.

participating, equal;
companion, partner.

· Calfa

NBHL (1)

Ամենայնի տէր գոլով՝ հաւասարորդ ճանաչիս. (Նար. ՟Ժ՟Է։)


Հաւատամ, ացայ, ացի

vn.

to believe, to give credit to;
to confess;
to persuade oneself;
to commit oneself, to trust to, to confide in, to rely on;
չ-, to disbelieve;
— յաստուած, to believe in God;
— բոլորով սրտիւ, to believe firmly, with all one's heart;
— ամենայն բանի, to believe every thing;
— զոք, to side with, to second, to lend an ear to.

· Calfa

NBHL (1)

Հաւատացէ՛ք յաստուած, եւ յիս հաւատացէք։ Հաւատաց աբրամ աստուծոյ, կամ աբրահամ յաստուած, եւ համարեցաւ նմա յարդարութիւն։ Ոչ հաւատացին ի տէր աստուած (յն. տեառն աստուծոյ) իւրեանց։ Հաւատացին արք նինուէացիք յաստուած (յն. աստուծոյ)։ Հաւատացի տեսանել զբարութիւն տեառն։ Բազումք հաւատացին յանուն նորա։ Բայր ինքն յիսուս ոչ հաւատայր զանձն նոցա։ Չնչին փայտի հաւատան մարդիկ զանձինս իւրեանց։ Հաւատաց անքուս դաւթի յոյժ. (յն. հաւատացեալ եղեւ դաւիթ անքուսայ յոյժ։) Հաւատացէ՛ք տեառն աստուծոյ մերում, եւ հաւատասցէ ձեզ։ Մի՛ հաւատայր սիրելեաց, եւ մի՛ յուսայք յիշխանս. Եթէ աղաչիցէ զքեզ թշնամին քո, մի՛ հաւատար նմա (կամ մի՛ հաւանի), եւ այլն։


Հաւատարիմ, մի, մաց

adj. adv.

faithful, loyal, honest, trusty, trustworthy;
confident;
true, sure, certain, real;
cf. Հաւատարմաբար;
— լինել, to be verified, confirmed, proved;
to be justified;
to be trusted, believed, adopted, or accepted;
— կալ, մնալ, to rest or remain faithful to;
— առնել, to prove, to justify, to verify, to accredit, to give credit to, to make credible;
— առնել զոք, to assure, to cause to believe, to persuade.

· Calfa

NBHL (2)

Հաւատարիմ կոչէ զնա ... զի ոչ խորեաց ինչ, եւ ոչ ընդվայր զտէրունիսն ծախեաց. (Ոսկ. մ. ՟Գ. 24։)

Հաւատարիմ լիցի անուն նորա եւ արքայութիւն նորա առաջի իմ։ Եւ արդ տէր աստուած իսրայէլի, հաւատարիմ լիցի բանն քո։ Հաւատարիմ եղեն պատգամքն աստուծոյ։ Ընտրեցաք յաստուծոյ հաւատարիմ լինել աւետարանին։ Հաւատարիմ եղեւ վկայութիւնն մեր ի վերայ ձեր յաւուր յայնմիկ։ Քարոզեցաւ ի հեթանոսս, հաւատարիմ եղեւ յաշխարհի (այսինքն հաւատացաւ)։ Որում եղէ ես հաւատարիմ. ((յն. զոր ես հաւատացայ. այսինքն որ ինձ հաւատացաւ). եւ այլն։)


Հաւատարմացուցանեմ, ուցի

va.

to make credible, to give to believe, to persuade, to convince;
to sanction, to certify, to confirm, to affirm, to assure.

· Calfa

NBHL (1)

Զբանն՝ զոր խօսեցար, հաւատարմացո՛ մինչեւ յաւիտեան։ Հաւատարմացուսցէ տէր աստուած տեառն իմոյ արքայի. (՟Բ. Թագ. ՟Է. 25։ ՟Գ. Թագ. ՟Ա. 36։)


Հաւուկ

s.

little bird, nestling a pretty -;
chicken, chick.

· Calfa

NBHL (1)

Մէկիկ հաւուկ մի կայր փոքրիկ, ւի գլուխն ունէր սեւուկ թեպրիկ. երթայր նստէր ինքն լըռիկ, աղօթք առնէր խիստ սըպըրկիկ. (Շ. առակք.։)