Definitions containing the research վեր : 6527 results

Քարտէն, տենի

cf. Քարտէս.

· Calfa

NBHL (2)

Գրոյ եւ յիշատակի, որ ի քարտէս։ Ի քարտէս արքունի։ Գրեաց ի քարտիսի։ Հրամանք թագաւորին գրին առ իշխեցեալս ի վերայ քարտեսի. (Փիլ.։ Խոր.։ ՃՃ.։ Շ. բարձր.։)

ՔԱՐՏ ՔԱՐՏԷԶ ՔԱՐՏԷՆ ՔԱՐՏԷՍ. Բառ յն. խա՛րդիս, խարդիօ՛ն չ լտ. քա՛րդա, քարդուլա. χάρτης, χαρτίον, χαρτίδιον charta, -tula. եբր. մէկէլա. Թուղթ կամ մագաղաթ, յորոյ վերայ լինի գրել. թերթ գրոց. գիր ողջունի. նամակ. հրովարտակ. յետակար. գիրք. մատեան..


Քարտէս, տիսաց

s.

card, paper, parchment;
cartoon, pasteboard;
letter;
book.

· Calfa

NBHL (2)

Գրոյ եւ յիշատակի, որ ի քարտէս։ Ի քարտէս արքունի։ Գրեաց ի քարտիսի։ Հրամանք թագաւորին գրին առ իշխեցեալս ի վերայ քարտեսի. (Փիլ.։ Խոր.։ ՃՃ.։ Շ. բարձր.։)

ՔԱՐՏ ՔԱՐՏԷԶ ՔԱՐՏԷՆ ՔԱՐՏԷՍ. Բառ յն. խա՛րդիս, խարդիօ՛ն չ լտ. քա՛րդա, քարդուլա. χάρτης, χαρτίον, χαρτίδιον charta, -tula. եբր. մէկէլա. Թուղթ կամ մագաղաթ, յորոյ վերայ լինի գրել. թերթ գրոց. գիր ողջունի. նամակ. հրովարտակ. յետակար. գիրք. մատեան.


Քաւեմ, եցի

va.

to expiate, to atone for;
to justify;
to propitiate, to satisfy, to conciliate, to render favorable or propitious;
աստուած, քաւեա զիս զմեղա ւորս, God, be merciful to me, a sinner;
քաւեալ եմ ես, I am innocent.

· Calfa

NBHL (2)

Քաւեսցէ ահարոն։ Քաւեսցէ վասն նոցա քահանայն, եւ թողցին նոցա մեղքն։ Քաւեսցէ վասն նորա քահանայն ի մեղացն իւրոց, եւ թողցի նմա։ Ոչ քաւիցի երկիրն յարենէն հեղհւյ ի վերայ նորա։ Ոչ քաւեսցի տնօրէնութիւն տանն հեղեայ խնկովք եւ զոհիւք. եւ այլն։

Աշակերտքն քաւէին ի վերայ Քրիստոսի, ասելով՝ թէ առանց ամենայն բժժանաց կատարին ի Քրիստոսէ բժշկութիւնք. (Բրսղ. մրկ.։)


Քաւութիւն, ութեան

s.

expiation, atonement, pardon, propitiation;
— or, սեղան, քաւութեան, libation;
propitiatory;
զոհ քաւութեան, offering.

· Calfa

NBHL (1)

Արասցե՛ս զքաւութիւնն խնկակալ յոսկւոյ սրբոյ։ Լինիցին քրոբէքն՝ մի ի միոջէ կողմանէ, եւ մի ի միւսմէ կողմանէ քաւութեանն։ Արարին զքաւութիւնն ի վերայ տապանակին։ Յանդիման քաւութեանն՝ որ է ի վերայ տապանակի վկայութեանն։ Ամպով երեւեցայց ի վերայ քաւութեանն. (եւ այլն։ Իսկ Եզեկ. ՟Խ՟Գ. մեծ եւ փոքր քաւութիւն կոչին գաւիթք տաճարին։)


Քաւչապետ

cf. Քահանայապետ.

· Calfa

NBHL (1)

Եդին ի վերայ գլխոյ նորա, եթէ՝ այս է Քրիստոս քաւչապետ՝ թագաւոր հրէից. (Զքր. կթ.։)


Քետուրածին

cf. Քետուրական.

· Calfa

NBHL (1)

Ծնեալ ի քետուրայ վերջին կնոջէն աբրահամու.


Քերեմ, եցի

va. mar.

to erase, to scratch out;
to scrape, to scratch, to grate, to graze, to rasp, to plane, to polish;
to rub the skin off, to excoriate, to flay, to lacerate, to torture;
to take away, to remove, to annul;
to engrave, to inscribe, to write;
— առ, to graze, to touch slightly;
— առ ափամբք, to skirt, to coast along, to keep close to the shore;
— զափամբք, to go terra a terra, to sail along the coast;
— զամօթն ի բաց —, to lay aside all sense of shame, cf. Ունչք.

· Calfa

NBHL (2)

ՔԵՐԵԼ. γράφω scribo. Գրել. դրոշմել. ըստ որում նախնիք գրէին ի վրայ արեւոց եւ կեղեւոց՝ երկաթի գրչաւ քերելով եւ գծագրելով. որպէս եւ զկնի ի վերայ քերեալ մագաղաթից սեւագեղով.

ξύω, ἁποξύω, περιξύω rado, erado, abrado ἑκθρίβω contero, defrico. Շփել եւ մաշել զիմն եղնգամբք կամ սրածայր գործեօք. քորել. գերծուլ. ի բաց քանցել զվերին երեսս իրաց՝ զմորթ, զկեղեւ եւ այլն. քերել, քեղրթել.


Քերթած, աց

cf. Քերթուած.

· Calfa


Քերթող, աց

s.

poet;
philologer;
grammarian.

· Calfa

NBHL (1)

ՔԵՐԹՈՂ. γραμματεύς litterator, interpres librorum. Երեւելի ի դպրութեան. դրական կամ գրագէտ. թարգման. մեկնիչ. վերծանող.


Քերթութիւն, ութեան

s.

poetry, poem, verse;
grammar.

· Calfa


Քերծէ, ոյ

s.

grey hound.

· Calfa

NBHL (1)

Յաղագս քերծէոյ։ Զքրծէին այսպէս ընտրէ՛. զվերջքն բարձր քան զյառաջքն, ճվերոյն երկայն, եւ ի վիդացն ի վայր հաստ եւ կարճ. (Վստկ. ՟Յ՟Լ՟Դ։)


Քերովբ, ից

cf. Քերովբիմ.

· Calfa

NBHL (2)

Զտապանակ ուխտին տեառն զօրութենէց, որ նստի ի քերովբէս։ Արար ի ներքս ի դաբիրն երկուս քերովբէս. բարձրութիւն միոյ ի տասն կանգնոյ։ Զամենայն որմս տանն շուրջանակի քանդակեալ գրեաց գրչաւ քերոբս եւ արմաւենիս։ ի վերայ խորշից նոցա ի մէջ առանցիցն՝ առիւծք եւ եզինք եւ քերոբք. (՟Ա. Թագ. ՟Դ. 4։ ՟Գ. Թագ. ՟Զ. եւ ՟Է։)

Ի վերնայարկն սորա հիանշմար քերոբիմբք, եւ ստորակայն ախճապակք. (Տաղ.։)


Քերովբէ, ից

cf. Քերովբիմ.

· Calfa

NBHL (2)

Զտապանակ ուխտին տեառն զօրութենէց, որ նստի ի քերովբէս։ Արար ի ներքս ի դաբիրն երկուս քերովբէս. բարձրութիւն միոյ ի տասն կանգնոյ։ Զամենայն որմս տանն շուրջանակի քանդակեալ գրեաց գրչաւ քերոբս եւ արմաւենիս։ ի վերայ խորշից նոցա ի մէջ առանցիցն՝ առիւծք եւ եզինք եւ քերոբք. (՟Ա. Թագ. ՟Դ. 4։ ՟Գ. Թագ. ՟Զ. եւ ՟Է։)

Ի վերնայարկն սորա հիանշմար քերոբիմբք, եւ ստորակայն ախճապակք. (Տաղ.։)


Քերովբիմ, աց

s. pl.

cherub;
cherubim.

· Calfa

NBHL (2)

Զտապանակ ուխտին տեառն զօրութենէց, որ նստի ի քերովբէս։ Արար ի ներքս ի դաբիրն երկուս քերովբէս. բարձրութիւն միոյ ի տասն կանգնոյ։ Զամենայն որմս տանն շուրջանակի քանդակեալ գրեաց գրչաւ քերոբս եւ արմաւենիս։ ի վերայ խորշից նոցա ի մէջ առանցիցն՝ առիւծք եւ եզինք եւ քերոբք. (՟Ա. Թագ. ՟Դ. 4։ ՟Գ. Թագ. ՟Զ. եւ ՟Է։)

Ի վերնայարկն սորա հիանշմար քերոբիմբք, եւ ստորակայն ախճապակք. (Տաղ.։)


Քերովբէական, ի, աց

adj.

cherubic.

· Calfa

NBHL (1)

Որ ի վերայ քերովբէական աթոռոց բազմիս. (Պտրգ.։)


Քեքուրտ

s.

belching, eructation.

· Calfa

NBHL (1)

ՔԵՔՈՒՐՏ կամ ՔԵՔՈՒՐԴ. Զգայռումն. վերբերումն. կերածին կուրդ կուրդ վեր տալը.


Քթոց

cf. Կողով.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ բուն հաստ տակին՝ երկու քթոց ջրախոտ եւ խոզի ազբա՛ծ. (Վստկ. ՟Մ՟Ղ՟Գ։) (Այլո՛ւր գրի Կթոց։)


Քիլ, քլի, քլաւ

s.

space between the tips of the thumb and forefinger;
or.

· Calfa

NBHL (1)

Քիլք ոմանք չարաբանք։ Քիլքն անօրէնք։ Զքիլսն չարաբանս։ Յընտանեաց տանն քիղք չարաբանք ի վերայ յարուցեալ նորա՝ բամբասանս ապիրատս յօգէին. (Յհ. կթ.։)


Քղամիդ, մդաց, միդաց

s.

chlamys, mantle, cloak.

· Calfa


Քղանցաւոր

adj.

bordered, hemmed, fringed, edged, trimmed.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զքղանցս կամ զծոպս. վերջաւոր.


Քղանցք, ցից

s.

skirt of a cloak, lappet of a coat, border, tail;
fringe, trimming.

· Calfa

NBHL (1)

κράσπεδον (լծ. գրատք, որ գրի եւ գրաստք) fimbria. Դրօշակ՝ տուտն՝ ծոպ՝ վերջք հանդերձից.


Քմազարդ, ի, ից

adj.

cf. Քմախորժ.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ զքմազարդ բանից ինչ առասպելս։ Քմազարդ բանիւք գրգռեն զթագաւորն ի վերայ իշխանին աշոտոյ. (Ագաթ.։ Արծր. ՟Բ. 6։)


Քնարան, աց

s. fig.

bed, couch, sleepingroom, dormitory;
grave, tomb;
— մանկան, crib, cradle.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ ծնաւ, մատուցեալ ոմանց առ ի դայեկել՝ տեսին, զի կանգնեցաւ ի վերայ ոտից իւրոց ի քնարանի անդ. (Ճ. ՟Գ. վրք. նիկող.։)


Քնին

s.

examination;
ի — առնուլ, to examine, to consider, to ponder;
to argue, to discuss;
ի — գալ, to be examined, criticized;
ի — արկանել, մտանել, լինել, to examine, to study, to criticize.

· Calfa

NBHL (1)

Յորժամ քննին (կամ քնին) լինի, ի վերայ հասնիցեն։ Խնդիրք են յաժող կանաց, ի քնին են անպարկեշտ լսողաց (կամ լսելեաց)։ Միտք բազում անգամ ի քննի մտեալ՝ խնդրեն վասն այսր. (Կանոն.։ Մանդ. ՟Ը։ Սարկ. պատկ.։)


Քննեմ, եցի

va.

to examine, to study, to investigate, to discuss;
to censure, to control;
to meditate, to consider, to think;
cf. Տեղեկագոյն.

· Calfa

NBHL (1)

Զիա՛րդ զԱստուած քննել մարթիցէք։ Քննեցէ՛ք զգիրս։ Քննեա՛ եւ տե՛ս։ Քննեցին զանօրէնութիւն, պարտասեցան ի քննել զքննութիւն։ Իբրեւ զգանձս քննեսցես զնա։ Քննեսցէ զխորհուրդս։ Արտեւանունք նորա քննեն զորդիս մարդկան։ Զչաւեղս իմ եւ զվիճակս իմ դու քննեցեր. Միտք ղբանս քննեն։ Ունկն քննէ զզարդ առակաց։ Իսկ որ ինչ յերկինս է՝ ո՞վ քննեսցէ։ Իբրեւ զոսկի ի բովս քննեաց զնոսա։ Ի վերայ դատաստանի արեան նորա կացցեն քննել։ Զի եթէ զանձինս քննէաք, ապա ոչ դատապարտէաք։ Առ ի քննել ձեզ զլաւն. եւ այլն։


Քննութիւն, ութեան

s.

examination;
research, discussion;
inquiry, inquest, inquisition;
control;
thorough investigation;
— խղճի, self-examination;
ի — մտանիլ, to examine;
ընդ քննութեամբ անցանել, to pass the censorship;
ընդ քննութեամբ արկանել, to examine, to control;
to criticize, to censure.

· Calfa

NBHL (2)

Ի քննել զքննութիւն։ Չիք քննութիւն իմաստութեան նորա։ Ի վերայ զօրաւորաց զօրաւոր քննութիւն հասանէ.եւ այլն։

Ահա համարք կան ի վերայ, եւ պատիժք, եւ ճշդիւ քննութիւն (յատենին Աստուածոյ)։ Ի հասարակաց քննութեան. (Մանդ. ՟Գ։ Իգն.։)


Քշոց, աց

s.

fly-flap, fan;
keshotz, flabellum, ringing-instrument agitated by the deacons during the Armenian and Greek Mass.

· Calfa

NBHL (1)

ՔՇՈՑ ՔՇՈՑԱՆԻ. ῤιπίδιον flabellum, ventilationis instrumentum. Գործի քշելոյ զճանճս. ճանճավան. հովահարիչ. ... իսկ յեկեղեցւոջ Քչոց կոչին բոժոժազարդ ճօճանակք, զոր շարժեն սարկաւագունք առաջի պատարագի. եւ առ յոյնս նա եւ ի ժամ ընծայաբերութեան հովանի առնեն ի վերայ ընծայից. ըստ որում սկաւառակ քշոցաց ունի զպատկեր սերովբէից կամ քերովբէից. գոյր ասէ Գուառ երբեմն եւ առ լատինս ի վանել զճանճս կամ զմժղուկս ի խորանէ՝ նշանակաւ վանելոյ զփորձութիւնս եւ այլն. եւ ապա սկսան վարել լոկ զքշոց փետրակազմ ի փետրոյ սիրամարգի՝ ի պատարագի քահանայապետին. Թո՛ղ զի յոյնք վարէին երբեմն ի տեղի քշոցի եւ զվարշամակաս կամ զ՝ի քրտանէ թաշկինակս.


Քշտեմ, եցի

va.

to lop off, to trim, to prune;
to cut, to retrench.

· Calfa

NBHL (1)

Հատէ՛ք զծառդ, եւ քշտեցէ՛ք զոստս դորա։ Քշտեցից, եւ անկնցից ի վերայ լերինն բարձու. (Դան. ՟Դ. 11։ Եզեկ. ՟Ժ՟Է. 22։)


Քող, ոյ, ով

s.

veil, cover;
— հարսանեաց, nuptial veil.

· Calfa

NBHL (1)

Մովսէս արկանէր քող ի վերայ երեսաց իւրոց։ Մինչեւ ցայսօր ժամանակի նոյն քող ձգեալ կայ ի վերայ ընթերցողածոց հին կատակարանաց։ Քօղ արկ զերեսօք իւրովք։ Դու՛ստր բարելացւոց ընկեա՛ զքող քո.եւ այլն։


Քողաղօտ

gr.

amphibrach.

· Calfa

NBHL (1)

Իբրու քօղով ազօտացեալ, նսեմ։ Ըստ տաղաչափից՝ Բռ եռավանկ, որոյ առաջին եւ վերջին վանկք՝ են աղօտ, այսինքն սուղ.


Քողարկեմ, եցի

va.

to veil, to conceal, to hide, to cover.

· Calfa

NBHL (1)

Երկին ի վերայ սորա զօրէն ձեղուան քօղարկեալ (յն. կամարեալ). (Նիւս. կազմ.։)


Քոյինազէն

adj.

armed by thyself.

· Calfa


Քովթարովթ, աց

s.

epistyle, capital.

· Calfa

NBHL (2)

ՔՈՎԹԱՐ ՔՈՎԹԱՐՈՎԹ. Բառ եբր. խօթար. յոքն. խօթարէթ. χωθάρ, χωθαρέθ chottar, chottareth. Ախաւեղագէս, կամ վերնախարիսխ սեան.

Քովթար պղնձի ի վերայ նորա (սեանն). եւ բարձրութիւն միոյ քովթարայ (կամ քովթարաց) յերից կանգնոց. եւ սաբակ եւ նռնաձեւք ի վերայ քոթարայն (կամ ացն) շուրջանակի։ Ի վերայ խոյակաց սենցն զքովթարովթսն ... Առ ի ծածկել զխոյակս քովթարովթացն. (՟Դ. Թագ. ՟Ի՟Ե. 17։ ՟Բ. Մնաց. ՟Դ. 12։)


Քուաւոր

adj.

eaved, furnished with an eaves-lath.

· Calfa

NBHL (1)

Ի վերուստ պաղանձաւ քուաւոր. Ի տեղի ապառաժ քուաւոր. (Խոր. ՟Գ. 45։ Արծր. ՟Ա. 16։)


Քունեմ, եցի

vn.

to sleep, to repose, to take rest;
to lie with, to sleep with a woman, to know her;
— ընդ հարս, to sleep with one's fathers.

· Calfa

NBHL (1)

Արկ կին տեառն իւրոյ զաչս իւր ի վերայ յովսեփայ, եւ ասէ ցնա, քունեա ընդ իս։ Ոչ անսայր քունել ընդ նմա. (Ծն. ՟Լ՟Թ. 7. 10.)


Քուրձ, քրձի

s.

hair-cloth, sackcloth;
sack;
— զգենուլ, to put on, or to wear hair-cloth.

· Calfa

NBHL (1)

Պատառեաց զհանդերձս իւր, եւ քուրձ զգեաւ ի վերայ միջոյ իւրոյ։ Դնել զարծաթն իւրաքանչիւր ի քրձի իւրում։ Ի թափելն զքուրձ իւրեանց։ Կայր ծրար արծաթոյ ի քրձի իւրեանց։ Կայր արծաթն ի բերան քրձի իւրոյ։ Յամենայն փայտեղէ անօթոյ, կամ ի հանդերձէ, կամ ի մաշկէ, կամ ի քրձէ։ Առին քուրձս հնեալս ի վերայ ուսոց իւրեանց։ Զգեցարու՛ք քուրձ, եւ կոծեարու՛ք։ Արկին քուրձ զմիջովք իւրեանց։ Թօթափէին զքուրձսն առաջի տեառն։ Եւ զսրբութիւ սեղանօքն քուրձ արկանէի.եւ այլն։


Քռստեմ զյօնս

sv.

to knit one's brows, to be haughty.

· Calfa

NBHL (1)

ՔՌՍՏԵԼ ԶՅՕՆՍ. Ամբառնալ զյօնս իբր բարձրայօն ամբարտաւան. Ամբարհաւաճութիւն եւ ընդվզանք ի վերայ դիմաց յաւէտ երեւեալ լինին, զերեսս ի բարձր համբարձեալ, եւ զյօնսն քռստեալ։ Զյօնսդ քռստեալ եւ զվիզս վերհամբարձեալ. (Փիլ. լին. ՟Բ. 24. եւ Փիլ. լիւս.։)


Քսակակալ, աց

s.

purser, agent, major-domo, steward.

· Calfa

NBHL (1)

հազարապետ քսակակալ ի վերայ արծաթոյն արար զնա, զի մի՛ եղիցի նա վասն արծաթոյն մատնիչ Եփր. (համաբ.։)


Քսանամեայ, էի, ից

adj.

cf. Քսանամեան.

· Calfa

NBHL (1)

Ի քսանամենից մինչեւ ցվաթսնամեանս։ Ի քսանամենից մինչեւ ցվասնամեանս։ Ի քսանամենից եւ ի վեր. (Ղեւտ. ՟Ի՟Է. 3։ Ել. ՟Լ. 14. եւ այլն։)


Քսանամեան, մենից

adj.

twenty years old;
of twenty years.

· Calfa

NBHL (1)

Ի քսանամենից մինչեւ ցվաթսնամեանս։ Ի քսանամենից մինչեւ ցվասնամեանս։ Ի քսանամենից եւ ի վեր. (Ղեւտ. ՟Ի՟Է. 3։ Ել. ՟Լ. 14. եւ այլն։)


Քսաներորդ, աց

adj.

twentieth.

· Calfa


Քսանեւհինգամեան

adj.

of twenty five years.

· Calfa

NBHL (1)

Ի քսանեւհինգամենից եւ ի վեր. (Թուոց. ՟Դ. եւ ՟Ը։)


Քստմնածածան

adj.

mighty, roaring, awe-compelling (Ocean).

· Calfa

NBHL (1)

Որ քստմնելով իմն ծածանի. կամ Որոյ ծածանումն է քստմնելի տեսողաց. Ի վերայ կապուտակ ալեացն ... եւ քստմնածածան ջուրցն ովկիանոյն. (Երզն. լս.։)


Քրայ

cf. Քուրայ.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զկայծակունս ի քրայից հրեշտակք աստուծոյ շրջէին զխաչիւն, եւ ելանէին ի վերայ նորա. (Պտմ. վր.։)


Քրէական, ի, աց

adj.

cf. Քրայական;
criminal, enormous, horrible;
— մեղք, յանցանք, high treason;
— մետաղք, mine, galleys, place of detention for criminals.

· Calfa

NBHL (2)

Ձեռս ամբառնալ յօծելայն աստուծոյ, եւ քրէական մեղօք վտանգի լինել։ Ոչ ունին հաւասար քրէական մեղացն նոցա հատուցանել։ Զքրէական վերնամարտութիւնն։ Ի քրէական մորոսութեանց։ Ոյք բանան զբերանս քրէական բանիւ վասն փառացն աստուծոյ։ Մաքրելով զոգիս ամենեցուն ի քրէական ծանունց ծառայականաց. (Յհ. կթ.։ Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։ Մաշկ.։ Յիշատ. ոսկ. յհ.։)

Եւ առաւել ընդ տառիս Մետաղք, որպէս Տեղի մետաղաց, եւ որ ինչ անկ է նմին. μετάλλα metalla. հանքի տեղին վերաբերեալ.


Քրիստոսադաւան, ի, ից

adj.

professing the faith of J.-C., christian.

· Calfa

NBHL (1)

Ուշիմ իշխանութիւն ի վերայ ամենայն ազգաց քրիստոսադաւանից Թղթ. (դաշ.)


Քրիստոսազարդ

adj.

adorned by J.-C.

· Calfa

NBHL (1)

Ի սուրբ սիոն ի քրիստոսազարդ սեղանն ջուր բղխեաց վերուստ ի վայր։ Աստուածածիր եւ քրիստոսազարդն վարդապետութեան. (Անյաղթ բարձր.։ Ճ. ՟Գ.։ Անան. եկեղ։)


Քրիստոսակեցոյց

adj.

saved by J.-C.

· Calfa


Քրովբէապէս

adv.

like a cherub, angelically.

· Calfa


Քրտնեմ, եցի

vn.

cf. Քրտնիմ.

· Calfa

NBHL (1)

Որ քրտնեացն յերկեղէ, նոյն ընկրկեաց եւ յարուցեալսն ի վերայ։ Քրտնեաց, այլ զքիրտն երեսաց նախահօրն ցամաքեցոյց. (Շ. թղթ.։)