Definitions containing the research սուն : 1153 Results

Ծամ, աց, ուց

Etymologies (1)

• = Թուի բնիկ հայ բառ՝ հնխ. g'mbh-ար-մատից. հմմտ. սանս. [other alphabet] jāmbha-«երախ, ծնոտ, ատամ» [other alphabet] jámbhya-«կտրիչ ատամ կամ սեղանատամ», [other alphabet] jabh, [other alphabet] jāmbha «հախռել», [other alphabet] ǰambhayati «մանրել, ջարդել», զնդ. ham-zəmbayati «ջարդել», zəmbayndwəm «ջար-դում էք», γαμφαί, γαμφηλαί «անասունի ծնօտ. թռչունի կտուց», γομφίος «սեղա-նատամ», ալբան. demb, damp «ատամ», demp «ցաւում է», հսլ. zabu «ատամ», ze-ba «պատառել», լեհ. zab, ռուս. avбъ «ա-տամ», լիթ. žambas «գերանի եզր», žembiù «կտրտել», լեթթ. zùobs «ատամ», հհիւս. kambr «ատամնաւոր գործիք, սանտր», հբգ. champ, chamb, kamb, մբգ. kamb, kamm, kam, անգլ. comb, գերմ. Kamm «սանտր» (Boisacq 153, Trautmann 369, Walde 336, Kluge 238, Pokorny 1, 575)։ Հնխ. g'mbh (ամբողջական արմատը g'embh, g'ombh-) հայերէնի մէջ տուել է նախ *ծամբ, յետոյ թերևս *ծամմ-և ծամ-, ճիշտ ինչպէս ունինք գերմանականում։


*Ճիւ ou Ճիվ

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. ճիվ, Ննխ. Պլ. Ռ. Տիգ. ջիվ, Հզ. չիվ, զանազան առումներով. այն է «1. մարդու կամ անա-սունի ոտք. 2. հաւի թև կամ ոտք. 3. մառ-դու թև», իսկ Սեբ. ջիվ «ցայլք»։-Նոր բա-ռեր են ճուահան անել Երև. Շլ. «յօշոտել». ճվտել «հաւի ոտքերից քաշելով պատռել, փետրատել, փրցնել», որի սաստկականն է ճվատել. գրուած է ճվրդել ձևով՝ ժԶ դարու վկայաբանական մի տաղի մէջ. «Ճրվրրդեց զօղն անկըճէն, արիւնն ի վրայ յուսին գը-նաց». Նոր վկ. էջ 380։


Սուին, սըւնոյ

Etymologies (2)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տէգի նման երկաթ՝ որ ձողի ծայրն է անցուած» Ես. բ. 4. Խոր. բ. 5. ար-դի գրականում «հրացանի ծայրը անցկաց-սրանից ունինք սունաւոր Ագաթ. Բուզ. (յետնաբար սուինաւոր Պիտ.) սունակ Մծբ. սունակոթ Եզեկ. լթ. 9. սուինամարտ (նոր բառ). գրուած է նաև սըւին (ը ձայնաւորով), սունի Արծր.-պէտք է սուին կարդալ Խոր. Ա. 11 հատուածի մէջ էլ, որի վրայ տե՛ս ստին։

• սանս. kšan ևն, իսկ սունակ՝ իռլ. son, sonn, Lag. Gesam. Abhd. 6ī ասոր. պրս. ձևերի հետ, ինչպէս նաև յն. ζιβὸνη. բառը համարում է բնիկ գիլանեան։ Հիւնք. յն. σιβὸνη,