Definitions containing the research ջին : 2305 results

Շողոքորթ

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ունինք Երև. շօղո՛մքօր, Ղրբ. շու-ղո՛ւմքուր (<շողոմքոր) «քաղցր լեզուով իրեն սիրելի ընծայող», որի առաջին մասը թէև թւում է շողոմ բառից, բայց ընդհանուրը լո-ղոքորթ ձևից է։


Ոփի, ոփիք, փեաց

Etymologies (1) · Adjarian

(յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


Ստէպ, ստիպոյ, ով, աւ

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Ցանցառ

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Ջղ. Սչ. զանցառ, Ախց. ցանցար «նօսր», փխբ Ախց. Երև. Ղրբ. Ննխ. Տփ. (վերջինը ցա՛ն-ցար) «անմիտ, խենթուկ»։


Փունջ

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Մկ. Մշ. Ջղ. Տփ. փունջ, Գոր. Ղրբ. փօնջ, Ագլ. փէնջ (այս վերջինը թէ ծաղկի փունջ և թէ զգեստի ծոպ նշանա-կութեամբ)։ Նոր բառեր են փնջել «փունչ կապել», փնջուիլ «ծաղկիլ», փնջաւոր «ծո-պերով զարդարուած»։