mill-hopper.
· Calfa
= Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.
child, son, blood, infant;
descendants, descent, generation, posterity.
· Calfa
. ի-ա հլ. «որդի, ծնունդ, ցեղ, սե-րունդ» ՍԳր. (հնագոյն իմաստն էր «սերունդ, ցեղ՝ առանց սեռի խտրութեան. բայց յետոյ, սահմանափակուեց առաջին սերունդի հա-մար՝ նոյնպէս առանց սեռի խտրութեան, ինչպէս ցոյց է տալիս գւռ. զաւակատուն «արգանդ» բառը. հմմտ. Մալխասեան, Մշակ 1913. Ջ 103), որից՝ զաւակաբար Փարպ., զաւակագործել Փիլ. լին., անզաւակ ՍԳր. Եփր. ծն., անզաւակել, անզաւակեցուցանել ՍԳր., անզաւակութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եփր. Եբր., բարեզաւակութիւն Փիլ. ել., շահազա-ւակ Ագաթ. բազմազաւակ Գէ. ես. Նար. գնձ. եկեղ., մերձազաւակ «տոհմակից, ազ-գակից» Փիլ. Խոր., նոյնազաւակ Խոր.։
stick;
rod, switch, whip;
wand;
cudgel;
crook;
flail;
bar;
sprig, shoot;
twig;
stock, lineage;
— իշխանութեան, sceptre;
— եպիսկոպոսական, crosier.
· Calfa
Իրանեան ծագումը նշանակում է հնե-ոից Մագ. քեր. 229 «Իսկ մեր ի Պար-սից բազում ինչ ընտանեբար ուսեալ բռեստս, որպէս դուռա և ռիդէ, մարքաբ, աւազան .. գաւազան՝ որ է վարիչ արջա-ռոյ, խարազան՝ որ է վարիչ իշոյ և այլք այսպիսի բազում, որ գրեթէ հասարա-կորդ է լեզուիս մերոյ. սոյնպէս և մեր առ նոսա»։ Համամ. քեր. 268 արմատր դնում է գաւ նախդիրը։ Ուղիղ է Տաթև. ձմ. լգ. «գաւազան, այսինքն որ հարկա-նէ զանբանս»։-Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ՝ դնելով պրս. gavāza, բայց սխալ է սրա հետ յիշել նաև պրս. ջէվ-կեան։ ՆՀԲ-ից յետոյ է Botticher, A-rica, 75, 221, որին յաջորդում են Lag UIrgesch. 951, Muller, SWAW. 42, 253, Justi, Zendspz. 103, Պատկա-նեան, Փորձ, 1880 մարտ, էջ 84, Տէրվ. Մասիս, 1882 ապրիլ 26 ևն։ Կուրտի-կեան, Արևելք, 1899, Թ 4060 պրս. քե-վազէ կամ խեվազէ «հովուական ցապ» (ԳԴ քեվազէ «կուժ», իսկ խեվազէ չու-նի)։ Այս համեմատութիւնը մերժելով 3. Վ. Յակոբեան, Ծաղիկ, 1899 նոյ՛
ԳՒՌ (dialectal) Գրեթե ամէն տեղ պահուած է «կրօ-նաւորի գաւազան» նշանակութեամբ. այս-պէս՝ Տփ. գավա՛զան, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. գ'ավազան, Մրղ. կավա-զան, Ննխ. Պլ. Ռ. քավազան, Շմ. կ.ավա-զան, Ոզմ. գ'mվmզան, Մկ. տmվmզmն, Տիգ. քmվmզmն, Ղրբ. կ. ըվա՛զան, Հմշ. կավազօն ևն։ Բնիկ «հովուի գաւազան» իմաստով է Սլմ. կ mվmզան. յատկապէս Զէյթունի բար-բառը որոշում է գ'ավազօն, գ'ավազոն «վար-դապետի գաւազան» և գ'ազվօն, գ'ազվոն «հասարակ գաւազան, փայտ, ցուպ»։ Նոր բառեր են՝ գաւազան Ղրբ. «որթատունկի մաա կամ վազ, որ նոր են տնկում», գաւաղանա-սլտուղ, գաւազանափոս։
cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.
· Calfa
= Մեր բառի հետ նոյն են վրաց. ვადია գադիա, კუდი քուդի «գդակ, գլխարկ», მეǰუ-gე մեքուդե «գդակ կարող», չեչէն. քուդէ, մինգր. քուղի, կխուդի, լազ. քուդի, թուշ. քուդ «գլխարկ, գդակ»։ Բայց ի՛նչ է սրանց յարաբերութիւնը հայերէնի հետ։ Նկատելի է թէ սրանք չունին -ակ մասնիկը և ներկայաց-նում են մեո արմատական ձևը. ուստի թերևս մեր գդակը փոխառեալ լինի կովկասեաննե-րից կամ բոլորը միասին խալդիների՛ց։-M. Riabinin, MSL, 10, 16 վրացի բառը կցում է պհլ. xod, xūd, զնդ. xaoδa, հպրս. xauda, պրս. xud «խոյր» բառերին, որոնք այստեղ մեզ հետ կապ չունին, ինչպէս կար-ծում է նաև Մառ, ЗВO, 9, 306։ Վերջինս վրաց. բառի հին ձևը համարում է *գուտ, որ դանում է հյ. գտակ <*գուտակ բառի մէջ։-Այս բոլորից դուրս ունինք նաև հյ. գուտի «դդակ, դլխարկ» ձևը, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Հաւաքարանի մէջ անուանց կաթուղիկոսաց Աղթամարայ, տպ. էջմիածին. 1316, էջ 19 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. Բ. էջ 140) և որ կենդանի է մինչև հիմայ Վա-նի ու Մոկաց բարբառում կուտիկ ձևով և նշա-նակում է «վարդապետի ու քահանայի գըլ-խարկ՝ սև բրդից հիւսուած. 2. գլուխը դնելու սաղաւարտ, գլխանոց», հմմտ. կոտիկ «չա-նաղ. 2. կանանց գլխակապի շրջանակը» ևն։
cf. Եռմոս.
· Calfa
= Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։
s. bot. monks rhubarb.
· Calfa
= Արմատն է գալ, որից աճած է ձ աճա-կանով, ինչպէս որ բառիս հոմանիշը՝ գեղձ «պատատուկ» կազմուած է գել արմատից՝ ձ աճականով։ Աւելի ընդարձակ տե՛ս գել։-Աճ.
tepid, lukewarm.
· Calfa
Այվազովսքի, Յղ. հնչման 15՝ նոյն ընդ հյ. եղկ, տճ. ըլըզ, ըլըճագ «գաղջ»։ Տէրվ. Altarm. 24 զաղջ<*զաջղ. իբրև գէջ բառից՝ ղ մասնիկով. էջ 84 համե-մատում է յն. ϰλιαρός «գաղջ, տաք» բառի հետ, իսկ Նախալ. 80 ջեռնուլ, sերմ, պրս. garm, զնդ. ghar ևն բառե-րի հետ՝ հնխ. ghar արմատից. գաղջ բառի «ջ տառն եթե կրճատ կրկնու-թեամբ մը չի մեկնուիր, մասնիկ մը միայն ըմրռնուելու է, ինչպէս մեջ= mzdium բառին մէջ»։ Հիւնք. լտ. cal-dor «ջերմութիւն» բառից։
adv. prep. in secret, secretly, by stealth, unknown, underhand;
— ընդ —, covertly, clandestinely.
· Calfa
«գաղտնի, ծածուկ կերպով» ՍԳր. Փարպ., որից՝ գաղտաբար Ոսկ. յհ. բ. 1, գաղ-տագնաց Ծն. լա. 26, գաղտագողի ՍԳը. Ոսկ մ. ա. 8, գաղտագողօնք Բ. մակ. դ. 39. Բուզ.. գաղտակեր Ամբ. գ. 14, գաղտանոց «ծածուկ պահարան» (չունի ՆՀԲ) Օրբ. հրտր. Էմ. 164, «աղտառ «յետևից ծածուկ կծող շուն» (նո. րագիւտ բառ) Տաթև. ամ. 249, 250. էֆիմ 365։ -ուկ և -նի մասնիկներով աճած են՝ գաղտուկ Բ. մկ. զ. 11. Գ. մկ. դ. 10. Ոսկ. ա-տիմ. Եւս. պտմ. Բուզ. Եփր. թգ., գաղտնի (հմմտ. յայտնի) ՍԳր., գաղտնիք Սգր., Ա-գաթ.։ Վերջինս արտադրում է ուրիշ նոր ա-ծանցներ. ինչ. գաղտնագործ Մծբ., գաղտ-նաշշունջ Մծբ., գաղտնութիւն Սղ. ձ. 18 ևն։ Նոյն գաղտ արմատից են և գաղտակուր «մի տեսակ ծովային խեցեմորթ» Եւս. պտ. 267. Եփր. մրգ. 352-3. Փիլ. լիւս. 139, 165. Ճա-ռընտ. Նեմես. էջ 18, 30 կամ գաղտակրայ Սարգ. Յուտ. գ. էջ 666. Նիւս բն. գաղտակը-տուր Վրք. և վկ. Բ. 235. գաղտիկուր կամ գաղտիկուռ «ջղախոտ, եզնալեզու» Գաղիան. բժշ. (ըստ Տիրացուեան, Contributo alla flora oell' Armenia, էջ 97 և 114, Plan-tago major L կամ Taraxacum officinale Wigg.). գրուած է նաև գաղտակուռ, գաղ-տակուր, գաղտակոր, գաղտնակոր, կխտը, կուր, որոնց դէմ ունինք արդի բարբառներից Մշ. գողտկուր, Ղրբ. կխտըկօ՛ռնը, տխտը-կօ՜ռնը, Ղզ. Ջղ. տխտըկուռ։ Առաջին բառի համար հմմտ. Փիլ. լիւս. 139 տրուած նկա-րագրութիւնը՝ «Եւ նշանակ խեցեմորթացդ կատարելագոյն է, որոց մարմինն ուտելի է. դար ա ն ա մ ո ւտ լինի երկուք պատե-նիւք. միովն ի միոչէ և միւսովն ի միոջէ՝ որք զնովաւ անկեալ պնդեն պատեանքն»։ Երկրորդը բխում է անշուշտ մի հին աւան-դութիսնից. հմմտ. սրա վրայ մի առասպել ՀԲուս. § 402։ Գաղտ բառից է վերջապէս գաղտամեստ «խարդախ» Իմ. ժդ. 24 (áá. գաղտամես, գաղտամեսց, գաղտապէս), որի վերջին մասը անծանօթ է։-Նոր բառեր են՝ գաղտնապահ, անգաղտնապահ, գաղտնիքա-ւnր ևն։
= Աճած է տ աճականով՝ գաղ (գաղել արմատից, Տիշտ ինչպէս որ այս նոյն արմա-տի ձայնդարձը՝ գող, նոյն աճականով տա-լիս է գողտ-, գողտուկ ևն։ Մեկնութիւնո տե՛ս գող արմատի տակ։
ԳՒՌ (dialectal) Պահուած է հետևեալ ձևերով.-Ագլ. գm՛խտուկ, Սեբ. գ'աղդուգ, Սչ. գ'ախդուգ, գ'ախդնի, Ակն. գաղղիւգ, Զթ. գաղդօզ. գ'աղդոգ, Ննխ. գաղդուգ (գիւղերում՝ գաղ-դօդ), Ոզմ. գ'.mղտի, Մկ կ'mղտիկ, Երև. գ'աղ-նիկ, Վն. կ'mխտիկ, կ.mղտիկ։-Սրանց դէմ գողտ ձայնդարձն են ցոյց տալիս՝ Ախց. Կր. գ'օղտուկ, Երև. գ'օղտնուկ, Խրբ. գօղտուգ, Մշ. գ'օղդուկ, Ալշ. գ'օղդու, Ռ. Տիգ. քօղ-դուգ, Ասլ. գ'օղդիւյ, Մրղ. կուեղհիք1, Սլմ. Խ'ուիղնիկ'.-իսկ Պօլսի բարբառը հաւա-սարապէս գործածում է թէ՛ գաղտուգ և թէ՛ գողդուգ ձևերը։ Նոր բառեր են՝ գաղտուկկուր Ատն. «մե տեսակ կար», գաղտ Դվ. Մշ. Ջղ., գաղտնակ Ակն. Սրբ. Խրբ., գաղտիկ Վն. գաղտուն ԳԲ, գեղտ Ղրբ. «գլխի գագաթի մէջտեղը, այնտեղ, ուր գանկի ոսկորները ի-րար են միանում. fontanelle» (սրա հին վը-կայութիւնն ունի Վրդ. աշխ. 507 «Մուղնի Ս. Գէորգայ, ուր կայ ծնօտն և գաղտն և ական-քըն և արիւնն Ս. Գէորգայ»)։
slip, slide;
scandal;
obstacle, stumbling;
fart;
—ս արձակել, to fart, to break wind;
գայթ ի գայթ, գայթ ի գայթի, hesitating, uncertain, inconstant;
irresolutely, remissly, in stumbling.
· Calfa
«ոտքը գայթիլը՝ սահիլը, սխալուիլ կամ մոլորիլ, որոգայթ» Փիլ. ել. Վրդն. սղ. Երզն. մտթ. 310, որից գայթի ի գայթի «թոյլ, անհաստատ» Գ. մակ. բ. 16, գայթ ի գայթ Յհ. իմ. Երև. Կանոն. էջ 262, 264, գայթ «փորի քամի, փուքս» Վրդն. առ. 114, գայթիլ «սայթաքիլ, սահիլ իյնալ, սխալիլ, մոլորուիլ» Սիր. ժգ. 29, ժդ. 1, իա. 8, լդ. 20. Մծբ., գայթումն Փիլ., գայթոտ «սխալական» Կա-նոն. էջ 74. Լմբ. սղ. Սարգ. յկ. բ. էջ 23. «սա-հուն, լպրծուն» Առ որս. անգայթ «հաստա-տուն» Փարպ. Փիլ. իմաստ. դիւրագայր Խոսր. պտրգ. 11. Վրդն. ղևտ. Լմբ. սղ., գայ-թանք «սխալ, յանցանք. 2. գողութիւն» Կղնկտ. (հրտր. Էմ. էջ 66-67, Շահն. Ա. 185)=Կանոն. (սխալ է դնել «գումար. ինչք». տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 10, Բ. էջ 285)։ Այս արմատից է նաև որոգայթ, որի վրայ տե՛ս առանձին։-2. Դայթ ձևից յառաջացած է ըմև. ԳէԹ «վնաս, յանցանք», որ մի քանի անգամ գըտ-նում եմ գործածուած յետին գրականութեան մէջ, ինչ. «Մայրն՝ յորժամ գէթ առնէ մանու-կըն իւր, հարկանէ. այլ սիրտ նորա թախծի ընդ գանն» Տաթև. ձմ. հե. «Զի լաւ էր ինձ ընդ միոյ երեք տալ և ոչ թէ անկանել յայս-պիսի գեդ և յամօթ» Յայսմ. դեկտ. 10, «Եւ քէզ ասեմ, օ՛ձ խորագէտ, որ ուսուցեր զկինն տգէտ, թեպէտ յանցանք էր այդ և գէթ, բայց ո՛։ ի քէն, այլ ի չարէդ» Ադամ. էջ 93։ Սրա-նից կազմուած է գիթվոր «մեղապարտ, յան-ցաւոր». հմմտ. «Որպէս վախեցար դու ի ձայնէ փողոյն իմոյ՝ որ չես ինձ վնասակար, նոյնպէս և ես զարհուրիմ ի ձայնէ փողոյն՝ ոս կոչէ զիս ի դատաստան. զի գիթվոր եմ ԱԱստուծոյ, սևերես և պարտական». յետին մի գրուածք՝ հրտր. ЗВО, 11, 75. Որ դիթուոր լի-նի և սպանանեն... թագաւորք և իշխանք վասն այն են կացուցեալ, որ զգիթուորն հարցանեն և օրինացն Աստուծոյ վրէժխնդիր լինին» Տաթև. ամ. 35. «Գիթվորն մտեալ յե. կեղեցի՝ ազատ են». Տաթև. հարց. 392։-3. Գայթ արմատի ձայնդարձն է ԳԻԹ. (կամ գութ), առանձին անգործածական, որից ծա-գում են գթել «սահիլ, սայթաքիլ, ընկնիլ, մոլորիլ» Սգր., «սխալիլ (գողութիւն անել)» Վրք. հց. Բ. 337, գթել կամ գթեցուցանել «սայթաքեցնել, գայթակղեցնել, կործանել, մոլորեցնել» ի գիրս Խոսր. Վրք. հց. Յայսմ. նար. Լմբ. ատ., բազմագթելի «դիւրագայթ» Նար., անգթելի Փիլ. լին. Պիտ., դիւրագթե-լութիւն Ոսկ. յհ. ա. 2 (իսկ գթուցանել «թու-լացնել» ևն ձևերի վրայ տե՛ս կթոտ)։-4. Առաջին գայթ արմատը բարդելով գիլ (գլո-րիլ, գիղ, գել, գալար) բառի հետ ձևանում է-ԳԱՅԹԱԴՂԻԼ (կամ գայթակղիլ) «գլորիլ ընկնել, մոլորիլ, սխալիլ» ՍԳր., «փախչելով մի տեղ ապաստանիլ» Բուզ. Գ. ժը. Կիր. 126 (ըստ Հ. Գ. Այտնեանց, Բազմ. 1914, 257). ո-րից գայթագղութիւն ՍԳր., գայթագղանք Սե-բեր., գայթագղակից Եւագր., գայթագղեցու-ցանել ՍԳր., ղիւրագայթակղ Լմբ. սղ.։-Նիւ-թական «ոտքը սահիլ» իմաստը. գեղեցիկ կերպով ցոյց են տալիս հետևեալ վկայութիւն-ները՝ «Մի՛ ելաներ ի վերայ սառին ծովուդ, զի կօշիկ քո գայթագղեցուցանէ զքեզ» Եփր. թակղէր» Յայսմ. մրտ. 16։ Հմմտ. նաև Ոսկ. եփես. 770՝ «Ի վերայ ձեռաց առցեն զքեզ և մի՛ գայթակղեսցի զքարի ոտն քո», որի ղէմ Մտթ. դ. 6 ունինք՝ «Ի վերայ ձեռաց բարձցեն ղքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո», սրանից էլ դուրս է գալիս գայթակղիլ «ոտքը քարի զարևուիլ»։
lance.
· Calfa
. ի-ա հլ. (յետնաբար նաև ո հլ. այսպէս՝ գրծ. գայիսոնով Մագ. մեծ են, էջ 21) «նիզակ, տէգ» Յես. ը. 18, 26. Կիւրղ. յես. Մագ. Նար. էջ 241. Շնորհ. բարձր., որից գայիսոնաբար Անյ. բարձր., գայիսո-նական ՋԲ, արդի գրականում գայիսոն նշանակում է «թագաւորական մական»։
= Յն, γαϊσος բառն է, որ գործածուած է Ս. Գրքի համապտասխան տեղը հյց. γαισὸν ձևով և նշանակում է «մի տեսակ տէգ՝ ամ-բողջապէս երկաթէ, որ գործածում էին կել-տերը»։ Ըստ այսմ բառը բնիկ կելտական է (հմմտ. զալլ. gaisōn. raisos, հիռլ. gae. կիմր. gwaew «տեգ»), որ յետոյ փոխառու-թեամբ անցաւ լատիններին (հմմտ. լտ. gaesum «ծանր երկաթեայ տէգ կամ աշտէ», gaesati «դալլիական բանակ՝ նոյնպիսի տէ-գերով զինուած», gaesa «տէգ» = ֆրանս. gèses) և յետոյ էլ յոյներին։ Կելտական բառը բնիկ հնդևրոպական է և նրա ցեղա-կիցներն են հբգ. geisala, գերմ. Geisel «մտրակ», հբգ. gēr, անգլսք. gār, հիսլ. geirr «տէգ», սանս. hêša «նետ» և զնո. zaēna «զէնք» (Walde, 331)։ Վերջին զան-դիկ ձևից փոխառեալ է հյ. զէնք, որով գայիսոն և զենք դառնում են միևնոյն բա-ոը՝ տարբեր ճանապարհներով հասած Հա-յաստան. տե՛ս Ernout-Meillet, 390, Po-korny, 1, 528 և 546։
mud, mire, filth;
slough.
· Calfa
. ի հլ. «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխունք» Ոսկ. մ. բ. 26, գ. 17. Սարգ. ա. պետր. ը. (էջ 331). Բրս. մրկ. այս արմատից են՝ «այռիլ «աղտոտիլ, ապականիլ» Տաղ. յհ, եղբ. հեթմ., գայռիք պայթիք «ճաքելու չափ ուտելը» Ոսկ. պօղ. Ա. 733 (տե՛ս և այռիք), գայռալիր «կեղտոտ, գարշելի» Արծր. ա. 14, գայռանոց կամ գայռոց «սրբան, յետոյք» Ոսկ. հռ., գրուած նաև գառ և կամ գեռ, այս-պէս՝ գեռ «աղբ» Ճառընտ., գեռաթաթախ «աղբի մէջ թաթախուած» Մանդ. Վրք. հց. Ա. 672, միջին հյ. գոռ «ցեխ» (տե՛ս Սիսուան, էջ 539)։-Այս արմատը զ նախդիրով աճելով տալիս է ԶԳԱՅՌ, ի հլ. «ստամոքսի գազերի ժանտահոտ արտաշնչութիւնը բերնից» Ոսկ. պօղ. Ա. 800. Մանդ. Ճառընտ., որից զգայ-ռել «կեղտը դուրս տալ» Պիսիդ., «զկռտալ, ործկալ» Ոսկ. մ. բ. 17. Պիռն. (հրտր. WZKM 28 (1914), էջ 392). Ճառընտ. «վատ խօսքեր դուրս տալ» Լմբ. սղ. Վրք. հց. Կանոն. էջ 254, զգայռութիւն «ործկալը» Ոսկ. մ. գ. 17, զգայռումն Փիլ. ել. Լմբ. սղ. Վրդն. սղ. անզգայռել «զգայռել» ԱԲ։ Նախորդի նման գրուած է նաև զգառ, զգեռ Վրք. հց. Բ. 510 որից զգառիլ «ապականուիլ» Արծր. ա. 14։
bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.
· Calfa
, ի հլ. «ծեծ» ՍԳր. Եզն. Եւս. քր. Ոսև. ես., «վերք» Յայսմ. մայ" 4 (Կին մի. որ ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն... և էր գան կնոջն ի թաթ ձե-ռինն սաստկացեալ), Յայսմ. յուլ՛ 5 (Շաղ-վէր կաւ և դնէր ի վերայ ցաւագար գանից մարդկան և առժամայն ողջանային), «բոյսի վիրաւոր մասերը» Վստկ. 76, 179 (երկու նշանակութիւններն էլ չունի ԱԲ), որից՝ գան ըմպել «ծեծ ուտել» Ղուկ. ժբ. 47, 48 Ագաթ.. գան հարկանել «ծեծել» ՍԳր., գանալից Բ. մկ. գ. 38. Իմ. ժզ. 1. Ագաթ. Ոսև. մ. ա. 4 Սեբեր., գանահար Ոսկ. ես., գանել «ծեծել» Բ. մակ. է. 1. Փարպ. Խոր., «կշտամբել, նա-խատել» Ոսկ. յհ. բ. 11. Բրս. մրկ., «ծառի տակը փորելու ժամանակ արմատին վնասել» Վստկ. 65, «վիրահատութեան ժամանակ շրջակայ մասերին վնաս հասցնել» (իբր մի-ջին հյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 696բ), չարագան Բ. մակ. գ. 38, չարագանեալ Զաք. 4. 2. Սիր. լ. 4. Վեցօր. 170, գանգանակ առ-նել «իրաւամբ յանդիմանել, երեսը զարնել» Ոսկ. եփես. 843 (չունի ՆՀԲ), զգանեալ «ծեծ կերածի պէս եղած»? Եւագր. 236 (չունի ԱԲ), գանակոծ, գանակոծել, գանակոծութիւն (նոր բառեր)։
treasure;
heap;
hymn;
— արքունի, exchequer, finances;
տուն —ու, treasure, treasury;
— արքայի, privy purse of the king.
· Calfa
. ու. ի. հլ. «ինչքի և հարստութեան մթերք, մասնաւորապէս դրամի պահեստ» ՍԳր., որից գանձել «ինչք մթերել» ՍԳր., գանձագին Ասող. Յայսմ., գանձարան Ա. մնաց. իը. 11. Առկ. ա. 14, գանձապահ Ա. մնաց. իը. 1, գանձակողոպուտ Ոսկ. յհ. թ. 12, գանձահատ Բուզ., բազմագանձ Մծբ., մեծաօանձ Ա. մակ. զ. 2. Ագաթ. Կոչ. գ., գանձալից Ոսկ. ղկ., գանձապետ Ճշ. 227 բ.։
Schroder Thesaur. էջ 56-57 յն. և պրս. ձևերը հայերէնից փոխառեալ է դնում։ ԳԴ պրս. ձևի հետ։ Cappelletti, Armenia, թրգմ. Արշալ. արրտ. 1842, էջ 108 յն. γάζα։ Windisch, 7 սանս. ganǰa, Gosche 65, սրա հետ նաև պրտ ձևը։ Սրանց պէս նաև միւսները։
= Պրս. [arabic word] ganj բառն է, որ բազի «գանձ» նշանակութիւնից, նշանակում է նաև մի խումբ պարսկական երաժշաական եղանակներ, ասպէս՝ ganj-i-gāv, ganj-i-bādāvard. ganj-i-soxta, ganj-i-faridūn, ganj-dār, որոնք հնարուած են Barbud ա-նուն երաժշտապետից։-Աճ.
handkerchief;
towel, napkin.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Կեսարիոյ թրք. բարբառով tasdar «տաշտի մէջ եղած խմորի վրայ ձգուած շո-րը». -այս բառը պարսկերէնից չէ, այլ ուղ-ղակի մի որևէ հայ բարբառից, ինչպէս ցոյց է տալիս նշանակութեան տարբերութիւնը և մանաւանդ արևմտեան արտասանութեան համաձայն t և d։ -Justi, Dict. kurde մե-ղանից է դնում քրդ. [arabic word] dastruk «թաշ-կինակ», որ ընդունելի չէ, քանի որ այս նշա-նակութիւնը չկայ արդի հայ բարբառներում.
preceptor, tutor, pedagogue.
· Calfa
, ի-ա հլ. «տղոց վարպետ, ուսուցիչ և խնամակալ» Ա. կոր. դ. 15, Գաղ. գ. 24, 25, Բուզ., որից՝ դաստիարակել Կիւրղ ղկ. Պղատ. տիմ. Յճխ., դաստիարակեղէն (նորագիւտ բառ) Պտրդ. 250, դաստիարակա-պէս Մաքս. դիոն., դաստիարակարան Նար., դաստիարակութիւն Յճխ. Նար. խչ., դաստիա-րակչուհի, ղաստիարակչական (նոր բառեր)։
broad, wide (coat, boot).
· Calfa
=Նոյն է զնդ. taoš-«ազատ, պարապ, ար-ձակ լինել» բառի հետ, որ կցւում է սանս tuččhyá «պարապ» բառին. այս իրանեան ձևի դէմ ունինք պրս. [arabic word] tih, [arabic word] tihi «պա-րապ», պհլ. tuhīk «պարապ», բելուճ. tusag «թողուած՝ լքուած լինել, հանգիլ, մարիլ», որոնք չեն կարող տալ հյ. թօշ։ Սակայն իրա-նեան բարբառների մէջ կան նաև Տ-ով ձևեր՝ համապատասխան զենդականին. այսպէս՝ վախի tōšam «արձակել, բաց թողնել», աֆ-ղան. taš «դատարկ, պարապ» և նոյն իսկ պհլ. tosēnitan ձևը (տե՛ս Bartholomae 624, Horn § 404)։ Եթէ հյ. ձևը կարդանք թոշ, կա-րող է համապատասխան իրանեան մի բար-բառից փոխառեալ լինել։-Աճ.
tow;
sweepings;
earthquake.
· Calfa
Հին բռ. մեկնում է ժած «խծուծ». նոյնպէս է նաև Բառ. երեմ. էջ 729 (ըստ որում Ալշ. ժժան «կանեփի խծուծ»)։-Վերի «խռիւ» նշանակութիւնը և բա-ռիս հին վկայութիւնը երևան հանեց Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 66։ Նոյնը տես նաև Վարդանեան ՀԱ 1911, 304։ Բառիս մեկնութիւնը տուաւ նախ Աճառ. (անտիպ), որից անկախաբար Թիրեա-քեան, Արիահայ բռ. էջ 169։
ԳՒՌ (dialectal) Վն. ժաժ, մանաւանդ կրկնութեամբ ժաժ-ժեխ, ժար-ժեխ «խռիւ, փայտի կտոր-տանք, տերև ևն՝ կրակ վառելու համառ»։-Նոյն բառն է և ժախ-ժրախ Եւդ. «անպետ կահ-կարասիք», որ և Սեբ. «կահ-կարասիր»։ (Սկզբնական ձևն է եղել *ժաժ-ժրախ, ուր ա-ռաջին եզրի վերջաձայն ժ ազդուելով երկ, րորդ եզրի վերջաձայն խ-ից՝ դարձել է նոյն-պէս խ։-Տան կահկարասիներին անարգա-կան անուններ տալը՝ փոխադրութեան դժուա-րութիւններն ի նկատի ունենալով, անսովոր երևոյթ չէ լեզուների մէջ)։
fetid odor, stink;
decaying matter, rottenness, putridity;
filth.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. ժեխ, Երև. ժէխ, Բլ. Վն. ժախին «աւլելուց գոյացած աղբը» (ՆՀԲ գի-տէ նաև ժախ). որից ժեխնոց «աղբանոռ. 2 աղբը հաւաքելու թի, ֆառաշ, խաքանդազ». ժեխոտիլ Ակն. «խոնաւութիւնից ևն նեխուիլ, ապականիլ», կրկնութեամբ՝ Սեբ. ախփ-ժախփ «աւլուք» (որի մէջ առաջին եզրի վեր-ջաձայնի ազդեցութեամբ՝ ժախ բառի վրայ աւելացել է փ ձայնը)։-Շփոթուելով յաջորդ բառի հետ՝ տեղտեղ ժահ դարձել է ժահր, պահելով սակայն նախնական «արտաթորու-թիւն» նշանակութիւնը. այսպէս՝ Ախց. ժահր, Երև. ժահրը, Շմ. ժmհր «շարաւ, թարախ, վահր», Ոզմ. ժmհր «երեխայի կղկղանք». Սլմ. ժmհր «մեծի կղկղանք», Մշ. ժար «ծը-խախոտի կեղտը, զիֆիր, կորկ. 2. երեխայի կղկղանք»։
venom, virus.
· Calfa
«թոյն». մի մի անգամ ունին Մադ. և Տաթև. ամ. 516. գրուած է ժահռ ձևով և «թոյն» նշանակութեամբ՝ էֆիմ. 288։-Բառ. երեմ. էջ 123, ինչպէս և ՀՀԲ ժահր մեկնում ևն «յոյժ աղտեղի, գարշ և նեխեալ հեղուկ ինչ, որպիսի է կղկղանքն մարդոյ ևն». այս նշանակութիւնը պատկանում է նախորդ ժահ բառին։
ninety.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Ջղ. իննըսուն, Ագլ. ին-նա՛սուն, Գոր. իննա՛սսուն, Ղրբ. իննա՛սուն, ըննա՛սուն, Շմ. Սլմ. իննանասուն, Մրղ. իննանացցուն, իննmնացցուն, Տփ. ինըսուն, ինանասուն, Հնդ. Սչ. նըսուն, Մկ. Մշ. ինսուն. միւսները (ինչպէս Կր. Պլ. Ռ. Զթ. Ննխ. Վն. Խրբ. Հմշ.) գործածում են թրք. doqsan >դօխսան ձևըս
beam, rafter, joist.
· Calfa
=-Բնիկ հայ բառ՝ հնխ. vernnā-ձևից, որի համազօրները գտնւում են միայն կելտական լեզուներում և ալբաներէնում. այսպէս՝ բրըտ. gwern և մ. բրըտ. guernenn «կայմ. 2. լաստենի. 3. լաստենիների անտառ», կորն. guern «կայմ», gwern-en «լաստենի», կիմր. cмвrn «ւաստենիների անտառ, ճահճոտ տեղ», gwern-en «նաւի կայմ, լաստենի» միռլ. fern, fernog «լաստենի», նոր իռլ. fearn «կայմ, լաստենի» (սրանից փոխա-ռեալ են պիէմոնտ. verna, պրովանս. verna, verno, ֆրանս. verne, vergne «լաստենի»), ալբան. verε «սպիտակ կաղամախի, populus Alba»։ Կելտական բառերի նախաձևն է *yer-nā, որը տալիս է նաև ալբաներէնը։ Ծառի անունը իբրև ընդհանուր «գերան» նշանա-կութեամբ գործածելու համար հմմտ. տճկ. perdu և Ղրբ. փարդու «գերան», որոնք ծագում են հյ. բարտի բառից (տե՛ս անդ), Pokorny, 1, 292։
ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Կր. keran «գերան» (Բիւր. 1898, 627), քրդ. [arabic word] kiran «գերան» (ըստ Justi. Dict. kurde), իսկ Պօլիս տպուած քրդերէն Աւետարանը ունի գէրան. այսպէս՝ Չը՞մա տը նէռի գըրշէ նավ ջահվէ պռէյ խօ, ու լը ջահվէ դատու գէրանէ նա պինի... ու վահա լը ջահվէդա գէրան հէյէ... ավուլ ժը ջահվէ խօ գէրանէ պը տէրինը։-Զի՞ տեսա-նես զշիւղ յական եղբօր քո և ի քում ականդ զգերանդ ո՛չ տեսանես... և ահաւադիկ ի քում ականդ գերան կայ... հա՛ն նախ զգերանդ յա-կանէ քումմէ (Մտթ. է. 3-5). ուղղագոյն ձևը թւում է քէրան, ինչպէս ունի Վտակ, 1908, ❇ 141։
scythe, sickle.
· Calfa
ՆՀԲ և Հիւնք. գերան բառից։ Pictet, 2, 220 սանս. karanda, քրդ. kerendl։ Petersson, KZ, 47, 290 դնում է հնխ, uer «ծռիլ, կորանալ» արմատից (տե՛ս զերան բառի տակ), ինչպէս որ լն. ἀρπή, հսլ. srupú «մանգաղ» = ռուս. serp, լեթթ. sirpe «մանգաղ» բառերը նշանակում են բուն «կոր»։
grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.
· Calfa
= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պրս. [arabic word] garizmān, garazmān, փարս. garz-mān, պազենտ. garōθmān «երկինք», պհլ. garōtmān «մազդեզանց արքայութիւնը, երկինք», զնդ. sarō nmāna-, աւելի հին ձևով՝ oarō (lsmāna-, որ բուն նշանակում է «գո-վեստի տուն» և հասկացւում է «մազդաւա-կանների երկնային օթևանը, արքայութիւն երկնից» (Horn, § 706 b, Bartholomae, 512)։ Պահլաւ ձևը որոշ չէ և կարդացւում է մի ռա-նի տեսակ. մանաւանդ որ անծանօթ է հիւս պհլ. ձևը, որից փոխառեալ պիտի լինի հայե-րէնը։ Մեր բառը կարելի է մեկնել *əarezmau ձևով, որ *գարեզման դառնալուց յետոյ՝ ա-սաջին վանկի ա ձայնաւորը յաջորդ ձայնա-ւորի հետևողութեամբ դարձել է ե. հմմտ դալապր, փիլիսոփայ, երեխայ ևն։ Հնադոյն *գարեզման ձևը պահում է դեռ Ջղ. գ'արեզ-ման, որի առաջին վանկիա ձայնաւորը չի կարող ձայնաբանական օրէնքներով յառաջա-ցած լինել ե ձայնաւորից։ Գալով իմաստի տարբերութեան՝ գերեզման և երկինք գաղա-փարները համաձայնում են իրար հետ՝ առա-ջինը երկրորդի իբր նախադուռը համարելով հմմտ. նաև դժոխք, որ «գերեզման» նշանա-կութիւնն էլ ունի՝ «Եթէ ելանեմ յերկինս, դու անդ ես. և եթէ իջանեմ ի դժոխս, և անդը մօտ ես» Սղ. լր. 7, որի համար Յճխ. էջ 151 տալիս է այս մեկնութիւնը՝ «Դժոխս ասէ ըզ-գերեզմանն ապականիչ՝ որ Աստուծոյ խնա-մովքն պահի ի յոյս յարութեանն»։ Նոյնպէս և Եզն. 279 «Գերեզման երկրի. զոր Գիրք դր-ժոխք կոչեն»։
Հներից Վանակ. վրդ. մեկնում է «դիր միոյ կամ գերոյ աման. պարսիկ բառ է. ներքոյ հողոյ կամ երկրի ասի գերեզ-ման»։ Տաթև. Յմ. ծը. «Այսպէս թարգ, մանի գերեզմանն. կամ գերոյ աման կամ գերէ զմինն կամ գերէ «ամենն»։ Նոյնպէս Տաթև. հարց. էջ 678 «գիր իմոյ (այս զէս ուղղել նաև վերը Վանակ. դիր միոյ) կամ գերւոյ աման կամ գերէ զա-մէն. պարսիկ բառ է՝ ներքոյ հողոյ» (ի-մա՛ziri zamin)։ Ուղիղ մեկնութիւնը ա-ռաջին անգամ տուաւ Lag. Urgesch. Չ33, համեմատելով garotman ձևի հետ նոյնը կրկնում է Gesam. Abhd. 178, իսկ Lag. Symmicta 48 ապահո-վապէս նոյն է դնում պրս. garazmān ձե-ւի հետ։ Մորթման, SBAW 1862, 21 փռիւգական մի արձանագրութեան մէջ կարծում է գտնել այս բառը։ Սռան հա-կառակելով Muller, SWAW 2, 575 կցում է սանս. brh, զնդ. bərəz «բառձ-րանալ» և հյ. բարձր բառերին։ Lag. arm Stud. էջ 170, Muller, WZKM, 5. 187 և 8, 277, Տէրվ. Մասիս. 1882 ապր. 19, л 3163, ընդունում են ուղիղ մեկնութիւնը։-Մ. փ., Մասիս, 1882 յուլ. 21 պրս. քարազման «աթոռ Արա-մազդայ» (այսպիսի բառ չունի ԳԴ)։ Գիւլղադեան, Արձաղանք, 1893. α։ գահ «դար»+րէզ «նետել» (հմմտ. ար-ձակել, ասպարէզ)+ման «մարդ», իբր
s. bot. lupine.
· Calfa
= Բառիս հետ նոյն են թրք. germašid (ոստ ՀՀԲ), kermaša (ըստ Տիրացուեան, տե՛ս անդ), թրք. գւռ. Տփ. garmašov (ըստ Aи-неиковь, անդ), թրք. գւռ. (Երև. gärmāso (ինչպէս ստուգեցի անձամբ երևանցի թուր-քերի մօտ), արաբ. քէրկէշէտ (Նորայր), քէր-մէշիք կամ վէքմէշիք «lentisque» (Ուղուրի-կեան՝ անդ), որոնք բոլոր նշանակում են նոյն բոյսը։ Այս ձևերից ո՛չ մէկը չգտայ Կա-մուսի արաբերէն, Գէորգ դպրի պարսկերէն և Будаговъ-ի թաթարերէն բառարանում։ Ուստի կարելի չէ ասել, թէ ի՛նչ յարաբերու-թիւն ունին հայերէնի հետ։ Որովհետև հա-յերէն ձևը կարելի է ստուգաբանել իբրև գայլի մասրենի կամ կարմիր մասրի (հմմտ. տակը՝ գւռ.)։ Այս դեպքում վերի բառերը պի-տի լինին հայերէնից փոխառեալ. ապա թէ ոչ՝ հակառակը։-Աճ. lianihus tuberosus»). Գնձ. կիլիմաստրի (Ազգ. հանդ. Ե. 292), Ղզ. կրմրաստի. կայ նտև Լ. Ղք.։-Aиненковь իբրև հյ. ձև յիշում է kialamasli։
cf. Գեզ.
· Calfa
«լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։
hair, head of hair, long hanging hair.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որ կարող է գալ հնխ. թէ՛ veid և թէ՛ void ձևից. այս երկուսից են ծագում նաև միւս հնդևրոպական ձևերը, ինչ-պէս ցոյց են տալիս յատկապէս յն. οἰδα և εἰδω։ Այս արմատի նախնական նշանակութիւններն էին «տեսնել, գտնել», որից յետոյ էլ «գիտե-նալ, իմանալ», իբրև արդիւնք տեսած լինե-լու։ Հայերէնի մէջ «տեսնել» իմաստը չէ՛ պահուած, իսկ «գտնել» իմաստի համար յատկացուած է գիտ, գիւտ ձևը, որ միևնոյն ծագումն ունի։ Միւս լեզուներից համեմա-տելի ձևերն են՝ սանս. [other alphabet] vé́da-«գիտեմ», véda-«Ս. Գիրք», vεtti «գիտէ», ῥz -vid (բարդութեաց ծայրին՝ ճիշտ հայերէնի պէս) «-գէտ, գիտցող», vidatha «գիտուն, իմաս-տուն, ջերմեռանդ», զնդ. vaēδa «գիտեմ». յն. fοῖδα «գիտեմ», εἰδω, εἰδον, ἰδε, ἰδοιμι, εἰδομαι «տեսնել, նկատել, քննել», լտ. vldeo «տեսնել», գոթ. witan «գիտենալ», wltaida «նկատել», հբգ. wlzzan, գերմ. wissen «գի-տենալ», weise «իմաստուն», անգլ. wit «զիտենալ», հսլ. vidēti «տեսնել», vêdêti «գիտենալ», ռուս. вeдать «գիտենալ, ճա-նաչել», видeть «տեսնել», вижу «տեսնում եմ», вeдьмa «վհուկ, գէտ», հպրուս. wal-dima «գիտեք», գնչ. վացա «գիտութիւն», վաթաշ «գիտուն, կղեր», հիռլ. ro fetar «գի-տեմ», հիսլ. vitr «իմաստուն», լիթ. yéizd-mi «նայել, դիտել» ևն (Walde, 834, Boi-saqq, 688, Trautmann, 357-8, Kluge, 533, Pokorny. 1, 236-9, Ernout-Meillet. 1062-3). միւս ձևերը տե՛ս գիւտ արմատի տակ, -Հիւբշ. էջ 435։
coriander.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որ յառաջացած է գինղ «կլոր» բառից. այսպէս է կոչուած բոյսը սերմի կլորիկ ձևից առնելով. այս նախնա-կան նշանակութեան համար հմմտ. վրաց քինձի, որ է «գինձ», բայց քինձիս-թավի «գնդասեղ» (բառացի. «գինձի գլուխ»). Նոր-Ջուղայի բարբառով էլ գինձը կոչւում է բո-ւորգինձ։-Աճման ձևի համար հմմտ. փո-խինդ-փոխինձ, խեղդ-հեղձ, պիղծ-պղտոր, խայծ-խայտ ևն։-Աճ։
God preserve us from it, God forbid;
take care.
· Calfa
(յատկապէս գոյշ թէ, գոյշ ուրեք) «զգո՛յշ, չինի թէ, մի՛ գուցէ, զգոյշ եղիր որ» Եփր. թգ. Մծբ. 306. Եփր. ա. թես. 178 (գը-րուած է գոյշուրեայք, իմա՛ գոյշ ուրեք), ո-րից գուշացեալ «զգոյշ կեցած» Ոսկ. ես. և զ նախդիրով՝ զգոյշ, որի վրայ տե՛ս առան-ձին, յետնաբար գրուած է գուշ Քերդ. քեր.
scurfy.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Սեբ. գ'ոնջ'-գ'լուխ «գլուխը տձև ու այլանդակ կերպով մեծ, որի վրայ անհարթ ուռուցքներ էլ կան».-նոյն բառն է դարձեալ Ալշ. գօննօ «խոշոր գլուխ ունեցող» կամ նաև գոնչագլուխ, գոնչ, գոնչոյ (Երև. Շիր. Մշ.) «մեծ գլուխ ունեցող, մեծագլուխ, հաստա-գլուխ» Ամատունի, Հայ. բառ ու բան, էջ 148։-Վերջապէս միևնոյն բառն է Ջղ. գ'ոնջ «ածուխի խոշոր կտոր՝ որ քուրսու տակն են դնում», Պլ. գօնջ «որևէ բանից ջարդած խո-շոր ու տձև կտոր»։ Այս զանազան առումնե-իի յառաջացման համար հմմտ. անճոռնի, որ գրաբարում նշանակում է «շատ մեծ». այժմ «տգեղ», անդամալոյծ, որ գրաբարում նշանակում է «խեղանդամ», Պօլսի արդի բարբառով «անշարժ լինելու չափ մեծ»։
fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.
· Calfa
է կցում սանս. ghar, ռուս. гоpeть, քրդ. guri «զոհ, բոց», որոնք բնաւ հա-րաբերութիւն չունին։ Հիւնք. գոռոզ բա-ռից. Jensen, Hitt. u. Arm. հաթ. gu-rás? «գոռ, մեծ» ձևով մի բառ է գըտ-նում՝ եռր ածաեան թագաւորի և համե-մատում է մեր բառի հետ։ Աճառ. ՀԱ, 1899, 204 համարում է բնաձայն, իբր գ արմատական ձայնից կազմուած. այսպիսի բնաձայններ գտնում ենք շատ ուրիշ լեզուներում, բայց հայերէնի մէջ գոռ բառը բնաձայն չէ. այլ՝ ինչպէս վե-րի վկայութիւններից երևում է, առաջին իմաստն է «խիզախ, հպարտ, ահաւոր» (այսպէս է ոսկեդարեան գրականու-թեան մէջ) և յետոյ միայն դարձել է բնաձայն՝ նշանակելով «գոչիւն, բղա-ւոզ»։ Scheftelovitz, BВ, 28, 310 սանս. grsu «առոյգ, աշխոյժ» բառի հետ. Գառանճեան, Արև. մամ. 1907, 935 համեմատում է թրք. gurlemek «որոտալ» բառի հետ։ Karst, Յուշարձ. 401, 405 սումեր. gur «աղմկել», 416 հմմտ. ոռնալ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. gur-lemek, gūrultu «գոռալ, գոռոց»։ Սանտալճեան, ՀԱ. 1913, 400 խալդ. kuri «կռիւ»։ Պատա-հական նմանութիւն ունի ջավայ. gora «մեծ աղմուկ», gheroq «գոռալ», մալայ. geroh «մռնչել, խռկալ», guruh «որոտ», արս. [arabic word] γurridan (Շահն. Է. 1190) «գոչել, գոռալ», քրդ. korin «մռնչել», սանս. ghora «սարսափելի, ահաւոր. գոռ, սոսկում», ghorā «զարհուրելի գի շեր, մթին», բոհեմ. goru «սոսկալի», յն. γαυρόω «հպարտացնել», γαυριάω «հպար-տանալ», լազ. gor «բղաւել, հալհոլել»։
ԳՒՌ (dialectal) Ղրբ. գօռ, Պլ. գօռէլ (այսպէս նաև Արբ. Եւդ.-չգիտեմ սակայն թէ ո՞րտեղից է յառաջացած այս -էլ վերջաւորութիւնը)։
blunt, dull.
· Calfa
«բութ, ոչ-սուր (դանակ). 2. բթա-միտ» Յս. որդի, Յայսմ. մրտ. 22. Տաթև. ձմ. ճիթ., որից գլիլ «բթանալ, գուլանալ», որ ՆՀԲ սխալմամբ շփոթում է գլել «գերազանցել, յաղթահարել» բառի հետ. բայց սրա հետ գործ չունի. այսպէս՝ «Քար սուր և հարկա-նօղ ի համանման քարէ մաշի և սրութիւնն գլի» Կլիմաք.։ Այստեղ է պատկանում նաև գլանալ «թմրիլ, քնել» Փիլ. յովն. 583 (որ ՆՀԲ մեկնում է «բթանալ կամ խլանալ», իսկ ուղիղ մեկնութիւնը տալիս է ՋԲ), «վատիլ (անշուշտ աչքերի տկարութեան համար աս-ուած)» Բառ. երեմ. էջ 296։
assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.
· Calfa
(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։
= Իրանական փոխառութիւն է ապահովա-պէս. այս բանը հաստատւում է յատկապէս նրանով, որ բառիս արմատակից գումար-տակ ձևը անցեալ դերբայի զուտ իրանական վերջաւորութիւնն է կրում։ Գումարել բառի իրանական ձևերն են՝ պհլ. պազենդ. [arabic word] gumārtan, gumardan, պրս. [arabic word] gumāštan (ներկ. [arabic word] gumāram), բայց սրանք չունին հայերէնի առաջին և հիմնական «հաւաքել» նշանակութիւնը, այլ պահում են միայն վերջին «պաշտօն յանձ-նել, ուղարկել» նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtan, gumārdan «որո-շել, նշանակել, կարգել, պաշտօն յանձնել», պրս. gumāštan, gumāram «արձակել, ու-ղարկել, պաշտօնի կանչել, պաշաօն հանձ-նել, փոխանորդ նշանակել» (Vullers, Zen-ker, ԳԴ), աֆղան. gumāral «նշանակել, յանձնել»։ Իրանեան բառի ստուգաբանութիւ-նը յայտնի չէ. թերևս փոխառեալ լինի ասաւ-րերէնից. հմմտ. gamaru «լրացնել, վերջաց-նել», gamaru «կատարեալ, լրիւ, ամբողջ», gimru «ամբողջը, ամբողջութիւն», gumuru, gummuru, gimirtu «ամբողջութիւն, գումա-րութիւն» (Muss-Arnolt, Ass. engl. Handw. 223-5)։ Նախաւոր իմաստը պահած կլինի ասուրերէնը, միջինը՝ հայերէնը, վերջինը՝ իրանցին։-Հիւբշ. 130։
singer, musician;
player;
actor.
· Calfa
= Պհլ. *gosan ձևից, որ թէև առանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] ︎ նշանաւոր մի ե-րաժշտի անունը. 2. մի տեսակ երաժշտա-կան եղանակ». սովորաբար այս բառը կար-դացւում է kusān կամ kōsān, որով նախա-ձայնը հայերէնին յարմար չի գալիս. բայց ցուիլ g, որով կարելի է պարսիկ բառի բուն հնչումը դնել gōsān կամ gusān, ինչպէս սրբագրում է նաև Stackelberg, ZDMG, 48, 495։
cf. Գանգուր.
· Calfa
Մ. Ս. Գաբրիէլեան, ՀԱ, 1908, է» 286 -ուզ մասնիկով՝ գոռ բառի՞ց։ Պա-տահական նմանութիւն ունին գերմ. kraus «գռուզ», kraushaarlg «գռուզա-հեր», որի ծագումը անյայտ է (տե՛ս Kluge, էջ 277) և պրս. [arabic word] kuras, [arabic word] koras «գռուզ մազեր», որի ծա-գումը նոյնպէս անյայտ է։ Ղափանցեան, բառից։
penny-weight;
scruple.
· Calfa
= Յն. γραμμάριον «'1/շ։ ունկիի ծանրու-թիւն, որ է մէկ գրամ». ծագում է յն. γράμμα հոմանիշից, որ բուն նշանակում է «գիր», բայց ստացել է այս նշանակութիւնո՝ սխալ ստուգաբանութեամբ՝ լտ. scripulum «գրամ» բառը յառաջացած կարծելով soribo «գրել» բայից։ Տարածուած է բոլոր լեզունե-րի մէջ gram ձևով, ինչպէս և արդի հայերէ-նում՝ արևմտեան տառադարձութեամբ կր-րամ. արևելեան տառադարձութեամբ գրամ ձևով։-Հիւբշ. 345։
sanctuary;
altar of the oracle.
· Calfa
ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, ինչպէս նաև Muller, SWAW, 38, 576-7 դնում են եբրայե-ցերէնից։ Lag. Arm. St. § 541 ցոյց է տալիս, որ յունարէնից է բառս՝ ա ձայ-նաւորի պատճառաւ. եբրայեցին ունի »։
cf. Դեգ.
· Calfa
«խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։
cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.
· Calfa
Lag. Urgesch. 208 հանդարտ բառի հետ՝ հնխ. dhar արմատից։ Lag. Arm. Stud. § 544 մերժում է այս, որովհետև նոյն արմատի կրկնականը *dardhāra՝ պիտի տար հյ. *դրդար։ -Տէրվ. Մա-սիս, 1881 ապր՛՛ 28 կցում է դանդաղ բառին. արմատը համարում է դար կամ դաղ, լծորդ դիլ, դուլ, դլալ ձևերին, իբր հնխ. dhar «կալ, կացուցանել, ու-նել, տանիլ, կրել»։ Meillet, MSL, 10, 280 համարում է դարիլ բայից կրկնա-կան, ինչպէս ունի նաև Հիւնք.։ Հիւբշ, 463 կցում է հանդարտ բառին։ Karst, Յուշարձան, 407 սումեր, tar «հառաա-տել»։
hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Պլ. դաժան «դժնեայ, դաժանաբա-րոյ». գործածւում է միայն դաժան-տանիկ դարձուածի մէջ, որ ածական է և նշանակում է պարզապէս «դաժանաբարոյ»։
yellowish;
colostrum;
cf. Դայլ.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Patrubány, SA, 1, 3 մեզանից փոխառեալ է դնում հունգ. te), հին հունգ. téj «կաթ»։-Նոյնպէս Գ. Փառնակ, Անա-հիտ, 1906, 233 մեզանից փոխառեալ է հա-մարում ալբան. dhale «կաթից առնուած հե-ղուկ՝ վրայից հում սերը չքաշած»։
sabre, sword.
· Calfa
«թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։
horrible, dreadful.
· Calfa
ՆՀԲ ստուգաբանելով բառս՝ մեկնում է. «դարափուլ կամ իբր փլուցիչ արտի, ահաբեկ». իսկ ԱԲ պարզապէս «ահռե-լի».-ՋԲ ջնջել է այս բառը։
snare, toil;
accord.
· Calfa
= Պրս. [arabic word] dām «որոգայթ, ականատ (ընդհանրապէս)», որի հետ հմմտ. սանս. lama «կապանք, կապ», գնչ. damia «բանտ»։ -Հիւբշ. 133։
-Պոս. ❇ dam «երգի ձայնակցութիւն, ձայն պահելը». ծագում է ❇ dam «շունչ» նախաւոր նշանակութիւնից. որից [arabic word] damkaš «երգակից, ձայնակից» (տե՛ս Ա-բիկեան, Բառ. տճկ. էջ 435-6), մասնաւո-րապէս «փողահարի ձայնը պահողը, գւռ դամքաշ»։ Պարսկերէնից փոխառեալ է նաև թրք. dem čekmek «դէմ բռնել, երգի ձայնը պահել»։
prune, damson, damask plum.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Մշ. դ'ամոն, Ախց. դ'ամօն, Վն. տmմոն, Ոզմ. դ'mմուն, Մկ. տmմուն, Հմշ. դ'օմուն, Հճ. դ'ամին.-Վերջինը փոխաբե-րաբար նշանակում է «գէշ, չար (մարդ)».-իսկ Սեբ. խուլ-դ'ամէօն, «բթամիտ»։-Յաւտնի չէ, թէ նո՞յն ծագումն ունի գւր դամբուլ «մի տեսակ սալոր», որ ունին Աւէոս. Ագլ. Ղրբ. Ղրդ. Երև. Դվ. (սրանցից Ղրբ. տmմբիւլ և Երև. դամբիլ ձևով)։ Այս բառը գտնում ենք նաև ավար. դամբուլի և ուտ դամնուլ ձևով. (պատահական նմանութիւն ունի չաղաթ. [arabic word] dónbul «դեռակազմ խակ պտուղ»)։ Մեր բառը անշուշտ հին է և չի կարող փոխառութիւն համարուել, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. տ նախաձայնը։
the first milk of a cow, colostrum.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Patrubány, SA, 1, 3 մեզանից փոխառեալ է դնում հունգ. te), հին հունգ. téj «կաթ»։-Նոյնպէս Գ. Փառնակ, Անա-հիտ, 1906, 233 մեզանից փոխառեալ է հա-մարում ալբան. dhale «կաթից առնուած հե-ղուկ՝ վրայից հում սերը չքաշած»։
knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.
· Calfa
ՆՀԲ «որպէս թէ հատ հատ, դանէ դա-նէ», որով ուզում է հանել պրս. [arabic word] dāna «հատ. հատիկ» բառից.-Հիւնք. պոս. թիւնիւք «նուրբ թիթեղն երկաթոյ»։ (Այսպիսի ձև չգիտէ ԳԴ. կայ միայն [arabic word] tunuk կամ tanuk «նուրբ կամ անօսր (կերպաս, ոստայն), ծանծաղ (ջուր)» և [arabic word] tanaga «թիթեղն երկա-թեայ կամ պղնձի. թէնէքէ»)։ Patrubány, ՀԱ, 1910, 93 սանս. dhārā «կտրել, սրել» բառի հետ՝ իբր բնիկ հայ.։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 132 պրս. [arabic word] dahna «սուր բերան» >դահնայ ձևի նուազա-կանն է։ Պատահական նմանութիւն ու-նի սանս. lañka «դանակ»։
cf. Դանդաչումն.
· Calfa
, ի հլ. «երերտկալը, ցնորք» Հին լծ. եւագր., որից՝ դանդաչել «հարբածի պէս այս ու այն կողմ երերալ, տատանիլ. 2. ցըն-դաբանել, յիմար յիմար խօսիլ» ՍԳր. Եզն. Եփր. ել. էջ 183, Եփես, 147. Ոսկ. ա. տիմ., դանդաչուն Բուզ., դանդաչութիւն Ոսկ. ես. 276, դանդաչունք Եզն., դանդաչական Ոսկ. ես. ևն։
cf. Դանգ.
· Calfa
-Պհլ. dang, պրս. [arabic word] dāng կամ dānk «չորրորդ մասն միոյ տիրհէմի, որ է չորս եղ-ջերակորիզ. 2. չորրորդ մասն միոյ մսգալի, որ է վեց եղջերակորիզ», [arabic word] dāngāna «խնջոյքին մասնակցելու համար իւրաքան-չիւր անձի վճարած դրամը»։ Սրանք ծագում ևն պհլ. dānak, պրս. [arabic word] dāna, սանս. dhā-nā-«ցորենահատ» բառից (Երև. Ղրբ. դան)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. [syriac word] ︎ dankā «դիրհէմի 1Iε մասը», [hebrew word] tangā «պարսկական մի տեսակ դրամ», արաբ. [arabic word] dāniq «'1/︎ դիրհէմ», վը-րաց. დანგი դանգի, ուտ. թmնգm. ռուա ցախ. թանգա «դրամ», չաղաթ. [arabic word] tenge «մի տեսակ արծաթ դրամ» (Horn, § 536).-Հիւբշ. 134։
contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.
· Calfa
, ն հլ,(-շին, -շամբ, -շինք, -շանց) «եռևուսի միջև դրուած պայման, համա-ձայնութիւն», որ բառիս նախնական նշանա-կութիւնն է, ՍԳր. Փիլ. Խոր., «հաւատու հան-գանակ» Մաքս. եկեղ. Լմբ. պտրգ., որից ղաշնակ «եղանակ, կերպ, պայման» Ոսկ. մ. բ. 28, դաշնաւոր ՍԳր. Եւս. քր. Եզն. դաշնադիր Ասող. գ. 24, դաշնակից 33 իմ., դաշնաւեր Զքր. սարկ. Բ. 34, դաշ-նատառ Հաւաք. 49 (նորագիւտ բառ)։-Նախնական «պայման, համաձայնութիւն» նշանակութիւնը յետին հեղինակների մօտ դարձած է նաև «խազերի լաւ համաձայնու-թիւն, յարմարութիւն ձայնից արուեստակա-նագ, ներդաշնակութիւն». այս իմաստով ու-նինք՝ դաշն Պղատ. օրին., դաշնակապէս Փիլ., դաշնակաւոր, դաշնակել, դաշնակումն, դաշ-նաւոր, ներդաշնակ ևն Փիլ. Լմբ. Նչ. քեր. Երզն. քեր. Պիտ. ևն։ Աւելի յետոյ՝ դաշն փո-խաբերաբար ստացել է «մեղմով, մեղմիկ, հանդարտ, կամացուկ» նշանակութիւնը. այսպէս՝ Վրք. հց., որից դաշնաւորութիւն «մեղմելը, չափաւորելը» Յհ. կաթ.։ Այս ար-մատին է պատկանում նաև գագաթնադաշն «գագաթը անզարդ սաղաւարտ» Մաշտ.։ Նոր գրականին յատուկ բառեր են՝ դաշնակ կամ դաշնամուր (երաժշտական գործիք), դաշնա-կահար, ձեռնադաշնակ, քաղցրադաշնակ. մելադաշնակ, աններդաշնակ, դաշնակցու-թիւն, դաշնակցիլ, դաշնակցական, դաշնա-գիր, դաշնադրութիւն ևն
pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.
· Calfa
, ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։
ԳՒՌ (dialectal) Պարսկերէնից նոր փոխառութիւն է Ջղ. դօլ «դոյլ». -նոր փոխառութիւններ են նմանապէս Խրբ. դ'օլ, Ասլ. դէօ՜լ (որ և դուլիկ Բ.) «դոյլի ձևով՝ մէջը պարապ դդում, որ գործածում են իբր ջուրի կամ գինիի աման, նաև լողալ սովորելու համար»։