Definitions containing the research ուրիշ : 507 results

*Ճարպիկ

Etymologies (1) · Adjarian

«ճարտար, աշխոյժ, գործուն-եայ». որից ճարպիկութիւն. երկուսն էլ յա-տուկ են միայն արդի գրականին։ Բայց կայ Խոր. Բ. 85 «Կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէս՝ ճարպ դիպեցուցանէ յուս ձախա-ևողմանն». ուր ՆՀԲ ճարպ մեկնում է «ճարպկօրէն», եթէ չէ ուղղելի ճահ, ինչպէս ունի մի ուրիշ ձեռագիր։


*Մատ

Etymologies (1) · Adjarian

հառ) մատ ձևից, որ *մատանեմ բայի կտր. եզ. գ. դէմքն է. նոյն արմատից կազմուած են ուրիշ յօդերով մատնում, մատչիմ ևն. (երկուսն էլ տե՛ս ՀԱ 1894, 199)։ Հիւնք. մօտ բառից։ Ուղիղ մեկ, նութիւնը տուին Pedersen, Հայ. դր. լեզ. 124 և Scheftelovitz BВ 29, 28, համեմատելով ի մէջ այլոց գոթ. ga-mōtjan «հանդիպիլ» բառի հետ։ (Այս բառը Bugge և Meillet կցել են հյ. մուտ արմատի հետ, բայց այժմ Meillet BSL հտ. 26, N 79, էջ 4 չունի այս կար-ծիքը)։


Մարմենի, նւոյ

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։


Նա

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. նախորդի հետ պատ-կանում է հնխ. no-«այն» դերանուանական արմատին, որ ուրիշ լեզուների մէջ էլ այս-պիսի զանազան նշանակութիւններ ստացած է. հմմտ. լտ. enim «քանզի, որովհետև, այ-նինքն», ne, nae «արդարև, իրօք», nem--pe «այնու ամենայնիւ, ընաեանառառ» nam «որովհետև, այսինքն», օսկ. inim «և», ում. բըր. eine «և», enem «յայնժամ», յն. νή, ναί «հաստատական մասնիկ» (նյն. «այո՛»). սանս. anā «որովհետև, արդարև», nánā «զանազան եղանակով», na «իսկոյն», լիթ. nei «իսկոյն», հսլ. neže, nego «հենց», հբգ. na «բացասական հարցականի մասնիև» ևն (Pokorny 2, 336, Boisacq 655 ևն)։


Շուշան, աց

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. *šūšan բառից, որ գտնում ենք ասոր. [syriac word] ︎ sūšanϑā̄, յգ. šusannē, նոր ասոր. sušánnā, šošan «շուշան» ձևերի մէջ։ Բուն և նախնական ծագումը եգիպտա. կան է. հմմտ. եգիպտ. sšn, ššn, խատ sōšen «lotus ծաղիկը» (Brugsch. Hiero glyph. Wörterb. IV 1314/5, Erman ZDMG 46, 117)։ Եգիպտականից են փոխառեալ սե-մական ձևերը. ինչ. ասուր. šēšanu, եբր [hebrew word] sušan, sosan, šosannaϑ, լգ. sošan-nīm, արամ. sušanəϑā, արաբ. [arabic word] sau san կամ sūsan։ Սեմականներից էլ բառը տարածուել է ուրիշ լեզուների մէջ, ինչպէս՝ պհլ. [other alphabet] šušan (ZDMG 31, 585), su. san, պրս. [arabic word] sūsan, քրդ. sosin, susen, յն. σοῦσον (Boisacq, էջ 888), վրաց. შრომანი շրոշանի, სოხანი սոսանի ևն։-Հիւբշ. 314։


Ջուխտ

Etymologies (1) · Adjarian

«զոյգ» Տաթև. հարց. 641. Սամ. անեց. 100 (մի ձեռագրում). Առաք. պտմ. 133. որից ջուխտակ «մի զոյգ» Կոչ. ժբ. (նոր տպ. էջ 230՝ ըստ մի ընտրելագոյն ձեռագրի ունի ջամբթակ). ուրիշ վկայութիւն չկայ։


Փնթի

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։