pron.

qui?
դու ո՞ ես, qui es-tu?
ո՞ ի ձէնջ, qui d'entre vous?
զո՞ խնդրէք, qui cherchez-vous?
ո՞յր ես, à qui es-tu?
ո՞ւմ ասացեր, à qui as-tu dit?

• հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։

• ՆՀԲ ո համարում է որ-ից կրճատ ուած։ Justi, Zendsp. 76 ո, ով= զնո. ka, 241 յո՞= զնդ. ya «որ» ձևի տակ։ Տէրվ. Altarm. 3 ո և ով դնում է ոք ռա-ռից ձևացած։ Bopp, Հմմտ. Քերակ. 2, 383 ո=վեդ. kaya, kayasya։ Հիւբշ. Arm. Stud. § 225 կասկածով մեկնում է վերի ձևով։ Bugge, Beitr. 28-29 k2o-ձևից դարձած ge-, որից նախաձայնի անկումով ռ։ Հիւնք. որ բառից։ Դերա-նունների վրայ ընդարձակ տես Meillet MSL 10, 241-271, ո բառի վրայ լատ-կապէս՝ վերի ձևով մեկնուած՝ էջ 267, 282 (նոյնը նաև Meillet JAs 1903 (2). 503-4)։ Հմմտ. նաև Բանասէր, Բազմ. 1897, 590-2։ Bugge, Lуk. Stud. 2, 42

• ո, ով=լիւկ. uve։ Պատահական նմա-նութիւն ունի չին. [syriac word] ho2 «յո՞, wohin?»

• ԳՒՌ.-Ամէն տեղ կորել է՝ տեղի տալով ով ձևին. պահում է միայն Ղրբ. հո՞ւ «ով» (ճիշտ նոյն է անգլ. who հոմանիշի հետ), որի նա-խաձայն հ շունչը հնխ. k*-ի մնացորդն է, ճիշտ ինչպէս գրաբարի մէջ հի՜մ փխ. ի՞մ։-Կայ նաև Ննխ. (գիւղերում) վօ* ձևով, միայն վօ՞ գինա «ո՞վ գիտնայ, ո՞վ գիտէ, չգիտեմ» դարձուածի մէջ։ Ալշ. Մշ. ո՞վ ձևն էլ կորց-րած՝ ունին միայն Մշ. վո՞ր, Ալշ. տ՞ր։-Սվեդ. յէօ՜ «ո՞ւր»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Յո՞

Յո՞ր սակս

Ո՞վ (ո՞յր, որո՞վ)

Ո՞ւստ (ո՞ւստ ուստեք)

Ցո՞ր վայր

Voir tout