Definitions containing the research նու : 10000 results

Հիդրա, այ, այի

s.

hydra.

· Calfa

NBHL (1)

ՀԻԴՐԱ. Բառ յն. ὔδρα hydra. որ եւ ՀԻՒԴՐԱ, ՀԻՒԴՐԱՍ, ՀԻԴՐԱՅ, ՀԻԴՐԻԱՅ. Ջրային օձ. ըստ առասպելաց՝ որպէս վիշապ մեծ եւ բազմագլխի՝ վերառեալ ի կարգ աստեղատանց. իրօք՝ անուն ուրումն կնոջ խորագիտի, եւ կղզւոյ, եւ այլն.


Հիմնադրութիւն, ութեան

s.

foundation;
establishment, institution.

· Calfa

NBHL (1)

Դրութիւն պիման. հիմնարկութիւն. սկիզբն շինութեան.


Հիմնարկեմ, եցի

va.

cf. Հիմնադրեմ.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ հրեշտակական փառաբանութեանցն հիմնարկելով զօրհնութիւնս զայս. (Ի գիրս խոսր.։)


Հիմնաւորեմ, եցի

va.

cf. Հիմնեմ.

· Calfa

NBHL (1)

Ի սոսա հիմնաւորին ամենայն հաճոյական առաքինութիւնք. (Ի գիրս առաքին.։)


Հիմնափոր

adj.

excavating or digging the foundation.

· Calfa

NBHL (1)

Որ փորէ զտեղի հիմանց ի հէտս շինուածոյ.


Հինգամեայ

adj.

of five years, five years old;
— շրջան ուսմանց, quinquennium.

· Calfa

NBHL (1)

Մանկունք չորքամեայք եւ հինգամեաք։ Հինգամեա կամ վեցամեայ մանուկ։ Հինգամեա լռութիւն կամ ժամանակ. (Շ. ՟ա. յհ. ՟Ի։ Լմբ. սղ.։ Եզնիկ.։ Եւս. քր. ՟Ա։)


Հինգամեան, մենից

adj.

quinquennial;
cf. Հինգամեայ.

· Calfa

NBHL (1)

Մանկունք չորքամեայք եւ հինգամեաք։ Հինգամեա կամ վեցամեայ մանուկ։ Հինգամեա լռութիւն կամ ժամանակ. (Շ. ՟ա. յհ. ՟Ի։ Լմբ. սղ.։ Եզնիկ.։ Եւս. քր. ՟Ա։)


Մարմնագործեմ, եցի

va.

to change into flesh.

· Calfa

NBHL (1)

Զկաւն մարմնագործէ (յաչս կուրին), եւ զջուր ի բնութիւն գինւոյ փոխարկէ. (Սարկ. մարդեղ.։)


Մարմնազգած, ից

adj.

clothed with flesh, incarnate;
corporeal, bodily, mortal.

· Calfa

NBHL (1)

Ոչ ոք ի մարմնազգեստիցս եւ ի հոսանուտ բնութենէս։ Անհնար է մարմնազգեստի սրբութիւն ստանալ առանց մեծի ժուժկալութեան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Մարմնազգեաց, եցից

adj.

cf. Մարմնազգած.

· Calfa

NBHL (1)

Ոչ ոք ի մարմնազգեստիցս եւ ի հոսանուտ բնութենէս։ Անհնար է մարմնազգեստի սրբութիւն ստանալ առանց մեծի ժուժկալութեան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Մարմնազգեստ, ից

adj.

cf. Մարմնազգած.

· Calfa

NBHL (1)

Ոչ ոք ի մարմնազգեստիցս եւ ի հոսանուտ բնութենէս։ Անհնար է մարմնազգեստի սրբութիւն ստանալ առանց մեծի ժուժկալութեան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Մարմնազգեցիկ

adj.

cf. Մարմնազգած.

· Calfa

NBHL (1)

Ոչ ոք ի մարմնազգեստիցս եւ ի հոսանուտ բնութենէս։ Անհնար է մարմնազգեստի սրբութիւն ստանալ առանց մեծի ժուժկալութեան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Մարմնազգեցութիւն, ութեան

s.

incarnation.

· Calfa

NBHL (1)

σάρκωσις, ἑνσωμάτωσις incarnatio. Մարմին զգենուլն բանին. մարդեղութիւն. խորհուրդ մարմնաւորութեան.


Մարմնազեղծութիւն, ութեան

s.

luxury, licentiousness, lechery, wantonness;
impotence, frigidity.

· Calfa

NBHL (1)

Ապականութիւն կամ պղծութիւն մարմնոյ.


Մարմնական, ի, աց

adj.

corporeal, bodily;
mundane, worldly;
carnal, sensual.

· Calfa

NBHL (2)

Ի սուրբ կուսէն զծնունդն կրեաց մարմնական։ Փրկեաց մարմնականօքն զմարմնականսս։ Եթէ անմարմնապէս զմարմնականսն կարելի էր կրել քրիստոսի, ընդէ՞ր եւ մարմին զգեցաւ ի կուսէն։ Քրիստոս աստուած մեր, քրիստոս՝ ըստ մարմնական տնօրէնութեանն, որով փրկեցաք, եւ աստուած՝ ըստ արարչական տէրութեանն. (Պրպմ. ՟Է։ Թէոդոր. մայրագ.։ Յհ. իմ. երեւ.։ Խոսր.։)

Մարմնական պատերազմ, կամ կռիւ, կամ մարտք, սպառազինութիւնք, կենցաղ, վարք. (Եղիշ. ՟Ա. ՟Ե։ Խոսր.։ Շար.։ Վրք. հց. ՟Բ։)


Մարմնակեր, աց

adj.

carnivorous.

· Calfa

NBHL (1)

Վայրենագոյն քան զգազանս մարմնակեր։ Զմնացեալ քան զգազանս մարմնակեր։ Զմնացեալ մարմինն՝ մարմնակեր թռչնոցն ընկենուլ. (Ճ. ՟Բ.։)


Մարմնակից, կցի, կցաց

adj. s.

of the same nature;
consanguineous;
fellow-man.

· Calfa

NBHL (2)

Յաղագս յերկնուստ իջանելոյ, եւ մարմնակից մարդկեղէն բնութեանս լինելոյ. (Մամբր.։)

Ի մարմնակցացն առնուլ կին որդւոյն. (Վրդն. ծն.։)


Մարմնանամ, ացայ

vn.

to become incarnate;
to take the human body or nature.

· Calfa

NBHL (2)

σαρκόομαι, σωματόομαι, ἑνσωματόομαι . որպէս եւ մարմնանալն. σάρκωσις incarnari, carne sive corporea natura indui, incarnatio. Մարմին զգենուլ բանին. մարդ եղանիլ. (առեալի բանէ անտի, Բանն մարմինն եղեւ)

Մարմնացաւ՝ տեսաւ եւ շօշափեցաւ անմարմինն (բանն աստուած), ըստ նմանութեան բանին (մերոյ) որ ի քարտէզն մարմնանայ. (Խոսր. պտրգ.։)


Մարմնապատ

adj.

clothed with a body, corporeal.

· Calfa

NBHL (3)

Բնութիւն մարդոյ մարմնապատ է. (Եզնիկ.։)

Անճառ տնօրէնութեամբն եւ մարմնապատ լինելովն. (Ոսկիփոր.։)

Զայս սնտու եւ զկտաւ քթանեայ, որ ի պատանաց մարմնոյ նշանակ՝ գորբորա, եւ մարմնապատ է անուանեալ. (Մաշտ. կիլիկ.։)


Մարմնառիկ

adj.

incarnate.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ հայի ի մարմին առնուլ բանին. մարմնազգեցիկ.

Մարմնառիկ տնօրէնութիւն. (Խոսր.։ ՃՃ.։)


Մարմնառութիւն, ութեան

s.

incarnation.

· Calfa

NBHL (1)

Մարմին առնուլն բանին. մարդեղութիւն.


Մարմնասէր

adj.

fond of carnal pleasures, sensual, carnal, voluptuous, mundane.

· Calfa

NBHL (1)

Վասն լինլոյ դոցա մարմին, այսինքն մարմնասէրք, եւ ոչ հոգիասէրք։ Մարմնասէր իշխանաց։ Դնէ վիճմամբ ի դիմաց մարմնասիրաց, թէ ոչ գոյ շահ յառաքինութեանց. (Արծր. ՟Ա. 1։ Ասող. ՟Բ. 2։ Նախ. ժող.։)


Մարմնատեսակութիւն, ութեան

s.

materiality.

· Calfa

NBHL (1)

τὸ σωματοειδές . Մարմնատեսակն գոլ. նիւթականութիւն.


Մարմնաւոր, ի, աց

adj.

cf. Մարմնաւորական.

· Calfa

NBHL (1)

Եթէ հոգեւորացն նոցա հաղորդ եղեն հեթանոսք, պարտին եւ մարմնաւորացն կցորդ լինել։ Զէն զինուորութեան մերոյ ոչ է մարմնաւոր։ Ցանկութիւն մարմնաւոր.եւ այլն։


Մարմնաւորութիւն, ութեան

s.

corporeity;
incarnation;
humanity.

· Calfa

NBHL (1)

ՄԱՐՄՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ. Մարմնաւոր վիճակ. մարմին. նիւթականութիւն. եւ Անկատարութիւն.


Մարմնեղէն, ղինի, նաց

adj.

corporal, corporeal.

· Calfa

NBHL (2)

Լաւագոյն զշինուածս մարմնեղէնս քան զհողեղէնս համարէին. (Եղիշ. ՟Գ։)

Ի մարմնեղէնս տաղաւարի։ Մարմնեղէն հրեշտակք՝ դասք սրբոց ճգնաւորաց։ (Յընթեռնուլն զերգ երգոց) արտաքոյ ամենայն խորհրդոյ մարմնեղինաց պարտիմք լինել. (Նար. ՟Ե. եւ Նար. յովէդ. եւ Նար. երգ.։)


Մարտածնոյց

s.

quarrelsome, contentious, litigious, wrangling.

· Calfa

NBHL (1)

Ծնուցիչ՝ այսինքն գրգռիչ մարտի. խռովայոյզ. կռիւ հանօղ.


Մարտակից, կցի, կցաց

s. adj.

companion in arms, fellow-soldier, comrade;
adversary, antagonist, opponent;
confederate, leagued, allied;
— գունդք, auxiliary forces;
— լինել, to fight in company.

· Calfa

NBHL (3)

Մարտակից զինուորական դասուն սուրբն ներսէս. (Շար.։)

ՄԱՐՏԱԿԻՑ. որպէս Դիմամարտ. ոսոխ. դէմընդդէմ կռուօղ. (նոյն հոմաձայնութիւն է եւ ի յն) իբրու լտ. adversarius, oppositus եւ այլն.

Ինքնոգոր մարտակից նմին իսկ ինքեան։ Սպառազէնք այսական դժնեայ հնարաւորութեան բուռն մարտակցաց՝ պատկանեալ զինուք. (Նար. ՟Ծ՟Թ. ղ։)


Մարտակցութիւն, ութեան

s.

companionship in arms;
alliance, confederacy;
aid, succour.

· Calfa

NBHL (1)

συμμαχία societas in bello, auxilium, subsidium. Մարտակիցն լինել՝ ըստ ՟Ա նշ. գործակցութիւն ի մարտի. օգնականութիւն.


Մարտամբոխ

adj.

tumultuous, troubled, agitated by war.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զիրս մարտամբոխ ժամանակին տեսին, սկսան վերստին հակառակ լինել իշխանութեանն աշոտի. (Ղեւոնդ.։)


Մարտացու, աց

s. adj.

weapons of war (other than firearms);
military, warlike.

· Calfa

NBHL (3)

Նիւթական թարգմանութեամբ ի յունէ՝ μάχαιρα (ի ձայնէս μάχη , մարտ) եւ μάχιμος, μαχητικός եւ այլն. Երկաթի գործի մարտի՝ որպէս սուսեր, նետ, եւ այլն. եւ ամենայն ինչ պիտանացու ի պատերազմի.

Փաղանուն ... որպէս մարտացու, վաղակաւոր, սուսեր, նրան. (Թր. քեր.։)

Անունս բազումս ունի, եւ գոյացութիւն զմին նշանակէ. որպէս՝ թուր, սուսեր, մարտացու. (Ժող. շիրակ.։)


Մարտընտիր

s.

brave, valiant soldier;
—ք, choicest troops, the flower of, or the choice men in the army.

· Calfa

NBHL (1)

Մարտընտիր լինել ի լաւագոյն կագս առաքինութեան եւ զօրութեան, եւ յաղթօղ երեւեալ՝ պսակեսցի յարարչէն քրիստոսէ. (Յճխ. ՟Ժ՟Դ։)


Մարտիկ, տկաց

s.

warrior, soldier, combatant;
ի —ս մտանել, to rush to the field of combat.

· Calfa

NBHL (1)

μάχιμος pugnax, bellicosus μαχητής pugnator, bellator եւ παλαιστρικός cursor in palaestra ἁθλητής athleta. Մարտնչօղ. այր պատերազմական. զինուոր. եւ Նահատակ. ըմբիշ. մրցական յասպարիսի.


Մարտիրողէք

s.

martyrology.

· Calfa

NBHL (1)

ՄԱՐՏԻՐՈՂԷՔ կամ ՄԱՐՏԻՐՈՂՕՔ, կամ ՄԱՐՏԻՐՈՂՔ. Բառ յն. մարդիռօլօ՛ղիօն, μαρτυρολόγιον martyrologium. Վկայաբանութիւն. պատմութիւն մարտիրոսաց. յայսմաւուրք. ճառընտիրք.


Մարտիրոսանամ, ացայ

vn.

to be a martyr, to suffer martyrdom, to undergo death in witness of the faith.

· Calfa

NBHL (1)

ՄԱՐՏԻՐՈՍԱՆԱՄ ՄԱՐՏԻՒՐՈՍԱՆԱՄ. Մարտիրոս կամ վկայ լինել. հեղուլ զարիւն վասն անուանն տեառն.


Մսակերութիւն, ութեան

s. fig.

flesh-food;
excess, debauch.

· Calfa

NBHL (1)

Զամուսնութիւն եւ զմսակերութիւն խոտեն (մարկիոնիտք)։ Որք մեծամեծս կոտորեն, թէ մեք անդստին իսկ յաւազանէն ուխտաւորիմք ի մսակերութենէ եւ յամուսնութենէ. եւ ապա լուծանեն զուխտն. (Եզնիկ.։)


Մսահան, աց

s.

flesh-fork, flesh-hook.

· Calfa

NBHL (1)

Զտաշտսն, եւ զմսահանսն։ Երեքժանի մսահան ի ձեռին իւրում։ Զմսահանացն եւ նուիրանոցացն. (Ել. ՟Ի՟Է. 3։ ՟Լ՟Ը. 3։ ՟Ա. Թագ. ՟Բ. 14։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Ը. 17։)


Մսամրցութիւն, ութեան

s.

rivalry in gluttony, emulation in voracity.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ խառնումն գինւոյն է, եւ դարձեալ թէ զի՞նչ յետ արբեցութեանն աստուծոյ մսամրցութիւնն. (Դիոն. թղթ.։)


Մսավաճառ, աց

s.

butcher;
մանուկ —ի, -'s boy;
cf. Մսավաճառանոց.

· Calfa


Մսավաճառանոց, աց

s.

meat-market;
butcher's shop, butchery.

· Calfa

NBHL (1)

μάκελλον macellum Խանութ մսագործաց. սպանդանոց. տեղի վաճառելոյ զմիս.


Մտաբացութիւն, ութեան

s.

sharpness, shrewdness, sagacity.

· Calfa

NBHL (2)

Բացումն մտաց. եւ Արթնութիւն.

Այն՝ որ գրի (Վրք. հց.) տպ. ըստ վերջին պարզ թարգմանութեան.


Մտաբերեմ, եցի

vn.

to recollect, to remember;
to take it into one's head, to think, to purpose, to contemplate, to imagine, to conceive;
to make an attempt, to attempt, to dare, to will, to be inclined to, to bring oneself to;
to give oneself up to;
ի կերակրիկ ինչ —, to obtain a bare livelihood;
յապաշխարութիւն —, to repent, to be converted, to amend;
ի նախանձ —, to be envious, jealous;
cf. Խեղդ.

· Calfa

NBHL (2)

Զի թէ ոչ ոք բարկանայցէ, եւ ոչ զգործ սպանութեան մտաբերէ։ Որք զաստուածն ոչ ճանաչեն, զիա՞րդ զաստուծոյ ճառել մտաբերիցեն. (Եզնիկ.։)

Մտաբերեցի ընթեռնուլ ըստ գլխոցն եւ ըստ տանցն. (Նախ. գծ.։)


Մտաբերիկ լինիմ

sv.

cf. Մտաբերեմ;
յանասուն —, to commit bestiality.

· Calfa

NBHL (1)

Քանի՞ցս անգամ մտաբերիկ եղէ յայն իրն, որ ընդ բնութեամբ մարդոյ ոչ բերի. (Պիտառ.։)


Մտադիւր

adj. adv.

diligent, prompt, ready;
—, — իմն, — սիրով or կամօք, willingly, voluntarily, with good will, heartily, cheerfully, with pleasure;
candidly, frankly, sincerely.

· Calfa

NBHL (1)

Առնել զկամս նորա յանձինս մտադիւրս եւ ի սիրտս կամակարս։ Մտադիւր սիրով։ Մտադիւր հաւանութեամբ. (՟Բ. Մակ. ՟Ա. 3։ ՟Ժ՟Դ. 24։ ՟Ժ՟Ե. 30։)


Համատարած, ի

adj.

spread throughout, very extended, universal, general;
— ծով, the Ocean;
— օդ, atmosphere.

· Calfa

NBHL (4)

(իբր լտ. ubique extensus, latissimus, vastissimus յն. պէսպէս). Տարածեալ ընդ ամենայն կողմանս. համայնածաւալ. համասփիռ. լայնատարած. լայնածաւալ. ընդհանու.

Համատարած լոյս, կամ օդ, ջուր, ծովք, անդունդք, լայնութիւն. (Շար.։ Պիտ. ստէպ։ Արծր. ՟Ա. 1։ Շ. այբուբ.։ Եւս. քր. ՟Ա. եւ այլն։)

Զբնիկ աշխարհ իւր համատարած զսա մեծ հայք անուանէ. (Յհ. կթ.։)

ՀԱՄԱՏԱՐԱԾ. մ. Համօրէն. ընդհանուր. առ հասարակ.


Համատեսակ

adj.

of the same kind or sort, equal, conformable.

· Calfa

NBHL (2)

Համատեսակք ելով՝ են համագոյականք (այսինքն բնութենակիցք). (Աթ. ՟Ը։)

Առաջնոցն էութեանց ընտանի եւ համատեսակ։ Համատեսակս ունել կամելով յանձինս ըստ առաքինութեան զանապական պատկերս. (Դիոն.։)


Համատիպ

adj.

resembling, similar, like, conform.

· Calfa

NBHL (1)

Անուանակիր սուրբ հրեշտակին (մաղաքիաս), եւ համատիպ գեղոյ նորին. (Յիսուս որդի.։)


Համատոհմ

adj.

cf. Համատոհմիկ.

· Calfa

NBHL (1)

Խանտալով ընդ համատոհմիցս կենդանասէր բազմամարդութիւն։ Յապականութիւն համատոհմիցս յողացաւ. (Պիտ.։)


Համարահատ

s.

control.

· Calfa

NBHL (1)

λογόθεσις ratio reddenda. Հատանելն զհամար քննութեան, կամ զիրաւունս, եւզվճիռ իրաւանց.


Համարառու, աց

s.

comptroller.

· Calfa

NBHL (1)

λογιστής ratiocinator, supputator. Որ առնու զհամար. իբր Պահանջօղ, եւ խուզարկու.