• ՆՀԲ նայեա՛ բառից։ Peterm. 251 նա դերանունից։ Lag. Arm. Stud. § 1579 յն. ναί։ Հիւնք. պրս. նա, նէ, նի և լտ. no «ոչ»։ Պատահական նմանութիւն ունի լազ. -na «եթէ», որ իբրև մասնիկ կցւում է բայի վերջը. ինչ. minon-na «ուզեմ նէ», gopti-na «երբ ման գամ, պտտիմ նէ» (տե՛ս Adjarian, Etude sur la, lan-gue laze, էջ 42)։
• «կեղծաւոր, քծնող». մէկ ան-գամ միայն գործածուած է Ոսկեդարեան ռրականութեան մէջ՝ շողոքորթ առնել ումեք ոճով (Ոսկ. սղ. ՀԱ 1917, 27). աւելի լա-ճախական է յետոյ, ինչ. Պիտառ. Նար. Կլի-մաք. (գրուած է շողաւքորթ Սասն. էջ 55), որից շողոքորթել Յճխ. Դիոն. ածայ. Երզն. մտթ. շողոքորթանք Ճառընտ. շողոքորթու-թիւն Ասող. Գր. հր. արդի գրականում ոմանք գրում են շողոքորդ, իբր թէ կազմուած -որղ մասնիկով *շողոք արմատից։
• , ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։
• = Փոխառեալ է անծանօթ մի լեզուից. հմմտ. ասոր. [syriac word] sūwīna «տէգ, նի-զակ», որ մէկ անգամ միայն գործածուած է Ես. բ. 4 յգ. sīwinyāϑā ձևով. թարգ. [hebrew word] šūpīnā «նիզակ» Դ. թագ. իա. 16. յն. σιβύνη, ουβίνη, σιγύνη, σιγυνης, σιγύννης, *ιβυνη «տէռ, սուին». լտ. sibina, si-byna «մի տեսակ նիզակ», արաբ. և պրս. [arabic word] zōbīn «Գիլանցիների մէջ գործածա-կան մի տեսակ կարճ նիզակ», պրս. ❇ žōрīn՝ նոյն նշ., վրաց. ზუუანი զուփանի, թրք. ❇sungi «սուին»։ Այս բոլորը փո-խառեալ ձևեր են. ասորին մէկ անգամ մի-այն գործածուած է և համարւում է ո՛չ-բը-նիկ. յոյնը համարւում է կիպրական, մաևե-դոնական, թրակեան կամ սկիւթական ծա-գումից. թուրքը փոխառեալ պէտք է լինի յն. οιγυνη ձևից. բայց այս բոլորի բուն մայրը անծանօթ է, որից պիտի լինի նաև հայերէ-նը։ Բառիս վրայ խօսում է Մարքվարթ KEA 8(1928), 212 և ցոյց է տալիս որ յոյն և լա-տին բառերը իլլիւրական, մակեդոնական և կիպրական են. ասորին փոխառութիւն է. պարսիկ բառը *čōpēn «փայտեայ» բառից կազմուած մի գաւառական ձև է. մնում է հայերէնը՝ իբր բնի՞կ։-Հիւբշ. 394։
• «մի տետակ չափ է». նորագիստ բառ, որ մէկ անգամ գործածում է Վստկ. 179՝ ձիթենու հաստութիւնը ցոյց տալու համար. «Լաւ տունկն ի մեծութիւն և ի հարստու-թիւն առնէ, որ զերդ աւն մի չափ լինի»։