wind-pipe;
larynx.
λάρηγξ guttur. որ եւ ԽՌՉԱԿ. Անցք շնչոյ ի կոկորդի, մեծ շնչափող. որ եւ գործարան ձայնի.
Գործարանք ձայնի, փողերակքն, եւ խռչափողքն։ Խռչափողն, բերանն, եւ ըռնգունք. (Նիւս. բն.։)
Զխռչափողն արար պատուածով եւ գօտիւք՝ ի սակաւամտութիւն օդոյն, եւ յելսն. (Ոսկիփոր.։)
severe, hard (winter).
Որ խստիւ բախէ. նաղիչ. տանջիչ.
Ձմեռն խստաբախ առաջարկութեամբ սառնամանեաց ի վերայ հասեալ. (Աթ. ՟Ը։)
harsh, threatening or bitter words.
Բան սաստիկ եւ խիստ.
Սպառնական խստաբանութեամբ յղէ առ նա պատգամս. (Արծր. ՟Բ. 2։)
severe, harsh, rigorous.
σκληρῶς dure եւ ἁποτόμως abrupte, severe, rigide. Խստիւ. խստութեամբ. սաստիկ. ուժգին. ճշտիւ. անաչառ. խիստ, կտրուկ կերպով.
Պարտ է մեզ ո՛չ խստաբար մարտնչել այժմ ընդ սոսա։ (Պղատ.օրին. ՟Ա։)
Զսա նեղէր դեւն պոռնկութեան խստաբար. (Վրք. հց. ՟Զ։)
Ոչ խստաբար յանդիմանէ զնոսա՝ բարեսէր գոլով. (Կիւրղ. գանձ.։)
Կամ συνεχῶς continenter. Պնդապէս, սերտիւ. անդադար.
Ի խիստ եւ ի ստէպ ճգնութիւնն զնմանութիւն վարպետին միշտ եւ խստաբար եւ ստէպ յարդարել յինքեանս. (Վրք. հց. ՟Ղ՟Կ։)
Աղօթեցէ՛ք առ աստուած խստաբար ի վերայ լանջացն ընկենլով։ Խստաբար հայցեալ՝ գտցէ. (Վրք. հց. ՟Դ. ՟Ժ՟Բ։)
Աղաչեալ զաստուած իմ խստաբար եկն ինձ յաներեւոյթս ձայն. (Վրք. հց. ձ։)
austere, severe character.
Խիստն գոլ բարուք.
Ըստ չհլութեանն նմանութեան խստաբարոյութեան. (Ագաթ.) (այլ ձ. խըստասրտութեան. որպէս եդաւ ի կարգի գործոյս)։
heavy loads.
severely, harshly, hardly, rigorously.
austere, rigid, severe, hard.
cf. Խստակեաց.
austerity, severity, mortification.
Խիստ կրօնիւք քաղաքաւարիլն. ճգնութիւն.
Բազում դամանակս կացին ի սոյն խստակրօնութեան. (Մամիկ.։)
having a harsh, rough, disagreeable voice.
Որոյ ձայնն է խիստ, սուր, սաստիկ, անախորժ, խռպոտ.
Կէսքն (ի թռչնոց) գեղեցկաձայն եւ խաղցրաբարբառք. (Վեցօր. ՟Ը։)
cf. Խեռ.
Խիստ բարուք որպէս անկիրթ համբակ. ստամբակ. խեռ. ստահակ կամ ապստամբ։ (Վրք. հց. ՟Բ։)
cf. Խեռութիւն.
Ստամբակութիւն խիստ. ստահակութիւն. խեռութիւն.
Զքստամբակութիւն եւ զծուլութիւն իբրեւ մտրակաւ զարթուցանէ։ Խստամբակութեանն բնութեան. (Մագ. ՟Ա. ՟Ե։)
cf. Խստակրօն.
Համբերօղ խստութեան. ճգնազգեաց. եւ Ճգնաւորական.
Զի կրօնաւոր երեւեսցի եւ խստաբեր. (Սարգ. յկ. ՟Ը։)
Զխստաբեր առ մեզ խստամբեր վարուք. (Յհ. կթ.։)
cf. Խստակրօնութիւն.
Համբերելն խիստ վարուց. խստութիւն վարուց. Ճգնութիւն. խստակրօնութիւն.
Յուշ առնելով զխստամբերութիւն առաքինութեանցն, եւ եպթէ բազում են նոր ջանք աշխատութեանց. (Աթ. անտ.)
Որ առներ զլուծ խոտարհութեան՝ համբերօղ խստաբերութեան. (Շար.։)
Զպաղատանս արտասուաբերս եւ զխստամբերութիւնս. (Ագաթ.։)
Որ ճնշէր զմարմինն խոնարհութեամբն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)
to harden, to become hard;
to be obstinate, to persist;
to be severe, rigorous, austere;
— ումեք, to treat mercilessly;
— որովայնի, to constipate, to close the bowels.
σκληρύνομαι duresco, induror. Խիստ լինել. որպէս կարծրանալ. պնդանալ. կոշտանալ. պնդանալ, ամըրնալ, կոշտ ըլլալ.
Ի ջրոց՝ որ պաղեալ խստանան. (Շիր.։)
Ջուր է, եւ ապա խստացաւ։ Խստանալ իբրեւ զքար. (Վեցօր. ՟Գ. ՟Զ։)
Է՛ որ ի ստամոքսէ խանգարելոյ, եւ է՝ որ յորովայնէ խստանալոյ. Եզնիկ.։ Խստանան թանձրանան ստամոքք ի բազում կերակրոց։ Եթէ ոչ կազմես զպատրոյգն, խստացեալ՝ անճառագայթ լինի. (Եփր. ծն. եւ Եփր. աւետար.։)
ծունկք իւր խստացան իբրեւ զուղտու։ Ծունկքն խստացեալ էին ի ստէպ ծնրադրութենէ. (Սարգ. յկ. ՟Ա. ՟Ժ՟Ա։)
ԽՍՏԱՆԱԼ. նմանութեամբ՝ Յամառիլ. պնդիլ ի կամս իւր. սիրտը քար դառնալ.
Խստաւ սիրտն փարաւոնի. (Ել. ՟Է. 22։ ՟Ը. 19։ ՟Թ. 35։)
Խստացեալ մտօք. (Ես. ՟Ի՟Է. 8։ Եթէ ուրուք խստացեալ քարացեալ եւ սալացեալ սիրտ իցէ. Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
Անհանճարն եւ ի վտանգն գալով խստանայ սրտիւ. (Լմբ. առակ.։)
Կամ Անսաստ լինել. խստամբակութեամբ կամ դժկամակութեամբ վարիլ.
եւ ես ոչ խստանամ, եւ ոչ ընդդէմ դառնամ. (Ես. ՟Ծ. 5։)
Ընդ որ խստացեալ աբգարու՝ խորհի ապստամբութիւն. (Խոր. ՟Բ. 27։)
Ում կամի՝ ողորմի, եւ ում կամի՝ խստանայ. (Հռ. ՟Թ. 18։)
Խստացար ընդ իս ... եւ այս լի երեսուն ամ է՝ զի պատերազմեցար. (Բուզ. ՟Դ. 54։)
Եթէ խստանաս, փախնում. (Նար. ՟Ի՟Է։)
Եւ Սաստկանալ. յորել.
Խստացան չարիքն ի վերայ նոցա. (՟Ա. Մակ. ՟Բ. 30։)
Եւ խստութեամբ վարիլ. խստութիւն ցուցանել. չներել.
boisterous, impetuous, high, violent (wind)
Որ խիստ եւ դժնդակ օրինակաւ շնչէ. դառնաշունչ. խիստ քչօղ.
Հողմ խստաշունչ. (Վեցօր. ՟Զ։)
ըստ խստաշունչ օդոյ ձմերանոյն. (Խոր. ՟Գ. 30։)
Խստաշունչ օդոցն բռնութիւն։ Զհիւսիսայինն խստաշունչ սառնամանեացն վայրս. (Պիտ.։)
ի խստաշունչ սառնամանեաց։ Մեղանչելով յաճախ՝ արարի ինձ ձմեռն խստաշունչ. (Անան. զղջ.։)
ԽՍՏԱՇՈՒՆՉ. որպէս Խստասիրտ. խստապարանոց.
Որդիք եղջերիկք խստասիրտք խստաշունչք. (Բուզ. ՟Գ. 13։)
stubborn, stiff necked, pertinacious, opinionative, dogmatic.
σκληροτράχηλος rigidam cervicem habens, pertinax, pervicax. Որոյ պարանոցն է խիստ. խստավիզ. բարձրավիզ. անընկճելի. յամառ. ընդվզեալ. անսաստ. խօսք չմռօղ.
Ժողովուրդ, կամ այր խստապարանոց։ Խստապարանոցք, եւ անթլփատք սրտիւք եւ ականջօք.եւ այլն։
Թէպէտեւ մի ոք իցէ խստապարանոց, զարմանք են՝ թէ անպարտ լինիցին. (Սիր. ՟Ժ՟Զ. 11։)
Խստապարանոցին եւ անթլփատին իսրայէլի. (Սարգ. յկ. ՟Ա։)
Անհանճարիցն եւ խստապարանոցաց. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)
Անմոք բնութիւն, եւ խստապարանոց բարս. (Մագ. ՟Ի՟Ե։ Իսկ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 6.)
Նիկանովղր ամենայն հպարտութեամբ խստապարանոց գնացեալ. յն. բարձրավզեալ։
pertinacity, wilfulness, stubbornness.
յամառութիւն. անհնազանդւթիւն. Բարձրավզութիւն.
Ըստ նոցին խստապարանոցութեան եւ ողնդժնեայ բարուցն. (Ագաթ.։)
Անասուն՝ վասն ցանկասիրութեան եւ խստախստապարանոցութեան. (Մահ դանիէլի.։)
Դարձաւ եցոյց նա զխստապարանոցութիւն դարձուցանել զթիկունս. (Եփր. ել.։)
very hard.
Խիստ եւ պինդ. կարծր.
Սեւեռակապ եւ խստապինդ բնութեամբ բեւեռեաց. (Նար. խչ.։)
hard-hearted, merciless, inflexible, obdurate, insensible, relentless;
hardened, impenitent.
σκληροκάρδιος durus corde. Խստացեալ եւ քարացեալ սրտիւ. Ծանրասիրտ. յամառ. խստապարանոց.
Խստասիրտն բարեաց ոչ պատահէ։ Մինչեւ յե՞րբ էք խստասիրտք (յն. ծանրասիրտք)։ Ամենայն տունն իսրայէլի հակառակօղք եւ խստասիրտք են։ Մեկնեցարո՛ւք ի վրանաց արանց խստասրտացդ. եւ այլն։
Կամ Անգութ. անողորմ.
Ի ձեռս արանց տեղանց խստասրտաց. (Ես. ՟Ժ՟Թ. 4։)
Ծառեցից զխստասիրտ դառնութիւնն ի գլուխ ելեալ. (Ղեւոնդ.։)
Եւ θρασυκάρδιος audax corde. Յանդուգն սրտիւ. համարձակ եւ աներկիւղ.
Յիւրոց ճանապարհաց յագեսցի խստասիրտն։ Մեծամիտ է ի թշնամանս այր խստասիրտ. (Առակ. ՟Ժ՟Դ. 14։ ՟Ի՟Ա. 4։)
Եւ Բարկ բարուք. ջերմ սրտիւ.
Էր սուրբն պետրոս խստասիրտ, եւ արագահաշտ. (Հ=Յ. յունիս. ՟Ի՟Թ.։)
hardness of heart, obduracy;
pertinacity, obstinacy;
impenitency.
σκληροκαρδία durities cordis. Խստութիւն սրտի. խստասիրտն գոլ.
Թլփատեցէ՛ք խստասրտութիւն ձեր։ Որք հպարտացեալ էին խստասրտութեամբ իւրեանց. (Օր. ՟Ժ. 16։ Սիր. ՟Ժ՟Զ. 11։)
Ըստ չհլութեանն նմանութեան խստասրտութեան. (Ագաթ.։)
Մի՛ նախանձիր ընդ փարաւոնի խստասրտութիւնն։ Յինքնահաճոյ ամբարտաւանութենէ ծնանի խստասրտութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)
Եւ իբր Սաստկութիւն. Բարկ գոլն. եւ Բարկութիւն. սերթլիք.
Խստասրտութեամբ ասէ սուրբն ցբագինն. (Հ=Յ. մարտ. ՟Ե.։)
life of privations & hardships, a Spartan existence.
Որ խստութեամբ վարի. Խիստ եւ անհամբոյր բարուք.
Որ առանց իմաստութեան է, խստաւար է եւ դժնդակ. (Փիլ. լին. ՟Ա. 56։)
σκληραγωγία dura educatio, disciplina severa. Վարելն զխիստ կեանս. չարքաշութիւն.
Զլակոնական խստավարութիւնն թողացուցեալ։ Ի պաճուճեալ եւ ի փափուկ կենաց ի խստաւարութիւն. (Փիլ. տեսական. եւ Փիլ. ել. ՟Ա. 16։)
Պարուրեալ զախտսն ո՛չ խստավարութեան, այլ փաղաքշանաց. (Եփր. աւետար.։)
to harden, to make hard;
to render obstinate;
— զսիրտ, to render obdurate or callous, to harden the heart;
— զորովայն, to constipate.
σκληρόω induro. Կարծրացուցանել, պնդացուցանել. կամ ծանրացուցանել զսիրտ յամառութեամբ. եւ թոյլ տալ՝ զի խստասցի.
Զպարանոցս ձեր մի՛ եւս խստացուցանէք. Խստացոյց տէր զսիրտն փարաւոնի. (Օր. ՟Ժ. 16։ Ել. ՟Թ. 12. եւ այլն։)
Խստացոյցն՝ երկայնամիտ եղեւ է։ Խստացուցանէր այնուիկ. զի ներկէր խստացելոյն. (Կիւրղ. ել.։)
ոչ նուազ քան զփարաւոն ստեղծուած սրտիս իմ խստացուցի. (Նար. ՟Զ։)
Եւ Սաստկացուցանել. պնդել.
Զանազան հնարիւք խստացուցանէր զմարտն. (Ուռպ.։)
cold-hammering.
hardening, making hard;
— որովայնի, astringent, binding, costive.
trachyte.
Քար խիստ, կամ կարծր. որպէս որձաքար.
Քարացուցանեն զսիրտ նորա իբրեւ զապառաժ խստաքար. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
hard mouthed, intractable, untamable, ungovernable;
inflexible, obstinate, pertinacious, impetuous, headlong, fiery, rebellious;
— երիվար, fiery, spirited, high-mettled steed, courser or charger.
ὐβριστής, ἁγέρωχος petulans, indomitus, ferox, insolens, durus. ոյր երախն այսինքն բերանն է խիստ. անսանձ. աննուաճելի. դժոխերասան. մակդիր խեռ ձիոյ.
Իբրեւ խստերախ ձի։ Իբրեւ զձի խստերախ։ Որպէս զերիվարս ոմանս խստերախս. (Ածաբ. ի կիպր.։ Սարգ. ՟ա. պետր. ՟Բ։ Լմբ. պտրգ.։ Պրպմ. ՟Լ։)
նմանութեամբ ասի զանհնազանդից, եւ զսանձարձակ կրից, եւ այլն.
Խստերախ ժողովուրդ. (Ագաթ.։ Յիսուս որդի.։)
Զերիտասարդ սկսանի խրատել՝ զհասակն ստամբակ եւ խստերախ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)
Ես աստուած ապա խստերախ մարմնասիրութեանս զկակուղ եւ զհեշտ սանձս. (Լմբ. սղ.։)
Սանձեա՛ եւ կարկեա՛ տէր զխստերախ միտս իմ ի զբաղմանց յունայնութեանց կենցաղոյս. (Եփր. աղ.։)
furnished with thick branches.
Կէսք (ի ծառոց) բազմոստք եւ խստոստեայք. (Վեցօր. ՟Ե։)
condensable.
condensability.
to condense, to thicken, to grow thick, to coagulate, to congeal.
πυκνόομαι densor. Խիտ լինել՝ ըստ թաւութեան, ըստ խուռն բազմութեան կամ հոծութեան, եւ թանձրութեան, վասն մօտ առ միմեանս գոլոյ իրաց կամ մասանց իրաց.
Խտացեալ անտառ, կամ մայրք. (Պիտ.։ Լմբ. սղ.։)
Ամպ խտացեալ։ Զխտացեալ թանձրահողն. (Պիտ.։)
Անկեալ դիակացն մօտ առ խտացեալ. (Եղիշ. ՟Զ։)
Յանկելոց դիականացն յոյժ խտացեալս առ միմեանս. (Արծր. ՟Ե. 3։)
Կուտեցան անդ բիւրաւոր բազմութիւնք խտացեալ, ինչ կոխել զմիմեանս. (Իգն.։)
densimeter, volumometer;
condensing-engine.
condensation, coagulation, concretion, congelation.
to condense, to thicken, to coagulate, to congeal.
πυκνόω denso. Խիտ կացուցանել. Յաճախել. բազմացուցանել. սըխցընել, շատցընել.
Խտացուցանէ բարուցն եւ ձեռացն առատութեամբ բարեկամս. (Խոր. ՟պ. 20։ Սամ. երէց.։)
condenser.
cf. Խտղտումն.
Ի խտղտանս աչաց. (եւ յուրախութիւն սրտի. Արծր. ՟Ե. 6։)
Մեղացն յիշատակ ի խտղտանս ձգէ զլսօղսն. (Լաստ. ՟Ի՟Գ։)
Բանից տռփականաց, եւ սրտից խտղտանաց. (Նար. երգ.։)
Թռունքն կայեն շարժեցին զաստուածասէր ազգն ի խտղտանս զանկութեան. (Տօնակ.։)
cf. Խտղտեմ
Որ զցանկականն խաղտեցուցանէ։ Հեշտութեանց աշխարհիս, որք խաղտեցուցանեն զմարմինս եւ զմտածութիւնս. (Լմբ. առակ.։ ՃՃ.։)
Եւ իբրու ոչ յայսցանէ խտղտկեալ յածէի ուրեք, այլ զօգուտ կենաց իւրոց խնդրէի առնել. (Մագ. ՟Ի՟Զ։)
softness, effeminacy;
deceit, insidious caresses, dalliance.
βλακεία mollities. եւ ἁπάτη error, fraus. որպէս Հտպտանք. մեղկութիւն. եւ Պատրանք.
Զիւղոցն եւ զխնկոցն, եւ զայլոցն եւս խտպտանաց։ Ազգի ազգի խտպտանս զմտաւ ածիցեմք. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը. ՟Ժ՟Դ։)
cf. Խտղտումն.
ԽՏՏԻՂ ԽՏՏՂԱՆՔ. cf. ԽՏՂՏՈՒՄՆ. Թշնամին պատրանօք մերձենայ առ մեզ խտտով։ Վաստակովք պահոց եւ աղոթիւք կարեմք մեք զերծանիլ ի մեքենաւոր հնարից եւ ի խտտղոց պատրանաց չարին. (Եփր. եփես.։)
Յերեւելեացս գերաբուն զարդուց խտղտանք. (Յհ. կթ.։)
physiognomist.
Խտրող դիմաց. գուշակ բնաւորութեանց՝ դիտելով զկերպարանս. Երեսը նայելով՝ բնութիւնը թահմին ընօղ.
ի յոմանց իմաստական ախտարակայ խտրադիմայ հմայից, իբր թէ ստեղծչին ասեմ ազդեցմամբ՝ կոչեցաւ զգօն. (Նար. մծբ.։)
physiognomy.
ceremonial.
observance, ceremony;
superstition;
prognostic, augury, omen;
oddness, imparity.
παραστήρησις observatio. Խտրելն. Խտրութիւն. խտիր. ճիշդ դիտողութիւն եւ պահպանութիւն անզանազան իրաց, եւ աւելորդ գուշակութեանց. եւ Որոշումն. ընտրութիւն. Խիղճ, կարծիք. Սովորութիւն. աւանդութիւն.
Ոչ գայ արքայութիւն աստուծոյ խարանօք. (Ղկ. ՟Ժ՟Է. 20։ Ուր ասէ Իգնատ.)
Խտրանքն սկսաւ ի հեթանոսաց, աստեղացդ շարժման տալ զաստեացս բերումն, զայս ինչ յայսմ ժա մանակի օրինակի. Արդ այսպիսեօքս եւ զխտրանս կերակրոց՝ օտարացեալք ի հաւատոց։ Զթլպատութեան եւ զաւուրցն խարանաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։)
Զբաղեալ կային սրտիւք ի խտրանս օրինացն. (Սարգ. յկ. ՟Ե։)
Ուստի՞ սէրն ընդ պատկերաց (կռոց), վասն է՞ր կամքն ընդ խտրանաց (հեթանոսաց). (Նար. ՟Խ՟Ը։ Թց (աւուրց) խտրանօք կարի ըռշտութեամբ վարի. Պիտ.։)
ոդի չար, զոր ի մեր լեզու այս չար ասեմք, որպէս ի խտրանաց հարցն մերոց առնոց ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ. այսինքն առ որոշումն ընդ ոգի բարի եւ չար. (Եզնիկ.։)
consulting witches.
rejoicing, cheerfulness, merriment;
banquet, feast;
joyful, gay, merry, cheerful;
— առնել, to make merry, to rejoice;
— լինել, to rejoice, to be delighted.
Ուրախ մեծ ուրախութեան առնէին յաւուր յայնմիկ. (Փարպ.։)
Շինեաց տունս խրախից, կամ վայելչական տեղի խրախից։ Ուրախ արար թագաւորն զնախարարսն հայոց ի տաճարի խրախից. (Արծր. ՟Դ. 11. եւ ՟Գ. 13։) cf. ՈՒԱԽՈՒԹԻՒՆ, (կոչնոց)։
Ո՛չ յիշեցի զանզրաւն խրախ նախախնամութեան ահաւորիդ ի վերայ չարագործիս (իբրեւ ի դարձ անառակին). (Բենիկ.։)
ԽՐԱԽ. ա. Ուրախ յոյժ. (պ. խուրրէմ) Ուստի Խրախ լինել, կամ առնել է Ուրախանալ, եւ ուրախացուցանել. (լծ. եւ յն. խէ՛րօ, որ է ուրախ լինել, խնդալ).
Դու՛ք խրախ լիջիք։ Խրախ լինել ի հաւատս. (՟Գ. Մակ. ՟Է. 1։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Գ. 9։ Փիլիպ. ՟Ա. 25։)
Ընդ որ յաւետ խրախ լեալ սրբոյն գրիգորի. (Յհ. կթ.։)
Զի խրախ արասցէ զմիտս նոցա. (Սարգ. ՟գ. յհ.։)
Խրախունք. խրախութիւն, խրախճանք. (պ. խուրրէմի)
that rejoices with, joining in merriment, feasting together;
— լինել, to rejoice with;
to congratulate.
Ուրախակից, եւ Խրախճանակից.
Խրախակից վերնոյն բարձրութեան. (Նար. կուս.։)
Խրախակից կոչէ զսիրելիս։ Խրախակից լինի նորա եւ մարմինն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)
Խնդութեանն գտան սգակիցք. (Ճ. ՟Ը.։)
cheerful, merry, joyful, gay, joyous;
— լինել, to joy, to rejoice.
Ուրախամիտ յոյժ յոյժ. խնդամիտ զուարթամիտ. եւ Ուրախական. շէն, ուրախ զուաղթ. շաղ, շատ.
Մեկնեցան ի միմեանց ողջք անարատք, ազատեալք, խրախամիտք զուարթացեալք. (՟Գ. Մակ. ՟Է. 14։)
Սփոփանք խրախամիտ զուարթութեանց։ Զարթուզանել ի խրախամիտ զուարճացումն. (Պիտ.։)
ԽՐԱԽԱՄԻՏ ԼԻՆԵԼ. εὑθυμέω bono animo sum. Խրախ լինել. զուարճանալ սրտիւ.
Խրախամիտ լիցին, կամ լինիցին. (Իմ. ՟Ժ՟Ը. 6։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 26։)
Խրաշամիտ լինելով (Պիտ.։)
Այնոցիկ որ թուինն խրախամիտ կեալ։ Որք խրախամիտք են, խռովեցուցանէ զնոցա կեանս յուսացեալ մահն. (Նիւս. կուս.։)
to rejoice, to be joyful;
to feast, to make merry with.
τρυφάω delicate vivo, deliciis abundo εὑωχοῦμαι convovor, epulor, oblector εὑθυμέω bono animo sum. Ուրախանալ, զուարճանալ. խրախ լինել ի խնջոյս.
Խրախանաս ի ձեռն փարթամութեան՝ որ իմաստութեանն է. (Պղատ. եւթիփռոն.։)
Որ ի մերում խրախանայ ի կեանսն, եթէ իմ կերակուր է՝ զի արարից զկամս հօր. (Նիւս. երգ.։)
Մի՛ խրախանայք փափկութեամբ. (Փիլ. լին.։)
Ընդանեդոյն իցէ խրախանալն, եւ ոչ հեռի ի միասին կոչողէն. (Ածաբ. ծն.։)
Ի վերջնում աւուր տօնին ոչ փափկանային, եւ կամ խրախանային, այլ տօնին ստէպ կային. (Ոսկ. յհ. ՟Բ. 5։)
Ինքն համադամ խահիւք եւ ծաղկազարդ բոլորիւք խրախասցին։ Ի բոլորէն խրախանալ հեշտալի շայեկանութեամբ. (Պիտ.։)
Քրախանամք յիշատակաւ գերապանծ տօնի. (Շ. հրեշտ.։)
Խրախանամք աստուածային գրոց վարդապետութեամբ, (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)
banqueting-room;
place of feasting or entertainment.
Վայր խրախութեան. տեղի խրախճանաց.
Ի վերայ սովորական թատերացն, եւ խնջոյից խրախարանացն. (Ուռպ.։)
anger, violence, noise;
haughtiness.
ԳՈՌՈՒԹԻՒՆ ԳՈՌՈՒՄՆ. ἅσθμα Գորալն եւ Գոռոզութիւն. խրոխտումն. սպառնումն. գրգիռ մարտի. մեծամեծս փքալն եւ փռնչելն.
Գազանս անծանօթս փորոտօղս գոռոզութեան. (Իմ. ՟Ժ՟Ա. 19։)
Ընդ նմա իսկ մարտիցուք գոռոզութեան բանիւք. (Եզնիկ.։)
Մրցէր մարտական ակմամբն ընդ գոռման գոռոզին. (Մագ. ՟Լ՟Գ։)
cf. Գոռութիւն.
ԳՈՌՈՒԹԻՒՆ ԳՈՌՈՒՄՆ. ἅσθμα Գորալն եւ Գոռոզութիւն. խրոխտումն. սպառնումն. գրգիռ մարտի. մեծամեծս փքալն եւ փռնչելն.
Գազանս անծանօթս փորոտօղս գոռոզութեան. (Իմ. ՟Ժ՟Ա. 19։)
Ընդ նմա իսկ մարտիցուք գոռոզութեան բանիւք. (Եզնիկ.։)
Մրցէր մարտական ակմամբն ընդ գոռման գոռոզին. (Մագ. ՟Լ՟Գ։)
praise-worthy, plausible.
αἱνεσός, ἑπαινετός laudabilis, ἑπαινετέον laudandum (est) Արժանի կամ արժանաւոր գովութեան. գովեալ.
Այր գեղեցիկ՝ գովելի յոյժ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 25։)
Գովելի, եւ առաւել գովելի, զի վասն կարեաց եւ ցանկութեանց յաղթելոյ ի կերակրոցն կրօնաւորեցաւ. (Եզնիկ.։)
Ապաշխարութիւն անիրաւութեանց գովելի է. (Փիլ. քհ. է։)
Գովելի գունով եւ ձայնիւ. (Արշ.։)
praise, eulogy, panegyric;
incense;
glory.
Ի գովեստ փառաց շնորհաց իւրոց։ Ի փառս եւ ի գովեստ աստուծոյ. (Եփես. ՟Ա. 6. 12. 14։ Փիլիպ. ՟Ա. 11։)
Պատմեաց իւրոց նախարարացն հանդերձ գովեստիւ։ Պատմութեանց, եւ ոչ գովեստից է ժամանակս. (Խոր. ՟Բ. 83. 89։)
Եթէ աստուած առանց մարմնոյ յաղթէր, զի՞նչ գովեստ լինէր նմա. (Եփր. համաբ.։)
Մաքրագունիցն գովեստ աղտեղագունիցն նախատինք լինի. (Նիւս. սքանչ.։)
Օրհնութիւն՝ յէիցս բարեաց մեր եդեալ աստուծոյ բարեբանութիւն. եւ գովեստն՝ վասն հրաշիցն գովասանութիւն. (Լմբ. պտրգ.։)
Անսովոր է հոլովս՝ գովեստեամբ։ (Եփր. համաբ.։)
praiser.
Այն՝ որ գովէ. գովօղ. դրուատօղ. եւ Փառաբանիչ աստուծոյ.
Այր փորձի ի բերանոյ գովչաց իւրոց. (Առակ. ՟Ի՟Է. 21։)
Կազմեաց զպաշտօնն զտօնիցն զքահանայիցն եւ զգովչացն. (Եփր. մնաց.։)
Գովիչք գոհութիւնքն ի վեր ելանեն առ աստուած. (Յճխ. ՟Ի.) իմա՛ գովասանական։
feasible;
maker;
coal.
Ոչինչ ի գործելեացն առանց նորին (առաջնորդին) կամացն եղիցի. (Յճխ. ՟Ի՟Գ։)
πρακτός qui agi potest, sub actionem cadens, agendus Որ ինչ հանդերձեալ է գործիլ. առնել. առաջիկայ. արժանի գործելոյ.
Գործելեացն եւ հրաժարելեաց. (Սարկ. քհ.։)
Գործական խոհեցողականն՝ սահմանել գործելեացն զուղիղն բան. (Նիւս. բն.։)
Ո՛չ զամենայն ինչ գործելի է որդւոց յերեսս հօրն. (Փիլ. լին. ՟Դ. 29։)
ԳՈՐԾԵԼԻ. որպէս Գործեցեալ. եղեալ.
Ի վերայ գործելեացն ուրա՛խ եմք եւ ցնծամք. (Փարպ.։)
Գործելեացն իմոց ընդ քեզ երաքտեաց։ Ի սուգ մեղաց գործելեաց. (Նար. երգ.։)
ԳՈՐԾԵԼԻ. ποιῶν, πράσσων, δράσας faciens, operans իբր Գործօղ. կամ որոյ գործեալ է զիմն.
Ետուն զարծաթն զպատրաստեալն ի ձեռս գործելեաց զգործս կահու տանն տեառն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 11։)
Գործն եւ գործելին առ հասարակ տանջեսցին. (Իմ. ՟Ժ՟Դ. 10։)
Ոչ միայն որ զայն առնեն, այլ եւ որ կամակիցն լինին գործելեացն. (Հռ. ՟Ա. 32։)
Գործելեացն անիրաւութեան. (Սիր. ՟Ի՟Է. 11։)
Լուսացուցիչ ակն են ամենայն խորհրդոց հաւատաք, եւ գործելի ամենայն իմաստութեան. (Կոչ. ՟Ե։)
ԳՈՐԾԵԼԻ. գ. Ածուխ, առաւել ռամկօրէն վարի։ Վստկ.։ ՟Ճ՟Ձ՟Բ. ուր կայ եւ ԳՈՐԾԵԼԱԽԱՌՆ. իբր Ածխախառն։
Շինեսցի գործելոյ կրակ, եւ դիցի ի բուրվառն. (Մաշտ. ջահկ.։)
instrument, machine, tool;
organ;
utensil, furniture.
ἑργαλεῖον , ὅργανον, σκεῦος եւ այլն. instrumentum Սպաս կամ անօթ կամ կազմած՝ սատար գործելոյ իբրեւ որով. բնական գործին առաւել կոչի գործարան, իսկ արհեստականն՝ գործի. գործիք.
Գործի ձկնորսաց, կամ հաւորսաց, պատերազմի, զինուորաց, մշակաց, հովուութեան, նաւին։ Ձեռին գործի։ Ամենայն կահ խորանին, եւ ամենայն գործի նորա։ Գործեօք երգոյն (այսինքն նուագարանօք).եւ այլն։
Գործիս երկաքանչիւրոց փոքունց կազմել։ Որս հեղգ արանց՝ գործեօք եւ որոգայթիւք. (Պղատ. օրին. ՟Ա. եւ է։)
Գործի երաժշտական, արուեստագիտաց, ոստայնանկութեան։ Գործիք տանջանաց, սպանութեան, մահու։ Գործի սպանման, եւ նոյն՝ գործի կենաց (խաչն)։ Մեքենայից եւ հնարաւոր գործեաց։ Բազմութիւն դարբնաց գործւովք. եւ այլն. (ՃՃ.։)
ԳՈՐԾԻ՝ բնական. որպէս Գործարան.
Ընթացից գործ (ոտն)։ Խօսնականաց գործի (լեզու)։ Մարմնեղէն գործի։ Գործնականացն գործի. (Նար.։)
Կատարեալ մասանց մարմնոյ զգայականօքն եւ այլ եւս գործեօքն. (Փիլ. ել. ՟Ա. 7։)
ԳՈՐԾԻ՝ բարոյական. Միջնորդ, միջոց, առիթ.
Փորձանք ի ձեռն որո՞ց գործեաց։ Գործւովք մարգարէութեան որսացեալ եղեւ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. յովն.։)
(Արարածն առանց անձնիշխանութեան) իբրեւ գործի մի էր արարչին. (Եզնիկ.։)
Վերինք եւ ներքինք եղեն մեզ գործիք տանջանաց. (Եղիշ. ՟Ե։)
Զորս ի ձեռն առեալ իբրեւ գործեաւ իւիք աստուած զբարերարութեանն ի մեզ հեղու զխնամս. (Յհ. իմ. պաւլ.։)
Յորմէ (այսինքն ի պատճառէ) իբր աստուած. եւ ի ձեռն որոյ (կամ որով), իբր զգործի. իսկ աստուծոյ գործի՝ բան է. (Փիլ. նխ. ՟ա.) (ուստի աղանդ արիանոսաց զբանն աստուած գործի հօր գոլ հայհոյէր յարարչութեան, եւ ոչ արարչակից)։
to be affected, tonched with compassion;
to affect, to flatter, to caress.
ԳՈՐՈՎԵՄ ԳՈՐՈՎԻՄ. φιλοστοργέω, στέγω ad amandum propensus sum, diligo եւ այլն. Ցուցանել զգորով. բերիլ գորովանօք. խանդաղատիլ. գթասիրել. գուրգուրալ գթով ու սիրով, սիրել ու կսկծալ.
Հարք ի վերայ որդւոց լային, մարք ըզդստերս գորովէին. (Գանձ.։)
Տիկինն մեր յոյժ գորովէ եւ սգայ զսիրելի որդեակն իւր։ Ի գթոյն ի գիրկս առեալ գգուեն, եւ խանդաղական ձայնիւ գորովեն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Սիրական ձայնիւ գորովեն, բարբառ արգելուն (կամ գելուն). (Եփր. զղջ.։)
Գրգեցեր, (այսինքն) գգուեցեր եւ գորովեցեր, եւ սիրով սնուցեր. (Լծ. նար.։)
Որպէս մանուկ կարօտանալով գորովէ, եւ առ ի ծնողացն փափագէ. (Պղատ. օրին. ՟Զ։)
Գուցէ գորովեալ առ միմեանս ազդացն ըստ օրինի եղբարց (հաւատակցաց), ապստամբեսցին ի մէնջ. (Փարպ.։)
Խոնարհեալ գորովեցայք առ ի բնութիւնս վտանգաւ չարչարեալս եւ ողորմագնս. (Բրս. ողորմ.։)
affection, compassion, fondness, sympathy.
Գորովելն. խանդաղատումն. գթասիրութիւն.
Ի վերայ աղեաց եւ արեան գորովումն։ Տեառն, այնմ՝ որ առաւել քան զմեզ գթայ, եւ տարաձիգ է նորայն գրգանս եւ գորովումն քան զհօր եւ զմօր. (Մագ. ՟Ի՟Ը. ՟Կ՟Ե։)
Հայկական գորովմամբ խրատեալ. (Վրք. հց. ձ։)
to bring or give sad news;
to lament, to deplore, to cry, to scream;
to sound.
ԳՈՒԺԵՄ κράζω, κραυγάζω, βοάω, ἁλαλάζω clamo, exclamo, vociferor, ululo, ejulo որ եւ ԳՈՒԺԱԼ. Կոծիլ. ճչել վասն աղետից կամ գուժից. կական բառնալ. լալագին գոչել. աշխարել. բողոքել.
Գուժեա՛, աղաղակ բարձ։ Գուժեցէ՛ք հովիւք եւ աղաղակեցէ՛ք. (Երեմ. ՟Ի՟Բ. 20։ ՟Ի՟Ե. 35։)
Գուժեաց եսեբոն։ Գուժեսցեն դառնապէս. (Ես. ՟Ժ՟Ե. 4։ Եզեկ. ՟Ի՟Է. 30։)
Կայր առ դուրս թատրոնին, եւ ձայն աղիողորմ գուժէր։ Ի ձայնէ աղաղակին՝ զոր գուժեաց, փախեաւ աղեքսանդրոս. (Ճ. ՟Ա.։)
Գուժիցէ (այսինքն կոծեսցի) զչար գործսն. (Գէ. ես.։)
ԳՈՒԺԵԼ. ἁκούομαι audior (այսինքն լսիլ). Հնչել՝ գուժի եւ ճչոյ. լսելի լինել ձայնի ողբոց ի հեռաւորս.
Ձայն լալոյ նորա գուժեաց ի ճանապարհս իւր։ Ձայն ի շրթանց գուժեաց լալոյ եւ պաղատանաց։ Ձայն ողորմ գուժեաց ի սիովն. (Երեմ. ՟Բ. 24։ ՟Գ. 21։ ՟Թ. 19։)
Ձայն գուժեաց ի հռամայ. այսինքն մինչեւ ի հռամա. (Մտթ. ՟Բ. 18։)
cf. Գուժումն.
κωκυτός, κώκυμα ejulatus, fletus Ճիչ. կոծ. որ ասի եւ ԳՈՅԺ.
Չի՛ք անդ լսել ձայն ողբոց, եւ ոչ զճչիւն եւ զգուժիւն. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)
lamentation, complaint, cry, groan.
ὁδυρμός ululatus, fletus Կոծումն. աշխարումն. որ եւ ԳՈՒԺԻՒՆ.
Ողբումն եւ լալունմ եւ գուժումն. (Երեմ. ՟Լ՟Ա. 15։)
handful.
Իբր Ափ, կամ ափկից. բունռ, կամ բռամբ չափ հող. Տե՛ս ԳՈՒՂՁ.
Ա՛ռ սպիտակ հող՝ գունձ մի. (Վստկ. ՟Ճ՟Ծ։)
glebe, clod.
ուր սուրբ գիրն (Թուոց. ՟Ե. 23.) ունի այսպէս,
Ի հողոյ անտի՝ որ իցէ առ յատակաւ խորանին։
ԳՈՒՂՁ ԳՈՒՂՁՆ. βῶλος bolus, gleba, massa Զանգուած կամ կոշտ ինչ հողոյ. սակաւ մի հող՝ ձեռնաչափ, ոտնաչափ.
Գուղձն հողոյ ի յատակէ տաճարի. (Փիլ. ՟ժ. բան.։)
Գուղձն հողոյ ի յատակէ խորանին. (Վրդն. թուոց.։)
Եթէ ցանէ ոք զգետինն, եւ ի հետ փորչով գայ եւ ծեծէ եւ զգուղձքն մանրէ, եւ զսեմն ծածկէ նա այն է լաւ։ Յակնբցելն՝ զքուցն մանրել պարտ է անհնար. զի գղձան փողին սնըցնօղ է եւ մեծցնօղ կուզին եւ պտղին։ Զփոշին՝ որ ի փորչէն եւ ի գղցանն ի մանրելոյն ելանէ. եւ այլն։ (Վստկ. ՟Լ՟Գ. եւ ՟Ծ՟Ա.)
Կա՛մ է Գնչու, եւ կամ Գոնջ. զորս տեսցես.
Որ յախտէն բերի անունն. այսինքն ի կրիցն. տառապեալ, չարչարեալ. գունչ, քարց, արբեալ, քաղցեալ. (Երզն. քեր.։)
perhaps;
for fear of, lest.
ԳՈՒՑԷ, ԳՈՒՑԷ ԵՐԲԷՔ, ԳՈՒՑԷ ԹԷ. Առեալ ի բայէս՝ Գոլ. Առ նախնիս հասարակօրէն նշանակէ, Մի՛ գուցէ. մի՛ արդեօք. զի մի՛. զի մի՛ երբէք. զգուշանիլ, զի մի՛ լիցի. չըլլայ թէ ... որպէս յն. μήπως, μή ποτε, μή ne
Զերծի՛ր ի լեառն, գուցէ ընդ նոսա ըմբռնիցիս։ Գուցէ երբէք յափշտակիցէ։ Զահի հարեալ, թէ գուցէ։ Զգո՛յշ լերուք, գուցէ, եւ այլն։ Երկնչիմ ի ձէնջ, գուցէ թէ եւ այլն։ Դուն ուրեք վարի իբր երկբայական. (Թերեւս.) կրնայ ըլլալ որ. ... ἵσως, τάχα forte
Գուցէ ուեք անուանեալ շարքն ո՛չ զառ ի մէնջ կարծեալ ամս նշանակիցեն. (Եւս. քր. ՟Ա։)
plebeian, clownish, rude, coarse;
peasant, clown.
ἁγοραῖος, ἁγοραῖος plebejus, forensis Ռամիկ՝ որ ի գռեհս շրջի. սոսկական. շինական. աշխարհիկ. տխմար.
Արս ոմանս գռեհիկս անօրէնս. (Գծ. ՟Ժ՟Է. 5։)
Վասն չուանամանաց ... եւ վասն այլոց գռեհիկ մարդկան գործես զգործն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)
Սկսանին որք ընդ իւր գռեհիկքն գովել զնա։ Ուտելով եւ ըմպելով, եւ խառն ընդ գռեհիկս կալով։ Ես այր գռեհիկ եմ, եւ բանջարս գնեմ եւ ծախեմ։ Մերկացեալ զզգեստ կրօնաւորութեան՝ եղեւ գռեհկ. (Վրք. հց.։)
Մերթ իբր Գռեհկական, ռամկական.
Ըստ գռեհիկ բանին. (Լմբ. առ ոսկան.։)
Է գռեհիկ իմն (մարագրէութիւն), որպէս՝ յետ երից ամսոց ձմեռն լինի. (Մխ. երեմ.։)
cf. Գռոհ.
ԳՌՈՅԹ կամ ԳՌՈԹ կամ ԳՌՈՒԹ. cf. ԳՌՈԹ, եւ ԳՐՈՀ.
Գռութ սպայից յինքեանս կուտեալ։ Գռոյթ իմն ի վերայ զօրու հագարացւոցն տուեալ. (Յհ. կթ.։)
Գռոթ տուեալ յանձիւր որջարանաց. (Արծր. ՟Դ. 11։)
Գունդք հրեշտակաց ... գռոթ տուեալ ի վերուստ խուսափելով անդ հասանեն ի սպասաւորութիւն. (Կանոն.։)
finder, inventor.
Գտօղ. գտակ.
Գտիչ կորուսելոց, կամ ամենայնի։ Ո՛չ ես կորուսիչ, այլ գտիչ։ Խայտառակիչ կախարդաց, գտիչ աղանդից (այսինքն ի վեր հանօղ զխաբէութիւն նոցա). (Նար.։)
Թէ այլ ոք էր լեալ ի մարգարէից սմին գտիչ. (Լմբ. սղ.։)
invention, discovery.
εὔρεσις, εὔρημα inventio, inventum Գտանելն, իլն. գիւտ. գտանք. գտում. պուլուշ։
Ցրուեա՛ ծածկատես զըմբռնողին չար գտմունս։ Այնքան սրացեալ գտմունս չարեաց. (Նար. ՟Ժ՟Բ. ՟Ծ՟Ա։)
Զորս ի յուսումնասիրութեան գտմունս. (Կիւրղ. գանձ.։)
to fondle, to treat delicately or effeminately, to caress;
to feed delicately.
τροφεύω, περιψύχω, θεραπεύω եւ այլն. Գ foveo, curo, recreo, oblecto իրգ եւ փափուկ պահել. գրգալով եւ գգուելով տածել, բուծանել. փայփայել. եւ Ամոքել. կակղել. անուշել. իսկ կր. գրգանալ, փափկանալ, եւ այլն. Փափուկ ու նազիք մեծցնել՝ մեծնալ.
Որ գրգէ զորդի իւր, պատեսցէ զվէրս նորա. (Սիր. ՟Լ. 7։)
Եւ զնոսա գրգել ըստ օրէնս նախնեաց իւրեանց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 25։)
Գրգեցար ի գրգանս թագաւորութեան. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 13։)
Գրգել եւ սնուցանել. (Փիլ. ՟ժ. բան.։)
Գրգել զնոսա շնորհօք, կամ քաղցր բարբառով՝ որդեակք կոչելով. (Լմբ. ստիպ. եւ Լմբ. սղ.։)
Գրգեցեր եւ խնամարկեցեր։ Տածեալ գրգեցէք։ Գրգեալ պարարես։ Զ ի ծոց իւր գրգեալս։ Գրգեալս փափկութեամբ։ Գրգել տրտնջօղ. (Նար.։)
Զորս ինձ գրգեն եւ քաղցրացուցանեն. (Լմբ. սղ.։)
Զի գրգեսցին ի շնորհն աստուծոյ։ Զի գրգեսցին կամ զարհուրեսցին. (Իգն.։)
ԳՐԳԻԼ կամ ԳՐԳԵԼ.
Հոգին իջանէ, եւ գրգի ի վերայ ջուրցն. (տպ. գրգէ. Մծբ. ՟Զ։)
Հոգին գրգէր եւ գթայր։ Ի գթութիւն գրգելոյ հոգւոյն սրբոյ։ Իբրեւ գրգելով ի վերայ շրջել՝ զհոգւոյն սրբոյ ասէ. (Եփր. ծն.։)
caressing.
Գրգիչ եւ փափկացուցիչ մտացն. (Լմբ. սղ.։)
Գրգօղ. տածօղ. գգուօղ գրգալով. փայփայելով պահօղ.
Վերօրհնեալոյն գրգիչ. (Նար. կուս.։)
Գրգիչ կենդանեաց. (Նար. գանձ հոգ.։)
Եթէ ոչ առնու ի նմանէ շուչս այս որ փչեալ է ի մեզ, եւ հանգչի յայն ի գրգիչն. (Եփր. ծն.։)
cf. Գրգլեակ.
to irritate, to excite, to provoke;
to incite, to alarm, to inflame, to instigate, to move, to foment, to nettle, to urge, to rekindle, to revive, to rouse, to rebel.
ἑρεθίζω, ἑπισείω, παροξύνω irrito, provoco, commoveo, impello, acuo Գրգիռ տալ կռուոյ եւ հակառակութեան. շարժել եւ յուզել զկռիւ, կամ զայլս ի կռիւ. սադրել. գրգել ի բարկութիւն եւ յայլ կիրս. վառել. բորբոքել.
Սկսաւ գրգռել զզօրսն. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 40։)
Ո՞ նախ գրգռեսցէ զպատերազմն. (՟Գ. Թագ. ՟Ի. 14։)
Գրգռեաց զդաւիթ ի նոսա. (՟Բ. Թագ. ՟Ի՟Դ. 1։)
Այր ագահ գրգռէ զհակառակութիւն. (Առակ. ՟Ի՟Ը. 25։)
Այլ գրգռեցին եւս զբանս սրբոյն իսրայէլի. (Ես. ՟Ե. 24։)
Ընդէ՞ր գրգռեցեր զպատերազմ ի մէջ իմ եւ կայսեր։ Յայտնի այնուհետեւ գրգռէր խազմն։ Ի մարտ պատերազմի ընդ նմա գրգռելով։ Գրգռեալ զնա կորստեանն իւրոյ՝ հալածեաց զտերենտիանոս. (Խոր. ՟Ա. 5. 28։ ՟Գ. 39. 42։)
exciter, provoker.
Դրդիչ եւ գրգռիչ։ Գրգռիչ չարեաց. (Եզնիկ.։)
Սատար, եւ գրգռիչ անօրէն իւրում չար մտածութեան. (Փարպ.։)
Յորժամ զգրգռիչսն գտանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)
Հանդերձեալ էր յանցանել առանց գրգռիչն. (Եփր. համաբ.։)
incitement, impulse, provocation;
contest, quarrel.
ἕρις, ἑρίθεια, ἁντιλογία incitamentum, lis, contentio, controversia Գրգիռ. հեռ. վէճ. հակառակութիւն. խըռխըռ. եւ Գրգռելն.
Ի մէջ գրգռութեան եւ գրգռութեան։ Ամենայն գրգռութիւն. Օր. ՟Ժ՟Է. 8։ եւ ՟Ի՟Ա. 5։ Զի՞նչ է հեռ, եւ զի՞նչ է գրգռութիւն։ Ոչինչ ի ցանկութենէ գրգռութիւն ախտացեալ. (Բրս. հց.։)
Գրգռութիւն ընդ միմեանս ի ձեռն կանանցն։ Նախանձ բերելով ընդ նմա եղբարցն ի գրգռութենէ կանանցն իւրեան. (Խոր. ՟Բ. 46. 50։)
cf. Գրեա՞՞՞թէ.
written.
Գրաւոր, գրեալ. գրաձեւ. մագաղաթեայ.
Որ առաքէր ընդ ծով պատանդս, եւ թուղթս գրեղէն ի վերայ ջուրց մկանաց ... եւ թուղթս գրեղէնս ի վերայ ջուրց. (Ոսկ. ես.։)
to write, to compose;
to engrave, to carve;
to paint;
to esteem, to value;
ոչ ինչ —, to despise, to disesteem.
γράφω scribo Դրոշմել զգիր ի վերայ թղթոյ, տախտակի, քարի, եւ այլն. գծել. ծրել զնշանագիրս. շարադրել զբան գրաւոր. Ընդ գրով արկանել զբան.
Գրեաց Մովսէս զամենայն պատգամսն տեառն։ Տախտակս քարեղէնս գրեալս մատամբն աստուծոյ։ Գրեսցէ քահանայն ի մատենի։ Գրեալ է ի գիրս ուղղութեան։ Գրել զբանս իմ գրչաւ երկաթեաւ։ Գրեաց առ ամենայն ազգս.եւ այլն։
Որ ի սիրտս գրեալ լինի։ Յորս պատուիրանն մատամբն աստուծոյ գրի. (Արշ.։)
Գրիմ, եւ իսկոյն եղծանիմ. (Նար. ՟Հ՟Ա։)
ԳՐԵԼ. γλύφω, γράφω sculpo, incido Փորագրել. քանդակել. դրուագել. դրօշել.
Գրեաց գրչաւ քերոբս եւ արմաւենիս. (՟Գ. Թագ. ՟Զ. 29։)
Առցես երկուս ականս զմրուխտս, եւ գրեսցես ի նոսա զանուանս որդւոցն իսրայէլի. (Ել. ՟Ի՟Ը. 9։)
Գրել նոյնպէս եղնգամբք իւրովք արծուիս ( ի վերայ վիմի). (Խոր. ՟Բ. 7։)
ԳՐԵԼ. որպէս Կենդանագրել. նկարել. նկարագրել. գծագրել.
Ի պատկեր գրեալ գեղեցիկ նայեսցի. (Կիւրղ. գանձ.։ ՃՃ.։)
Րախաբ զխորհուրդ եկեղեցւոյ գրեալ նկարէր. (Եփր. յես.։)
ԳՐԵԼ. որպէս Վերագրել. ընծայել. յանուն ուրուք վերաբերել, տալ.
Հրեշտակ էր՝ որ խօսէրն, եւ աստուծոյ գրին խօսքն, քանզի աստուած հրեշտակաւն խօսէր. (Կիւրղ. թագ.։)
ԳՐԵԼ. որպէս Վերագրել, այսինքն առդնել. համարել. դատել. դասել ի կարգ ինչ. առ մեծ կամ առ փոքր ունել զիմն. սեպել. սայմագ. Հրամայէ գրել զնա արշակունի. (Խոր. ՟Բ. 80։)
Գրել ի դստերս։ Գրեցաւ յորդիս. (Խոր. հռիփս.։)
Ոչ ի թիւս մարդկան գրիլ։ Գրեալս ընդ անմարդիս։ Որդիս թշնամի գրեցայ։ Իբր զայր մի ի նզովս գրեալ։ Զվնասն մեր քեզ գրեցեր։ Զվիմին գթել ոչ գրեցեր։ Որ է աստուծոյ մեծ գրեցեալ. եւ այլն. (Նար.։)
Ոչինչ գրել զցաւս, զվիշտս, զսէր եւ այլն. (Յճխ.։ Յհ. կթ.։ Շ. մտթ.։)
Զոգւոցն գիւտք ջերմագոյնս գրեն. (Փարպ.։)
Աստուած գիտէ զկամսն որպէս զգործ գրել. (Լմբ. սղ.։)
Գրեսցուք թէ հրէայն յանձնէ խօսիցի սուտ. (Եզնիկ.։)
Գրեսջի՛ր, թէ յինէն գայթագղեցէք։ Գրեսջի՛ր, թէ նոքա վասն օտարութեանն կոչէին զանձինս. յն. լիցի՛. (թո՛ղ լիցի. Ոսկ. մ. ՟Բ. 16։ Ոսկ. եբր. ՟Ի՟Դ. եւ այլն։)
Գրեսջի՛ր թէ զայլսն ամենեսեան ունէիր իբրեւ զպատժապարտս մեղաց. յաստուծոյ որդին զիա՞րդ իշխեցեր ժտել։ Գրեսջիր թէ զնա ի խաչ հանէք, ի կայսր զի՞ խրախուսէք. (Ոսկ. ես.։)
Ուստի ԳՐԷ՛, ԹԷ. իբր Գրեա՛ թէ. այսինքն համարեա՛, թէ. դի՛ր, թէ.
Ո՛չ չոքան առ նա, եւ այն՝ գրէ՛, թէ վասն երկիւղի հալածանացն. բայց ... եւ այլն. (Խոր. ՟Բ. 77։)
Գրէ՛, թէ ի թշնամեացն փախչիցիս. յաստուծոյ բարկութենէն ու՞ր փախչիցիս. (Գէ. ես.։)
Գրէ՛, թէ այնպէս ասաց, որպէս դուք կարծէ՛ք. զի՞նչ վնաս բերէ այդ. (Երզն. մտթ.։)
Գրէ՛ իսկ թէ տայ քեզ այնչափ ժամանակս. եւ զի՞նչ օգուտ է քեզ. (Ճ. ՟Ժ.։ Տե՛ս եւ զորս զկնի։)
ԳՐԷ. իբր բայ հրամայական ռմկ. այսինքն Գրեա՛.
Գրէ՛ գիր, եւ տու՛ր կտակ թագաւորին. (Լաստ. ՟Բ։)
ԳՐԷ՛. ԳՐԷ՛ ԹԷ. ԳՐԷ՛ ԵԹԷ. ԳՐԵԹԷ. ԳՐԵԱ՛ ԹԷ՛. շ. σχεδόν fere, ferme, pene, prope, ὤστε quasi Իբրու. իբր թէ. գոգցես. ոչինչ ընդհատ. դի՛ր թէ, սեպէ՛ որ.
Այլ գրէ ակնյայտ երեւակի. (Խոր. վրդվռ.։)
Գրէ՛, զապականութեան յաջորդեալ վիճակ. (Պիտ.։)
Եւ կամ գրեթէ որպէս զերքունի գործակալութիւն նմա հաւատացեալ. (Խոր. ՟Գ. 65։)
Գրեթէ ամենայն քաղաքն ժողովեցաւ. (Գէ. ՟Ժ՟Գ. 44։ եւ ՟Ժ՟Թ. 26։ եւ Եբր. ՟Թ. 22։)
Գրեթէ բոլոր աշխարհս կախեալ էր զնմանէ. (Եղիշ. ՟Ը։)
Գրեթէ յազդմանէ հոգւոյն զլինելոցս նախատեսեալ. (Յհ. իմ. ատ.։)
Գրէ՛ իսկ թէ զիս բախելով զարթուցեր. (Պղատ. օրին. ՟Թ։)
Շարժութիւնք եւ ձայնք սու՛րք են, եւ գրէ՛ թէ անժամանակաբար հնազանդին կամաց խորհրդոյն. (Նիւս. բն.։)
Հանապազ գրէ՛ թէ արիւնահոսն յարուցանեն քրտունս. (Պիտ.։)
Արտօսր ինչ թորեալ, գրէ՛ եթէ կերտարեան որակացեալ արտահոսեաց. (Մագ. ՟Ի՟Թ։)
Գրէ՛ եթէ ամենայն բանք մարգարէիցն յայս հայէին. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)
cf. Գրեա՞՞՞թէ.
cheater, sharper.
Մի՛ գուցէ ի քումմէ հրամանէ յանդուգն ոք հոլովեալ գրթի քարանց իջանիցէ. (Արշ. վերջ։)
ἁπατέων deceptor cf. ԳՐԹԻ, ԳՐԹԱՂ) Կարթօղ. խաբօղ. պատրօղ.
Խաբեբայ եւ գրթիչ եւ կեղծաւոր կոչիցես. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա։)
to knock, to strike.
(ի բառէս կռթունք. թ. սըրթ. յորմէ ռմկ. կռթնիլ ). διωθέω impello, perpello Ուսովք կամ թիկամբք մղել, վանել, մերժել, խթել. թօթվել, հրել, զարնել.
Կողամբք եւ ուսովք ձերովք գրթցէիք, եւ ոգորէիք ... եւ ի բաց մերժէիք. (Եզեկ. ՟Լ՟Դ. 21։)
Ո՛վ խաշինք գէրք, մի՛ ոգորայք. գրթցէք, հարկանէք զհիւանդացեալսն. (Մծբ. ՟Է։)
Որք գրթցեն եւ խեթկեն եւ խածանեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)
Գրթցէիք, խեթկէիք, եւ առ ոտն հարկանէիք. (Եփր. աւետար.։)
to assault, to storm.
ԳՐՈՀԵԼ կամ ԳՌՈՀԵԼ. ԳՌՈՀԻԼ. (լծ. եւ յն. խռա՛օ). Ամբոխիւ դիմել. խուռն յարձակիլ.
Գրոհ տուեալ դիմիցին ի մահ։ Գրոհ տուեալ ընթանային ի հօտ ոչխարացն ժամանել։ Գռոհ տուեալ անդր ընթանային. (Եղիշ. ՟Գ։ Փարպ.։ Երզն. մտթ.։)
Զմիմեամբք գրոհեալք՝ խնճոյս կացուցանէին. (Ագաթ.։)
Գրոհեալ անթիւ եւ անհամար բազմութեամբ գային. (Ուռհ.։)
burin
γραφίς stylus Գրիչ, եւ քերիչ. գործի քանդակելոյ, դուր, եւ այլն. գալէմ.
Ուռանց եւ սալից, եւ գրոցաց, կարակնաց. (Փիլ. ՟ժ. բան.։)
ԳՐՈՑ. որպէս Գրանոց. մատենադարան. եւ Մատեանք.
Աներկեղ գրեա՛ ի գրոցէս հարցմամբ այսպիսի բանս. (Մխ. ապար.։)
writing.
Գրելն, իլն. գրեալ ինչ.
Անպակաս գրութեամբ.
Ի գրութիւն մատենի բանին։ Գրութեան նամակի ձերում պատճենի։ Յարմարական գրութեանդ։ Յամենասուրբն գրութեան աւետարանական պատմաբանութեան. (Նար.։)
grasshopper.
ἁττέλαβος, ἅττακος locustae species Ազգ մարախոյ՝ փոքրիկ, որպէս խարագուլ.
Խաղաց իբրեւ զգրուիճ. (Նաւում. ՟Գ. 17։)
Ջորեակն եւ գրուիճն եւ մարախն. (Փիլ. այլաբ.։)
Զմնացորդս ջորեկին եկեր գրուիճն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)
writing, manner of writing.
Արհեստ գրչաց կամ գրութեան. գրելն. գրութիւն.
Հրաշալի արուեստիւ հելլեն գրութեան։ Զարուեստ գրչութեան ուսուցանել. (Խոր. ՟Գ. 53։)
Երագագիր դպիր գրչութեամբ. (Յհ. կթ.։)
Զպատիւ գրչութեան աւետարանին տայր նմա։ Զպատճառս գրչութեան դնէ առաջի, թէ վասն էր եկն ի գրել. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ եւ ՟Բ. պ. ՟Ե։)
Տառապեալ ներսէս ... զբօսանս իմոյ զբազմացն ստացայ զվաստակ գրչութեան ի մատեանս աստուածային. (Լմբ. յիշ. ի համաբ. եփր.։)
Յարուեստ գրչութեան։ Գրչութեան դուռն խրատու. (Արիստակ. գրչ.)
cf. Գրգլիք.
Իբր Գրգլեակ. գրգլիք. քուրջ. կամ Քուրձ.
Հող ի գլուխ, եւ մոխիր զգրջլօք շրջեսցի. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա. յն. լոկ, մոխիր ցանեալ։)
to bite, to sting;
to mangle, to lacerate.
Ագոնարարացն արագոստուաւ, որ է գօշ. (Եւս. քր. ՟Բ։) cf. ԳՈՇ։
Կօշել, եւ Յօշել. ահաւոր գոչմամբ ի վերայ յարձակիլ ի գիշատել.
Գազանաբար զչարդ գօշել աճեցեալ հասակ. (Պիտ.։)
Գազանաբար խրոխտանան գօշել եւ պատառել. (Յհ. իմ. պաւլ.։)
Մի՛ կեղեքեր զգիշատեալս, մի՛ գօշեր զմորմոքեալս. (Նար. ՟Ժ՟Է։)
Պատեալ զյովհաննու (վիշապացեալ դեւն) գօշէր զմարմինսն, եւ գոչէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
dryness, aridity.
Գօսանալն. չորանալն.
Զնորայն անկումն եւ գօսութիւն. (Մագ. ՟Լ՟Գ։)
that has untied his girdle.
Առնուլ նոցա օրէնս (հաղորդութիւն) զուրբաթ եւ զշաբաթ եւ զկիւրակէ, եւ ի ժամ օրինացն գօտելոյծք եղիցին. (Վրք. հց. ձ. (եդաւ ըստ այլ ձ. Գօտելած. բայց եւ ի լտ. ասի, լուծանեն զգօտիս։))
girdled, girt.
to gird one's self.
ԳՕՏԵՒՈՐԵՄ ԳՕՏԵՒՈՐԻՄ περιζώννυμι praecingor Գօտի ածել ընդ մէջ. գօտի կապել.
Պնդակազմ զմէջսն գօտեւորեն. (Նանայ.։)
Բէլ գօտեւորեալ զմէջսն. (Խոր. ՟Ա. 10։)
Գօտեւորեալ առ ստեամբքն գօտի ոսկեղէն։ Գօտեւորեալք էին առ ստեամբք իւրեանց գօտիս ոսկեղէնս. (Յայտ. ՟Ա. 13։ ՟Ժ՟Ե. 6։)
Նմանութեամբ, Սպառազինիլ. զօրանալ. սրտապնդիլ. սօթտըւիլ
Քեւ գօտեւորեալ միջապինդ ամրութեամբ բան մարմնացեալ. (Նար. խչ.։)
Սակաւ մի կազդուրեալ, եւ գօտեւորեալ՝ չուեցի գնացի յաշխարհն տարոնոյ. (Յհ. կթ.։)
wrestler;
— լինել, to wrestle.
ԳՕՏԷԿՌԻՒ ԼԻՆԵԼ. որ եւ ԳՕՏԷՄԱՐՏԻԼ. Ըմբշամարտիլ. մենամարտիլ. գիրկ ընդ խառն կռուել.
Յակոբ վասն գօտէկռիւ լինելոյ ընդ աստուծոյ երանի. (Ոսկ. ի կոյսն.։)
Գօտէկռիւ լինէր յայնմ գիշերի. (Զքր. կթ.։ Մագ. ձ։)
Ոչ ժուժկալեմ դէմ հըզօրիդ՝ գօտէկըռիւ ըստ յակոբին. (Յիսուս որդի.։)
girt;
prompt, active, diligent;
— լինել, to gird one's self;
to be prompt.
ԳՕՏԷՊԻՆԴ կամ ԳՕՏԵՊԻՆԴ. Որ պնդապէս կապէ զգօտին. եւ Արի, պատրաստական ի գործ.
Գօտէպինդ լինել, եւ ցուպ ի ձեռս առնուլ. (Շ. թղթ.։)
Արթնութեան պատուէր առաք, եւ գօտէպինդ ծառայութեան. (Խոսր.։)
cf. Գօտեւորիմ.
Զօրացեալ արիանայ գօտէպնդեալ ի գործիականն. (Լմբ. առակ.։)
cf. Դողդոջոտ.
Դողդոջոտ մարմին. (Ճ. ՟Բ.։ որ ի Ա. դողդոչ։)
Զօրացարո՛ւք ձեռք լքեալք եւ ծունկք դողդոջոտք. (Ոսկ. ես.։)
Անհաստատք եւ դողդոջոտք՝ մեր կամքս. (Փիլ. լին.։)
Զձեռս դողդոջոտս, եւ զծունկս կթոտս հաստատեցէ՛ք. (Եփր. եբր.։)
Յանհիմն ի դողդոչուն խորհրդոց. (Ոսկ. յհ. ՟Ա. 1. եւ 2։)
vacillation, staggering;
nutation.
ԴՈՂԴՈՋՈՒՄՆ կամ ԴՈՂԴՈՉՈՒՄՆ. Ստէպ դողումն. երերումն.
Իբրեւ զկային, որ էառ դողդոչումն դատաստանաւ ի տեառնէ. (Վրդն. սղ.։)
cf. Դողութիւն.
ԴՈՂՈՒԹԻՒՆ ԴՈՂՈՒՄՆ. τρόμος, πάλος tremor, commotio Դող. դողալն. երերումն. սարսումն. սասանութիւն. եւ Սարսռումն. սոսկումն. ահ եւ երկիւղ.
Դողութիւն ոտից, միջաց։ Դողումն ոսկերաց, ծովու, ջերման. (Սղ. ՟Կ՟Ե. 9։ Ես. ՟Ի՟Ա. 13։ Ամբ. ՟Գ. 15։ Սարգ. յկ. ՟Բ։ Նար. ՟Գ։)
Ցնծացէ՛ք առաջի նորա դողութեամբ։ Ահիւ եւ դողութեամբ։ Դողումն եւ սոսկումն պատահեցին ինձ։ Դողումն կալցի զամպարիշտս.եւ այլն։
Մատչիմք մեծաւ դողութեամբ, սաստիկ երկիւղիւ. (Նար. ՟Լ՟Գ։)
Ո՜ անիծիցս այսմիկ, որ երեւելեացս դողումն հարկանիցէ. (Ոսկ. յաւագ ՟բշի.։)
Զահի հարեալ եւ ի դողման կան բնակիչքն. (Եփր. յես.։)
Եղեւ շարժ մեծ. եւ ի դողմանէն երկեան իշխանն եւ զօրականքն. (Հ=Յ. փետր. ՟Ի.։)
Երկիւղ իցէ դողումն զգայութեան սրտին. (Կլիմաք.։)
Մեռանէր ի դողմանցն (այսինքն սոսկալի իրաց), որ լինելոց է յայնժամ։ Դողմունս անհանդուրժելիս. (Վրք. հց. ՟Դ. ՟Ի՟Բ։)
Միտք ի դողման, ակն ի վայր անկեալ. (Վրդն. ծն.։)
Ի ԴՈՂՄԱՆ ԼԻՆԵԼ. Դողալ. զահի հարկանիլ.
Ի դողման եղեալ զարհուրեցան յոյժ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Ի դողման եղեալ՝ յաղօթս ապաւինի. (Լաստ. ՟Ի՟Գ։)
Եւ ամենքին ի դողման լինիմք զարհուրելով. (Մաշկ.։)
Ի դողման եմ. (Հ=Յ. փետր. ՟Ժ՟Ը.։)
ԶԴՈՂՄԱՆ ԶԴՈՂՄԱՆԻ ԶԴՈՂՄՆԻ ԶԴՈՂՆԻ ՀԱՐԿԱՆԻԼ. այսինքն Զդողի կամ զդողանի հարկանիլ. դողալ. սարսել.
Յանկարծակի հարաւ զդողման. (Ագաթ.։)
Զդողմանի հարկանէր, մի՛ գուցէ խածանիցէ. (Լմբ. իմ.։)
Եւ նա զարթուցեալ՝ զդողմնի հարաւ. (Վրք. հց. ձ։)
Զդողնի հարեալ՝ ոստեան աչք նորա. (Վրք. սեղբ.։)
very little, exiguous;
small;
frivolous, light;
— ինչ, very little;
pinch, drop.
βραχύς, ἤττον, ἕσχατος minor, minus, parum, brevis, vilis, tenuis որ եւ ԴՈՒՆ, ԴՈՅՆ. պ. տուն. ար. ճիւզի, ճիւզվի. Փոքր. խուն ինչ. փոքրիկ. թեթեւ. չնչին. յետին. սակաւիկ. սուղ. նուաստ. քիչ մը, քչիկ, պզտիկ, խեղճուկ.
Դոյզն օթեւանք, լաստ, ճառագայթ. (Երեմ. ՟Թ. 2։ Իմ. ՟Ժ՟Դ. 5։ ՟Ժ՟Զ. 27։)
Դոյզն մասն, արագութիւն։ Դոյզն ինչ յաջողութիւն։ Դոյզն ինչ (այսինքն ոչ ինչ) փոյթ առնել. (Փիլ.։)
Դոյզն յիշատակաւ, գնդաւ։ Դոյզն ռոճկով. (Խոր.։ Փարպ.։)
Դոյզն դեղ, պատկեր, պալար, կասկած, մռայլ։ Դոյզն ինչ աղջամուղջ, կամ դարձումն շնչոյ։ Դոյզն մի հառաչումն։ Ի շեղջեցելոց արտասուաց դոյզն մի չափեալ. (Նար.։)
Կերողացն անախորժելիք. զի դոյզն մի ժամու յետոյ զլինդս ատամանցն վնասեն. (Համամ առակ.։)
ԴՈՅԶՆ. իբր Դուզնաքեայ կամ աննշան (ոք).
Դուստր դոյզն մարդոյ դոյզն մահու մեռցի. (Եփր. դտ.։)
Իբրեւ զդոյզն ոք ի մարդկանէ շրջէր. (Շ. մտթ.։)
Եւ զայս ոչ եթէ դոյզն ոք ի մատենագրաց պատմէ. (Եւս. քր. ՟Ա։)
ԴՈՅԶՆ. մ. Փոքր մի. սակաւ մի. առ փոքր մի.
Սակաւ ուրեք երբէք. (նուազ. լոկ. սոսկ.)
Դոյզն ինչ գթեցին. (Նար. ՟հա։)
Դոյզն ուրեք. այսինքն ի սակաւ տեղիս. (Խոր. ՟Բ. 56։)
Դոյզն քան զայլսն անիրաւեն։ Առ դոյզն մի արգելցի։ Զգալին դոյզն իմն երբէք ի վեր թռուցեալ յածի։ Վասն զի եւ դոյզն մի քան զանմարմինսն եւս թեւաբոյս լինի. (Փիլ.։)
Գոնեա դոյզն մի ո՛չ եւ բնաւ ախորժեցեր. (Մաշկ.։)
Զի ո՛չ դոյզն ասաց, թէ ցանկացան տեսանել, այլ ասէ, զոր դուքդ տեսանէք. (Ոսկ. յհ. ՟Ա։ 6։)