Entries' title containing ա : 10000 Results

Թարց

prep.

without;
cf. Առանց.

Etymologies (2)

• «բացի, զատ, առանց» Երզն. մտթ. 355, որից բայական ձևով թարցել «առան-ցել», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 116։-Միևնոյն բառը գտնում ենք նաև Վեցօր, էջ 75 «Զի մին անուանեալ կոչի Պոնտոս Եւք-սինոս և միւսն Պրովպոնտինոս և Հելլեսպոն-տոս և միւսն Եգէոս և Ոնենինոս և միւս ծովն Սարդոնիկէ աշխարհի և միւսն Սիկիլիա աշ-խարհին. դարձ բազում ևս այլ անուամբ, որ անցանեն ըստ թիւ և ըստ համար մարդ-կան»։ Բայց այստեղ դարձ գրչագրական վրիպակ է, փոխանակ հանդերձ, ինչպէս ու-նին ընտիր ձեռագիրները (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 576. մանաւանդ որ թարց վերցնում է սեռական հոլով, իսկ այստեղ գործիական հոլով է, ինչպէս պահանջում է հանդերձ նաադրութիւնը)։-Հատուածս ունի նաև Շիր. հրտր. Պատկ. էջ 41, ուր նոյնպէս գտնում ենք հանդերձ. «Մին անուանեալ կոչի Պոն-տոս և Եւքսինոս, և միւսն Պրոպոնտոս... հանդերձ այլ ևս բազում անուամբք, որ ան-ցանե զթիւ և զհամար»։

• ՆՀԲ «որպէս թանց»։ Peterm. թէ թանց և թէ թարց դնում է դարձ բառից։ Հիւնք. թանց դնում է առանց ձևից, իսկ թարց՝ դարձ բառից։ Աճառ. Հայ. նոր բառեր. Ա. էջ 157 հիմնուելով Վեցօրէից դարձ ձևի վրայ, համարում է դառնալ, դարձ բառից, իբր թէ «դարձի՛ր, ձգէ՛, թող», ինչպէս իրօք էլ ունինք ապաթարց փխ. *ապադարձ։ Վարդանեան ՀԱ 1922, վրիպակ է միայն։

NBHL (6)

որպէս Թանց. Առանց. ἅνευ, δίχα sine

Ընդունելութիւն ... թարց դիմաց եւ ներխոնարհութեանց. (Թր. քեր.։)

Թարց ենթակային ապականութեան. (Անյաղթ պորփ.։)

Թարց միոյ երկբայութեան. (Պիտ.։)

Թարց հրամանի. (Մծբ. ՟Ժ՟Ա։)

Թարց պատճառանաց սպանանել զՅովհաննէս. (Երզն. մտթ.։)


Թացան, ի

s.

victuals eaten with bread, made dishes;
pittance.

NBHL (3)

(առաւել ռմկ) իբր Թացեալ. թրջեալ. խոնաւ. եւ Լի խոնաւ իրօք.

Իսկ թէ իցէ թաց, յինքն առնու զոր ի թաց մարմնոյ խոնաւութիւն եղեալ. (Մեկն. ղեւտ.։)

Եթէ ունայն իցէ աման ... իսկ եթէ ի թաց (աման) անկանիցի ... եւ յամենայն թաց աման ... ի փայտէ ի թաց աման անկանիցի. (Կանոն.։)


Թաւ, աց, ուց

adj. gr. mus.

thick, bushy;
woolly, shaggy;
grave (accent);
flat.

Etymologies (7)

• (յետնաբար ի-ա, ու հլ.) «թանձր. խիտ (ծառի, անտառի համար ասուած)» ՍԳր. «մառոտ, բրդոտ» Ծն. իե. 11, 23, 25. Ոսկ ես. «խուլ շնչեղ (տառ կամ ձայն), sourde aspirée». Մամբր. Երզն. և Թր. քեր. «առօգա-նութեան մի նշան» (հյ. * յն.՝) Թր. քեր Վրդն. սղ. որից թաւանալ Ագաթ. Եփր. նին. Կոչ. թաւարծի (մասնիկի համար հմմտ. խաւարծի, աղածրի) Դ. թագ. ա. 8. թաւու-թիւն Ագաթ. թաւուտ (վրիպակով գրուած նաև թաւութ) «ծառաշատ տեղ» Բուզ. 118. Փարպ. յետին են թաւագէս Փիլ. թաւամազ Դամասկ. թաւայօն Յայսմ. թաւամայրի «անտառա-խիտ» (նորագիւտ բառ) Յկ. կր. 93. թաւդա-տել «ոռնառատել» Հին բռ. որի հետ նոյն է թօթեաց «բռնադատեաց» Բռ. երեմ. էջ 122. -նորակերտ բառ է թաւիշ «մախմուր, խա-տիֆէ», որից թաւշանման, թաւշեայ, թաւշաաղիկ ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. teu-, tewə, tu-«ու-ռիլ, ուռչիլ, մեծնալ, խոշորնալ» արմատից. այս արմատից են ծագում սանս. [other alphabet] tu, [other alphabet] tavīti, [other alphabet] lāuti «ուժեղ լինել, կարողանալ, զօրել», [other alphabet] tavas «ուժեղ, կտրիճ, ուժ, զօրութիւն», [other alphabet] távisi «ուժ», [other alphabet] tuvi «յոյժ, կարի», [other alphabet] tū-ya «ուժեղ, արագ», զնդ. tav «զօրել, կարողաալ», tavah «կարողութիւն, ուժ», tzvīsi «մարմնական ուժ», պրս. [arabic word] tuvān «ուժ, կարողութիւն», [arabic word] tuvānistan «ուժե-ղանալ, զօրել, կարենալ», [arabic word] tuvana= ահւ. tuvānīk «զօրեղ, կարող» (տես հյ. թու-անիկ), յն. ταῦς «մեծ, շատ», լտ. tumeo «ուռչիլ», tumor «ուռեցք», tumulus «հողի վրայ բարձրութիւն, թումբ», հսլ. tyǰu, tyti «գիրանալ», tukū «ճարպ», սլով. otáviti «ու-ժեղացնել», չեխ. otaviti se «ուժ ստանալ, կազդուրուիլ», սերբ. tóv «պարարտութիւն», լիթ. tukti «գիրանալ», táukas «ճարպի կտոր», taukaī «ճարպ», tvinti «ուռչիլ», tulas «այն-քան շատ», հպրուս. tūlan «շատ», իռլ. teo «ուժ», հիսլ. pollr «ծառ», կիմր. twf «ուժ, զօրութիւն, աճում», tyfu «աճիլ» և բազմա-թիւ ուրիշ ձևեր։ Այստեղ են պատկանում մինչև անգամ «ազգ, ժողովուրդ, երկիր» նը-շանակող բառեր. ինչ. հիռլ. tuath, լեթթ. tauta, գոթ. ϑiuda, օսկ. touto, ումբր. totam, կիմր. tūd, հպրուս. tauto, հբգ. diota, և վեր-ջապէս նբգ. deutsch «գերմանացի». (տե՛ս Walde 797, Boisacq 945, Kluge 93, Traut-mann 331, Horn § 401, Pokorny 1, 703, F'rnoдt-Meillet 1021)։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. թավլը և թիւյլիւ «մա-զոտ»։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. թիւյ «մազ» բառի հետ ցեղակից։ Հիւնք. աղածրի բառից հանում է թաւարծի, սոանից էլ համառօտուած թաւ։ Pedei-sen, Հայ. դր. լեզ. 48 հանում է թանձո բառից, իբր թէ նձ կորուսմամբ դար-ձել է ն և այս էլ յետոյ եղել է ւ։ Peters-son KZ 47, 249 հյ. թուփ, լտ. tufa, յն, τύφη, անգսք. ϑuf բառերի հետ հնխ. tu, teu արմատից, որ կարծես թէ տար-բեր է դնում վերի tu արմատից։

• ԳՒՌ.-Ագլ. թօվ «թաւ», Ղրբ. թավ «մեծ, խոշոր» (օր. թաւ թաւ հուն).-նոյն են նաև Ալշ. Բլ. Մկ. Մշ. Շտ. Աս. Վն. «ձմեռը աւծե-րին իբրև կեր տալու համար անտառի թփե-րից կտրուած տերևներ». (անշուշտ անցնե-լով թաւուտ գաղափարից)։

• , ու հլ. «եբրայական այբուբենի վեր-ջին տառը (>), որ իբրև խաչի նշան է առ-նուած» Եզեկ. թ. 6. Մխ. ապար.

• = Եբր. [hebrew word] tāu «նոյն գրի անունը», բայց նաև «նշան, նշան հաստատութեան». մեր բառը ծագում է յն. ϑϰῦ ձևից (Sophocles. էջ 570ա

• Ուրեր մեկնեց նախ ՆՀԲ.

NBHL (21)

ա. δασύς, λάσιος, δασός, θύρσος, θάλλος, θάλλων densus, pilosus, hirsutus, lispidus, herbidus, virens (լծ. ռմկ. թավլը եւ թիւյլիւ ). Թանձր. թանձրախիտ. հոծ. (որպէս ոստ կամ տունկ տերեւալից, տերեւախիտ. վարսաւոր. անտառախիտ.) եւ Մազոտ, բրդոտ. թաւարծի՝ (կենդանի, մորթ.)

Տերեւս ի թաւ ոստոց ծառոց։ Ոստս առեալ գեղեցիկս ի թաւ ծառոց։ Ոստս թաւս։ Թաւ ոստօք։ Եմուտ ջորին ընդ թաւ կաղնեաւ. (Նեեմ. Ը. 15։ Բ. Մակ. Ժ. 7։ ԺԴ. 4. Զ. 7։ Բ. Թագ. ԺԸ. 9։)

Ի թաւ անտառս մտեալ զօղէ։ Թաւ խարձք, եւ խիտ մայրիք։ Դրախտն՝ թաւ վայր է. (Փիլ.։)

Թաւ եւ տերեւախիտ. յն. մի բառ. (Նիւս. կազմ.։)

Տերեւս թաւս. (Վրք. հց. ԺԲ։)

Ի շամբս ... ոչ համարձակեալ ի թաւուն քաջարշաւ լինել. (Խոր. Գ. 55։)

Երթեալ ի թաւ պուրակս բուրաստանացն, նտեալ ի ներքոյ թաւ թփոյ։ Գտին լնա ի թաւի անդ ղօղեալ. (Արծր. Բ. 3։)

Իսկ Եղիշ. միանձն.

Մի՛ թաւ ամուր ընդունակ լինիր նենգութեան թշնամւոյն իմա՛, անտառ ամրութեան. ամրոց կուռ.ամ թաւամուր, ծխամած)։

ԹԱՒ. իբր նմանութեամբ.

Եղբայր իմ Եսաւ այր թաւ է, եւ ես լերկ։ Էին ձեռք նորա իբրեւ զձեռսն Եսաւայ եղբօր իւրոյ թաւ։ Շառագոյն ամենեւին իբրեւ զմորթ թաւ. (Ծն. ԻԵ. 11. 23. 25։)

Վերարկու փոխանակ մորթոյ ձմերայնի. (Փիլ. տեսական.։)

Փոխանակ համբարուաց՝ Ակիղաս ասէ, դեւք թաւք եւ հերաւորք. (Ոսկ. ես.։)

ԹԱՒ. δασύς crassus Ըստ քերականաց եւ երաժշտաց՝ է Հաստ եւ թանձր ձայնն կամ հիչիւն տառի. որ եւ ՍՏՈՒԱՐ, եւ ՅՈՅՐ կոչի.

Թաւք (ի տառս) ինն. թ, փ, ք, խ, ց, լ, չ, ջ, ռ. (ըստ յն. երեք, թ, ֆ, ք, կամ խ.) ... գիմն քան զկենն թաւ է, եւ քան զքէն եւ զխէն լերկ. (Թր. քեր.։)

Ի շարաձայնութենէ տառիցն՝ թաւացն եւ լերկացն։ Միջակք՝ քան զնուրբսն թաւք են, եւ քան զթաւսն նուրբք. (Երզն. քեր.։)

(Ի ձայնս) ոմն սոսկ, ոմն թաւ. ամբր.։) Ուստի եւ նշանն սաստիկ առոգանութեան թաւ կոչի՝ հակառակ սոսկի, δασεῖα aspiratio ըստ յն. (spiritus asper) եւ հյ. (...)։

Երկար, սուղ, թաւ. սոսկ ... Հագագ երկու, թաւ, սոսկ. (Թր. քեր.։ Վրդն. սղ.։)

ԹԱՒ 2 Որպէս Անուն վերջին տառի եբրայեցւոց, որ ձեւով մօտաւոր է եռաթեւ խաչի. իբր յն. լտ. T եւ հյ. Դ. Թ. բերեալ յօրինակ սրբոյ նշանի յԵզեկ. Թ. 6։

Յորոյ վերայ նշանն իցէ, մի՛ մերձենայցէք. ըստ եբր. աւթ. ւամ օթ. կամ թաւ։

Եզեկիէլ ասէ, դի՛ր նշան թաւու ի ճակատ արանցն՝ որ հեծեն։ Յորոյ վերայ իցէ նշան թաւու, մի՛ մերձենայք ի նա։ (Մխ. ապար.։)


Թաւագէս

adj.

shock-headed, hairy, long-haired.

NBHL (2)

βαθυχαίτης densam habens caesariem Ոյր գէսք են թաւ. թաւ վարսիւք. թաւամազ. մազը շատ.

Քանզի թաւագէսք են, որ ոչն սափրին ամենեւին. (Փիլ. տեսական.։)


Թաւագլոր

cf. Թաւալագլոր.


Թաւագլուխ

adj.

shock-headed.

NBHL (2)

Որոյ գլուխն է թաւ մազիւք.

Ծածկեալ անձն ի հերաց մարմնոյն ծերունի թաւագլուխ։ Յոյժ թաւագլուխ է, եւ հաստանձն. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Բ. եւ Հ=Յ. յունիս. ՟Ի՟Թ.։)


Թաւագործ

adj.

who makes or sews coarse articles.


Թաւազարդ

adj.

full, thick, bushy, leafy, green, branchy.


Թաւաթուփ

adj.

cf. Թաւուտ.

NBHL (2)

Հոծեալ թփովք. թաւ.

Զորպիսի՛ անտառս, զթանձրախիտ մայրիսն, զթաւաթուփսն, եւ զստուարածառսն, եւ զերկայնաճիւղսն. արգ. յկ. ՟Ը։)


Թաւալ

s. adj.

roll, act or state of rolling;
cf. Թաւալումն;
rolling, tum-hling down;
առ ի —, on a precipice, steep;
առնուլ, to roll, to revolve, to turn round;
— բանից, a winding discourse;
— տալ արեան, to cause one to roll in his own blood;
անկեալ, գլոր խաղալ, cf. Թաւալագլոր խաղալ.

Etymologies (3)

• «գլորիլը, տապալում» Ոսկ. յհ. ա 2. «մի կողմ ընկած, թաւալուած» Փիլ. լին. Լաստ. որից առ ի թաւալ «շեղ, զառիվայր» Խոր. թաւալիլ ՍԳր. Ագաթ. թաւալանիլ Եփր. թգ. 403, թաւալեցուցանել ՍԳր. թաւալագլու Նաւռմ. գ. 3. (որ և գրոած է թաալգլոր. վրիպակաւ՝ թաւագլոր Խոր. Եղիշ.). հողաաւալ Ագաթ. տղմաթաւալ Շնորհ. թաւալոց «զառիվայր» Յհ. կթ. 403. գետնաթաւալ Յհ, իմ. պաւլ. գլաթաւալ Լաստ. դիաթաւալ կամ դիթաւալ ՍԳր. Փարպ. երկրաթաւալ Եղիշ. դտ.-բառիս երկրորդ ձևն է (յետնաբար) թապալ «թաւալում» Վստկ. 189 (Յամէն շար-ժել տասն թապալ անցա). որից թապալ տալ «ոտքով զարնելով գլորել» Քուչ. 91. թապա-լումն Վստկ. 45. (այս երկրորդ ձևը կազ-մուած է անշուշտ տապալել բառի հետ խաաձևմամբ)։

• Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] tebēl «հող» բառից։ ՆՀԲ լծ. ընդ տաալ։ Հիւնք. թաւալիլ դնում է տապալիլ ձևից և սա էլ նոյն ընդ թրք. devirmek, devrilmek։ -Սրմագաշեան, Արմէն. ռում. täválire հոմանիշի հետ։ Peder-sen, Հյ. դր. լեզ. 49 հս. tegnati, զնդ. ϑani «քաշել»։

• ԳՒՌ.-Սլմ. թավալել, Երև. թավալէլ, թա-վալ տալ, Մրղ. թավալէլ, Մկ. թmվmլիլ, Տփ. թավիլ թավիլ գալ, Շմ. թmվիլ թmվիլ անիլ, Ղրբ. թmվիւլ տալ, Ագլ. թmվիւլ տօլ.-երկ-րորդ ձևից ունինք՝ Կր. թապլտիլ, թապլտկիլ, Ախց. թապըլտվիլ, Մշ. թաբլտել, Ալշ. թա-բըլդել, (իսկ Պլ. Սեբ. դաբլդգիլ՝ ներկայաց-նում են տապալիլ ձևը).-առանձին դիրք ու-նի Հմշ. թալվուշ, որ յայտնի չէ թէ թաւա՞լ թէ թապալ արմատից է։-Թաւալ ձևից յառաջա-ցած է նաև թօլ «գլորիլ» (հմմտ. լաւաչ> լօշ), որից ունինք գւռ. թօլ անել, թթլ տալ, թօլանկի, թօլօլ անել, թօլօլանկի ևն։

NBHL (11)

Արմատ Թաւալելոյ. լծ. ընդ Տապալ. ռմկ. թապըլտըկիլը. տէպէլէնմէսի. որ եւ ԹԱՒԱԼՈՒՄՆ.

Թաւալ առեալ. (Ոսկիփոր.։)

Ձուկն ի թաւալ. աշկ.։)

Որպէս անիւ թաւալի արեգակն յելիցն ի մուտս. մի մի թաւալ յաւելու, մի մի թաւալ պակասէ. անակ. տարեմտ.։)

Զտղայս դիացիկս թաւալ տալով արեան (ուղխից՝) ի գետն հասուցանէր. (Արծր. վերջ։)

Զուր ղօղանջես յանօգուտ թաւալ բանիցն թաւալելով. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

ԹԱՒԱԼ ա. Իբր Թաւալեալ. ընկողմանեալ. միտեալ.

Դէմ ընդդէմ են, եւ թաւալ, եւ առ միմեանս հայեաց։ Բիբք՝ թաւալ ի մի կողմն՝ առ միմեանս հային. (Փիլ. լին. ՟Գ. 5։)

Թաւալ անկեալ՝ գլոր խաղային. այսինքն թաւալգլոր. աստ. ՟Ժ՟Զ։)

ԱՌ Ի ԹԱՒԱԼ. իբր Զառ ի վայր. զառ ի վեր. զառ ի թափ. առ ի շեղ.

Յամուր այրս, յոր մուտ ոչ գտանէր, բայց ի կողմանէ դոյզն ելք էին առ ի թաւալ. (Խոր. ՟Գ. 45։)


Թաւալագլոր

adv.

in rolling, revolvingly, rolling along or down;
— խաղալ, to tumble dowrn, to roll down, to prostrate one's self;
to agitate one's self, to fall dead;
to be thrown down, to be upset;
to throw a somerset;
to throw ones self headlong, to precipitate one's self;
— խաղացուցանել, to roll, to prostrate, to precipitate, to fell, to upset;
անկաւ յարեան իւրում, he fell rolling in his blood.

NBHL (8)

Ընդ զառ ի վայրն թաւագլոր գնայ անկանի ի ջուրն. (Վրդն. պտմ.։)

ԹԱՒԱԼԱԳԼՈՐ ԹԱՒԱԼԳԼՈՐ. Գրի վրիպակաւ արդեօք՝ եւ ԹԱՒԱԳԼՈՐ. Թաւալելով եւ գլորելով. տապալմամբ, հոլովմամբ ի վերայ երկրի, կամ զմիմեամբք կուտակեալ թաւ հոծութեամբ. թապըլտըկելով, գլորտըկելով.

Թաւալագլոր խաղալ վիրաւորաց. յն. բազմութիւն վիրաւորաց եւ ծանր անկման. աւում. ՟Գ. 3։)

Անբաւք ի նմանէ յերկիր անկեալ՝ թաւալագլոր (կամ թաւալգլոր, թաւագլոր) խաղային. (Խոր. ՟Բ. 82։)

Զթաւալգլոր (կամ զթաւագլոր) խաղալ վիրաւորելոցն. (Եղիշ. ՟Զ։)

Առ ի գործ վաղակաւորն առեալ՝ առ հասարակ զնոսա թաւալգլոր խաղացուցանէր. (Յհ. կթ.։)

Ընդ զառ ի վայր լերինն թաւալագլոր խաղացուցեալ. (Արծր. ՟Դ. 10։)

Դիակունք նոցա թաւալգլոր խաղացեալք. աստ. ՟Ժ՟Ա։)


Թաւալագնաց

adj.

which goes rolling.


Թաւալական, ի, աց

adj.

rolling, that rolls.

NBHL (2)

κλειτός declinabilis Որ կարէ թաւալիլ, հոլովիլ. հոլովական. (յն. գլիդօ՛ս, իբր գլական, գլորական).

հոլովական, այսինքն թաւալական. զի անուն ընդունակ է հոլովից. (Երզն. քեր.։)


Թաւալանիմ

vn.

cf. Թաւալիմ.

NBHL (2)

Իբր Թաւալիմ, կամ թաւալանամ. հոլովիլ, խոնարհիլ.

Սեմէի թաւալանէր առաջի ոտիցն Դաւթի. (Եփր. թագ.։)


Թաւալգլոր

cf. Թաւալագլոր.


Թաւալեմ, եցի

va.

to roll, to turn, to set rolling, to revolve, to wheel;
to upset, to overturn, to capsize;
ի բաց —, to turn topsy-turvy, to turn elsewhere;
to remove, to take away.

NBHL (1)

Եթէ ի վայր զիս հնարի կործանել ... եթէ ի մոխիր երկրի թաւալել ձեռն բերիցէ. ար. ՟Կ՟Զ։)


Թաւալեցուցանեմ, ուցի

va.

cf. Թաւալեմ.

NBHL (5)

κυλέω, κατακυλέω, προσκυλέω verso, roto, volvo, voluto, advolvo ἁποκυλέω devolvo, volvendo amoveo Թաւալ տալ. թաւալել. տապալել. հոլովել. գլել, գլորել. (յն. գիլէ՛օ. եբր. կալալ). գլորցնել, գլորտըկել, թապլել, թապըլտըկել.

Թաւալեցուցէ՛ք վէմս մեծամեծս ի բերան այրին։ Թաւալեցուցէ՛ք ինձ այսր վէմ մի մեծ։ Թաւալեցուցից զքեզ ի վիմացդ։ Թաւալեցոյց վէմ մի ի դուռն գերեզմանին։ Ի բաց թաւալեցոյց զվէմն ի դրաց գերեզմանին, կամ ի գերեզմանէ անտի։ Թաւալեցոյց ընկէց զմարմին նորա ի գահոյից անտի. (Յես. ՟Ժ. 18. ՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 33։ Երեմ. ՟Ծ՟Ա. 25։ Մտթ. ՟Ի՟Ը. 2։ Մրկ. ՟Ժ՟Ե. 26։ ՟Ժ՟Զ. 3. եւ 4։ Յուդթ. ՟Ժ՟Գ. 11։)

Գտին զվէմն թաւալեցուցեալ ի գերեզմանէ անտի. (Ղկ. ՟Ի՟Դ. 2.) նոյնպէս է ըստ յն. եւ (Մրկ. ՟Ժ՟Զ. 4։)

Զմազն թաւալեցոյց ի ձէթն. այսինքն շաղախեաց. մալակոնեց. (Հ=Յ. յնվր. ՟Ժ՟Թ.։)

Ոչ ընդունայն զաստուածային բանն լեզուօք թաւալեցուցանել, այլ հաստատել վարուք. իբր յածեցուցանել. (կամ ռմկ. լըղըրճըկել) անակ. յոբ.։)


Թաւալիմ, եցայ

vn.

to roll, to tumble;
to wallow, to plunge in, to penetrate;
յերկիր —, to roll on the earth;
ընդ մոխիր, յաճիւն —, to get covered with ashes, with dust;
ընդ տիղմ —, to roll in the mud, to wallow in the mire;
— ի փափկութիւնս մարմնոյ, to give one's self up to sensual pleasures, to abandon one's self to, to plunge into;
առաջի —, — անկանիլ, — առաջի ուրուք, to prostrate one's self at the feet of, to implore;
առ ինչ, to give one's self up to, to incline to, to bend towards.

NBHL (10)

κυλέομαι volvor, volutor ἑπιστρωννύμι insternor, substernor Տապալիլ. հոլովիլ. գլորիլ. շրջշրջիլ. ոլորտանալ. եւ Թարթափիլ. տարածիլ. եւ Հակիլ. միտել. գլորտըկիլ, փռուիլ, պառկիլ.

Քարինք սուրբք թաւալին յերկրի նորա։ Հող ի գլուխ լինէին, առաջի թաւալէին. (յն. պաղատէին)։ Անկեալ յերկիր՝ թաւալէր եւ փրփրեայր։ Ընդ մոխիր թաւալեսցին. յն. տարածեսցին. (ռմկ. փռուին) աք. ՟Թ. 16։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 15։ Մրկ. ՟Թ. 20։ Եզեկ. ՟Ի՟Է. 31։)

Ընդ մոխիր թաւալեալ։ Անկեալ թաւալէին առաջի նորա. (Ագաթ.։)

Ի մոխիր եւ յաճի՞ւն թաւալիցիք. (Եղիշ. ՟Գ։)

Թաւալեցաք ի տղմի. արպ.։)

Թաթաւիմ տղմով, թաւալիմ ի մեղս. (Ժմ.։)

Ի մարմնոյս փափկութիւնս թաւալելով. (Փիլ. ՟ժ. բան.)

որ եւ (Փիլ. իմաստն.)

Ոչինչ էր սորա մասն, որ թաւալեցաւ առ մանուկն. այսինքն միտեցաւ։

Հռութ առ հեռաւոր ազգականաւն թաւալեցաւ. (ռմկ. պառկեցաւ). (Երզն. մտթ.։)


Թաւալոց, աց

s.

bog, marsh, muddy place, miry hole, puddle.

NBHL (2)

Առ ի թաւալ վայր. զառ ի վայր տեղի, կամ թաւուտ վայր. թաւ ալոցք.

Սակս շուրջանակի մացառախիտ մօրացեալ թաւալոցացն. (Յհ. կթ.։)


Թաւալումն, ման

s.

rolling, turning, wheeling;
rotation, revolution;
inclination, propension.

NBHL (6)

Եւ խոզ լուացեալ՝ ի թաւալմունս իւր. (Մեկն. ղեւտ.։)

Թաւալիլն. թաւալ. տապալումն. հոլովումն. գլորումն. եւ Թարթափումն. եւ Միտումն. բերումն.

Թաւալմունք վիմաց. (Վրդն. օրին.։)

Որպէս անիւ թաւալմամբ գնայ արեգակն. Թաւալմունս յաւելու։ Գնայ լուսին, ո՛չ թաւալմամբ, այլ սողալով. անակ. տարեմտ.։)

Յորդորէ յերեւելեացս թաւալումն. (Լմբ. սղ.։)

Դոյզն ինչ թաւալումն լինի տէրունեան սուրբ բանիցն առ այնոսիկ. (Փիլ. լին. ՟Դ. 34։)


Թաւամազ

adj.

shaggy, woolly, hairy;
woollen.

NBHL (2)

Թաւ մազիւք. խիտ հերօք.

Պօղոսի ճաղատն լինել, եւ Պետրոսի թաւամազն, առանձնաւորութեան են սահմանադրութիւնք. ամասկ.։)


Թաւամազեայ

cf. Թաւամազ.


Թաւամուր

adj.

rendered safe by dense woods.


Թաւայատակ

adj.

hairy, hirsute (an epithet of Hercules).

NBHL (2)

Որոյ յատակն կամ նստոյքն է թաւամազ. մակգիր Հերակլեայ յառասպելս քերթողաց.

Հանդիպեալ սեւայատակին եւ թաւայատակին. (Նոննոս.։)


Թաւայօն

adj.

heavy eye-browed, beetle-browed.

NBHL (2)

Ոյր յօնքն են թաւամազ.

Էր սուրբն Պետրոս կարճահասակ, երկայնաքիթ, եւ թաւայօն։ Եւ էր սուրբն Պօղոս ճաղատ, մեծաքիթ, թաւայօն. (Հ=Յ. յունիս. ՟Ի՟Թ.։)


Թաւանամ, ացայ

vn.

to grow thick;
to become shaggy or hairy.

NBHL (6)

Թաւ լինել ըստ ամենայն առման, որպէս տերեւախիտ, մազոտ, եւ Հաստ, թանձր.

Թաւանան մայրիք տերեւօք եւ ոստօք. անակ. տարեմտ.։)

Թաւացեալ էր առ հասարակ ամենայն մարմինն. (Ագաթ.։)

Թաւացան խորգով իբրեւ զԵսաւ. (Եփր. նին.։)

Թաւացաւ իբրեւ գէսս առիւծու. (Կոչ. ՟Բ։)

(Այբ տառն) ընդ թաւին թաւանայ. (Վրդն. ծն.։ եւ Ոսկիփոր.։)


Թաւարծի

adj.

shaggy, hairy, hirsute;
այր, hairy man, covered with hairs.

NBHL (5)

ԹԱՒԱՐԾԻ δασύς pilosus, hirsutus գրի եւ ԹԱՒԸՐԾԻ, ԹԱՒԱՐԾ. Թաւ (այր). թաւ այծենի՝ մորթ կամ զգեստ արկեալ զանձամբ. մաշկեւոր. մազոտ. բրդոտ.

Այր թաւարծի, եւ գօտի մաշկեղէն ընդ մէջ իւր. (՟Դ. Թագ. ՟Ա. 8։)

Այր թաւարծի է. (Տօնակ.։)

Մորթօք այծենեօք ըստ Եղիայի այր թաւըրծի. (Արշ. վերջաբ։)

Եղիա այր թաւարծ. (Ոսկիփոր.։)


Թաւացուցանեմ, ուցի

va.

to render thick with branches;
to make hairy or hirsute.

NBHL (2)

δασύνω denso, pilosum reddo Տալ թաւանալ. ոստովք կամ գիսովք ծածկել. առագաստել.

Լերկ, եւ մերկ առ ճշմարտութիւնն է իմաստուն. ապա եթէ ուրեք՝ եւ զսա ծածկեսցէ եւ թաւացուսցէ յաղագս հարկաւոր ժամանակաց. (Փիլ. լին. ՟Դ. 203։)


Թաւիշ

s.

velvet.


Թաւութ

s.

thicket, coppice.

NBHL (3)

ԹԱՒՈՒՏ կամ ԹԱՒՈՒԹ. Թաւ եւ թաւ վայր.

Հոլովեալ անկաք ի խիստ թաւուտ թուփս դժնըկաց. արպ.։)

Առ հովիտսն թանձրախուռն անտառին ... ի թաւութ խարձիցն ... իբրեւ ընդ թաւութսն անկանէին եւ այլն. (Բուզ. ՟Դ. 14։)


Թաւութիւն, ութեան

s.

thickness;
hairiness;
aspiration of letters or sounds;
thickness of voice.

NBHL (5)

δασύτης densitas, pilositas, et aspiratio vocis Հոծութիւն կամ թանձրութիւն տերեւոց, մազից, գիսոց. եւ Հաստութիւն հնչման, տառից.

Վասն թաւութեան զնոյնս պարտ էր կարգել ի գրի։ Բայց է տեսակ թաւութեանն՝ յանզգայից երկիր (բուսաբեր), եւ յզգայականաց անբան կենդանին (ասուով կամ ստեւով). (Երզն. քեր.։)

Մազովն թաւութեամբ. (Ագաթ.։)

Ի թաւութենէ մազիցն. (Նոննոս.։)

Լերկս այս (հնչումն) ի թաւութենէ այլոցն երեւեցաւ. (Քերթ. քեր.։)


Թաւուտ

adj.

thick, hushy, tangled, briery.

NBHL (3)

ԹԱՒՈՒՏ կամ ԹԱՒՈՒԹ. Թաւ եւ թաւ վայր.

Հոլովեալ անկաք ի խիստ թաւուտ թուփս դժնըկաց. արպ.։)

Առ հովիտսն թանձրախուռն անտառին ... ի թաւութ խարձիցն ... իբրեւ ընդ թաւութսն անկանէին եւ այլն. (Բուզ. ՟Դ. 14։)


Թաւրնջակ

cf. Խաժուրիկ.

Etymologies (2)

• «մի տեսակ մանիշակ, թաւ-շածաղիկ, տճկ. խատիֆէ չիչէյի», «amaran-the» (ըստ Յակոբեան, Արևելք 1890, ապր. 27), «primula Pallasīi Lehm» (ըստ Տիրա-ցուեան, Contributo § 357)։

• =Նորաստեղծ բառ է։


Թափ, ոյ, ու, ից, ուց

s. adv.

bottom;
depth, profound depth, abyss;
fury, passion;
fire, spirit;
impetuosity, violence;
effort, furious attempt, struggle;
—ք, sheath, scabbard;
—, ընդ —, or զ— անցանել, to penetrate, to pierce, to run through, to bore;
to thread, to spit;
անկանիլ, մտանել, to run rapidly, to pass through, or traverse with impetuosity, to enter with violence or impetus;
ընդ — անցուցանել՝ — հանել, to pass, to bore, to pierce, to transfix, to thread, to run through;
զ— առեալ շրջել, cf. Թափառիմ;
զ— առնուլ, to prepare for an effort, to gather one's self up;
— տալ, to hurl, to launch, to fling, to throw;
— կրից, fit, outbreak, hurst of passion;
ի —ս դժոխոց, in the depths of hell;
թափն ընդ թափն, penetrative, piercing, with penetration.

Etymologies (4)

• (ըստ ՆՀԲ ո, ու, ի հլ. բայց առանց վկայութեան) «յատակ, խորք, տակը» Առակ. թ. 18. Լստ. իգ. «դանակի պատեան» (այս իմաստով գործածւում է անեզաբար) Օրբել. 31 (Եւ նորա հանեալ ի թափուցն զփոքրիկ դանակիկն իւր, եցոյց և ասէ. -տե՛ս և տա-կը գւռ.). «բախման ուժը, զարկերակի ուժգ-նութիւնը» Շնորհ. ա. յհ. «առնական ուժ» Սմբ. դատ. 127. այս հիմնական նշանակու-թիւններից են ծագում՝ 1. թափ անցանել Աաթ. Բուզ. ընդ թափ անցանել Արիստ. աշխ. զթափ անցանել Շնորհ. թափ անկանել Յհ. կթ. թափ մտանել Փարպ. (բոլորն էլ նշանա-կում են «թափանցել»). թափ հանել Բուզ. բափ հասուցանել Փարպ. ընդ թափ անցու-ցանել Շնորհ. «մխել, խրել, թափանցել տալ». թափ տալ «մղել, մխել, ուժ տալ» Ագաթ, թրաթափ «սուսերամարտութիւն» Հաւաք. 13 (նորագիւտ բառ). թափն ընդ թափն կամ թափնթափ «թափանցելով» Վստկ. թափանց առնել Ճառընտ. թափանց ածել Գիւտ առ վչ. թափանցանց «ներս մտած, խորը մտնող. թափանցող» ՍԳր. թափանցանց լինել, բերիլ, ելանել «թափանցել» Փիլ. Յհ. իմ. ատ. թաանցիկ Մամբր. Խոսր. թափանցել Դիոն. երկն. թափանցեակ Վրդն. ել. զառիթափ «զառիվայր» Գ. թագ. է. 29. Եզեկ. խը. 1. Վեցօր. յանկարծաթափ Ագաթ. թափոտ «աագ» (նորագիւտ բառ) Յայսմ. մրտ. 19 (Խլէ թափոտ և հանէ երագընթաց արշաւմամբ). անթափանց, անթափանցելի, թափանցկու-թիւն (նոր գրականի մէջ). 2. թափ առնուլ «ման գալ, պտտիլ, յածիլ» Խոր. թափառիլ Երեմ. լա. 22. Սիր. թ. 7. Եզն. թափառ Վաակ. հց. թափառանք Ոսկ. ես. թափառոտ Մծբ. թափառական ՍԳր. (գրուած թափառ-նական՝ յիշատ. 1409 թ. հրտր. Արրտ. 1913, 752). թափառականութիւն Եւս. քր. թափաո-թափառաշրջիկ (նոր գրականում). 3. թափել՝ բազմաթիւ և զանազանեալ իմաստներով, այսպէս՝ «հեղուլ, պարպել, լցնել (մե հե-ղուկ, բաժակ, զօրք ևն). 2. ազատել (քաղա-քը կամ մի անձ՝ մահից, վտանգից, գերու-թիւնից). 3. յափշտակել, կողոպտել. 4. աւե-լացնել, յարել (մի խօսք). 5. երթալ, հասնիլ (մի երկիր). 6. պանդխտիլ», բոլորն էլ հին և ընտիր. ոճով ասում են-թափել զոգի «հե-ծել, սիրտը մաշիլ», թափել զգինի «հարբե-ցութիւնից սթափիլ» ՍԳր. թափել զանձն«խո-նարհիլ» Անան. Նար. թափել ի խելաց կամ ի մտաց «խելառիլ» Կլիմաք. Կանոն. թափուր «պարապ» ՍԳր. Եփր. եբր. 213 (մասնիկի համար հմմտ. թաքթաքուր). թափիչ «շոր լուացող, տոփանող (կեղտերը մաքրող, թա-փող)» ՍԳր. «տոփան» Մագ. Խոր. աշխ. թաան «սրբան, որտեղից կղկղանքն է թափ-ւում» Վրդն. ծն. «քաղիրթ» Տաթև. ձմ. կa ճժա («ներքնատունն՝ թափանն և միջնա-տունն՝ քաղիրթն և վերնատունն՝ ստամոքսն» ուրեմն և «աղիք»). անթափ «նոր» (կապեր-տի համար ասուած) Մտթ. թ. 18. Մրկ. բ. 21. դեղաթափ Մեսր. եր. Մեծոփ. սրտաթափ «ահաբեկ». Բ. մակ. ժբ. 22. Եփր. աւետ. 333. դժուարաթափ Արիստ. որակ. դիւրաթափ Ոսկ. Բ. կոր եռանդնաթափ Եւագր. գերետ թափ Օրբել. գրաւաթափ Յհ. կթ. ընչաթափ Ոսկ. ես. մտթ. և գաղ. ընչաթափել Սիր. ժգ. 8. թերաթափ Մանդ. հողաթափ ՍԳր. մար-դաթափ «մարդկանցից թափուր» Եփր. թզ. նետաթափ Կիւրղ. դատ. ոգեթափ Եփր. ա-ւետ. 333.-կրկնութեամբ՝ 4. թօթափել < փխ. *թափթափել «թափթփել, ձգել, փոշին մաքրել» ՍԳր. Եփր. ել. եբր. յետնաբար ու-նի նաև այլազան նշանակութիւններ. աա-պէս՝ «մի քաղաք երկրաշարժով կործանել, սուրը շարժել, մէկի ստացուածքը առնել, դողալ, մէկի ձեռքից ազատիլ» ևն, որոնք բո-լոր համաձայն են թափել բառի նշանակու-թեանց. հին գործածութեամբ է նաև «աչքը թարթել, քթթել, բանալ-գոցել» ՍԳր. Ոսկ. Կո-ռեւն. նոյն իմաստն ունի դարձեալ՝ 5. թար-թափել՝ որ թափ արմատի մի ուրիշ կրկնաանն է (տե՛ս վերը թարթափ). 6. սթափել «թափել, պարպել» Ես. ծա. 17. «խոնարհիլ» Դամասկ. (գրուած նաև ըսթափել). սթափիլ «ուշաբերիլ, գինուց խելքը գլուխը գալ» ՍԳր. Ոսկ. «ջուրը թափուիլ» Մագ. թղ. 206. սթաանք Ոսկ. ես. 44 (Մթին գիշերի՝ լոյս խա-րույկի սթափանք են). սթափութեամբ «շու-տով, շտապով» Փարպ. բ. լէ.-կազմուած են ս մասնիկով՝ փոխանակ զ-ի, յաջորդ թ ձայ-նի պատճառաւ։

• ՆՀԲ թափ «յատակ»= թրք. դիփ, դաան, տիպ, տապան, որ է «տակը, ներ-բան», թափ «ուժ»=պրս. tāb, հյ. տապ, թափան=թրք. թափա «խցան», թափաական=լծ. արաբ. պրս. թաֆ, թայիֆ, թափել զանձն=յն. τοπεινοω, ϰενόω։ -Müller SWAW 25, 389 զնդ. pat «ընկնել, վազել», պհլ. patitan, պրս. uftādan «ընկնել», SWAW 42, 253 պրս. taftan «տաքացնել, ոլորել, դարձնել». WZKM 8, 185 պրս. tāftan, tābidan «ոլորել, դարձնել» āftāba «ջրի կուժ», (այս մեկնութիւնը մերժում է Հիւբշման, Arm. Stud. էջ 12 և Arm. Gram. 448, 520)։ Տէրվ. Նախալ. 53 հնխ. stap «հը-ռել, զարնել» արմատից է դնում սթա-փել, թափել, թօթափել և թափառիլ։ Müller, Armen. VI յն. τόπος «տեղ» բառի հետ։ Հիւնք. թովել բառից է հա-նում թափել, թափ, սթափ, թօթափել, թաթաւել, թարթափել, թափառիլ (իւրաանչիւրը իր նախորդից դնելով). իսկ թափուր դնում է դպիր բառից։ Karst, Բուշարձան 403 սումեր. dab «տասնը-վեց», dub«թափել», tab-tab «շարժել, յուզել» = թօթափել, 424 թաթար. tap, tab, tep, teb «տակը, յատակը»։ Թե-րեաքեան, Արիահայ բռ. 167 թափել «ցնցել»=պրս. [arabic word] tapīdan, թա-փել «ազատել»=պրս. [arabic word] tāftan «տաքացնել, ոլորել, դարձնել», թափուր = արս. [arabic word] tabāh «եղծում»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. թափել «թափեւ». 2︎. թափել «լցնել», Սչ. թափել «թօթուել», թափ-թըփել «փոշին մաքրել», Ախց. Երև. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. թափէլ, Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. թա-փիլ, Զթ. թափըլ, Ղրբ. թափ «թութ թափելու ռռռծողութիւնը», Գոր. Ղրբ. Մրղ. Կր. Ախց. թափ տալ «թօթուել» Ղրբ. թա՛փուռ. =Ղզ. թա՛փուր «թափուր», Տփ. թա՛փիլ «թափել, ձուլել», թափ տալ «թօթուել», (ոճով ասւում է Թափվի՛ս ու ազատվիս, ուր թափվիլ բա-ռը նշանակում է «ազատուիլ»). Ագլ. թա՛փիլ «թափել», թօփ տօլ «թօթուել», Հմշ. թափուշ, Սլմ. Վն. թmփել, Մրղ. Տիգ. թmփէլ։ -Նոր բառեր են՝ անթփել, առթափ, թափահարել, թափառս առնել, թափեթափ, թափեզնել, թափթափանք, թափթփիլ, թափթփոտիլ, թա-փուկ, թափթփուկ, թափուցք, թափովի ևն։ -Մի քանի տեղ թափթփել ձևի դէմ գտնում ենք թախթփել (այսպէս Նբ. Ոզմ. Վն.). այս բառը թօթափել<թաւթափել ձևի ուղիղ շա-րունակութիւնն է որի մէջ ւ դարձել է խ, ճիշտ ինչպես եզթն>օխտը, օձ>օխծը։-Վերջա-պէս կարևոր ձև է Ռ. Սվ. թափ, թափք «թուրի կամ դանակի պատեան», բարդութեամբ էլ դանկիթափք Տր., որի սխալ ձևերն են Rivo-la, Բառ. հայոց 1633, էջ 129 թամք «պա-տեան». թամքել «պատեանը դնել», Ամաա. Հաւռո ռառ ու բան, էջ 203 թամք «պատեան» (Մաշտոցից բերուած վկայութեամբ)։ Այս բոլորը համապատասխանում են Օրբել. թափք (բցռ. ի թափուցն) «պատեան» բա-ռին. ըստ այսմ սխալվում է ՆՀԲ (տե՛ս թափ՝, որ Օրբելեանի յիշեալ բառը մեկնում է «ի ներքոյց նստուածոյն կամ ի խորոց քսակի թամբին կամ հանդերձին»։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] tapusk «ճճիոտ տուն-կերի վրայ ձևացած ուռուցք» (հյ. գւռ. թա-փուցք բառի՞ց), թրք, գւռ. Եւռ. [arabic word] təγtap «խիստ ազդեցիկ միջոց, դարման» Յուշարձ. 329 (հյ. դեղթափ բառից), յատուկ անուն է Baray-tap «Պար գիւղի գետախառ-նունքը» (Կարնոյ և Թորթումի թրք. գաւառաանով. տե՛ս Բիւրակն 1898, էջ 627)։ Ուտ. թափան «ստամոքս»։

NBHL (28)

πέταυρον profunditas (լծ. թ. դիփ, դափան. տիպ, տապան) Ներքոյք. յատակ. խորք. տակերը.

Ի թափս դժոխոց հասանեն. (Առակ. ՟Թ. 18. ա՛յլ ձ. յատակս։)

Քանզի թափք դժոխոց է տուն նորա. աստ. ՟Ի՟Գ։)

Հանեալ ի թափուցն զփոքրիկ զդան. իմա՛ հանել հեծելոյն ի ներքոյց նստուածոյն, կամ ի խորոց քսակի թամբին կամ հանդերձին զդանակ կամ զխթան։

ԹԱՓ (լծ. պ. դապ. հյ. տապ) Ուժգնութիւն եւ ջերմութիւն բերման, շարժման, զարկուածոյ եւ այլն.

Քննէ զյաջողուած ձեռին, զթափս բազկի. (Շ. ՟ա. յհ. ՟Ծ՟Ե։)

Ըստ կրկին նշանակութեանցս երեւի յարիլ ի բայս՝ պէսպէս առմամբ. զոր օրինակ.

ԹԱՓ ԱՆՑԱՆԵԼ, կամ ԸՆԴ ԹԱՓ կամ ԶԹԱՓ ԱՆՑԱՆԵԼ. διήκω, διϊκνέομαι pervado, pertranseo, permeo, penetro որ եւ ԹԱՓԱՆՑԱՆՑ ԼԻՆԵԼ. ռմկ. թափանցել. այսինքն Ուժգնութեամբ անցանել մինչեւ ի խորս, ի յատակս, կողմնէ ի կողմն. ընդմտանել. միջամուխ լինել անցանել. կամ մինչեւ ցափն եւ ցմիւս ծայրն հասանել.

Հասանել հատանել թափ անցանել մինչեւ յորոշումն ոգւոյ. (Ագաթ.։)

Թափ անցանելով ընդ ամենայն բնակութիւնս եւ դիմահարս. (Շ. բարձր.։)

Արդարութիւն առաւելագոյն է քան զայլ առաքինութիւնս, որպէս թափ անցեալ ընդ այլսն. ահմ. ՟Ժ։)

Նետն՝ թափ կարանէ ի կարան անցեալ էր. (Բուզ. ՟Ե. 43։)

Զօրութիւն նորա (Աստուծոյ) ընդ ամենայն աշխարհ թափ անցանելով, (եւ յառաջ՝) Ընդ ամենայն թափ անցանել բնաւորեալ է Աստուածային զօրութիւնն ... իբրու ընդ թափ անցանելով. (Արիստ. աշխ.։)

Ըզլայնալիճըն լի քարշեալ, եւ շեշտ կրծիցն ըզթափ անցեալ. (Շ. վիպ.։)

Վազս առեալ, եւ թափ անկեալ ընդ նեղ եւ ընդ նուրբ խոխոմս քարանձաւի. (Յհ. կթ.։)

Ժողովեալ առ տէրն Մամիկոնէից Վարդան, եւ հանդերձ նովաւ մտին թափ զգրոց հրամանին բոլորեքեան առ իշխանն Սիւնեաց Վասակ. արպ.։)

ԹԱՓ կամ ԸՆԴ ԹԱՓ ԱՆՑՈՒՑԱՆԵԼ, ՀԱՆԵԼ, ՀԱՍՈՒՑԱՆԵԼ. Մխել ուժգին մինչեւ ի խորս կամ յայնկոյս. խորունկը խօթել ուժով, մէկ դիէն մեկալ դին անցընել.

Եւ զեռնական արեամբ մխեալ, տիգաւ ընդ թափ իմն անցուցեալ. (հին տպ. ըզթափ. Շ. վիպ.։)

Յետոյ յառաջ նետիւ հարկանէր զմէջ ներքինւոյն, անդէն թափ հանեալ զնետն։ Կարանէ ի կարան թափ հանեալ զնետն. (Բուզ. ՟Դ. 14։ ՟Ե. 43։)

Թափ ընդ լեարդն զնիզակատէգն հասուցանէին. արպ.։)

ԹԱՓ ԱՌՆՈՒԼ. որ եւ ԹԱՓԱՌԻԼ. Միջամուխ լինել անխորհրդաբար կամ ուժգնութեամբ ոգւոյ. վայրապար յածիլ յայլոյ խելս.

Մօրից եւ եղեգնապուրակաց թափ առեալ շրջէր. (Խոր. ՟Բ. 21։)

ԹԱՓ ՏԱԼ. Ոյժ տալ ճգամբք. ուժգին ներգործել. մղել մխել.

Ելից ի մտաց երիվարն ... եւ թափ տաց ուշի բազկացս, եւ ձգեցից ի կորովս գրչի մատանց. (Ագաթ.։)

Մանուկն Նեստորիոս զօրացեալ հոգւով, թափ տուեալ զգետնեաց զլէոս (ըմբիշն). (Ճ. ՟Ա.։)

Յարշաւել երիվարին՝ թափ տուեալ բազկին նիզակաւ, զի հարցէ զնշաւակն. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Գ.։ եւ Ճ. ՟Ա.։)

ԹԱՓՆ ԸՆԴ ԹԱՓՆ, կամ ԹԱՓՆԹԱՓ. մ. իբրու Թափանցանց լինելով։ (Վստկ.։)

Ելցուք ի վերայ նոցա ի կողմանէ ծովուդ զառ ի թափի. (Պտմ. վր.։)


Թափանշոյլ

adj.

transparent, clear, pellucid.

NBHL (2)

Թափանցիկ նշողիւք. լուսասփիւռ. յորդալոյս.

Ուրա՛խ լեր Մարիամ, օթարան ուղփեան լուսոյն, եւ թափանշոյլ իւղոյն. (Ճ. ՟Գ.։)


Թափանց ածեմ

va.

to reflect, to shine;
թափանց առնել, cf. Թափ անցուցանել.

NBHL (3)

ԹԱՓԱՆՑ ԱԾԵԼ. Նշողել թափանցանց լինելով. պայծառ փայլել.

Ի գիշերի տեսանես, եւ ի տուընջեան թափանց ածցեն ճառագայթք հաւատոց քոց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Եհար զմի ոմն ի նոցանէ գեղարդեամբ, եւ թափանց արարեալ՝ ընկէց յայնկոյս պարսպին. (Ճ. ՟Ա.։)


Թափանցական, ի, աց

adj.

penetrative, subtile, piercing, pervious.

NBHL (4)

ԹԱՓԱՆՑԱԿԱՆ ԹԱՓԱՆՑԱՅԻՆ, յնոյ, ոց. ա. Թափ անցանօղ. միջամուխ. բոլորովին միացեալ անշփոթ.

Թափանցական խառնութեամբ յաստուածութեանն ոգի՝ բաղկացոյց զգոյութիւն շնչոյս հրաշապէս. ար. ՟Հ՟Ե։)

Հուր անկիզային, լոյս թափանցային. անձ.։)

Որ ազդողական զօրութեամբնթափանցական է քան զամենայն սուր երկսայրի՝ որոշումն ոգոյ եւ շնչոյ. (Ղեւոնդ.։)


Թափանցային

cf. Թափանցական.

NBHL (3)

ԹԱՓԱՆՑԱԿԱՆ ԹԱՓԱՆՑԱՅԻՆ, յնոյ, ոց. ա. Թափ անցանօղ. միջամուխ. բոլորովին միացեալ անշփոթ.

Թափանցական խառնութեամբ յաստուածութեանն ոգի՝ բաղկացոյց զգոյութիւն շնչոյս հրաշապէս. ար. ՟Հ՟Ե։)

Հուր անկիզային, լոյս թափանցային. անձ.։)


Թափանցականութիւն, ութեան

s.

penetrability.


Թափանցանց

cf. Թափանցական;
ելանել, լինել, բերիլ, to penetrate, to pierce;
— լինել մտաց, to think, to understand, to penetrate, to perceive.

NBHL (12)

διῆκων permeans, penetrans συνήμενος conjunctus Թափ անցեալ կամ անցանօղ. ընդ մտեալ ի ներքս ի խորս. միջամուխ. միացեալ կամ միաւորեալ.

Նիգ մի ի մէջ սեանցն թափանցանց։ Արար զմիջին պարզունակն թափանցանցն ի մէջ սեանցն. (Ել. ՟Ի՟Զ. 28։ ՟Լ՟Զ. 3։)

Օդն թափանցանց է ընդ հուրն եւ ընդ ջուրն. (Եղիշ. ՟Բ։)

Թափանցանց միութեամբ զսոյն կենդանացուցեալ նորոգ պաշտպանէ։ Թափանցանց խառնութեամբ ընդ թանձրութիւն մերոյս գոյութեան մտեալ անցանէ. ար. ՟Հ՟Է. ՟Ղ՟Գ։)

ԹԱՓԱՆՑԱՆՑ ԼԻՆԵԼ, ԲԵՐԻԼ, ԵԼԱՆԵԼ, եւ այլն. cf. ԹԱՓ ԱՆՑԱՆԵԼ. διήκω

Անաստուածի կարծիք են՝ ոչն կարծել զաստուածային ակն ընդ ամենայն թափանցանց լինել. (Փիլ. լին. ՟Ա. 69։)

Կարէ միտքն թափանցանց լինել. (Լմբ. ժող.։)

Յաստուածայնոյն թափանցանց լինելոյ նշուղից. (Յհ. իմ. ատ.։)

Ի թափանցանց բեւեռացն լինել ի ձեռս եւ յոտս նորա. (Իգն.։)

Մինչ ի մարմին եւ յոսկերս թափանցանց բերեալ։ Թափանցանց (բերելով) ընդ թիկունսն յայնկոյս յերկիր հարստէր. (Յհ. կթ.։)

Եւ ինքն (Աստուած) շուրվ գնայ թափանցանց. ագ. ՟Ե։)

Թէեւ գազանք ինչ անհնարինք պատահեսցեն, եւ կամ պարիսպք երկաթիք, հարկանել սատակել կործանել՝ թափանցանց ելանել. ա՛յլ ձ. թափ անցանել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 9.) յն. ծակել. τιτράω perforo։


Թափանցանցութիւն, ութեան

s.

penetration;
penetrability.

NBHL (2)

Թափանցանցն գոլ. միջամուխն լինել. անցք.

Ճաճանչ կիզանօղ ընդհանրական թափանցանցութեան խորհրդոյ մեծի։ Եւ որ ի մեզ մտիցն պատուհանաց մշտաբացիկ թափանցանցութիւնք. ար. ՟Ժ՟Զ. ՟Ղ՟Գ։)


Թափանցեմ, եցի

vn.

to penetrate, to pierce, to pass through, to enter;
to be filtered through;
to seareh thoroughly, to dive to the bottom of.

NBHL (2)

ԹԱՓԱՆՑԵԼ. Ի խորս մխել. անցուցանել. ձգել.

Որպէս յամենեսեան թափանցեալ զնախախնամականս ներգործութիւնս. (Դիոն. երկն.։ (յն. չէզ. թափ անցեալ)։)


Թափանցելի, լւոյ, լեաց

adj.

penetrable, permeable.


Թափանցեցուցանեմ, ուցի

va.

cf. Թափ հանեմ.


Թափանցիկ

adj.

that penetrates, piercing;
transparent, diaphanous;
— լինել, cf. Թափ անցանել.

NBHL (16)

Որ յամենեսին է, եւ ընդ ամենայն թափանցիկ։ Թափանցիկ է ընդ ամենայն հրաշափառաբար։ Թափանցիկ մինչեւ ցորոշումն շնչոյ եւ ոգւոյ. (Կիւրղ. գանձ.։)

Լոյս է թափանցիկ ամենայն կուրացելոց աչաց. այսինքն թափ անցանօղ եւ ընդ աչս կուրաց. ամբր.։)

Անմարմին բնութիւն (դեւն), եւ սրընթաց, եւ թափանցիկ յամենայնի. (Խոսր.։)

Եւ թափանցիկ բնութիւնն անսահման՝ եկն ի սահման ժամանակական. անձ.։)

Լուսափայլին, եւ դարձեալ ի յազգակիցսն զիւրեանցսն թափանցիկ առնեն. այսինքն փոխանցեն. (Դիոն. ածայ.։)

Ի սիրտն թափանցիկ առնէ զխոցուածն. այսինքն միջամուխ առնէ. (Կլիմաք.։)

(Բեւեռքն) թափանցիկ լինէին ընդ ներբանս ոտից նորա. (Ճ. ՟Ա.։)

Շեշտ ընդ մէջ թիկանցն թափանցիկ լեալ՝ յերկիր անկանի սլաքն. (Խոր. ՟Ա. 10։)

Թափանցիկ եղեալ ընդ երկինս՝ յանմատոյց տեսիլն մերձեցուցանէ. (Եղիշ. ՟Ե։)

Թափանցիկ եղեալ բարերարականն նորա նախախնամութիւն յամենայն էսս. (Դիոն. երկն.։)

Ի վայրկենի ընդ ամենայն խորհուրդս լինի թափանցիկ (միտքն)։ Հոգւոյն սրբոյ շնորհքն ընդ մաքուր միտսն թափանցիկ լինի։ Եւ նորա յղկելովն թափանցիկ լինի ընդ նորին անօսրութիւնն պայծառութեամբ մտացն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժող.։)

Դիւրին սահմանեցեր զթափանցիկն ընդ անձուկ ծակ ասղան լինել մալխոյ. (Սկեւռ. աղ.։)

ԹԱՓԱՆՑԻԿ. իբր ռմկ. ըստ յն. διαφανής (անդր կամ յայնկոյս երեւելի). diaphanus, pellucidus այսինքն Թափանցելի ի լուսոյ, անդիմահար, լուսանցոյց, (որպէս ապակի, օդ). ի սուրբ գիրս թարգմանի Երեւելի, կամ Պայծառ։ Կան եւ քանի մի վկայութիւնք՝ որք յայս միտս թերեւս ձգեսցին, բայց մարթին եւ ի բուն նշանակութիւն վերածիլ.

Թափանցիկ հրածին ամպոյն սիւն գործեալ յայրին. ար.։)

Իբրեւ կայծակամբք թափանցիկ սուզեալ. ագ. ՟Զ։)

Զաստուածային գիտութեանն ճառագայթս ի բոլոր լրումն եկեղեցւոյն թափանցիկ փայլեցուցանել. (Լմբ. պտրգ.։)


Թափանցկութիւն, ութեան

s.

transparency, pellucidity, diaphaneity.


Թափանցութիւն, ութեան

s.

cf. Թափանցկութիւն.


Թափանցումն, ման

s.

penetration, perviousness.

NBHL (2)

ԹԱՓԱՆՑՈՒՄՆ մանաւանդ ԹԱՓ ԱՆՑՈՒՄՆ. Թափ անցանելն. ընդմտանելն եւ անցանելն յայնկոյս.

ԶԻ մի՛ թափանցումն միայն կարծեսցես. (Երզն. մտթ.։)


Թափառ

adj. adv.

vagrant;
like a -.

NBHL (2)

Որ թափ առնու ընդ վայր. եւ Ընդ վայր յածմամբ.

Թափառ ոչ շրջին. անակ. հց.։)


Թափառական, ի, աց

adj.

vagabond;
vagrant, wandering, roving, rambling;
— շրջել cf. Թափառիմ.

NBHL (7)

(լծ. արաբ. պրս. թաֆ, թայիֆ, եւ այլն) μέτοικων, πλανήτης , πεπλανόμενος, πλαζόμενος, ἁλώμενος, ἑωσμένος vagus, vagabundus, errabundus, oberrans Որ թափառ շրջի. թափառեալ. յածեալ ընդ աշխարհ. մոլորական. աստանդական. վտարանդի. տարագիր. գաղթական. պանդուխտ. բարբարական. տէտիրկին.

Գերի թափառական։ Ոչ ոք իցէ՝ որ ժողովիցէ զթափառականսն։ Եւ ոչ իցէ ազգ, յոր ոչ հասանիցեն թափառականքն Եղամայ. (Երեմ. ՟Ի. 3։ ՟Խ՟Թ. 5. 36։)

Այր թափառական գիտաց բազում ինչ. (Սիր. ՟Լ՟Ա. 9։)

Յանապատ վայր՝ յորում թափառականն (այսինքն թափառեալ) շրջէր. (Փիլ. իմաստն.։)

Կեան յաշխարհի (սուրբք) իբրեւ զթափառականս (կամ զթափառնականս). անդ. ՟Ա։)

Զտանուտէրն անհանգիստ եւ թափառական տատանեալ. ար. ՟Ծ՟Ա։)

Թափառական այր կարծեցեալ. (Շ. վիպ.։)