Entries' title containing ա : 10000 results

Բերկրանք, նաց

adv.

s. pl. joy, mirth, pleasure, content, delight;
բերկրանօք, deliciously.

· Calfa

NBHL (5)

Ցնծալից բերկրանօք. (Նար.։)

Արքայութիւնն բերկրանք են եւ աստէն. (Խոսր.։)

Անհամեմատ, կամ անկշռելի, կամ անբաւ բերկրանօք։ Բարեզարդաբար բերկրանօք բերին։ Խօսնակ բերկրանաց։ Ախորժ բերկրանաց ճաշակմամբ. (Նար.)

Զլսողացն անձինս լի առնէին ուրախական բերկրանօք. (Լաստ. ՟Ժ։)

Ուրախութեան եւ բերկրանաց. (Կիւրղ. ղկ.։)


Բերկրապատար

adj.

joyful joyous, cheerful.

· Calfa

NBHL (2)

Պատարուն բերկրութեամբ. բերկրալից.

Վայելչական եւ բերկրապատարն խնդութեամբ. (Նար. խչ.։)


Բերկրարար

adj.

gay, joyful, that gives joy, delightful, pleasant.

· Calfa


Բերկրեցուցանեմ, ուցի

va.

cf. Բերկրեմ.

· Calfa

NBHL (7)

ԲԵՐԿՐԵՄ ԲԵՐԿՐԵՑՈՒՑԱՆԵՄ. χαροποιέω laetifico, exhilaro, χαριεντίζομαι facete dico Տալ բերկրիլ. ուրախ առնել. զուարթացուցնել. զուարճացուցանել.

Յոյս հանդերձելոցն բերկրէ զհաւատացեալսն։ Իւր ինքեան փառաւորութիւնն բերկրէ լիւրաքանչիւրսն. (Խոսր.։)

Նախ զլսելիսն բերկրեն, եւ ապա զսիրտն. (Նար. երգ.։)

Բերկրէ զնոսա. (Ճ. ՟Գ.։)

Ո՛վ խաչ բերկրօղ. (Եպիփ. խչ.։)

Այս ինչ արդեօք իցէ, զոր ես ասեմ նշանակել ձեզ, եւ բերկրել զանձն քո. (Պղատ. սոկր.։)

Զտրտմեցելոյն սիրտ բերկրեցուցեր։ Իսկ բերկրեցոյց, որով տրտմեցաւ. (Նար. ՟Ժ՟Դ. եւ Նար. կուս.։)


Բեւեռագործ

s.

nailer, nail-maker.

· Calfa


Բեւեռագործութիւն, ութեան

s.

nailery.

· Calfa


Բեւեռակապ

adj.

nailed, fastened with nails.

· Calfa

NBHL (3)

Կապեալ, այսինքն պիդեալ բեւեռօք. բեւեռապինդ. երկաթագամ.

Սանձեալ թիակօք զերիվարս տախտակագործացն՝ բեւեռակապ երկաթագործացն. (այսինքն զնաւս) (Ագաթ.։)

Ի փայտի զնա բեւեռակապ պնդէր (այսինքն խաչէր)։ Բեւեռակապ ի փայտին բարձու պրկեալ. (Յհ. կթ.։)


Բեւեռապինդ

cf. Բեւեռակապ.

· Calfa

NBHL (5)

Նոյն ընդ պնդեալ բեւեռօք.

Տախտակամած ... բեւեռապինդ ... երկաթադամ տապան գործե. (Ագաթ.։)

Հոնն վառեալ էր բեւեռապինդ սաղաւարտովն զահագին գլուխն. (Կաղանկտ.։)

Բեւեռապինդ ամրացուցանել. (Ասող. ՟Գ. 11։)

Բեւեռապինդ հեզուսմամբ. (Վրդն. ծն.։)


Բեւեռաձեւ

adj.

cuneiform.

· Calfa


Բզաք

s.

goat castrated.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արու այծ» Մագ. քեր. 240 և Երղն. քեր.։

= Պրս. ❇ buz «այծ» բառի [arabic word] buzak «ալծիկ» նուաղականից. բուն հայ ձևը տե՛ս. բուծ. հմմտ. ասոր. [syriac word] bzqā «փոքր խոյ, aries parvus» (Brockelm. 35), որ նոյնպէս պարսկերէնից է փոխառեալ։-Աճ.

NBHL (2)

որ է արու այծ. τράγος, αἵξ caper

Այծից արական, քաղ, նոխազ, բզաք. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բզզամ, ացի

vn.

to buzz, to hum, to murmur.

· Calfa

NBHL (2)

Ձայն հանել ճանճից, մեղուաց, եւ նոցին նմանեաց ի թռիչս իւրեանց. տզզալ.

(Ո՞վ ճանճ) անդ բզզա՛, եւ յարքունիսն մի՛ երթար. (Մագ. ՟Ը։)


Բզզանք

s.

cf. Բզզումն.

· Calfa

NBHL (2)

ԲԶԶՈՒՄՆ որ եւ ԲԶԶԱՆՔ . Բզզալն, կամ բզզելն մեղուաց, ճանճից, եւ այլն. վըզ վըզ ձան հանելը.

Թէ աւետարանականն ձայն ... ոչ ազդեն ի լսելիս, եւ ոչ քոյդ մեղուական բզզումն. (Շ. թղթ.։)


Բթամիտ

adj.

stupid, dull, heavy, obtuse.

· Calfa


Բթանամ

vn.

cf. Բթիմ.

· Calfa


Բթանկիւն, կեան

adj.

obtuse-angled, obtus-angular.

· Calfa


*Բթանշան

s. gr. grave accent.

· Calfa


Բթացուցանեմ, ուցի

va.

to blunt, to make less sharp or piercing, to take off the point, to rust;
to stupify, to make stupid or heavy.

· Calfa

NBHL (3)

ἁμβλύω hebeto, obtundo որ եւ ԲԹԵԼ, ԲԹԵՑՈՒՑԱՆԵԼ. Բութ եւ գուլ առնել զսրութիւն իրաց կամ մտաց. եւ նմանութեամբ՝ Անպիտանացուցանել, թուլացուցանել, ի դերեւ հանել, խափանել. բթացնել.

Բթացուցանել ի շնորհաց սուրբ հոգւոյն. (Շ. ընդհ.։)

Ընդէ՞ր զառաջին գեղեցկութիւնն իմ բթացուցեր. (Ոսկ. աւագ ՟բշ.։)


Բթեցուցանեմ, ուցի

va.

cf. Բթացուցանեմ.

· Calfa

NBHL (3)

Կերակուրն բթեցուցանէ զմիտսն. (Բրս. վաշխ.։)

Վարժողքն պղերգագոյնք ... ոչ զքաջամիտսն ի կատարելութիւն յառաջեն ... այլ բթեցուցեալ (կամ բթացուցեալ) եւս՝ ընդունակս անչափն պատրաստեն կորստեան. (Պիտ.։)

Բթեցուցին (յառաքինութենէ) ... Բթեցուցին զգործս։ Նաեւ զոմանս յիմոցն բթեցուցին. (Լմբ. սղ.։)


Բժաբեր

adj. s.

blear, bleared;
Գիճակն.

· Calfa

NBHL (3)

Բժոտ, բժոտեալ. ունօղ զբիժ, որպիսի լինին աչք տկարացեալք կամ բծաւորք.

Մտացն ակն՝ եթէ ընդ ծուխս ինչ աշխարհի իրացս գայցէ, բժաբե՛ր արտօսրալից լինիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Ի ծխի՝ աչք բժաբերք եւ արտօսրալիցք լինին. (Խոսր.։)


Բժակն

cf. Բժաբեր.

· Calfa


Բժժագործ

adj.

talismanic, that makes talismans or amulets.

· Calfa


Բժժանք, նաց

s. pl. talisman, amulet, phylactery.

· Calfa

NBHL (11)

ἵαμα sanatio, remedium, ἁλεξιφάρμακον, περίαμμα amuletum, ligamen որ եւ ԲԺԻԺ. Սուտ դեղ բժշկութեան. կախարդանք. ծրարք եւ արարք վհկաց ի սուտ կարծիս բուժելոյ զախտս, կամ պահելոյ ի պատահարաց. է՛ որ տխմարական, եւ գործ սնապաշտութեան, եւ է՛ որ դիւթական եւ դիւական. հա մայիլ.

Գտանէին ի ներքոյ հանդերձից նոցա յուռութուլունս, եւ բժժանս յամենայն կռոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 40։) Ուր որպէս յուռութուլունք՝ ի յն. է ἰερώματα այսինքն նուիրականք, կամ սրբազան կարծեցեալ իրք հեթանոսանկանք. նոյնպէս եւ բժժանք՝ է ἱαμνεία (իբր յատուկ անոճն). զոր թարգմանիցն մեր առնու իբր ἵαμα , որ է բուժումն, բժշկութիւն։ Վասն որոյ բժժանքն լինի որպէս Բուժանք. այսինքն իրք բժշկարարք եւ ազատարարք՝ ստութեամբ.

Եւ ոմանց քերել բերել ի ծեփածոյ նաւին նաւթոյ՝ ի բժշկութիւն եւ ի ջնջոց ցաւոց ինչ բժժանաց. (Եւս. քր. ՟Ա։)

Զծրարս բժժանաց ի ձեռին եւ ի յարկին եւ ի պարանոցի կապել. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Դիւթութեամբք եւ բժժանօք. (Ոսկ. ՟ա. թես.։)

Եւ եթէ այլ ոք ի ձէնջ գիտէ առ նոսա դիւական ինչ բժժանք, եւ զայնոսիկ յայտնեցէ՛ք նոցա, եւ ասացէ՛ք թողուլ, եւ ի բաց կալ. (Շ. թղթ.։)

Եթէ բժժանօք ինչ յուռթից կախարդել խորամանկեսցէ. (Նար. ՟Կ՟Զ։)

Ի բամբասելն զկուսութիւն իմ յուռթի բժժանօք. այսինքն իբր կախարդական դեղովք կամ հնարիւք լեալ. (Լմբ. համբ.։)

Կախարդութեամբ, եւ հնարիւք բժժանաց։ Առանց ամենայն բժժանաց կատարին ի Քրիստոսէ բժշկութիւնքն. (Բրսղ. մրկ.։)

Պատրաստեաց կերակուր բժժանօք կախարդութեամբ։ Ճ. (՟Ա.։)

Դեւն ունէր բարձեալ յամենայն անդամս իւր բժժանս դեղոց։ Բելիար ունէր յամենայն անդամս իւր բժըժանս դեղոց բարձեալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Հ. մարտ. ՟Ի՟Դ.։)


Բժշկական, ի, աց

adj.

medical;
բժշկականն, cf. Բժշկականութիւն.

· Calfa

NBHL (15)

ἱατρικός, θεραπευτικός medicus, -a, -um, et sanandi vim habens Սեպհական բժշկաց եւ բժշկութեան. բժշկային. եւ Բժշկարար. առողջացուցիչ.

ԲԺՇԿԱԿԱՆՆ. Բժշկականութիւն, բժշկական արուեստ (ըստ յն. ոճոյ) ἠ ἱατρική եւ Մատեան բժշկական արուեստի.

Ասեմք՝ բժշկական գիրք, բժշկական դեղ, բժշկական գործի. (Սահմ. ՟Ը։)

Ըստ բժշկական արուեստին բերէիք զնմանութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Հրաժարել ի վնասակարացն ըստ բժշկական բանին՝ եւ մեզ է օգտակար. (Բրս. հց.։)

Բժշկական կարծիս արտադրելով առաւել՝ քան բնական. (Փիլ. այլաբ.։)

Բժշկական կրթականութիւն ամենափորձ հնարաւորութեամբ՝ պատճառ կենաց անախտականաց. (Նար. ՟Խ՟Գ։)

Պարտ է, զի նա կամեսցի զառողջութիւնն, եւ ապա դեղքն բժշկականք ազդեսցեն. (Լմբ. սղ.։)

Տեղի տան վէրք՝ բժշկական զօրութեան քո մեծի. (Սարկ. աղ.։)

Ցօղելով յիս զբժշկականդ քո ցօղ. (Երզն. աղ.։)

Մերթ՝ որպէս Բժիշկ. հմուտ բժշկութեան.

Լուայ ի բժշկականէ ումեքէ եւ անցելոյ ընդ բանս բժշկականս՞ Մաշկ.։

Բժշկական վարդապետքն. (Մխ. բժիշկ.։)

Ա՛յլ արհեստք՝ կա՛մ յաղագս մարմնոյ է, որպէս բժշկականն, կամ յաղագս այնոցիկ՝ որ արտաքոյ մարմնոյ. որպէս հիւսնականն, շինողականն, դարբնականն. (Սահմ. ՟Ի՟Ա։)

Բժշկական, անուամբն Աստուծոյ, արարեալ մխիթարայ իմաստուն բժշկի, որ ի հեր քաղաքէ. (Մխ. բժիշկ.։)


Բժշկականութիւն, ութեան

s.

physic, medicine.

· Calfa


Բժշկապետ, աց

s.

first physician.

· Calfa

NBHL (6)

ἁρχίατρος archiater, medicorum princeps Պետ բժշկաց. առաջին կամ երեւելի ի բժիշկս. ճարտար բժիշկ կամ բուժիչ. հէքիմ պաշը, պաշ հէքիմ.

Ղուկաս, բժշկապետն անձանց՝ քան թէ մարմնոց։ Բժշկապետ մարմնոց՝ յօդեալ ընդ հոգի. (Նար. առաք. եւ Նար. մծբ.։)

Վկայաբանութիւն սրբոյն Դիոմիդեայ բժշկապետի. (Ճ. ՟Ա.։)

Առ բժշկապետս եւ իմաստասէրսն. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Ո՛չ է մարթ զօրաւոր լինել վիրաց քոց քան զճարտարութիւն բժշկապետին. (Կոչ. ՟Բ. յն. բժշկապետական.)

Բժշկապետն Քրիստոս. (Եփր. խոստով.։)


Բժշկարան, աց

s.

place of cure;
doctors shop;
medical book.

· Calfa

NBHL (15)

որպէս διόρθωσις medela Դեղ եւ դարման բժշկութեան. եւ Բուժիչ, բժշկարար.

Եկեղեցի է բժշկարան մեղաւորաց. (Եփր. խոստով.։)

Բժիշկն՝ հաւատացողիդ հասեալ է. բժշկարանն բացեալ է, դեղ առաջի ե՛դեալ կայ. (Ոսկ. ղկ.։)

ἱατρεῖον officina medici, vel chirurgi որ եւ ԲԺՇԿԱՆՈՑ. Տուն եւ կրպակ բժշկի, եւ տեղի եւ առիթ բժշկութեան.

Ծառայքն ի բժշկարանսն սպասելով. (Պղատ. օրին. ՟Դ։)

Բժշկարան հիւանդութեանց զանազան՝ զտեղիս զայս բացագործեալ. (Նիւս. թէոդոր.։)

Ի մէջ անցուցեալ զամենակար բժշկարանն՝ բժշկել զամենայն ախտս։ Բացեալ զիւր ամենակարն բժշկարան. (Ագաթ.։)

(Եկեղեցին՝) բժշկարան անսխալելի՝ տարակուսեալ պարտաւորաց. (Նար. ՟Հ՟Ե։)

Ամենայն իմաստասիրութիւն եկն եմուտ ի կեանս մեր իբրեւ զբժշկարան իմն ոգւոյ. (Փիլ. լին.։)

Ո՛վ խաչ՝ բժշկարան. (Եպիփ. խչ.։)

Դեղ բժշկութեան են աղօթքն, արգել մեղաց, բժշկարան յանցանաց. (Ոսկ. եբր.։)

Գիրք կամ մատեան բժշկութեան արհեստին. որպէս եղեւ սովորութիւն անուանել Բժշկարան մխիթարայ, Ամիրտոլվաթի, կամ Հին բժշկարան. յոր հայի եւ իմաստ բանիս.

Բա՛ց հզօր եւ գթած զբժշկարանիդ կենաց վարդապետարան. այսինքն բա՛ց զդպրոց ուսանելոյ զսուրբ գիրս եւ զվարդապետութիւն հոգեւոր բժշկութեանդ. (Նար. ՟Լ՟Ե։)

Առ ժամանակն մարմնոց եւեթ բժիշկս առնէ զնոսա. յետոյ եւ զոգւոց իսկ բժշկարանս տայ ի ձեռս նոցա, զլաւն եւ զկարեւորն. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Բժշկարան է, եւ դեղ զօրաւոր. (Վրդն. սղ.։)


Բիւրաբեղուն

adj.

very fruitful, very abundant.

· Calfa

NBHL (2)

Բարրի յոյժ, բազմառատ. μυριόκαρπος valde fertilis, copiosus

Պատուասիրեն բիւրաբեղուն բանիւք գովեստից. (Նար. կուս.։)


Բիւրագոյն

adj. adv. of a thousand colours

· Calfa

NBHL (2)

ποικίλος varius, variegatus Բիւրապիսի գունով, բազմօրինակ երանգօք, բազմապատիկ.

Ճիւաղ ինչ բիւրակերպ՝ բիւրագոյն պիսակացեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Բիւրազգի

adj. adv. of several shapes or kinds, several, many, multitudinous.

· Calfa

NBHL (7)

Բիւրակերպ, ազգի ազգի, բազմապատիկ. շատ կերպ.

Շինեաց ի նմա բիւրազգի գործած ապարանից. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 48։)

Ո՛րչափ ազգ իցեն ծառոց ... բազմադիմիք բիւրազգիք. (Վեցօր. ՟Ե։)

Բիւրազգի հնարք պիտոյ են, ոչ բանից, այլ՝ արդեանց. (Ոսկ. եփես.։)

Իբր Բազմապատիկ օրինակաւ.

Եւ զայլ պահ գիշերապահ շուրջ զնոքօք զգուշութեամբ բիւրազգի ածէին. (՟Գ. Մակ. ՟Ե. 3։)

Թէպէտ եւ բիւրազգի տանջեսցես. (Ճ. ՟Ա.։)


Բիւրակերպ

adj.

cf. Բիւրազգի.

· Calfa

NBHL (7)

Ըստ միակացն տասներորդաց մինչեւ ի բիւրակն ի հինգանկիւնի ձեւով միջին գտանի հարիւրն. (իբրու թէ՝ որպէս, ՟Ա, ՟Ժ, ՟Ճ, ՟Ռ, ՟.Ա. ուր ՟.Ա նշանակէ զբիւր. Փիլ. լին.։)

Բազմակերպարան, եւ բազմակերպ. (բազմադիմի.)

Ճիւաղ ինչ բիւրակերպ. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

Բիւրակերպ մտաւորական շարժմանցն սխալանս. (Գր. հր.։)

Ի ձայն բիւրակերպ. (Նար. տաղ.։)

Զբիւրակերպ խոցուածքս բանից յոգիս գանձեցի. (Սկեւռ. աղ.։)

Բիւրակերպ տեսիլք անքննելի տանջանացն. (Բենիկ.։)


Բիւրապատիկ

cf. Բիւրազգի.

· Calfa

NBHL (15)

μυριοπλάσιος decem millies, vel infinite multiplicatus, ποικίλος varius Որպէս թէ տասն հազարապատիկ. այսինքն բազմապատիկ, բազմաթիւ, բազմադիմի.

ԲԻՒՐԱՊԱՏԻԿ. մ. μυριοπλασίως decies millies, et frequenter Բիւր անգամ. եւ յոյժ աւելի. յոյժ յոյժ.

Արդ զմեզ խրատեալ՝ զթշնամիսն բիւրապատիկ տանջես. յն. ἑν μυριότητι այսինքն բիւրովք տանջանօք, կամ բազում օրինակաւ. (Իմ. ՟Ժ՟Բ. 22։)

Կառք Աստուծոյ բիւրապատիկք. (Սղ. ՟Կ՟Է. 18։)

Բիւրապատիկ իմն էին յայս եւ ի սոյն աղօթք ժողովելոցն. (՟Գ. Մակ. ՟Ա. 11։)

Թէպէտ եւ բիւրապատիկ ինչ արհաւիրս սաստից արկաք ի վերայ նոցա։ Բիւրապատիկ սքանչելեօք. (Ագաթ.։)

Բիւրապատիկ իսկ մեծ քան զնա հիւղն գտանի. (Եզնիկ.։)

Բիւրապատիկ չարիս ի նմանէ կրէին. (Խոր. ՟Գ. 66։)

Բիւրապատիկ աղետից, կամ աղիտիւք. (Պիտ.։)

Ահաւասիկ ես դնեմ ի սիոն վէմ բիւրապատիկ. (Մծբ. ՟Ա.)

Զպէսպէս եւ զբիւրապատիկ ընթացս մարդկան. (Լմբ. ժղ.։)

Աչք տեառն բիւրապատիկ քան զարեգակն լուսաւորագոյն են։ Սիր. (՟Ի՟Գ. 28։)

Յոյժ բիւրապատիկ առաւել. (Անյաղթ բարձր.։)

Բիւրապատիկ ել ի ձեռաց նոցա. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Բիւրապատիկ ելեր զխրատով նորա (այսինքն անցեր). (Խոսր. պտրգ.։)


Բիւրակնեայ

adj.

having many precious stones.

· Calfa

NBHL (2)

Ունօղ բիւրաւոր (այսինքն բազում) ականց պատուականաց. բազմագոհար. շատ ճէվահիրով.

Ընծայէ թագաւորն զբիւրակնեայ պսակն (կամ պսակս) արժանաւորացն. (Ճ. ՟Բ. ի մեծն ներսէս.։ եւ Ոսկ. յղ. կտրծի.։)


Բիւրապետ

s.

commander of ten thousand soldiers.

· Calfa


Բիւրասպի

adj.

that has ten thousand horses;
that has many wounds.

· Calfa

NBHL (1)

ԲԻՒՐԱՍՊԻ ԱԺԴԱՀԱԿ. պ. պիյուրէսպի էժտէհաք. Անուն ուրուն նախնի նահապետի պարսից, որպէս թէ ունողի զբիւրաւոր ասպս, այսինքն տասն հազար երիվարս. զորմէ տե՛ս ի (Խոր. ՟Ա. 31։)


Բիւրաստեղն

adj.

having many branches or boughs.

· Calfa

NBHL (2)

Որ ունի բիւրաւոր ստեղուսն, կամ ոստս բազումս. բիւր ոստեան.

Ունի մշտածին ... բոյս բիւրաստեղունս եւ ծառս զանազանս. (Նար. մծբ.։)


Բիւրաւոր, աց

adj.

ten thousand or ten millenaries;
thousand, many, immense, numberless.

· Calfa

NBHL (15)

Որ ունի զթիւ բիւրու միոյ, կամ բազում բիւրուց. եւ կամ Անթիւ բազմութեամբ, եւ Անթիւ բազմութիւն. յն. μυριάδες բիւրք.

Ի բիւրաւոր բանակս հրեշտակաց. յն. ի բիւրս հրեշտակաց. (Եբր. ՟Ժ՟Բ. 22։)

Դարձի՛ր տէր ի հազարաւորս եւ ի բիւրաւորս իսրայելի. յն. ի բիւրս. (Թուոց. ՟Ժ. 36։ Օրին. ՟Լ՟Գ. 17։)

Իբրեւ զբիւրաւորս գառանց պարարտաց. յն. զբիւրս. (Դան. ՟Գ. 40։)

Հրաման տայր զօր յարուցանել զբիւրաւորս Ատրպատական նահանգին. (Խոր. ՟Բ. 21։)

Առաջի կային նմա անթիւ բիւրաւորք հրեշտակաց. (Վրք. հց. ՟Զ։)

Եւ ոչ բիւրաւոր բանակաց երկնաւոր զուարթնոց. (Ագաթ.։)

Բիւրաւոր բանակք վերին զուարթնոցն։ Գառանց բիւրաւորաց. (Շար.։)

Բիւրաւոր զօրաց հրեշտակականաց։ Խիտս բիւրաւորաց բուսոց անտառաց։ Բիւրաւոր օգնականութիւնս վերնապարգեւս. (Նար. խչ. եւ ՟Ղ՟Բ։)

Ի բիւրաւոր խազմիցս. (Մագ. լ։)

ԲԻՒՐԱՒՈՐ. Որ ունի ընդ ձեռամբ բիւր մի զօրաց. պետ տասն հազար արանց.

Այս առան՝ անուանի եւ քաջ՝ կարգեցաւ կողմնակալ բիւրաւոր՝ ի պարթեւէն Վաղարշակայ. (Խոր. ՟Բ. 7։)

Կուսակալք՝ կողմնակալք, հազարաւորք, եւ բիւրաւորք. (Ագաթ.։)

Եւ Ունակ բիւրապատիկ իրաց. ճոխացեալ յոյժ յոյժ.

Յոքնապատիկ պատուով բիւրաւոր. (Նար. մծբ.։)


Բիւրեղանման

adj.

crystalline.

· Calfa

NBHL (2)

Նման բիւրեղի, հանգոյն բիւրեղ ական. որպէս κρυστάλλινος եւ βερύλλινος

Ունիմ առ տիւ՝ պայծառատիպ մի կարկեհան. իսկ առ գիշեր՝ սպիտակափայլ բիւրեղանման. (Շ. իմ. եղակ.։)


Բիւրեղանամ, ացայ

va.

to crystallize.

· Calfa


Բիւրեղացուցանեմ, ուցի

va.

cf. Բիւրեղանամ.

· Calfa


Բիւրեղացումն, ման

s.

crystallization.

· Calfa


Բլթակ, աց

s.

lobe of the ear;
— սրտի, auricles of the heart;
— լերդի, lobe of the lungs.

· Calfa

NBHL (4)

(Իբրու նուազականն Բլիթ բառին). λοβός lubus (լծ. թ. լօփ ). ima pars auris, auricula Ստորին կողմն կամ ծայրն ականջաց՝ փափուկ եւ գնտիկ, յոր եւ լինի կախել զգինդս. անկճին վարի ծայրը, լոբիկ միսը.

Եւ առցես յարենէ նորա, եւ դիցես ի վերայ բլթակի աջոյ ունկանն Ահարոնի, եւ ի վերայ բլթակի աջոյ ունկան որդւոց նորա ... եւ ի վերայ աջուց բլթակաց ականջաց որդւոց նորա. (Ել. ՟Ի՟Թ. 20։ Նոյնպէս եւ Ղեւտ. ՟Ը. 23. 24։ ՟Ժ՟Դ. 14. 28։)

Բլթակ մի ունկան (կենդանեաց). (Ամովս. ՟Գ. 12։)

Լեարդն ծայրիւք բլթակացն իւրոց պատեալ ունի զորովայնն. (Նիւս. բն. ՟Ի՟Ե։)


Բլշակն

s. adj. cover, lid;
that has a cataract in the eye, blind.

· Calfa


Բլշակնիմ, եցայ

vn.

to have a cataract in the eye.

· Calfa

NBHL (5)

ἁμβλυωπέω caecutio Բթանալ աչօք, վատատես լինել. շլանալ. (լծ. ընդ բիլ կամ պլուզ) որպէս թէ Մթագնիլ իբր կապուտակ. աչքը պուղ ըլլալ.

Բլչակնեալ նայեցար ի ճշմարիտ մարդեղութիւն էմմանուէլին. (Ճ. ՟Է.։)

Ի յարութեանն յուսոյ բլչակնեալ են. (Երզն. մտթ.։)

Եւ մի՛ յարատ հայեցուածովք ի գեղ պատրնաց՝ բլչակնիցիմք ի պատուիրանացն Աստուծոյ պահպանութենէ. (Սիսեան։ Ճ. ՟Գ.։ (ուր Ճ. ՟Ա. պլշակնիցիմք։ Ճ. ՟Բ. բլչակիցեմք։))

Որոց ոչ բլշակնել եւ բթել տեսանելիքն ի նա հայել. (Սարկ. տոմար.։)


Բլշակնութիւն, ութեան

s.

state of a person who has a cataract or web in the eye, obscurity of vision.

· Calfa

NBHL (5)

ἁμβλυωπία visus obtusus, hebetudo Բթութիւն աչաց, որպէս եւ մտաց. վատատեսութիւն. պուշ, կամ հաւկուր ըլլալը.

Իսկ առաւելն քան զայս՝ ամպով ծածկեցաւ, ի բաց փախուցեալ ի քումմէ բլչակնութենէդ. (Առ որս. ՟Գ։)

Զխորհուրդս աստուածային իմաստիցն տիրապէս ոչ տեսանելով՝ բլչակնութեամբ կուրացեալ. (Սարգ. յկ. ՟Ա։)

Վարագուրաւ ծածկեալ ի բլչակնութենէ նոցա. (Վրդն. երգ.։)

Որոց կուրացեալ առաջնորդականն, եւ բլչակնութեան չափով օտարանան յԱստուածոյ. (Լծ. ածաբ.։)


Բլշանամ, ացայ

vn.

cf. Բլշակնիմ.

· Calfa

NBHL (3)

ԲԼՇԱՆԱԼ. ἁναβλύνομαι obtundor Վատիլ աչաց, վատատես լինել. մթագնիլ աչաց, կամ լուսոյ աղօտանալ.

Ոչ զի բլչացան աչքն, այլ յետ ծերանալոյն բնականագոյն. քանզի ծերութեան տկարանան երեսք (այսինքն տեսութիւնք). (Փիլ. լին.։)

Ո՛չ վասն նախախնամեցելոցն անձնիշխանութեան աստուածայինն լոյս նախախնամականին լուսափայլութեան բլչանայ. (Դիոն. երկն.։)


Բլշացուցանեմ, ուցի

va.

to obscure the sight, to blind;
to blunt, to rust.

· Calfa

NBHL (5)

ԲԼՇԱՑՈՒՑԱՆԵՄ ԲԼՇԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁμβλόω, ἁπαμβλύνω obtundo, hebeto Բթացուցանել զսրութիւն իրաց, մանաւանդ աչաց, եւ սուսերի. աղօտացուցանել. կուրացուցանել. գլցընել, մթընցնել

Բլչացուցանել զճառագայթս տեսութեան մտաց։ Զմիջաւուրբքս շուրջ զինեւ սաստիկ փայլատակումն՝ բլչեցուցանէ զբնական ներգործութիւնս տեսանելեացս. (Պիտ.։)

Զսայր սուսերի նորա բլչեցուցեալ՝ անգործ դարձուցանէր. (Արիստակ. նաւակատ.։)

Ոչ բլչացուցանել ինչ ի միացուցիչ ստուգութենէն եւ մաքրութենէ. (Դիոն. ածայ.։)

Բլչեցուցանէ զյօժարութիւնս՝ նախառեալ աշխատութեանցն անպտղութիւն. (Բրս. արբեց.։)


Բլշեցուցանեմ, ուցի

va.

cf. Բլշացուցանեմ.

· Calfa

NBHL (13)

ԲԼՇԱՑՈՒՑԱՆԵՄ ԲԼՇԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁμβλόω, ἁπαμβλύνω obtundo, hebeto Բթացուցանել զսրութիւն իրաց, մանաւանդ աչաց, եւ սուսերի. աղօտացուցանել. կուրացուցանել. գլցընել, մթընցնել

(լծ. թ. պայըր ). βουνός collis, tumulus, cumulus Գետին բարձր. հոզդիզացեալ. լեառն փոքրիկ. եւ կարկառակոյտ. թումբ. լեռնակ.

Բլչացուցանել զճառագայթս տեսութեան մտաց։ Զմիջաւուրբքս շուրջ զինեւ սաստիկ փայլատակումն՝ բլչեցուցանէ զբնական ներգործութիւնս տեսանելեացս. (Պիտ.։)

Զսայր սուսերի նորա բլչեցուցեալ՝ անգործ դարձուցանէր. (Արիստակ. նաւակատ.։)

Ոչ բլչացուցանել ինչ ի միացուցիչ ստուգութենէն եւ մաքրութենէ. (Դիոն. ածայ.։)

Բլչեցուցանէ զյօժարութիւնս՝ նախառեալ աշխատութեանցն անպտղութիւն. (Բրս. արբեց.։)

ԲԼՈՒՐ (բլրոյ, կամ րի, րոց. եւս եւ՝ բլեր, բլերբ)

Ի լերանց տեսի զնա, եւ ի բլրոց յառաջագոյն հայեցայ ի նա։ Ամենայն լերինք եւ բլուրք խոնարհեսցին։ Տարան զնա ի տուն ամինադաբայ՝ որ ի բլրին։ Եւ սաւուղ նստէր ի գլուխ բլրին (կամ բլրոյն)։ Ի վերայ ամենայն բլրոյ բարձու, կամ բլրոց բարձանց։ Կուտեցին քարինս, եւ արարին բլուր. եւ կերան եւ արբին անդ ի վերայ բլրոյն. եւ այլն։

Կանգնեցին ի վերայ վայելուչ բլրին (կամ բլրոյն). (Խոր. ՟Բ. 83։)

Ի փախուստ դարձոյց առ բլերբն. (Ոսկիփոր.։)

Գեղգով (կամ գաղգաղ), այսինքն է բլուր. անուն բոլորակ թլփատութեան. (Եփր. յես.։)

Նմանութեամբ, Հսկայ վիթխարի. որպէս գողիադ.

Դաւիթ ի մանկութեան ժամանակին քարիւ կործանեաց զմեծ բլուրն մսեղէն. (Եղիշ. ՟Է։)


Բլրակ, աց

s.

hillock, knoll.

· Calfa

NBHL (2)

Գտեալ բլրակ մի, ի նմա ելեալ բնակէր. (Յհ. կթ.։)

Մինչեւ ցբլրակ մի. (Ճ. ՟Ա.։)


Բլրացի, ցւոյ, ցւոց

adj. s. inhabitant of a hill.

· Calfa

NBHL (2)

Բնակիչ բլրոյ.

Եւ ա՛ռ զնա ի տանէ ամինադաբայ բլրացւոյ. յն. որ ի բլրին. (՟Բ. Թագ. ՟Զ. 4։)


Բծախառն

adj.

spotted, Stained, faulty

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ բիծ ինչ խառնեալ. արատաւոր, աղտեղեալ. աղտոտ.

Զառաջին յիշատակ մեղացն՝ ի միտս նորին բծախառն՝ նորոգել։ Բծախառն յիշատակ. (Լմբ. սղ.։)