Definitions containing the research անայր : 406 results

Ստէպ, ստիպոյ, ով, աւ

NBHL (1)

Այս բարբառ ստէպ ստէպ ընթանայր. (Եղիշ. ՟Գ։)


Տակաւին, Տակաւին եւս

NBHL (1)

Վասն երթալոյ տակաւին ի նուազումն թագաւորութեան։ Տակաւին ի մաշումն եւ ի չար ծառայութիւն մատնեալ լինին։ Յաջողելով քրիստոսի եկեալ յաճումն տակաւին զօրանայր. (Փարպ.։)


Այր, ի, իւ, ից

s.

antre, cavern, grotto, den.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։


Երթ, ից

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «գնացք, երթալը» Ոսկ. մ. բ. 1, որից՝ երթալ ՍԳր. կամ երթանալ Գ. թագ. ժռ. 9. բ. մակ. թ. 25. Մծբ. Եփր. ել. էջ 183, թգ. էջ 401 և աւետ. 282, 303. երթևեև ՍԳ. Վեցօր. Ոսկ. մտթ. բ. 2, երթող «գնացող» Դատ. ի. 10, երթևեկս առնել Բուզ. դ. 14, 54, երթևեկել Եզն., երթումն Նար. ողջերթ (նոր զրականում), սերմներթութիւն Վրդն. Ղևտ. Կանոն.-երթալ բայը ցոյց է տալիս նաև հե-տրզհետէ յաւելում. ինչ. «Օր ըստ օրե երթաս և դժգունիս» (աշխ. երթալով կդժգունիս կամ քանի կերթաս կդժգունիս) Եփր. թգ. 393, «Տունն Դաւթի երթայր և զօրանայր և տունն Աաւուղայ երթայր և տկարանայր» Բ. թագ. գ. 1, նոյն ոճը կայ նաև պրս. [arabic word] ︎ raftā-rafta կամ թրք. gitdikje «գնալով, երթալով. կամ հետզհետէ»։


Խիւ

s. zool. black-bird.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սարեակ». ունի միայն ԱԲ, առանց վկայութեան։ Այս բառն է որ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 279 գրում է խիւն (սխալմամբ յօդը միասին առնելով), իբր «թռչուն անստոյգ», որի համար տալիս է Տաղարանի հետևեալ վկայութիւնը. «Խիւն ի մորին մասխարանայր, ի ծառէ ծառ կու պորտքկայր, զետ ուլ պոռչէր, զեդ տղայ կուլար, ամէն մարդու բանիւ լինայռ»։


Ցոլ

cf. Ցոլք, — ցոլալ, to sheen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծխի և շոգու վեր բարձրանայր. 2. փայլ. 3. կրակի գոլ». առաջին իմաստով չէ աւանդուած հնից. երկրորդ իմաստով ու-նինք յետնաբար՝ Նար. երրորդ իմաստով գտնում եմ Վրք. և վկ. Բ. 319՝ Ծաւալեցան շուրջ ցոլն և զբազումս խարշեաց. ելեալ ցոլ փոքրիկ ի հնոցէն։ Սրանից ցոլանալ «ծուխը կամ շոգին վեր բարձրանալ» Ոսկ. մտթ. Եզն. ցոլել «կրակը դուրս ժայթքիլ» Բրս. մրկ. ցոլալ (գրուած ցողալ) «փայլիլ, փայլ-փլիլ» Ածաբ. ցոլական Շիր. ցոլացութիւև, ցոլացումն Յհ. կթ. ցոլումն Փիլ. Յհ. կթ. կայծակնացոլ Մխ. ապար. արտացոլում, արտացոլել, արտացոլութիւն (նոր բառեր)։ Այս բա՞ռն է որ Բառ. երեմ. էջ 318 գրում է ցոլանալ «սլանալ, փութալ, բացիլ» և ցո-ղացեալ «աճապարեալ»։