Definitions containing the research այո : 2745 results

*Պրճուկ

s.

nerve, sinew.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձիու պոչի վերի ծայրի պինդ մասը» Վստկ. 199, 202։ (ՆՀԲ մեկնում է «ջիղ, նեարդ», որ յարմար չէ վերի վկայու-թեանց)։


Ջոխ

s.

cudgel, club.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գաւազան, փայտ, բիր» Վրք. հս. ա. 694. ուրիշ վկայութիւն չկայ։


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. ջ'ոկ, Ալշ. ջ'ոք, Մշ. ջ'ոգ, Ախց. Կր. ջ'օկ, Երև. Ննխ. ջօգ, Գոր. Ղրբ. Մկ. ճօկ, Տփ. ջուգ, Վն. ճէօկ, Մրղ. Շմ. Սլմ. նէօկ1. բոլորն էլ նշանակում են «առանձին, անջատ». այս իմաստի հին վկայութիւնն ու-նի Օգոստ. բաջ. 15. բուն «խումբ» նշանա-կութիւնը պահում է միայն Խտջ. ջօգ «ջո-րիների, էշերի ևն խումբ»։ Նոր բառեր են ջոկուիլ, ջոկնուիլ, ջոկովի, ջոկողութիւն, ջո-կածուրիկ, ջոկու, ջոկուք, ջոկջկել, ջոկջոկա-տել, ջոկոտել։


*Ջոջ

s.

great, grand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար


Ջով

s.

leafy branch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո, ու հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «բոյսի ծիլ կամ ընձիւղ» Վեցօր. 87. «դդմենու արձակած թևերը» Մծբ. 327, 369. «խուրձ կապելու կեմ, խոտէ չուան» գւռ. (տե՛ս տակը). որից ջովանալ «բոյսը ծիլեր արձակել, աճիլ մեծանալ, ուռ-ճանալ» Ագաթ. եփր. ել. էջ 150. հաստաջով «հաստ ծիլերով (ցորեն)» Թէոփ. խ. մկ. քա-ռասնաջով «քառասուն ծիլ արձակած (ար-մատ)» Թէոփ. խ. մկ. (Հին բռ. և Բառ. երեմ. էջ 275 ջով մեկնում են «բազմաստեղն», ինչ-պէս ունի նաև Հին հաւ. 115)


Ջորի, րւոյ, րեաց

s.

mule, he-mule;
մատակ —, mule, she-mule;
մտրուկ ջորւոյ, mule colt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ջորւոյ, -ւոց, -եաց, -եօք) «ջորի, կիսէշ» ՍԳր. Վեցօր. 142. Բուզ. Եզն. որից ջորետես «ջորի պահող» Կլիմաք. ջորեան «ջորիներ» Ուռհ. ջորեպան (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 32. ջորեքաշ «ԲՉ ձայնին աառ կանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ա-մատունի, Հայոց բառ ու բան 576)։


*Ջուլհակ

cf. Ոստայնանկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ոստայնանկ» Յասմ. փետ. 1. Վրդն. առ. 293. «ԱՉ ձայնին պատկանող մև եռանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան 576). գրուած է ջուլհակ Տաթև. ամ. 454։


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։

ՓՈԽ (borrowing) Մեր զանաղան ածանցներից փո-խառեալ են՝ վրաց. ჯურღმული ջուրղմուլի «հոր, ջրհոր» (կազմուած է հյ. ջրհոր բառի վրայից՝ առաջին մասը (ջուր) տառադարձե-լով և երկրորդ մասը (հոր) թարդմանելով վրաց. ღმული «խոր, խորունկ» բառով՝ ըսա Մառ ЗВО 11, 58), արևել. թրք. ︎ čor-tan «ջրանցք, տանիքի վրայից անձրևաջուրը դուրս հոսեցնելու խողովակ, ջրորդան». (այս բառը ունի նաև Будaговъ 1, 493 ըստ Zenker-ի, որ օրինակ է բերում Լեհջեթ-իւլ-Լուղէթի հետևեալ վկայութիւնը. [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] ︎︎ [arabic word] ︎ Cortan be-rumi nāvdān, ya'ni mizāb «Չոր-թան ռումի լեզւով նաւդան, այն է խողո-վակ». որից երևում է թէ Լեհջեթը գիտէր ար-դէն թէ բառը փոխառեալ է, միայն սխալ-մամբ յունարէն էր կարծում). գործածական է նաև արդի լեզւով. հմմտ. թրք. գւռ. jərton (Գաբիկեան, անդ), թրք. գւռ. Խրբ. čortum, ինչպէս և կապադովկ. յն. τουρτάν (Karoli-des, Րλ. συγϰρ. 215), քրդ. [arabic word] ❇ šuretan «ջը-րորդան» (Justi, Dict. Kurde 256 դնում է ջուր և տանիլ ձևերից, որ սխալ է).-թրք. գւռ. Ակն. čərban «ջրբաշխ, այգիների ջրերը բաժանող պաշտօնեան» (<ջրպան).-արաբ. [arabic word] ǰurūr «շատ խոր ջրհոր» Կա-մուս, թրք. թրգ. Ա. 794 (որի տուած ստու-գաբանութիւնը իբր «չուանը իրեն քաշող»՝ շատ անյարմար է).-ն. ասոր. šorat'an «ջրորդան». երևի նաև արաբ. [arabic word] urmūz ռաւազան կամ ջրհոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164), որին այնպէս նման է գալիս Ղզ. ջրմուզ «ճմճմայ», ուտ. ǰūhär «ջրբաշխ»։-


Ստրատելատ

cf. Սպարապետ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «զօրապետ, զօրագլուխ» (իբրև յունական տիտղոս) Բուզ. Խոր. Վկ. գէ. 14 (Ստրատելատք՝ որ կոչին զօրավարք) որ և ստրատեղատ Ճառընտ. որից ստրա-տելատութիւն Վրք. հց. Յալսմ.։


Սրիկայ, ից

adj. s. ruffian, rascal, scoundrel, varlet, hired-assassin, brigand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գող աւազակ մարդ» Դտ. թ. 4. ժա. 3. Խոր. բ. 7. Յհ. կթ. 403. որից սրի-կայութիւն, սրիկայական (նոր բառեր)։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «շեփորայ, փչելով նուա-գելու մի գործիք, դուդուկ» ՍԳր. Մծբ. «Գ2 ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 600), որից սրնգել «սրինգի ձայն հանել» Մագ. թղ. 125. Արծր. սրնգահար, սրնգական ԱԲ. գրուած է նաև սրինկ և արիք՝ որ տե՛ս ՀԱ 1913, էջ 623։


Սօս, ից

s.

plane-tree, platane;
white poplar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պայծառ գոյնով». անստոյգ բառ, որի համար ՆՀԲ տալիս է հետևեալ վկայու-թիւնները. «Եւ այս ինչ է նշան հողոյն. կա-նաչ և կապոյտ, սև և դեղին, սօս և սպի-տակ» Ճառընտ. «Անտառից սաղարթ սօս երփինից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարդարին» Շնորհ. տաղ։ ՋԲ մեկ-նում է «է անուն անծանոթ գունոյ ևամ պայծառ». չունի ԱԲ։


Սօս

adj. fig. stately, lofty, haughty, proud;
clear (colour);
— երիվար, high-mettled, prancing, fiery or spirited horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պայծառ գոյնով». անստոյգ բառ, որի համար ՆՀԲ տալիս է հետևեալ վկայու-թիւնները. «Եւ այս ինչ է նշան հողոյն. կա-նաչ և կապոյտ, սև և դեղին, սօս և սպի-տակ» Ճառընտ. «Անտառից սաղարթ սօս երփինից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարդարին» Շնորհ. տաղ։ ՋԲ մեկ-նում է «է անուն անծանոթ գունոյ ևամ պայծառ». չունի ԱԲ։


Վականակ, աց

adj.

in season, ripe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լաւ հասած, հասուն» (ցորենի համար ատուած). մէկ անգամ ունի Երեմ. ծա. 33. «Տուն բաբելացւոց որպէս զօրան վականակ կասցի»։ Այս բառը մեկնելով Մխ. մեկն. երեմ. գրում է. «Այսինքն օրան ջախջախ դիւրակաս», ուր ըստ ՆՀԲ հետևել է Ղևոնդի (գլ. է, էջ 22) հետևեալ բացատրու-թեան. «Իբրև զօրան վականակ (հին տպ. համարուած է աղաւաղեալ բառ և դուրս ձը-գուած. նոր տպ. վանակ) փխրեալ, զոր առ ռտն կոխեալ խոզից»։ Այս երեքից դուրս ուրիշ վկայութիւն չկայ։


Վկայ, ից

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «վկայ. 2. նահատակ» ՍԳր. որից վկայել «վկայութիւն տալ. 2. նահա-տակուիլ» ՍԳր. Եզն. Ագաթ. Եւս. քր. և պտմ. վկայակից Կիւրղ. ծն. վկայանոց Բուզ. վկա-յարան Եղիշ. վկայութիւն ՍԳր. Եւս. քր. Կոչ. վկայօրէն Ագաթ. նախավկայ Ագաթ. Բուզ. համավկայ Եւս. քր. ինքնավկայ Եփր. են. 85. վկայաբանական, վկայագիր, վկայա-թուղթ, վկայեալ (նոր բառեր) ևն։-Բառիս երկրորդ «նահատակ» նշանակութիւնը ձևա-ցած է թարգմանաբար յն. μάρτυς(կամ ասոր. ❇ sahdā) բառից, որ նշանակում է «վկայ. 2. նահատակ». այսպէս են նաև ւտ. testis, վրաց. მოწამე մոծամե, արաբ. [arabic word] šahīd։


Վհուկ, հկաց

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կախարդ, հմայող» ՍԳր. որից վհկութիւն Խոր. վհկահարցու(կ) Մծբ. գրուած է նաև վոնուկ Ոսկ. ես. 105, 106, 107, Լաբուբ. 33. Նորագիւտ Ա. մնաց. ժ. 13. Գէ. ես. («որովայնակոչ» նշանակու-թեամբ) Մագ. թղ. 139. հմմտ. Ոսկ. ես. 106 кՀի՛նչ ինչ վոհուկն իցէ. պարտ է ասել դև իմն չար է, որ յորովայնէ կանանց խօսի»։


Վոհմակ, աց

s.

herd, drove, flock of animals.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գազանների խումբ» Ոսկ. մ. բ. 8. Սարգ. գրուած նաև յոհմակ Եփր. յոբ. «Հապա՛ տեսից յոհմակս խաւարեայս» (ՀԱ 1912, 671). ՆՀԲ գրում է ոհմակ։


Վտառ, աց

s. anat.

multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան). «անասունների խումբ». այս-պէս՝ «ձկների խումբ» Վեցօր. 139, 141, 147. «ձիերի երամակ» Բրս. ապաշխ. «մատակ, ների խումբ» Ճառընտ. որից վտառապահ «երամակների պահապան» Երեմ. լե. 4։


Տաբեռնի

s. adj.

tavern;
overloaded.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խանութ, կրպակ, պանդոկ» Ճառընտ. ուր դրուած է յգ. սեռ. տաբեռնեաց ձևով. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյն բառն է նաև կապեռնեայ «հասարակաց տուն», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարգ. բ. պետր. դ. (բ տպ. էջ 452). «Պոռնիկք անուանին կանայք, որք ի կապեռնեայսն նստին և հաւասարաբար ընդ ամենայն արս պոռնկել կամին»։ Այս ձևափոխութիւնը լա-ռաջացել է շփոթելով բառը կապեղայ հոմա-նիշի հետ, ինչպէս որ Սարգսի առաջին տպագրութեան մէջ էլ արդէն նոյն տեղը (էջ 577) գտնում ենք ի կապելայսն։-Բառ. ե-րեմ. էջ 156 գիտէ կապեռնեայս «պոռնկա-նոց, բոզանոց»։


Տալ, ից

s.

sister-in-law (husband's sister).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ամուսնու քոյրը» Երզն. քեր. ու-րիշ վկայութիւն չկայ։


Տակառ, աց

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գինու կարաս» Լաստ. ժզ. (Վենետ. 1844, էջ 63 տպուած է պահառք, ձեռ. ոմանք՝ պակառք. ուղղելու է տակառք) որից տակառապետ «մատակարար, մատռ-ուակ» ՍԳր. Խոր. տակառապետութիւն Ծն. խ. 13. տակառապետել Պիտ. տակառագործ, տակառաչափ (նոր բառեր)։


Տաղախ, ոյ

s. chem.

cement;
mortar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցեխ, շաղախ» Նէեմ. դ. 17. Նչ. եզեկ. ուրիշ վկայութիւն չկայ։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-

ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։


Սէգ, սիգաց

adj.

imperious, high, haughty, supercilious, arrogant, proud, superb;
— առ հանդերձ, fond of dress, smart, spruce, dandy;
— առնուլ, cf. Սիգամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «հպարտ, ամբարտաւան, խը-րոխտ» Բ. մկ. է. 9. Վեցօր. 163. Ագաթ. «այր իգացող» Եւագր. 245, Իրեն. հերձ. 94 176 (Վարդանեան ՀԱ 1910, 305, բայց ունի արդէն Բառ. երեմ. էջ 285). որից սէգ աո-նուլ «սիգալով ճեմել» Նար. տաղ. սիգալ «հպարտանալ, պարծիլ» Առակ. լ. 31. Սիր 4. 10. Ոսկ. բ. Կոր. Ագաթ. «իգանալ, կնա-տիլ, զեղխիլ» Ոսկ. մ. բ. 24. սիգութիւն «իգացում, կնատութիւն» Փիլ. 277-8. Կա-նոն. 46. սիգանք Ոսկ. մ. գ. 13. սիգաքայլ Արծր. գրուած ունինք նաև սեգ, սեգութիւն։ Նոր բառ է սիգանազ։


Սիբնկոն

s.

pig's-skin bag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կախարդական պահ-պանակ». մէկ անգամ ունի Մանդ. թ. էջ 83. «Եւ եթէ պահարանք և սիբնկոնք ի կռա-պաշտութիւն տանին, որչա՞փ ևս առաւևն յուռութք և հմայք դիւականք»։ Սռա հետ նոյն են՝ սնիկոն Ոսկ. ա. տիմ. էջ 85 (Հը-մայքն, կիւսքն, խտիրքն, ծնունդքն, պա-տահարքն, սնիկոնքն, դիւթութիւնք) և էջ 105 (Ի սնիկոնս հատանել), Եւագր. էջ 139 (սնիկոնս չարկանել), սննիկոն Մանդ. իզ. էջ 194, որ Հին բռ. մեկնում է «հմայողական դիւթութիւնք», իսկ Լծ. եւագր. «գարընկեցու-թիւն»։ Բոլորի մէջ լաւագոյն ձևը համարելի է սնիկոն։


Սիկ, սկոյ

s.

slime, mud, ooze, mire, slough, dirt;
deposit, sediment, dregs, lees.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Վն. սիկ «ջրի տակ նստած դիրտ» (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 589), Մշ. սիգ «կարմիր և դեղին կաւ ունեցող հող» (օր. սիգ արտ), Սեբ. սիգ «գետի ե-զերքից հանուած մանր աւազահող, որով ոսկերիչները զանազան բաներ են ձուլում». որից Ալշ. Կր. Նբ. սկիլ, Երև. սկվիլ, Մրղ. սըկկէլ, Սլմ. սկել, սղ'ել «խորասուզուիլ, ընկղմիլ», իսկ Մշկ. Ք. «ջուրը պարզուիլ, պղտորութիւնը անցնիլ», սկռիլ Վն. «ծանր ծանր ջրի տակ իջնել»։


Սիկարեան

adj. s.

murderous;
hired assassin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աւազակ, մարդասպան, սը-րիկայ» Գծ. իա. 38 (ուրիշ վկայութիւն չու-նինք)։


Սիմինդր

cf. Սիմինտր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «նաշիհ, բարակալիւր» Զքր. ծործ. Վստկ. 201. Դամասկ. (գրուած է նաև սիմինտր)։


Սիփոն

cf. Կնճափող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տղայոց նուագելու փչողական մի գործիք». ունի միայն ՓԲ՝ առանց վկա-յութեան. որով յայտնի չէ թէ հի՞ն է, թէ նո-րամուտ։ Միջին հայերէնում գտնում եմ սի-ֆուն «գինին տակառից քաշելու խողովակ» Վստկ. 98. «Եւ այլք երկայն սիֆուն շինեն և մինչև ի վայր ի յատակն ի մրուրն մխեն»։


Սլեխ

s.

arms, armour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «զէնք» Թղթ. դաշ. 18. Գնձ. Վրդն. պտմ. 94. Ուռհ. 426, կոստ. երզն. 109. Քուչ. 93. գրուած է լսեհ, լսեխ Վրդ. առ. (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան 259բ)։


*Սլեհ

cf. Սլեխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «զէնք» Թղթ. դաշ. 18. Գնձ. Վրդն. պտմ. 94. Ուռհ. 426, կոստ. երզն. 109. Քուչ. 93. գրուած է լսեհ, լսեխ Վրդ. առ. (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան 259բ)։


Սկունդ, կնդաց

s.

small dog, poodle, lap-dog;
— ատամունք, canine teeth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «շուն, շնիկ» Մագ. Շնորհ. թղթ.։


Սղանգն

s. bot. birth-wort or hard-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. Բլ. Վն. սղանգ «բոյս որ թթու համ ունի. կերակրի վրայ են լցնում. նրանով կաշի են աղաղում»։ (ՆՀԲ դնում է ռմկ. սը-ղանկ, սղնկան. տե՛ս և Արև. մամուլ 1896, էջ 63 և Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 593)։


Սղար

cf. Պաշարումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ բառ ռմկ. սէհր. մուհասէրէ։ Ալ-տրնեան, Քնն. քեր. 335 արաբ. ս'ար, սը'ար «պաշար» բառից, որ հայոց անց-նելով՝ պաշարել բառի ազդեցութեամբ այս իմաստն է ստացել։ Ալիշան, հրտր. Վրդ. պտմ. էջ 150 ծան. արաբ. հիսար «ապշարումն»։


Սղոխ, ի

cf. Սողոխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բլ. Բղ. Մշ. սղոխ, սխոխ «ջրի երե-սը կապած բարակ սառոյց», Մկ. սխուխ «խոնաւ հող՝ որ ցրտից սառել է». և սրա միջոցով էլ՝ սղոխ Վն. «խոնաւութիւնից մըշ-րուած թափուած՝ շինութեան հող ու ծեփ» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 594)։ Սրանից սխոխիլ Բլ. Վն. «հողէ ամանի կաւը խոնաւութիւնից թափուիլ», Բլ. «ցրտատար լինել, սառչիլ (սոխ, շողգամ, գետնախնձոր, մարդու ոտք ևն)»։


Սմպատակ

s.

basalt;
cf. Փորձաքար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեր.-ի) «փորձաքար, տճկ մէհէնկ թաշի» Բրս. գոհ. ուրիշ վկայութիւն չկայ։


Սնար, ի, ից

cf. Սնարք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Հմշ. սնարք «բարձ», Վն. սնար «յենարան. 2. յենուիլը, կռթնիլը».-ըստ Ա-մատ. Հայոց բառ ու բան 268 Սլմ. սնարք «կարճ փայտ, որ չուանով կախում են սայլի ցռուկից և սայլի կանգնած ժամանակ իբրև նեցուկ դնում ցռուկի տակ. տճկ. տայաղ, տայագ» (որ է յենարան)։


Սնգոյր, գուրի, գուրոյ, գուրաւ

s.

paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա, ո հլ. «երեսը ներկելու կարմիր ներկ, շպար» Իմ ժգ. 14 (արձանի երեսը ներկելու համար), Եզեկ. իգ. 40. Ոսկ. ես. եբր. 514. «շիկատակ բոյսը» Գաղիան. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 141 բ). որից սնգուրիլ «շպարուիլ» Մծբ. սնգոյրա-տակ «atropa belladonna L» (Տիրացուեան, Contributo § 391). գրուած է նաև սնկոյր։


Սնդուկ

cf. Արկղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։


Սպանդ, ից

s.

murder, butchery, slaughter, massacre, carnage;
immolation, sacrifice;
իբրեւ զոչխար ի —, like sheep for the slaughter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. ըսպանդ, Բլ. սպանդ կամ սպանջ «փեգենայ». շատ սովորական առած է Սլմ. «Նա՛ խայի խունկ էք, նա՛ տաշկու սաւանո».-Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 598 ունի և սպանդուկ ձևը (Վան), Ագլ. պսպունդ կամ պսպունգ։


Սպանդ

bot.

ruta muraria, wall-rue, harmala.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. ըսպանդ, Բլ. սպանդ կամ սպանջ «փեգենայ». շատ սովորական առած է Սլմ. «Նա՛ խայի խունկ էք, նա՛ տաշկու սաւանո».-Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 598 ունի և սպանդուկ ձևը (Վան), Ագլ. պսպունդ կամ պսպունգ։


Սպասալար

s.

general of the army;
— գունդ, picked cavalry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զօրապետ» Յհ. կթ. Յիշատ. որից սպասալարութիւն Յիշատ. աս-ւում է նաև ասպասալար, վրիպակով՝ սա-պասալար Ուռհ. (ստէպ). հայկական բար-դութեամբ կազմուած՝ սպայասալար Լմբ. առ լև։


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «ճերմակ» ՍԳր. Եզն. երեսի սպիտակացուցիչ ներկ» Մծբ. Ոսկ. ես. «արծաթեայ մի դրամ» Կիր. 219. Մաղաք. աբ. 22. Տաթև. ամ. 315. հնից հմմտ. ար-ծաթասպիտակ (յն. «լաւ դրամ») Ողբ. դ. 3. յետնաբար գործածուիլ սկսաւ իբր համա-պատասխան թրք. aqče «դրամ» (բուն «ճեր-մակ») բառին. հմմտ. Տաթև. ձմ. կթ. ար-ծաթն սպիտակ՝ զոր դրամ կոչեմք. որից էլ կրճատումով՝ ստակ, որի հին վկայութիւնն ունի Տաթև. ամ. 320։ Սրանից սպիտակա-նալ ՍԳր. Եփր. ծն. սպիտակարար Եզն. սպիտակացուցանել Մրկ. թ. 3. Սեբեր. սպիտակաձի բ. մկ. ժա. 8. սպիտակամազ Ոսկ. ես. սպիտակամորթ, սպիտակուցային (նոր բառեր) ևն։ Ունինք նաև սպիտ «սպի-տակ» Հին բռ. և սպետ, որից սպետափառ «սպիտակափառ» (տե՛ս առանձին)։


Ստահակ, աց

adj.

wrongheaded, headstrong, petulant, insubordinate, undisciplined;
impertinent, insolent;
knavish, rascally, roguish;
—ս իմանալ, to rebel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «անառակ, խեռ, ոմռոստ» Ա. թես. ե. 14. Ոսկ. ա. թես. և ես. և մտթ. որից ստահակս «ստահակութեամբ» Բ. թես. գ. 6. ստահակել «ըմբոստանալ» ՍԳր. Ոսկ. մ ա. 20. ստահակեցուզիչ Ոսկ. մ. ա. 17. ստահակութիւն Բ. թես. գ. 11, բ. մկ. թ. 3 ևն։-Տարօրինակ ձև և գործածութիւն ունի ստահականութիւն «օդի անբարեխառնա-թիւն» Տաթև. ամ. 66 ա. (Արտաքին օդոց բարեսնունդն՝ առողջութիւն առնէ և ստահա-կանութիւնն հիւանդութիւն)։

= Թերևս փոխառեալ իրան. *stāhak ձևից. սրա հետ հմմտ. պհլ. vistāxy<հպրս. *yis-tāhuva, զնդ. *vistāka>հյ. վստահ, կազ-մուած stak «դէմ կանգնել» արմատիզ՝ νι-նախդիրով։ Առանց նախդիրի ունինք պհլ. staxmak, զնդ. staxra «ամուր, հաստատ», և յատկապէս ստահակ բառի համաձայն՝ պրս. ustāx «յանդուգն» (Horn, Grdr. § 920), որ դժբախտաբար չէ վկայուած։


Ստամբակ, աց

adj.

indocile, morose, disobedient, reluctant, untractable, froward, restive;
austere, rude, harsh, rigorous, severe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բաւր ա-ռանց վկայութեան) «ըմբոստ, խիստ, բուռն, անսաստ». Ղկ. ժթ. 21, 22, Ագաթ. որիռ ստամբակութիւն Փարպ. ստամբակել Փիլ. իմաստ. Եղիշ. բ. էջ 28, Գ. էջ 54-55, ստամբակերէն Փիլ. ժ. բան. 259. կեղծ ձևեր են խստամբակ Վրք. հց. խստամբակութիւն Մագ. որոնք ձևացած են խիստ բառի զու-գորդութեամու


Ստէծ

s.

weaver's small staves.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Վն. ստեծ, Մկ. ստէռն (Ամատունի. Հայոց բառ ու բան 599 ունի նաև իստեց, կտերծ ձևերը) «գետին ցցուած մի մետը բարձրութեամբ ցիցեր, որոնց վրայ ոստայ-նանկը հինածն է հինում՝ գործել սկսելուց առաջ՝ մանածը պատրաստելու համար». ո-րից ստիծգլուխ Վն. «ստէծներից երկու գըլ-խաւորները», ծոցստէծ և ջրածստէծ «ստէծ-ների տեսակներ»։


Ստիւրակ

s.

storax.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շեր կոչուած ծառի խեժը, մի տեսակ խունկ» Խոր. աշխ. 602. որից ստիւ-րակեայ «շերի ծառի փայտից շինուած» Ճառընտ.։-Կայ նաև ստորաքս ձևը, որ յի-շում է ՆՀԲ առանց վկայութեան. իսկ ՀՀԲ գրում է տիւռակիթ։


Վաղր, ղեր

s.

sabre, cutlass, hanger;
cf. Սակր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

և ինչպէս որ ունինք արդէն հյ. վարգ< պհլ. vazr. ըստ այս ենթադրութեան՝ վաղր ձևը գոյութիւն չունի և յետնա-բար միայն ծագած է տառերի շփոթու-թեամբ։ Հիւբշման (անձնական) այս բացատրութիւնը վերջնական չի համա-րում։ Նոյն նիւթի վրայ խօսում է Վար-դանեան, ՀԱ 1922, 293 և Եփր. վկ. արև. =Սոփերք Ի. 127 գտնելով վազրա-մոր ընթերցուածը, վաղր և վաղրաւոր ձևերը ջնջել է հրամայում։-Թոփճեան, Mitteilungen des Semmars f. orieni Spr. Berlin 1904, էջ 138 պրս. [arabic word] vaqra բառի հետ, որ մեկնւում է ըստ ԳԴ «է այն հատու կտրիչն երկաթեայ, որով անկանողք, այսինքն գործողք ռա-դիֆէի («թաւիշ»), զխաւն նորա նովին հառանեն»։ (Վաղր բառի ղ ձայնը՝ որ է 1 ընդդէմ զ-ի, չի թոյլ տալիս ընդունել այս ստուգաբանութիւնը)։


Վարակ, աց

s.

knot;
knob;
զ—ն կապանաց արձակել, to untie or loosen a knot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապ, հանգոյց. 2. ծառի ոստի ծունկ, ճիւղի կցման տեղը» Բռ. ստ. լեհ. որից վարակել «կապել, կապկպել, շղթայով կամ չուանով կապել, փխբ. և կրաւ. ըմ-բռնուիլ, հիւանդութեամբ ևն բռնուիլ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 26 և Փիլիպ. Փարպ. ոստովք վարակեալ Իմ. ժգ. 13, որ և պարզապէս վարակոտ «ոստղեր ունեցող (փայտի հա-մար)» Բռ. ստ. լեհ. վարակեցուցանել Լմո-առակ. և սղ. սխալ գրուած վարկել «կապ-կպել», վարկեալ «կապկպուած» Ոսկ. մ. բ. 2 (ուր նաև կայ վարակեալ «կապկպուած» ձևը). վարակիչ (նոր բառ)։


Սան, ուց

cf. Սանական.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Մշ. Սեբ. Տփ. սան, Ասլ. ստ, Զթ. սոն, Հճ. սօն, Սվեդ. սուն, Ագլ. Ախց. Երև. Վն. սանիկ, Սլմ. սանիկ', Հմշ. սօնիգ (որոնք միւսների մէջ փաղաքշական են). իսկ Սչ. միայն սա-նրհար, սանըմար ձևերի մէջ պահուած։ Նոր բառեր են սանուկ, սանալաթ, սանահարանք, սանապապ. թրքախօս հայոց մէջ՝ Ատն. էնկ, սան, նաև էնկ. սանայէր «պարզամիտ» (Բիւր. 1898, 865), որ ձևափոխուած է սա-նահայր բառիցւ