Definitions containing the research սովորութիւն : 204 results

Կապիկ, պկաց

s.

ape;
— փոքր, marmoset;
— մեծ, baboon;
— երկայնաձետ, monkey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կապիկ անասունը, մայմուն» Գ. թագ. ժ. 22. Բ. մնաց. թ. 21 Եզն. էջ 69. որից ձիակապիկ Անյ. պորփ. նոր բառեր են կապկամարդ, կապկանման. կապկական, կապկութիւն ևն։-Վրդն. առ 120 գրում է. «Կապիկն, որ է ապուզնայն սովորութիւն ունի...» սրանից երևում է, որ Վարդանի ժամանակ կապիկ բառը ծանօթ չէր այլ ևս և ժողովուրդը գործածում էր ա-պուզնայ։


Սահման, աց

s.

bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Շմ. սահման, Ջղ. սանմանք, Ախց. սայհման, Սլմ. սmյհման, Խրբ. սայման, Մկ. սախման, Գնձ. սամհանք (մհ շրջուած), Գոր. Ղրբ. զա՛հման «երկու արտի մէջտեղի սահմանը», Ղրդ. զա՛հման «սահման, մէկի բնակութեան շրջանը», Ապ. Երև. սահմանք «սովորութիւն, աւանդական օրէնք», Ակն. սայմանէլ «հնարել, յօրինել».-Մաքսուդեան, Le parler d'Akn, էջ 63 սրանից է դնում նաև Ակն. թայհմանէլ «հնարել, հնճարել»։-Մշ. սամնել «սահմանել»։


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ЗВО 25, 306 հյ. որթ, յն. ῥοα «նուռ» և այլ բառերի հետ յաբեթական արմա-տից։ վարդավառ բառը հներից Մովս. օերթ. Ճառ վարդ. մեկնում է արդ ա-ւար։ Աւելի երկար խօսում է Յայսմ. օգոստ. 6. «Յայնմ աւուր հեթանոսք Ափրոդիտեայ տօնէին և... կոչէին զնա վարդամատն և ոսկեծղի, և զվարդն նմա ընծայ մատուցանէին։ Վասն այ-սորիկ անուանէին զտօնտ զայս վարդա-վառ։ Իսկ ի նորս ասի վարդավառ, զի Քրիստոս ըստ նմանութեան վարդի՝ վարդ ի կոկոնի եր. և յայլակերպիլն ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ»։ Վար-դավառ բառի ստուգաբանութիւնն է ակ-նարկում Նար. գնձ. 482 Գոհար վարոն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից (տաղ Վարդավառի. նկատողութիւն Ստ. Մալխասեանի)։ Մանրամասն խօսում է Տաթև. ամ. 485 և հանելով վարդ բա-ռից, դնում է վարդի և Քրիստոսի հա-մեմատութիւնը։ Նոյնը կրկնում է էջ 498, ուր աւելացնում է բառախաղով արդ աւար և վարդապետ բառերի հա-մեմատութիւնը։ Նորերից ՀՀԲ և ՆՀԲ վարդ վառեալ։ Հիւնք. պրս. վէրտէ «ա-ղաւնեբոյն» և վառանտէն «վարել, քշել» բառերից (այսպէս կոչուած՝ վարդավա-ռին աղաւնի թռցնելու սովորութիւնից)։ Հերպետ, Բազմ. 1902, 291 սանս. վար-դա «ջուր» + վառ «սրսկում»։ Պարո-նեան, Անահիտ 1903, 13 զնդ. աէթրա «կրակ» և հյ. վառել, իբր «հրավառա-թեան տօն»։ Փառնակ, անդ՝ 39-40 սանս. vardh «բարձրացնել» + վառ «քօղ արքայական», իբր Պարսից farr -i-kayānī տօնի օրինակութիւնը։ Լևո-նեան, Աւետաբեր 1914, 906 =բարդա-վառ (խոտի բարդեր այրելու սովորու-թիւնից հանելով)։


Տուն, տան, տանց

s.

house, habitation, home;
house, family, race, nation;
family, household;
goods, fortune;
house, commercial house;
couplet, strophe, stanza, verse;
— ադամայ, the human race, mankind;
— թորգոմայ, the Armenian nation;
— թագաւորի or — արքայի, the king's household;
— մատենագրաց, library;
— պղատոնեայ, Plato's Academy or school;
փայտակերտ, աղիւսակերտ, քարաշէն, քարուկիր —, wooden, brick, stone house;
հանգիստ, բնակելի, լաւ, մեծ, փոքրիկ, գեղեցիկ, տձեւ or անպիտան —, commodious, inhabitable, good, large, small, fine, wretched house;
հիմունք, որմունք, տան, the foundations, the walls of a house;
վարձելի կամ վաճառելի —, house to be let or sold;
— ի տանէ, տանէ ի —, from house to house;
արտաքոյ տան, ըստ — ն, out, not at home;
ի տան, at home;
կալ ի տան, to stay, to be at home;
ելանել ի տանէ, to go out;
մեկնել ի տանէ, չուել, to remove, to move;
դառնալ, գնալ ի —, to go home again, to come home, to go home;
— վարձել, to let a house;
վարձել զ— իւր, to let his house;
— շինել, կառուցանել, քանդել, to build, to pull down a house;
ական հատանել զտան, to break into a house;
շրջել տանէ ի —, to wander from house to house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(տան, տամբ, տանց, տամբք) «տուն կամ ուրիշ շինութիւն, ինչ. տառա-ւար, պալատ, ապարանք, եկեղեցի ևն», նաև սենեակ, վրան, տան բնակիչները, ազգա-տոհմ, ցեղ, փխբ. «ոտանաւորի տուն» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. «տան յարկ» Եփր. աւետ 324 (Ի վերնում տան «վերի յարկում»). նշանակում է նաև «երկիր, աշխարհ». հմմտ. Անգեղտուն կամ Բուզանդի հետևեալ հա-տուածները. «Զմեծ տունն յԱտրպատական աշխարհին. Ձեռն իշխանութեան տանն Հա-յոց թագաւորին, որ էր զԱտրպատական աշ-խարհաւն. Զտուն թագաւորին Հայոց որ յԱ-տըրպատականին էր». մհյ. աղաւնեաց տունն «Աղուանք» Մխ. բժշ. 79. Վրազտուն, Պարս-կացտուն Դրնղ. 517, 518, 504. հմմտ. ասոր. bεϑ «տուն և աշխարհ»։ ինչ. d-beϑa d oslān «Աշխարհին Ոստանայ», bēϑ Mok-sāyē «Աշխարհ Մոկաց», ինչպէս նաև Կով-ևասի հայոց գործածած Վրաստուն. Պարո-կաստուն, Հայաստուն, Տաճկաստուն ձևերը փխ. Վրաստան ևն (տե՛ս Հիւբշ. Հին Հայոց տեղւոյ անունները, էջ 64)։ Յետնաբար ըս-տացել է «կին» նշանակութիւնը. հմմտ. Տաթև. ամ. 197-8. «Առանց կնոջ՝ աւեր է ռունն. և տան շինութիւն՝ կինն է. և դարձ-եալ՝ զի առն քաղաք և գաւառ և տուն՝ կինն է... զայս սովորութիւն կալան այժմ և կո-չեն զկինն տուն. Տուն ունի՞ս. Տուն առնեալ ես»։-Ածանոման մէջ մտնում է երեք ձևով. L Տուն, ինչ. մեծատուն ՍԳր. Սեբեր. ան-տուն Ոսկ. ես. ձմերատուն Երեմ. լց. 22 գետնատուն Վեցօր. սայլատուն Ոսկ. բ. կոր. ժե. կրակատուն Եղիշ. միջնատուն Ծն. զ. 16 ներքնատուն ՍԳր. Եւս. պտմ. սակատա-տուն Եւթաղ. 170. վերնատուն ՍԳր. վաչ-կատուն Բուզ. գ. 7. թոքատուն Վստկ. տըն-տեսատուն (նորագիւտ բառ) Հայել. 239. զանգակատուն Յիշատ. ևն։ 2. Տն. ինչ տնանկ ՍԳր. տնակից Ոսկ. ես. տնակալ Եզն. տնաշէն Ոսկ. ես. միատնութիւն Ագաթ. տնտես ՍԳր. տնիկ Վկ. շուշ. 15, 26 (ներգ. ի տնկանն), առտնին ՍԳր. Փարպ. տնային, տնտեսագէտ, տնտեսագիտութիւն ևն (նոր բառեր). 3. Տան, ինչ. տանուտէր ՍԳր. տա-նիք ՍԳր. Եւս. պտմ. տանեստան «տանիք» Եւս. պտմ. 159. տաներես Գր. տղ. ընտանի ՍԳր. անընտանի Եզն.։