Definitions containing the research պ : 10000 Results

Խարխալանք, նաց

s. fig.

shaking, tottering, ruin;
perverseness, error, aberration.

NBHL (1)

(Յընդարձակ ճանապարհի) բազում խարխալանք, եւ վնասք. (Ոսկ. ՟Ա. 24։)


Խարխալեմ, եցի

va. fig.

to shake, to shatter, to demolish, to ruin, to destroy;
to deteriorate, to hurt, to corrupt;
to renew pain or grief;
— զվէրս, to tear open healing wounds;
to irritate, to excite anew.

NBHL (3)

ԽԱՐԽԱԼԵՄ σαθρόω marcidum reddo, debilito, quasso. կր. labo եւ διακόπτω , συγχέω discindo, dirimo, confundo, perturbo. որ եւ ԽԱՐԽԼԵԼ, եւ ԽԱՐԽԱՐԵԼ. որպէս թէ Խառնելով հալել կամ խլել զխարիսխն եւ զամրութիւնն, Խարխուլ կացուցանել. խախտել. քայքայել. փորել ի ներքոյ. աւերել. քանդել. կործանել. եղծանել.

Յարկս տապալեալ, խորանս խարխալեալ. Խարխալեալ կազմածք. (Նար. ՟Կ՟Է։ Ի գիրս խոսր.։)

Զի մի՛ ի բազմացուցանել բանիցս՝ խարխալիցեմք (զկարգն)։ Չխարխալէ զկարգ պատուիրանացն։ Մարդկայինք անենայնդիւրաւ անկանի եւ խարխալի։ Իբրեւ զտունխարխալեալ եւ աւերեալ։ Փտի եւ խարխլի զկնի ժամանակաց։ Խարխալեցին զիրսն, քանզի չէին տեղեակ լեզուին. (Ոսկ. մ. ՟Ա. 9. 16։ Ոսկ. յհ. ՟Ա. 28։ ՟Բ. 10։ եւ Ոսկ. փիլիպ.։)


Խարխարեմ, եցի

va.

cf. Խարխալեմ.

NBHL (4)

cf. ԽԱՐԽԱԼԵՄ. συρρήγω confringo διαιρέω divido, findo ὐφορμέω insidior ἁναξαίνω carpo, carmino, discerpo եւ այլն. (ուր լտ. ձայնք են լծ. ընդ հյ) ի դէպ է եւ ասելն Լծ. նար.

Խարխարել. քակտել. այսինքն ի հիմանց քակել բրելով. որպէս յն.

Ձայնիւ լոկով խարխարեալ պարիսպք (երիքովի). (Սարկ. մարդեղ.։)

Կամ Քերելով քերել, կեղեքել. պատառոտել. քերմըշտըկել, խառմշտըկել, պատառոտել. պըճըռթկել.


Խարխարիչ

adj.

destructive, ruinous.

NBHL (1)

Զխարխարիչն երբեմն ժամանակի։ Զուարճալի պայծառութեանց խարխարիչ. (Պիտ.։)


Խարխարումն, ման

s.

destruction, waste.

NBHL (1)

Խարխարումն կրել պարսպաց. (Պտմ. աղեքս.։)


Խարխափեմ, եցի

vn.

to grope along, to feel ones way;
to fumble;
to shake, to rustle.

NBHL (2)

Խարխափիցես ի միջօրէի, որպէս խարխափիցէ կոյր իխաւարի. (Օրին. ՟Ի՟Ը. 29։)

Այնպէս երկուցեալ, մինչեւ ի խարխափելոյ տերեւոյ փախիցէ. (Նչ. եզեկ.։)


Խարշատեմ, եցի

va.

to burn.

NBHL (1)

Ի տապոյ փորձութեան խարշատեալ չորացաւ, (իբր խորշակաւ) (Լմբ. սղ.։)


Խարշատիմ, եցայ

vn.

to burn, to scorch, to be parched, to wither;
— ի ծարաւոյ, to be parched with thirst;
— գորովով՝ գթով, to burn with love, with tenderness.

NBHL (2)

ԽԱՐՇԱՏԻԼ. Տոչորիլ ի ծարաւոյ. պապակիլ. պասքիլ.

Խարշատի գորով ծնողացն ի վերայ որդոցն։ Մայրենի գթով խարշատեցաւ ի վերայ նորա։ մայրենիգթով խարշատեցաւ ի վերայ նորա։ Ի սէր մեր գորովով խարշատեալն։ Խօսիմ խարշատեալ. (Լմբ. առակ. եւ Լմբ. վերափոխ. եւ Լմբ. պտրգ.։)


Խարշափուն

adj.

rustling, murmuring.

NBHL (1)

Որք պատէին խարշափուն բանջարով. (Յոբ. ՟Լ. 4. յն. աղիմայիւ) (աղուտ բանջարով) խարշափելով կամ վերահնչողիւ. այսինքն հողմաշարժ բանջարով։


Խարշեմ, եցի

va.

to boil, to stew;
to scald;
to scorch, to burn.

NBHL (2)

Որպէս հայր ի վերայ աղեաց խարշի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Յազգի ազգի ցաւս եւ ի տառապանս եւ ի տարակուսանս խարշիմք։ Որպէս ի սովոյխարշին եւ ապականինոգիքն. (որպես լծ. ընդ Հաշիլ). (Ի գիրս խոսր.։)


Խարոյկ, րուկաց

s.

fire, fire-brand;
live-coal;
pyre, funeral-pile;
— արկանել՝ լուցանել՝ վառել, to light a fire, to set on fire;
— մահահամբոյր, funeral pile.

NBHL (1)

Երեւէր նոցա ինքանակաց խարոյկ։ Ի ժողովել պօղոսի խռիւ ինչ բազում, եւ դնել ի վերայ խարուկին։ Զայն փայտ զոր եհատն ... զորոյ զկէսն այրեաց ի խարուկի. (Իմ. ՟Ժ՟Ե. 6։ Գծ. ՟Ի՟Ը. 9։ Ես. ՟Խ՟Դ. 16։)


Խարուանք, նաց

s.

misfortune, calamity, disaster.

NBHL (2)

(ի Խարելոյ, կամ ի Քարուական). δυσημερία infelicitas. Թշուառութիւն. Չուառութիւն. աղէտք. վնաս. յն. չարօրութիւն. գէշ օրերու հանդիպելն.

Զայլոց վիշտս շահավաճառ համարի այնպիսին (վաշխառուն), եւ բերս բարութեանց զընկերին խարուանս գործէ. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)


Խարուկեմ, եցի

va.

to burn.

NBHL (1)

Ի տէրդ ապաւինեալ՝ սրովբեապէս աստէն խարուկիմք. (Լմբ. պտրգ.։)


Խարումն, ման

s.

cauterization.

NBHL (1)

Ոչ կարօտանաս սպեղանեաց, ոչ հատման, ոչ խարման. (Նար. ՟Խ՟Գ։)


Խարսխեմ, եցի

va.

to fix, to establish, to found;
— զնաւն, to cast anchor;
— զյոյս իւր յիմն, to fix or anchor ones hopes on.

NBHL (3)

Հաստատել իբրեւ ի վերայ խարսխի կամ որպէս զ խարիսխ. անշարժ հաստատել. առկայացուցանել. կացուցանել. ամրացուցանել. սահմանել. կր. ամրանալ.

Հանդերձ մեսրոպաւ, զոր թողեալ խարսխեաց յեկեղեցւոջն. (Խոր. ՟Գ. 66։)

սիւն եւ նեցուկ նորին ամրոցի հաստատ պնդութեամբ դու խարսխեցար. (Նար. խչ.։)


Խարստի

s.

stallion, entire horse or ass.

NBHL (2)

cf. ՀԱՐՍՏԻ. իբր մակդիր խոշոր իշոյ (որ է պրս. Խառ ).

Յասպաստանս էշս մեծամեծ՝ զոր կոչեն խարստիս, բուծանեն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Խարտէշ, տեշի

cf. Խարտեաշ.

NBHL (1)

Առաւել ծաղկէր հեր գլխոյն սպիտակն քան զխարտէշն. (Փարպ.։)


Խարտեմ, եցի

va.

to file.

NBHL (2)

Խարտոցովք խարտել, եւ կտրել. (Փարպ.։)

Ո՞ ոք այնպէս ամբարիշտ եւանօրէն կայցէ, եւ աստուածամարտ լեզուն խարտիցէ. (Սեբեր. ՟Ե։)


Խարտոց, ի

s.

file.

NBHL (1)

Խարտոցովք խարտել եւ կտրել։ Զորս ոչ կացին կտրել խարտոցովքն. (Փարպ.։)


Խաւարաբնակ, աց

adj. s.

dwelling in obscurity, obscure, gloomy;
devils, demons.

NBHL (2)

Խաւարաբնակացն պատիրք։ Զլեգէոնն խաւարաբնակ. (Նար. ՟Կ՟Ե։ Զքր. կթ.։)

Լուսաւորեաց զնստեալսն ի խաւարաբնակ տեղւոջ. (Թէոփիլ. պհ.։)


Խաւարազգած

adj.

dark, gloomy, dismal, sad;
— լինել, to become darkened, or obscured;
— խափնուլ, to become blind.

NBHL (3)

Զինչ պիտոյ է մարմնոյ առողջութիւն, եթէ աչքն խաւարազգած խափնուցուն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Պակասի ի նմանէ լոյս անմեղութեանն. խաւարազգած եղեալ՝ մերձ առ արեւմուտս նստի. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

Վէմք՝ պատառելով, օդ՝ խաւարազգածն լինելով. (Սկեւռ. յար.։)


Խաւարազգեաց

adj.

clothed in darkness, surrounded with gloom, darkling.

NBHL (5)

Ո՞վ ոք խաւարազգեաց վարուք անօրէնութեան զայլս, լուսաւորել ժպրհիցի. (Մանդ. ՟Ը.) (նոր ձ. խաւարազգած)։

Մեղաւորացն անձինք խաւարազգեցեալք եւ պատեալք ի մէջ լուսազարդեալ հրապարակացն երեւեսցին. (Մանդ. ՟Զ. կամ ՟Ժ՟Զ։)

Ի մէջ ապարասան խաւարազգեստ ազգիս. (Եղիշ. ՟Ը։)

Խաւարազգեստիս այսմիկ հանդիպիլ մարմնոյս. (Գանձ.։)

յետ ապականելոյ խաւարազգեստ (կամ խաւարզգեստ) մահուն. (Սեբեր. ՟Ժ։)


Խաւարազգեստ

cf. Խաւարազգեաց.

NBHL (5)

Ո՞վ ոք խաւարազգեաց վարուք անօրէնութեան զայլս, լուսաւորել ժպրհիցի. (Մանդ. ՟Ը.) (նոր ձ. խաւարազգած)։

Մեղաւորացն անձինք խաւարազգեցեալք եւ պատեալք ի մէջ լուսազարդեալ հրապարակացն երեւեսցին. (Մանդ. ՟Զ. կամ ՟Ժ՟Զ։)

Ի մէջ ապարասան խաւարազգեստ ազգիս. (Եղիշ. ՟Ը։)

Խաւարազգեստիս այսմիկ հանդիպիլ մարմնոյս. (Գանձ.։)

յետ ապականելոյ խաւարազգեստ (կամ խաւարզգեստ) մահուն. (Սեբեր. ՟Ժ։)


Խաւարամած

adj.

surrounded with darkness, obscure, gloomy, dark.

NBHL (1)

Մածեալ կամ պատեալ խաւարաւ.


Խաւարամոլար

adj.

tortuous & tenebrous.

NBHL (1)

Յուղարկիլ ընդ խաւարամոլար ճանապարհն, ուր լալ աչաց, եւ կրճել ատամանց է. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Խաւարային, յնոյ, ոց

adj.

cf. Խաւարին.

NBHL (2)

Խաւարային ջուրք մինչեւ յամպս օդոց. (Սղ. ՟Ժ՟Է. 12։)

Զխաւարարնյինսն կատարելով զծանակութիւնս. () այսինքն զմեղանչական կամ սատանայական Յհ. իմ. պաւլ.։


Խաւարարգել

adj.

kept in obscurity, hidden;
that keeps in obscurity (tomb), sombre, obscure, black, dark.

NBHL (1)

Տայր տանել զնա ի վիրապն, կարծելով՝ եթէ ի խաւարարգել կեանսն հնազանդեսցի. (ՃՃ.։)


Խաւարեայ

cf. Խաւարին.

NBHL (1)

Հապա ոհմակք (կամ վոհմակք) խաւարեալք՝ սլացարուք զկնի արագոտն այծեման. (Վանակ. յոբ.։)


Խաւարեմ, եցի

va. vn.

cf. Խաւարեցուցանեմ;
cf. Խաւարիմ.

NBHL (2)

Բարձրութիւն ստուերի երկրի ելանէ ծածկէ զլուսին, եւ յայն սակս պակասէ եւ խաւարէ. (Վեցօր. ՟Թ։)

Խաւարեաց զարեգակն, իսպառ կորուսանելով զամենայն ազգս դիւաց. (Պիտառ.։)


Խաւարեցուցանեմ, ուցի

va.

to darken, to spread darkness, to obscure, to dim;
to eclipse;
to extinguish;
to blind;
լուսինն խաւարեցուցանէ զարեգակն, the moon eclipses the sun.

NBHL (4)

ԽԱՒԱՐԵՑՈՒՑԱՆԵՄ որ եւ ԽԱՒԱՐԵՄ. σκοτίζω tenebris obduco, caligine offundo Խաւարաւ պատել. մթուցանել. նսեմացուցանել. ստուերացուցանել. զրկել ի լուսոյ. Շրջուցանել. կուրացուցանել. մթագնել.

Զլապտերս մեր խաւարեցուցաք։ Շիջուցեալ խաւարեցուցանէր զմոլորութեան կայծակն. (Սարգ. ՟ա. պ. 8։ Խոր. հռիփս.։)

Զաչս թագաւորին փորեալ խաւարեցուցին։ Զամենեցուն աչս խաւարեցուցանէ, եւ թողու. (Մանդ. ՟Բ։ Յհ. կթ.։ Վրդն. պտմ.։)

Այսպիսօք խաւարեցուցանողօք գիւտիւք խաւարեցուցանել զմիտս հաւատացելոց. (Խոսրովիկ.։)


Խաւարիմ, եցայ

vn.

to be darkened, obscured, eclipsed;
to be blinded;
խաւարեցաւ արեգակն ընդ ժամս երիս, the sun remained eclipsed three hours.

NBHL (2)

ԽԱՒԱՐԻՄ որ եւ ԽԱՒԱՐԱՆԱԼ. σκοτάζομαι, σκοτίζομαι , σκοτόομαι, ἑπισκοτόομαι, συσκοτάζομαι tenebris offundor, obscuror γνοφόομαι caligine obtegor. Խաւարաւ պատիլ. մթագնիլ. նսեմանալ. ստուերանալ. զլկիլ ի լուսոյ իւրմէ կամ այլոց. եւ Ի Խաւար փոխիլ. եւ Անչքանալ.

Խաւարեալքն մտօք. (Յհ. իմ. պաւլ.։)


Խաւարին

adj.

obscure, gloomy, dark.

NBHL (1)

Երկիր խաւարին եւ մթին։ Էր օրն խաւարին եւ մթին։ Եւ ո՛չ ի տեղւոջ խաւարին երկրի։ Խաւարին լերինք, կամ ճաանապարհք, կամ գանձք։ Ապա ակն քո չար է, ամենայն մարմինդ խաւարին եղիցի։ Չգուցէ մասն ինչ խաւարին։ Ահ խաւարին հասանէր ի վերայ նորա։ Խաւարին կապանօքն արկեալ ի տարտարոսն.եւ այլն։


Խ (khé)

s.

the thirteenth letter of the alphahet, and the eighth of the consonants;
forty, fortieth.

NBHL (4)

տառ բաղաձայն՝ թաւ, եւ կրկնակ, անուանեալ խէ, ունակ զօրութեան կրկին տառիցս՝ գղ. կամ փղ. որպէս առ յոյնս χ խհի, կամ քհի, ասի բաղկացեալ յերկուց քմակից տառիցս, κκ գգ։

Առ եբրայեցիս եւ արաբացիս խէ կամ խը թանձր հնչի ի խորութենէ կոկորդին. այլ առ պարսիկս եւ թուրքս եւ ի հյ. փափկիկ, մինչեւ մերձենալ ի հ. վասն որոյ եւ ի լծորդ է նմին ի մեզ. զի գրի՝ հաղբք եւ խաղբք. հոյակապ եւ խոյակապ. խրասախ, եւ հրասախ, եւ այլն. որպէս եւ նահապետ՝ է նախապէտ, կամ նահանգապէտ։ Իսկ անունս Ռախաբ գրի եւ ռահաբ, եւ ռաքաբ կամ հռեքաբ։

Խ. Լինի լծորդ եւ ընդ ղ. զոր օրինակ սանդուխք, սանդուղք. բախտ, բաղդ. վախճան, վաղճան. եւ աղքատ՝ հնչի որպէս ախքատ (որպէս թէ աղխքատ)։

Խ. ՟խ. Որպէս նշանակ թուոյ՝ է Քառասուն կամ քառասներորդ։


Խաբանք, նաց

s.

fraud, deceit, cheat, roguery, imposture.

NBHL (4)

πτερνισμός supplantatio ἁπάτη deceptio, fraus. խաբք. խաբէութիւն. պատրանք. թաթելն. կարթելն.

Առ ի խաբանս եւ ի կորուստ պարզամտացն լինել. (Պիտ.։)

Եւ արդ ի հակակայցն լինելութիւնք, իսկ ապա եւ խաբանքն. (Պերիարմ.։)

Մի մօռանար զխաբանս կորստեան օձին. (Լծ. կոչ.) (տպ. զխաբունս)։


Խաբեբայ, ից

cf. Խաբեայ.

NBHL (7)

ԽԱԲԵԲԱՅ. որ եւ ԽԱԲԵԱՅ. ἑμπαίκτης illusor σοφιστής , σοφιστικός, ἑπιθέτης sophista, deceptor, impostor, versipellis. խաբօղ. պատրօղ. դաւադիր. կարթօղ. եւ Կեղծավոր. խաղ առնօղ, այպանօղ. եւ Իմաստակ.

Խաբեբայ է ասեն. զի՞նչ խօսիս այր դու. վասն պատառի միոջ հացի, եւ կապերտի միոջ ձորձոյ խաբեբա՞յ կոչես. (Ոսկ. եբր. ՟Ծ՟Ա։)

Իբրեւ զպատրող ոք խաբեբայ մոլորեցուցանէ. (Եղիշ. ՟Ը։)

Խաբեբայք եւ պատրիչք. (Յհ. կթ.։)

Յոյժ խաբեբայ եւ կամ բազմազան ի ձեռնարկութիւնսն. (Ածաբ. ի կիպր.։)

Եւ ἁπατηλός deceptorius, fallax, fraudulentus. խաբէական. պատիր. կեղծ.

Ընկալան զգիրն խաբեբայ ողոքանաց թագաւորին։ Զվասակայ խաբեբայ հայթայթանս պատրանացն։ Զխաբեբայ երդմունս։ Խաբեբայ հրամանացդ. (Եղիշ. ՟Գ. ՟Դ. ՟Ղ։)


Խաբեբայութիւն, ութեան

s.

deceit, imposition, cheat, imposture.

NBHL (1)

Ի միտ առ, թէ որպէս խաբեբայութեամբ խօսէին. (Ոսկ. յհ. ՟Ա. 56։)


Խաբեղայ, ից

s.

wicked monk.

NBHL (1)

Որպէս Եպերելի աբեղայ. որպէս թէ չիցէ աբեղայ, այլ խաբեբայ. (զորմէ եւ ի վերջն բառիդ ԽԱԲ).


Խաբեմ, եցի

va.

to cheat, to deceive;
to defraud, to dupe, to trick, to gull, to inveigle, to insnare;
to plot, to hatch, to contrive;
to pervert, to seduce, to mislead;
to mock, to laugh, not to care, to trifle;
— ի խաղի, to cheat at play.

NBHL (1)

ἁπατάω, παραλογίζομαι, πτερνίζω decipio ἑμπαίζω, καταβραβεύω illudo. Խաբ գործել. պատրել, նենգել, դավաճանել. կարթել. ըստ յն. նաեւ խաղ առնել. ձաղել.


Խաբաբէական

cf. Խաբեպատիր.


Խաբէութիւն, ութեան

s.

fraud, knavery;
deceit, cheat, fallacy, trick, artifice, rogu-ishness, imposture, deception;
chicanery, dissimulation;
villainy, dishonesty;
— ի խաղու, cheat, a cheating trick.

NBHL (4)

ἁπάτη, πτερνισμός deceptio, fraus, supplantatio ἕμπαιγμα , χλευή illusio, ludificatio ψεύδος mendacium. Խաբ. խաբանք. պատրանք. դաւ. նենգութիւն. դաւաճանութիւն. ստութիւն. կեղծաւորութիւն. մոլորութիւն. ծաղր. խաղ. տես (Սղ. ՟Խ. 10։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 10։ Իմ. ՟Ժ՟Է. 7։ Ես. ՟Խ՟Դ. 20։ ՟Կ՟Զ. 4։ Յհ. ՟Ժ՟Գ. 18։ ՟Ա. Յհ. ՟Դ. 6։)

Նենգապատիրն խաբէութեամբ. (Պիտ.։)

Այն խաբէութիւն՝ որ մտացն է, չարագոյն է քան զայն, որ ի պատրանացն է. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Որպէս աշակերտեացն ի մոլար խաբէութիւնն. (Եղիշ. ՟Դ։)


Խաբիչ, չի, չաց

adj.

deceitful, fallacious;
seducing, insinuating.

NBHL (3)

ἑξαπατῶν decipiens, deceptor. Խաբօղ, որ խաբէ, կամ խաբեաց. պատրիչ. մոլորեցուցիչ.

Աստուած արար զերկինս եւ զերկիր, եւ ոչ եթե հրեշտակք, որպէս խաբիչք ձեր քարոզեն. (Եփր. ՟գ. կոր.։)

Խաբիչք զնոսա ի պատիւն ապաստան արարին. (Ոսկ. գաղ.։)


Խաբկանք

s.

cf. Խաբանք.

NBHL (5)

նոյն ընդ խաբք. խաբանք. խաբէութիւն. պատրանք.

Խաբկանք լինէին հպարտացելոյն լիդեացւոց կրիւսեայ։ Խաբկանօք կոչեալ զտիրան։ Իբր թէ խաբկանօք իցէ գործն. (Խոր. ՟Բ. 12։ ՟Գ. 17. 63։)

Ազգի ազգի խաբկանաց բանիւք զանձինս ծածկեն. (Յհ. իմ. պաւլ.։)

(Բժժանք) պատիրք եւ խաբկանք են. (Ոսկ. կող. ՟Ը։)

Ոչ միանգամայն ինչ խաբկանօք, որպէս յեգիպտոսէն ելին, ելանէին (ի բաբելոնէ). (Ոսկ. ես.։)


Խաբուկ

cf. Խաբու.

NBHL (1)

Խաբող. որպէս անունս յակոբ. եագուպ.


Խաբուհի

adj. s.

deceitful;
deceiver.

NBHL (1)

Զի երեւեսցիս մարդկան առաքինի եւ պահող, խաբուհի, եւ խորամանկ կեղծաւոր. (Ճ. ՟Ա.։)


Խազեմ, եցի

va.

to draw lines, to roll;
to mark out, to delineate, to outline;
to mark, to brand.

NBHL (1)

Հարօրով ակօս խազեցին շուրջ զքաղաքաւն ի նշան պարսպի, եւ հրաման հանին ոչ ումեք իշխել քայլել ի վերայ խազածին. (Մարթին.։)


Խազմարար, աց

cf. Խազմագործ.

NBHL (2)

στασιαστής seditiosus. Կռուարար. խռովարար. խռովայոյզ. ապստամբ, եւ ապստամբողական.

Այնպէս կռուասէր եւ խազմարար էին ի մանկութենէ. (Ոսկ. ես.։)


Խազմուզ, մզոյ

s.

must, new wine.

NBHL (1)

Ոչ որպէս դու կարծէք, թէ խազմզով լցեալ իցեմք։ Ոչ խազմուզ ասեն արբաք, եւ արբեցաք. (Ոսկ. գծ.։)


Խաթարեմ, եցի

va.

to damage, to spoil;
to corrupt;
to ruin, to shatter;
to rumple, to crumple.

NBHL (2)

Խաթարել զմիտս մեր. (Յհ. իմ. պաւլ.։)

Նայել զյաւէտ խաթարեալ կերպարան բնութեանս. (Նար. ՟Ի՟Ե։)


Խաժակն

adj.

blue-eyed.

NBHL (2)

γλαυκός glaucus, caesius, caeruleus. Ոյր են կապուտակ ականողիք. խաժաչք. կապուտաչութիւն.

Զխաժակնն մարդ գոյ մտածութեամբ սեաւակն իմանալ. իսկ զմարդ առանց բանականին անհնար է մարդ իմանալ. (Անյաղթ պորփ.։)


Խաժամուժ

adj.

low, vulgar, plebeian;
— or — ամբոխ՝ մարդիկ, the mob, the rabble, the populace.

NBHL (1)

ὅχλος (լծ. թ. հալգ ). turba. (որպէս թէ խուժմուժ, կամ խապա սապա) Խուռն կամ հասարակ ամբոխ մարդկան. խառնիճաղանճ. ռամիկ. խոսկական. հասարակ.