Definitions containing the research պտղաբեր : 154 results

Խայրի, րւոյ, րեաց

s.

fruit, production;
offering, oblation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-րւոյ, -րեաց) «բերք, պտուղ՝ իբ-րև ընծայ մատուցանելու» Պիտ. Նի.ս. երգ. Թէոդ. խչ. «առաջին պտուղ, նուբար» Տի-մոթ. կուզ, էջ 78, 103, 231, 235. Կնիք հաւ. էջ 360. որից երախայրիք ՍԳր. անխայրի «անպտուղ, ապերախտ» Սարկ. տոմ. դառ-նախայրի ՋԲ. խայրաբեր «պտղաբեր» ՀՀԲ. նախախայրիք (նոր գրականում)։


Ջով

s.

leafy branch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. youo-ձևից, որ միջին ձայնդարձն է *yeuo-բառի. նշանա-կում է «ցորեն, գարի, կորեկ կամ նման մի բոյս, խոտ, արօտ». ժառանգներիո հմմտ սանս. [other alphabet] yava-«ցորեն, գարի, կորեկ». [other alphabet] yavasa «խոտ, արօտ, մարգ», զնդ. սι︎ уava-«ցորեն», yəvīn-«արտ», ya-vañha-«արօտատեղի», պհլ. jav, yav, պրս. [arabic word] ǰav, քրդ. je, jau, yo «գարի», օսս. yau, yáu, yeu «կորեկ», բելուճ. ǰo, jav «գարի», յն. ζειαί, ζεαί «կարմրահատ ցորեն», լիթ. ǰavai «ցորեն», ǰaviena «ցորենի արտ», iauja «ցորենի չորանոց», ռուս. овинъ, ուկր. бvyn «ցորենի որաները չորացնելու յարկ». միջին ձայնդարձն է ներկայացնում յն. φυσί-ζοος «ցորենաբեր, պտղաբեր, սնուցիչ» բարդի երկրորդ եզրը (Pokorny 1, 202, Boī-sacq 307, Walde 400, Trautmann 107, Horn § 428)։-Աճ.


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհ.. *vard<հպրս. *varda-ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. պհլ. Vardaki «Վար-դիկ» (իբր յտ. անուն), զնդ. ❇ va-rəδa «վա՞րդ», պրս. [arabic word] gul «վարդ» (գւռ. vále), զազա [arabic word] vile «ծաղիկ»։ Պահլաւե-րէնից են փոխառեալ նաև ասոր. ի︎ν︎ vardā, ն. ասոր. värdä, արաբ. [arabic word] vard «վարդ». ասորերէնից յետ փոխառութեամբ պհւ. var-tā (իմա vardā) «վարդ» (Horn § 927)։ Իրանեանից փոխառութիւն է նաև յն. ῥόδον ևոլ. βρόδον «վարդ», որից լտ. rosa, և այս-տեղից էլ իտալ. rosa, ֆրանս. rose, հբā. rδsa, գերմ. Kose, հոլլ. roos, անգխք. անգլ. rose (Kluge 398) և վերջապէս ռուս. poaa, բոլորն էլ «վարդ»։ Երկրորդ փոխառութեամբ յառաջացել է արաբ. [arabic word] ǰul «վարդ կամ ծաղիկ», որից [arabic word] ǰulāb (իմա՛ պրս [arabic word] gulāb) «վարդաջուր», որ և փոխառու-թեամբ տուել է իտալ. giulebbe, ֆրանս. ǰulep, սպան. julepe «դեղագործական օշա-րակ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. urdhō «փշոտ թուփ, փշաթուփ» ձևից, որի այլ ժա-ռանգներն են անգսք. word «փշաթուփ», նորվ. ōr, ōl (*ord) «հաղարջենի» (Pokorny 1, 316, Walde 658, Boisacq 843)։ Թէև Po-korny չի յիշում, բայց անշուշտ այս հնխ. urdho-բառն էլ պէտք է դնել հնխ. ueredh-, uerədh-«աճիլ, բարձրանալ, բարձր» արմա-տից, որի ժառանգներից են սանս. várdhate «աճեցնել», զնդ. varəd-«աճիլ», yarəδa-(որ է «վարդ»), նաև «աճեցնել, շատացնել» (ածանցմանց մէջ), varəδā-«թուփ» (որ Bartholomae, Altir. Wört. 1370 դնում է varəd-«աճիլ» արմատից), պրս. [arabic word] ba-līdan «աճիլ, առաւելուլ», յն. ὄρϑός, դոր. მορϑό-«ուղիղ կանգնած, շիտակ, ճշմարիտ». հսլ. roditi, raždati, ռուտ. родить, paждать «ծնիլ», pодители «ծնօղք», pодъ «ազգ, սեռ, սերունդ, պտղաբերութիւն, տեսակ» ևն (Pokorny 1, 289, Boisaca 711)։ Meillet (Dict. étym. It. 831) թէև հայերէնը դնում է իրանեանից, բայց լատինը յունարէնից չի դը-նում, ինչպէս նաև յունարէնը իրանեանից, ոչ էլ ընդունում է հնդևրոպական ծագում. այլ թէ՛ իրանեանը, թէ՛ յոյնը և թէ՛ լատինը փո-խառեալ միջերկրեան մի քաղաքակրթութիւ-նից, որ սովորել էր մշակել վարդը, ինչպէս շուշանը, մանուշակը ևն։-Հիւբշ. 244։


Արդ, ուց

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։