Definitions containing the research մայրի : 60 results

Կիտրոն, ի, իւ

s.

cedrat, citron.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰιτρον, ϰιτριον, որ նշանակել է նախ «կիտրոն, cédrat, աղաճ գավունու (բա-ռացի «ծառի սեխ») և յետոյ «լիմոն»։ Յու-նարէնից անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. գերմ. Zitrone, իտալ. citrone, ֆրանս. citron, հունգ. czitrom, սերբ. čidrun, ռում. citru, kitru ևն, բոլորն էլ «լիմոն» իմաս-տով։ Յոյն բառը ծագել է լտ. citrus «կիտ-բոն» բառից, որ սակայն ինքն էլ աղաւա-ղուած է յն. ϰέδρος «գիհի, ǰuniperus. 2 մայրի, cêdre, լտ. pinus cedrus L» բառից (Boisacq 461)։ Ըստ այսմ բառիս ձևի և նշանակութեան զարգացման ընթացքն է յն. ϰέδρος «գիհի» > «մայրի» > լտ. citrus >յն. ϰίτρον «կիտրոն»> «լիմոն» > հյ. կիտրոն, ո-րի բուն իմաստը պահուած է դեռ արևմտա-հայ գրականում, մինչ արևելեանի մէջ եղել է «լիմոն» (ըստ որում բուն կիտրոնի պը-տուղը չկայ և գործածական չէ Կովկասում) -Հիւբշ. 357։


Մամ, ոյ

s.

grand-mother, grand-mamma.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. μάμμα, μάμμη «մեծ մայր, մամ» բառից (նախապէս նշանակում էր «մայր», յետնաբար դարձաւ «մեծ մայր»). սրա հետ հմմտ. լատ. mamma, իռլ. mam. կիմր. mam, լիթ. māma, momá, ռուս. мамa, լեհ. mama աւռան. mame. meme, ռում. mamā, ֆրանս. maman «մայրիկ», հբգ. muōma, գերմ. Muhme «մօրաքոյր», պրս. [arabic word] mām «մայր», māmā «մայրիկ, տիկին», māmak «մայրիկ», māmī «տանտիկին», քրդ. mimek «մօրաքոյր» ևն։ Այս բոլորը փաղաքշական ձևեր են, կազմուած «մայր» բառից, որոնց միավանկներն էլ կան, ինչ. սանս. mā, յն. μᾱ, μαῖα։ Գտնւում են մինչև անգամ ոչ-հնդևրոպական լեզուներում, ինչ. վեպս. սիրյ. mam «մայրիկ», արև. թրք. կամ չա-ղաթ. māmā «մեծ մայր» և մինչև իսկ չին. [other alphabet] E I= má-má «մայրիկ»։ Հայե-րէնի մէջ էլ մամ կարող էր լինել մայր բա-ռից կազմուած փաղաքշական մի ձև. բայց «մայր» բառի փաղաքշականը զուգընթաց է ընթանում հայր բառի փաղաքշականի հետ. և որովհետև հայր բառից չի կարող հայերէ-նի մէջ պապ ձևն յառաջանալ և պապ փո-խառեալ է, ուստի նոյնպէս պէտք է դնել նաև մամ բառը։ (Այսպէս է նաև գերմ. papa, որ չի կարող յառաջանալ vater «հայր» բա-ռից, ուստի և փոխառութիւն պէտք է լինի. և իրօք որ փոխառեալ է ֆրանսերէնից, 18րդ դարում, ըստ Kluge 360)։ Մամ չի կարող փոխառեալ լինել պարսկերէնից, որովհետև նշանակութեամբ համապատասխան չէ. յու-նարէնը յարմարում է թէ՛ ձևով և թէ նշա-նակութեամբ. հմմտ. ապոմամ և ապոպապ (Walde 458, Trautmann 168, Boisacq 606, Pokorny 2, 221)։

ԳՒՌ (dialectal) Ախց. Ասլ. Կր. Մշ. Պլ. Սեբ. Սչ մամ, Խրբ. մամա, Հմշ. մօմ, Ոզմ. մամէկ, Մրղ. մամը՛, մամըիկ', բոլորն էլ նշանակում ևն «մեծ մայր». իսկ Ալշ. մամ, Տիգ. մmմ «մայր», Սվեդ. մում «կնքահօր կինը»։ Նոր ձևեր են մամի Ննխ. «պառաւ կին» (Պլ. մա-մի «մանկաբարձուհի» փոխառեալ Լ յունա-րէնից), մա՛մա Վն. «մա՛յրիկ», Այն. «մեծ մայր», Արբ. «մանկաբարձուհի», մամիկ Պլ. Սլմ. Վն. «մեծ մայր», մա՛մօ Բիւթ. Մշ. «մայրիկ», մամուկծիկ Պլ. «կծկտած», մա-մուկ Ննխ. Պլ., մամիւգ Ասլ. «սարդ» (իմաս. տի զարգացման համար հմմտ. քրդ. pirik «մայր, մամ. 2. սարդ», վրաց. დედა-ზარდე-ლი դեդա-զարդելի «մայրիկ-սարդ», հիւս-օստյակ. nimsar-imi «սարդ», բուն «ոստայ-նի մայրիկ»)։


Մառ

s.

fog;
cf. Մառն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հյ. մայր «մայրիկ» բառն է, որ ստացել է այս նշանակութիւնը, ճիշտ ինչպէս որ անգլ. mother, գերմ. mutter, essigmutter. ֆրանս. mère de vinaigre, հոլլ. aziǰnmoer (բոլորն էլ «մայր» նշանակութեամբ») դար-ձել են «քացախի մար» (Kluge 341)։-Աճ.


Մառն

s.

sun-set, west;
ի —ն մտանել, դառնալ, to go down, to set;
մառ — գինւոյ, pearly nap upon wine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նում սանս. մալ-ինա «մութ», յն. μέλας «սև» և հլ. մառն, մայր, մուր, մրրիկ, մրուր, մռայլ, գուցէ թէ նաև աղջամուղջ և արդի լեզուաւ մարիլ (= մայրիլ)»։ Petersson LUВ 1916, 40 (տե՛ս Pokor-nv 2, 280 հնխ. mer, mor «մութ գոյն, կեղտի արատ» արմատի տակ) յն. μὸονον «կեղտոտ դեղին գոյն», μορτός «սև», լիթ. murszinu «կեղտոտել», յն. μεμο-ρυχμενος «ծխից սևացած», ռուս. ма-pущкa «արատ, բիծ» և հյ. մռայլ (<*մուռայլ) բառերի հետ։


Մատակ, աց

adj.

dam, female.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] matak «մատակ» Բառ. հց. հմմտ. պրս. [arabic word] māda «մատակ, էգ (անասունների)», քրդ. māde «էգ, մատակ», mādek «էգ գոմէշ», բելուճ. mādag, māδay «մատակ»։ Իրանեան māda gāv «կով» բա-ռից է փոխառեալ գնչ. mangav, manga «կով»։-Պհլ. ձևը կազմուած է -ak մասնի-կով՝ māt «մայր, մայրիկ» բառից, որ հյ։ մայր ձևն է. հմմտ. պրս. [arabic word] mādiyan «էգ ձի» (հյ. գւռ. մադեան), նոյն արմատից (Horn § 956)։-Հիւբշ. էջ 192։


Սարդ, ից

s. zool. bot.

spider;
երդաբնակ, նըստուկ, ուղղընթաց, շեղընթաց, թելհան, սփռող, թափառուկ, մոլար, ոստին, ջրային —ք, house spider, sedentary, retrigrade, laterigrade, spinner, snaring, vagrant, erratic, land spider, waterspiders;
արագ or ժիր, նուրբ, կայտառ, խիզախ or արի, ճարտար or ճարպիկ, հնարագէտ, հանճարեղ, գիտուն, վաստակաւոր, արթուն —, agile, cunning, quick, prompt, skilful, industrious, ingenious, knowing, laborious, vigilant spider;
կախուկ, վերնակառ or վերամբարձ, մանողակ, փորեղ or տղընդեր, տգեղ or մախիզ, անհեդեդ, սոսկալի, թունաւոր —ք, hanging, suspended, spinning, big-bellied, ugly, deformed, frightful, venomous spiders;
starling. laurel, baytree.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «Լիբանանի մայրի, cedrus Libani» (այսպէս ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը 144. սխալ է դնել ըստ ՆՀԲ «դափնի կամ նոճի») ՍԳր. Ագաթ. Փիլ. լիւս. 169. Եփր. երաշտ. 209. որից սարդի Վեցօր. Չ2. Մխ. առկ. սարդիատունկ Նար. տաղ։ 465. սարդենի Պղատ. օրին. Երզն. քեր Մագ. թղ. էջ 221. սարդենեան Մագ. ոտ. խչ. սարդենասեր «սարդենի ծառից ւառա-ջացած» Նար. խչ.

ՓՈԽ (borrowing) Վրաց. ზარდლი զարդլի կամ დედა-ზარდილი դեդա-զարդիլի «սարդ». վերջինս բուն նշանակում է «մայրիկ սարդ», որի համար հմմտ. գւռ. մամուկ «սարդ» մամ «մեծ մայր» բառից.-նախաձայն զ-ի համար հմմտ. Հմշ. զայթ։


Պղատան

s.

platane, plane-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ մայրի» Յայսմ. որ և պլատան ԱԲ։


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ռ հլ» «խումբ» Վեցօր. 140. Ոսկ. մ. գ. 8 և յհ. ա. 27. Եւս. քր. Կիւրղ. ծն, «տոհմ, ցեղ» Ուռհ. 109. որից ջոկապան «երամակի պահապան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մեծոփ. 122. «Սուր ի ձեռին արիք և անարիք և ջո-կապանք մտանէին ի մայրիսն և ի ծերպս և ի ծակս վիմաց», ջոկատ «փոքր խումբ» Խոր. ջոկարան Նար. ջոկադրել Արծր. ջոկել «բաժանել, անջատել» Օրբել. հրտր. Էմինի, էջ 58. Յայսմ. Գնձ. «զանազանել, տարբե-րել» Անկ. գիրք հին կտ. 321. մարտիրոսա-ջոկ Օրբել. երկջոկիլ «երկու խմբի բաժան-ուիլ» ԱԲ. անջոկական «անզանազանելի» (նորագիւտ բառ) Ժմ. 960. սրովբէաջոկ Գնձ. ջոկամանել «իրար հետ կապել» ԱԲ և Բառ. երեմ. 275. ջոկաման «բաղհիւսական շաղ-կապ» ԱԲ (բայց տարօրինակ կերպով Բառ. երեմ. էջ 275 մեկնում է «սնաբան»)։


Խիտ, խտի

s. adj. adv.

thickness, density;
close, dense, thick, serried;
compact, dense;
crowded, numerous, frequent;
full;
—, — առ, — ընդ —, thickly, densely;
frequently, often, much;
— առ — հարուածք, repeated blows.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «հոծ, կուռ, կողք կողքի լիուլի սեղմուած» Եզեկ. լա. 3. Պիտ. Խոր. «լա-ճախ, ստէպ» Նիւս. բն. Փիլ. որից խիտ առ խիտ Ա. մկ. ժբ. 28. Եղիշ. խիտ ընդ խիտ «ստէպ ստէպ» Լմբ. Վրք. հց. խտութիւն Փիլ. Պիտ. Նիւս. բն. խտանալ Եղիշ. Պիտ. Արծր. (գրուած խթացեալ Եղիշ. այլակ. էջ 227) խտացուցանել «շատացնել» Խոր. Սամ. եր. խտաբար Բրս. թղթ. թանձրախիտ Իմ. ժէ. 12 Ոսկ. ես. տերևախիտ Ղևտ. իգ. 30 բազմախիտ Եփր. թգ. ոստախիտ Սիր. ժգ. 19. Ոսև. կողոս. թաւախիտ Երզն. լս. անտա-ռախիտ ՍԳր. Եզն. Կոչ. խտաչափ (նոր բառ), առանց սղման՝ խիտամայրի, խիտասա-ղարթ ԱԲ։


Փիճի, ճւոյ

s. bot. pine-tree;
cf. Հաճարի;
beech-tree.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ մայրի, սնովպար, pinus sativa» Ոսկ. գծ. 198, Լծ. փիլ. Հին բռ. Մխ. առակ. Վստկ. 4, 58, 158. որից գետնի փինի, փինոյ պտուղ Բժշ.։

= Վրաց. ფიჭვი փիճվի «մի տեսակ մայ-րի, pin, cocнa», უიჭვიანი փինվիանի «եղև-նեայ», უიჭვნარი փիճվնարի «եղևնեաց ան-տառ», մինգր. pičvi «փիճի», լազ. փինճո «մի տեսակ եղևին»։ Վրաց. բառը հին է, գործածուած է Ես. կ. 13, ուր հայերէնն ունի զանազան ծառանուններ, բայց ո՛չ փինի («Եւ փառքն Լիբանանու առ քեզ եկեսցեն, սարդիւն և սօսիւ և նոճով և մայրիւ»)։ Հա-յերէնը ընդհակառակը լինելով նոր բառ, չու-նենալով ածանցներ, մինչդեռ վրացին ունի մի քանի կարևոր ածանցներ և գտնւում է ցեղակից լազ. և մինգր. լեզուներում, փո-խառեալ է վրացականից։ Սրան համապա-տասխան է գալիս այն հանգամանքը, որ այժմ էլ բառը գոյութիւն ունի միայն Պոն-տական շրջանում։-Աճ.