Your research : 1 result for կոմէս

Կոմէս exact entry

s.

count;
earl.

· Calfa

NBHL (2)

Աշխարհին իւրեանց մասինն կացուցին յոյնք կոմէսս իշխանս. (Խոր. ՟Գ. 46։)

Յետ սորա կոմէսք կալա ... մարզպանք պարսից կալան մինչեւ առ մեզ. (Եզնիկ երէց.։)


Definitions containing the research կոմէս : 1 result

Կոմս, ի

cf. Կոմէս.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (իսկ ն հլ. ցոյց է տալիս կոմսունս. Կիւրղ. ի կոյսն. Արծր. հրտր. Պատկ. էջ 69) «իշխան» Ագաթ. Բուզ. Խոր. նոյն են նաև կոմէս «Յունահայաստանի կառավարիչը» Խոր. գ. 36. Եզն. երեց. էջ 267. կոմիտոս Միխ. աս. էջ 214 (տառւած է իբրև յատուկ անուն), որից կոմսութիւն Վահր. ոտ. կոմսուհի, դերակոմս «vicomte» (նոր գրական լեզւում)։

= Ասոր. [syriac word] qōms, որի մայրն է յն. ϰόμης «կոմս, վարչական բաժանմունքի նախագահ կամ պալատական գլխաւոր պաշտօնեայ». այս էլ ծագում է լտ. comes բառից, որ բուն նշանակում է «հետևորդ, ուղեկից կամ բարձակից արքայի» (com-և eo «միասին և գնալ» բառերից)։ Հյ. կոմս ձևը ծագում է ասորիից, թէև կարող է նաև լինել յունական ϰόμης ձևից՝ իբրև շատ հին փոխառութիւն՝ ղ անշեշտ ձայնի կրճատ-մամբ։ (Ըստ Brosset JAs. 1861, 320 յունա-րէն բառը մեզ անցաւ Դ դարում, երբ Մեծն Թէոդոս այս տիտղոսը տուաւ Մամեևոնեան մի իշխանի. Բուզ. Ե. լէ)։ Յետին կոմէս, կո-միտոս ձևերը ուղղակի յունարէնից են, իբր ϰόμης, ϰόμητσς։ Նոյն լատին բառը յետոյ, ստացաւ իտալ. conte, ֆրանս. comte ձևերը և մտաւ Կիլիկեան հայերէնի մէջ՝ գունց ձե-ւով։ Սլաւական ձևերի մասին տե՛ս Berne-ker 662.