Definitions containing the research լու : 7182 Results

Գռուզ

adj.

cf. Գանգուր.

Etymologies (1)

• «ընկուզի միջուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Շնորհ. առ. ծ. (տե՛ս Շնորհ. Բանք չափաւ, Վենետ. 1830, էջ 570). «Լսէ՛, եղբայր, քաջ կարևոր. Ա՛ռ քեզ նշան, ինքն է բոլոր. Նա եւղ ունի, կեղևն ոսկոր, Կտուեա՛ և կեր զգը-ռուզն աղուոր» (հանելուկ ընկոյզի վրայ).


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

Etymologies (2)

• = Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը Lag Gesam. Abhd. 202 (ուր սխալմամբ գըր-ւում է պրս. cliban-us), Arm. Stud. § 538 (ուր աւելանում է արաբ. բառը) և Հիւնք.։-Հիւբշման Arm. Gram. 132 գրապանակ «հմայեակ» բառը համա-րում է վերինից տարբեր և կազմուած գիր-+պան+ակ, իբր «պահպանութեան գիր»։ Այս դէպքում գրապանակ պիտի նշանակէր «գիր պահող, գրի պահա-պան» և ո՛չ թէ «պահապան գիր»։ Ըստ իս գրապանակ նոյն բառն է նախորդի հետ և աւելի լաւ է պա-հում արմատի (arīvā) «վիզ» նշա-նակութիւնը։ Գրապանակը այն բանն է, որ կախում էին վղից ի պահպանու-թիւն։ Աբեղեան, Հայոց լեզ. տեսութ. 286 գիրք+պան, իբր «գիրք պահելու տեղ»։


Գրաստ, ուց

s.

led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.

Etymologies (1)

• ոլ ςլ, «հեծնելու կամ բեռան ա-նասուն, մանաւանդ էշ» ՍԳր, «(ընդհանրա-պես) անասուն, կենդանի», Եզն. «բթամիտ իշագլուխ» Ոսկ. յհ. ա. 2, որից՝ գրաստական «անասնական» Ոսկիփ., գրաստավար «ա-նասուն քշող» ԱԲ, ձիագրաստ, ջորեգրաստ (երկուսն էլ նորագիւտ բառեր. չունի ԱԲ Անևան. գիրք առաք. 234։


Գրաւ, աց, ից

s.

earnest money, assurance, security, pledge, engagement;
mort-gage;
wager, bet;
detention;
— դնել, to wager, to lay a bet;
to hire, to give wages or salary;
— առնել ընդ ումեք, to lay a wager.

Etymologies (1)

• 1850, 352, Arica 83, 401 սանս. grabh, grah, զնդ. gerew, պրս. giriftan «բըռ-նել»։ Lag. Symmicta 340 գրաւ=պրս. girav. գրաւական=պրս. giravagān։ Տէրվ. Altarm. 105 պրս. girav ձևից փոխառեալ, իսկ Նախալ. 54. 79 սանս, grabh, զնդ. garew, հպրս. garb, գոթ. вreioan հսլ. grabiti «առնել, բռնել» ձևերի հետ՝ հնխ. garbh, gharbh ար-մատից։ Ուղիղ են Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. Ա. 194 և Հիւնք.։ -Հիւբշ։ 131 վերի մեկնութիւնը դնելուց յետոյ՝ ուզում է զանազանել (կասկածով) գրա-ւել «գրաւ առնել» և գրաւել «առնել, ձեռք բերել», վերջինը իբր բնիկ հայ կցելով սանս. grabh «առնել, բռնել», grábha-«տիրապետութիւն, սեփակա-նացնել», հսլ. grabiti, պրս. girittan «բռնել» ևն բառերի հետ։ Յ. Արշէզ, ՀԱ, 1896, 267 և Բազմ. 1897, 52 յն. ἀρραβων, աքքադ. garra «գրաւ», եբր. [hebrew word] 'ārab, լտ. arrha, arrhabo «գրաւ» բառերի հետ։ Karst, Յուշարձան, 404 սումեր. g'arra «գրաւ», 405 kur «բրո-նել, գրաւել»։


Գրեխ, աց

s.

clyster, injection, syringe.

Etymologies (1)

• «գործիք՝ որով լուծողա-կան են սրսկում փորը. olsstère". միջին հյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 550բ), «սրսկե-լիք լուծողականը» (անդ, էջ 736բ)։


Դադար, ոյ

s.

cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.

Etymologies (1)

• , ո հլ. «հանգիստ» ՍԳը, «կանգ-նելու տեղ, յոգնութիւն առնելը» Եւս. քր., «վերջ, սպառիչը» Յհ. կթ., «բնակարան, մէ-ջը կենալու տեղ, ինչ. տուն, գոմ, փարախ, բոյն, որջ ևն», ՍԳր. Խոր. Յհ. իմ. ատ. (այս իմաստով անեզական է և մէկ անգամ հր. լովուած դադարոց Մծբ.), որից՝ ղաղարել «հանգչիլ, կանգ առնել, վերջացնել, իջևա-նիլ» ՍԳր. Եղիշ. Խոր., դադարեցուցանել ՍԳր. Ոսկ. յհ. ա. 27, դաղարիկ Կիւրղ. ծն., դադարուն «անշարժ կեցած» ԱԲ, անդադար «անընդհատ, յարատև, միշտ» ՍԳր. Կորիւն. Ագաթ. Վեցօր. ևն։


Դալ

s.

yellowish;
colostrum;
cf. Դայլ.

Etymologies (1)

• ՆՀԲ սխալմամբ մեկնում է բառս «դա-լարագոյն ինչ կամ դեղին» և համեմա-տում իտալ. giallo «դեղին» բառի հեռ։ ՋԲ «թուի արմատ դալար և դալուկն բա-ռից»։ Այս հիման վրայ Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1 կցում է դալար բառին և սրա հետ միասին հանում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Մ. Աբեղեան (տե՛ս բիլ բառի տաև)։


Դալապր

s.

sabre, sword.

Etymologies (1)

• = Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

Etymologies (2)

• = Բնիկ հայ բառ. կազմուած է դալ արմա-տից՝ -ար մասնիկով (հմմտ. արդ-առ. մեձ. ար-ել) և դալուկն բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Հիւբշ. 438 և IF Anz. 10, 45։

• ՆՀԲ լծ. հայ. դալ, տաղ, ճիւղ, թրք. dal «ճիւղ», յն. ϑάλλος «ճիւղ, տերև», իտալ. giallo «դեղին»։-Wlndisch. 11 սանս. dala «տերև»։ Lag. Urgesch, 211 դեղին, դալուկն բառերի հետ լտ. fulvus «դեղին, դեղնականաչ»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 6 դալար, դեղ, դե-ղին, դալուկն բառերը դնում է դալ կամ դաղ ձևով մի արմատից։ Հիւնք. լուրթ բառից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1։ Պատահական նմա-նութիւն ունի արև. թրք. ys tala «դա-լարավայր»։


Դակու, աց

s.

adze, axe.

Etymologies (2)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։

• ԳՒՌ.-Կաւ դակուր Ակն. «մի տեսակ զոր-ծիք է, որի մի կողմը տապար է և միւս կող-մը ուրագ»։-Նո՞յն է արդեօք նաև Երև. Իղդ. թագուջակ «մարգերի աւելորդ խոտերը հա-նելու գործիք, քաղհանի ուրագ», որ նախ ան-ցել է թուրքերէնի և այստեղ jak նուա-զական մասնիկն ստանալուց յետոյ՝ նոր ձե-վի տակ վերադարձել է հայերէնի։


Դահլիճ, լճի

s.

closet;
hall;
portico;
gallery, corridor.

Etymologies (1)

• -Ոհ, dahlré «սրահ», որ գալիս է հպրս. duvarϑi. «դռան առաջ սիւնազարդ պատշգամ» բառից. սա էլ ծագած պիտի լի-նի duvar «դուռ» բառից, թէև ϑi մասնիկն այլուստ ծանօթ չէ (Bartholomae 766).--ըϑ-> -hl-ձայնափոխութիւնը հարաւային պարսկերէնին յատուկ լինելով՝ dahlīč ձևն էլ հարաւային պարսկերէնին էր յատուկ. հարաւից փոխ առին հիւսիսայինները և այս տեղից էլ անցաւ հայոց. հմմտ. պրս. [arabic word] dahlīz, drhlīz «միջոց ընդ մէջ տանն և դրանն, որ թէ յարկեալ իցէ և թէ ոչ, նաև միջոցն երկուց դրանց»։ Պարսկերէնից են փոխառեալ նաև աֆղան. dahlīǰ, dahlīz «պատշգամ, սեամ», քրդ. [arabic word] dehliz «շէն-քի մուտքը», ասոր. [arabic word] dahlīz, արաբ. [arabic word] dahlīz «տան և դռան մէջտեղը» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 176)։-Հիւբշ. 133։


Դահնայ

s.

butcher's axe, hatchet.

Etymologies (1)

• «մսագործի դանակ կամ կացին» ունի միայն ՋԲ և սրա հետևողութեամը ԱԲ. գաւառականներում դահնայ նշանակում է «ջնջոց» ևն. բայց կայ նաև դահրալ Երև, «ծառերի աւելորդ ճիւղերը կտրատելու մեծ դանակ», որ է պրս. [arabic word] dahra «յօտոց»։


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ագլ. դաղձ, Մշ. Ջղ. դ'ախձ, Ախց. Երև. Կր. դ'ախց (Երև. նշանակում է թէ՛ «վայ-րի անանուխ» և թէ «գայլուկ». այսինքն ի-րար է խառնած գաղձն և դաղձն). Ոզմ. դ'mխց, Մրղ. դ'mխծ, Մկ. Շմ. Վն. տmխց. Տիգ. թmխց, Սլմ. տmխց, տmռց, Խրբ. ղ'առց, Ղրբ. տէ՛խսնը, Զթ. դ'էղձ'ը՝նը'գ (<դաղձա-նակ)։-Ղրբ. տէ՛խանը կարող է գալ հին դեղձն ձևից, որով կունենանք դաղձն բա-ռի երկրորդ ձևը՝ աւելի մօտիկ առաջին ար-մատին։ Տե՛ս նաև դեղձան բառի տակ։ Նոր բառեր են՝ ցամաքադաղձ, ջրադաղձ, դաղձա-նոց, դաղձալի։


Դամ

s. mus.

snare, toil;
accord.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Տփ. դամբ «ձուկ բռնելու ուռկան կամ ցանց»։


Դամբան, աց

s.

tomb, sepulchre, mausoleum.

Etymologies (1)

• = Հնխ. dhmbh-«փորել» արմատից, ոϰ րից յառաջացած են նաև յն. ϑάπτω (έτάφην) «մեռելը յուղարկաւորել, թաղել», ἀναπτος «անթաղ», τάφος «յուղարկաւորութիւն, թա-ղում, գերեզման», ταφή «պատանում, դամ-բարան», τάφρος «փոս»։ (Սրանց հետ գործ չունին յն. τύμβος, τυμβίον «դամբան», τνμ-βεύω «թաղել», τύμβευμα «գերեզման դի, դիակ», որոնք կցւում են հյ. թումբ բառին). հպրուս. dambo «թաղելու տեղ» (տե՛ս Po-korny, 1, 852)։ Հյ. դամբան և դամբարան կազմուած են -ան, -արան մասնիկներով. վերջինը ծանօթ տեղական մասնիկն է, որով դամբարան բուն նշանակում է «թաղելու տեղ, գերեզման»։


Դայեակ, եկաց

s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

Etymologies (2)

• . ի-ա հլ. «ծծմայր, ստնտու» ՍԳր, «դաստիարակ, խնամակալ (մարդ)» ՍԳր. Բուզ. Եւս. քր., «սնուցիչ» Եզն., որից դայեկել «սնուցանել, պահել, խնամել, կրթել» Դիոն. եկեղ. Նանայ. Պիտ. (Մատ. խոր. էջ 452) (ձիու համար ասուած), դայեկորդի ՍԳր. Խոր. Փարպ., դայեկութիւն Ագաթ. Ե-ղիշ., դայեկատոհմ Գ. մակ. ե. 18, դալե-կաբար Գ. մակ. գ. 9. Կորիւն ևն։ Գրուած է դահեակ՝ Ձեռ. Վիեննայի, թ. 229 (ՀԱ, 1912, հհ4), նաև Մոլութ. 262 բ.։

• = Պհլ. dayak «դայեակ, ստնտու», պրս. [arabic word] dāya կամ [arabic word] dāyī «դայեակ», քրդ. dāye žin «մանկաբարձուհի», աֆղան. dāyī, բելուճ. daī «դայեակ»։ Հայերէնը իրանեան փոխառոթիւն է՝ ծայրի -եկ մասնիկի պատճառաւ։ Ինիկ հայերէն, ինչպես նաև միւս ցեղակից բառերի վրայ տե՛ս դիել բա-ռի տակ։


Դանդան

s.

tooth, notch.

Etymologies (1)

• = Պհլ. dandān, պրս. [arabic word] dandān, քրդ. didān, բելուճ. dantān, օսս. dándág, զնդ. -dantānō (պահուած միայն vīmito dantānō բարդի մէջ). սանս. dánta-«ա-տամ» (Horn, § 574). այս բոլորը նոյն ծագումն ունին, ինչ որ հյ. ատամն (տե՛ս անդ)։-Հիւբշ. 134։


Դանկ

cf. Դանգ.

Etymologies (1)

• -Պհլ. dang, պրս. [arabic word] dāng կամ dānk «չորրորդ մասն միոյ տիրհէմի, որ է չորս եղ-ջերակորիզ. 2. չորրորդ մասն միոյ մսգալի, որ է վեց եղջերակորիզ», [arabic word] dāngāna «խնջոյքին մասնակցելու համար իւրաքան-չիւր անձի վճարած դրամը»։ Սրանք ծագում ևն պհլ. dānak, պրս. [arabic word] dāna, սանս. dhā-nā-«ցորենահատ» բառից (Երև. Ղրբ. դան)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. [syriac word] ︎ dankā «դիրհէմի 1Iε մասը», [hebrew word] tangā «պարսկական մի տեսակ դրամ», արաբ. [arabic word] dāniq «'1/︎ դիրհէմ», վը-րաց. დანგი դանգի, ուտ. թmնգm. ռուա ցախ. թանգա «դրամ», չաղաթ. [arabic word] tenge «մի տեսակ արծաթ դրամ» (Horn, § 536).-Հիւբշ. 134։


Դաշոյն, շունի

s.

sabre, cutlass;
hanger, poniard.

Etymologies (1)

• ՆՀԲ աբս. dašna «դաչոյն»։ Böttich. Arica 75, 219 daç արմատից։ Lag. Proph. chald. 51, 6 հանոմ է զնդ. dašina «աջ» բառից, իբր թէ «աջ կող-մից կախելու բան»։ Հիւնք. պրս. daš-na։ Ստոյգ չէ թէ ի՛նչ կապ ունի դաշ-նակ բառի հետ, մանաւանդ որ բառիս հնագոյն ձևը թւում է դարշոյն։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

Etymologies (2)

• , ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։

• ԳՒՌ.-Պարսկերէնից նոր փոխառութիւն է Ջղ. դօլ «դոյլ». -նոր փոխառութիւններ են նմանապէս Խրբ. դ'օլ, Ասլ. դէօ՜լ (որ և դուլիկ Բ.) «դոյլի ձևով՝ մէջը պարապ դդում, որ գործածում են իբր ջուրի կամ գինիի աման, նաև լողալ սովորելու համար»։


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhon-ձևից, սրա ամենամոտիկ ժառանգներն են լիթ. duona «հաց» և լեթթ. duōna «հացի կտոր», որոնց նախաձևը Trautmann, 58 դնում է döná-«հաց»։ Երկրորդ գծի վրայ՝ սրանո հետ հա-մեմատւում՝ են սանս. dhānás «հառահա-տիկ, ցորեն», dhānyá-«արմտիք», պհլ. dān, պրս. [arabic word] dān կամ [arabic word] dāna «հա-տիկ, հատ, ընդէղեն» (որից փոխառեալ են հյ. գւռ. դան «ցորենի հատիկ, աղուն», վրաց. დანა դանա «հատիկ, հատ», արաբ. [arabic word] danaǰ, քրդ. dané, թրք. dane, tane), բելուճ. dān, dānag, աֆղան, dane «հա-տիկօ (Horn, § 535)։ Զանդկերէնում, ուր բառս պիտի ունենար *dānā-ձևը, պահ-ուած է միայն danō-karš-բարդի մէջ, որ նշանակոմ է «հատիկներ քաշող տանռս (մի տեսակ մրջիւն,» (Bartholomae, 734)։ Երրորդ գծի վրայ՝ սրանց հետ համեմատ-ւում են թերևս լատ. fēlix «բերրի, պտղա-բեր. 2. հարուստ. 3. երջանիկ», fēnus «հո-ղից ստացուած բերքը», fēcundus «բերրի, արգաւանդ», fētus «բեղմնաւորուած, յղի», միռլ. indile «աճում, տաւար», հբրըտ-endlim «բերք», կիմր. ennill, ynnil «շահ, վաստակ, օգուտ», որոնց արմատն է հնխ. dhē-«րերրի, հողի արդիւնքը, վաստակ» (տե՛ս Walde, 280)։ Pokorny, 1, 831 լիթ. duona «հաց» բաժանում է այս խմբից և դնում է duoti «աալ» բայից։ Այսպես չէ սակայն Trautmann, 58։ -Աճ.


Դոնդող

s.

jelly.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մշ. դ'անդ'ախ և Խրբ. դ'ընդ'ըղուց «կակուղ միս». նոյն են նաև ղնդղում Կր. «կակուղ միս», դնդխտալ Խրբ. «երերալ, շար-ժիլ», ղնդղկտալ Վն. «երերալ, շարժիլ (դոն-դողական բաների, գէր դմակի ևն), լուրի ծր-փալ, վէտվէտիլ», դնդեղ, դնղող Վն. «ալիք, կոհակ», դնդեղ Բլ. «կակուղ միս», թերևս նաև դնդխտիլ Եւդ. «ապուշ դառնալ»։-ՆՀԲ ունի նաև ռմկ. դանդող ձևը։


Դուժ, ից

adj.

barbarous;
savage.

Etymologies (2)

• , ի հլ. «բարբարոս, վայրենի» Գ. մակ. է. 3. Կող. գ. 11. Ա. Կոր. ժդ. 11. Ոսկ մ. բ. 8. Եւս. պտ. 459. սովորաբար գործած-ւում է խուժ հոմանիշի հետ, որի հետ բարդը-ւում էլ է, ինչ. խուժադուժ ՍԳր. Ագաթ. Կո-րիւն. Ոսկ., խժդուժ Եւս. պտմ., խժդժագոյն Բ. մակ. ե. 22. հմմտ. նաև դժակ «բարբարոս, խժալուր» Սամ. անեց. 4 (այլ ձ. դժանան երկուսն էլ չունի ՆՀԲ, իսկ ՋԲ դնում է դժակ. ԱԲ դժակ, դժական), դժականութիւն ԱԲ. ըստ իս այստեղ է պատկանում նաև դժաբան «դժնեայ և ժանտ խօսող» Թէոդոր. մայր.։ Սրանցից տարբեր է դժ-, որ իբր բացասա-կան մասնիկ գործածւում է բառի սկիզբը։-Կաւ նաև դժարան ձևով մի բառ Սոկր. եկեղ. պտմ. էջ 2 «Սկիզբն յորոց նոյն արասցուք ոչ ինչ (տպ. ոչինչ) պատմութեան դժարանւոյ հոգ տարեալք, այլ թէ զիարդ գտնեալ գրով ի պատմողացն».-յոյն բնագիրն ունի օῦ φοά-σεως ὅγϰον φροντίζοντες (ո՛չ թէ ոճի ճոխու-թեան հոգ տանելով). տե՛ս žωϰρατους Հχο-λոστιϰο μϰϰλησιαστιϰηιστορια, տպ. Oxford, 1893, էջ 1. ըստ այս համեմատութեան պէտք է ուղղել կա՛մ դժաբան, կա՛մ աւելի լաւ դժարաբան, որ է դժուարաբան խրթին ոճով» Ոսկ. յհ. ա. 1։

• = Հայոց մօտիկ ապրող վայրենաբարոյ մի ցեղի կամ ժողովրդի անունն է. հմմտ. քրդա-կան Duziki ցեղը։ Շատ լեզուների մէջ սովո-րութիւն է վայրենաբարոյ ազգերի անունները իբրև ածական գործածել. այսպէս, հին հայե-րէնի մէջ խուժ (Խուժաստանցոց անունից). խաղտալուր (Խաղտեաց անունից), կորճայ, կորճալեզու (Կորճայք գաւառի անունից). նոր հայերէնի և բարբառների մէջ՝ թուրք, քուրդ. լազ, զազա, տաճիկբերան, բոշա ևն։-Աճ.


Դուլ

s.

cessation, intermission, pause, relaxation, truce;
— եւ դադար լինել, to cease;
— եւ պատուէր տալ, to permit;
to give directions;
to order, to bid, to command;
to exhort;
— տալ, to cause to cease;
to give rest, to repose;
— առնել, to halt;
to pause;
— առնուլ, to cease, to break off, to take rest or relaxation, to stop;
— զինուց, armistice, truce.

Etymologies (1)

• (անհոլով) «դադար, հանգիստ» Բ. թագ. ժէ. 8. Ողբ. բ. 18. Ես. իգ. Փարպ. փիլ. «2. ջանք, յորդոր, պատուէր» (այս ի-մաստոմ գործածւում է միշտ դուլ և պատուէր ձևով) Ոսկ. մ. գ. 6. Եւս. քր. ա, որից՝ դլալ կամ դղալ «հանգիստ առնել, դադրիլ» Բ. մակ ժբ. 2. Եղիշ. ը. էջ 144, անդուլ «անդառառ. Խոր. Արշ. Յհ. կթ. Արծր. (գրուած է նաև ան-դոյլ Մանդ. էջ 72), անդուլութեամբ «անդա-դար, չդադրած» Եղիշ.։ Նոր գրականում գոր-ծածական են միայն դուլ և դադար, անդուլ անոադար և բազմաթիւ նոր բառեր, ինչ. գոր-ծադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացա-դուլ, ճաշադուլ, մսադուլ ևն։


Դսրով

s.

blame, reprehension;
— առնել, to blame;
— լինել, to be blamed.

Etymologies (1)

• ՆՀԲ հյ. դուրս և յն. διασύρω «քաշ-քրշել»։ Ուղիղ մեկնոթիւնը տուաւ նախ Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 109, որին հակառակ է Lag. Arm. Stud. § 663։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 5 և Նախալ. 73 լսել և պարսաւել բառերի հետ սանս. çru. զնդ. sru, յն. ϰλόω, լտ. cluere, սլ. sluti, գոթ. hliuma «ւռե-լիք», լիթ. klausa «հլութիւն», հբգ. klosen ևն։ Հիւնք. յն. διασύρω։


Դրախտ, ից, աց

s.

paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.

Etymologies (1)

• = Պհլ. պազենդ. [other alphabet] ︎ draxt «ծառ». պրս. [arabic word] diraxt «ծառ», բելուճ. dračk. drāč, քրդ. derext «ծառ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արամ. drht' «գերեզմանի առաջ շինուած պարտեզ», որ գործածուած է Սարդիկէի լիւդերէն և արամերէն երկլե-զուան արձանագրութեան մէջ (Meillet, KEA, 7(1927), 315)։-Հիւբշ. 145։


Դրակոնդիկոն

s. bot.

dragons wort, grass plantain;
cf. Շաւաշարիւն;
cf. Նուիճ.

Etymologies (1)

• , ո հլ. (գրուած է նաև զա-նազան սխալագիր ձևերով. ինչ. դրոկոնռի-կոն (Ռ<Դ), գրակոնտիկոն, գրագոնտիկոն) «ոսկու վրայ կիտուած, մինէ» Խոր. բ. 49. Մագ. թղ. 203, «խարելով փորագրութիւն» Պղատ. տիմ. 89, «շաւաշարիւն, նուիճ խոտր (որձայի վրայ օձանման պուտ պուտ նշան-ներ ունենալու պատճառաւ)» ՆՀԲ և ՋԲ (ա-ռանց վկայութեան), «եղնգնաքար, sardo-nуx» ZDMG, 40, 193։


Դրոշմ, ից, աց

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ղրբ. տրիւշմը «խոզի ականջի վրայ կտրելով արուած նշան՝ ճանաչելու համար (դամղա)», Ջղ. դ'րօշմել «կնքելու ժամանակ մանուկը մեռոնով օծել», Եւդ. Պլ. (կատակի լեզւով) թրօշմէլ, Ասլ. դ'ռօշմէլ՝ «լաւ ծեծել, գանահարել».-Կայ և դրոշմ Ակն. «մարդու բնական կազմուածքը»։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

Etymologies (1)

• = Հպրս. duruž, duruǰ «ստել», զնդ, družaiti «դրժում՝ խաբում է», miϑrōdruǰ-«անհաւատարիմ, դրուժան», պհլ. druxtar «ստել», պազենդ. družidan «ստել». mihi-randruž «ուխտադրուժ»։ Իրանեան արմա-տի երկրորդ ձևը ներկայացնում են հպրս. [other alphabet] drauga-, զնդ. draoγa-պհլ. drōγ, drōg, պրս. [arabic word] durōγ, քրդ. durūγ, աֆղան. darōγ, բելուճ. darōg, drōg «սուտ, ստախօսութիւն». սրանցից փոխա-ռութեամբ էլ բուդ. դուրունի, ջէք. դու-րուխճի «ստախօս» (Horn, § 557, Bartho-lo'naz, 768)։ Այս բոլորը ծագում են հնխ. dlreugh-արմատից, որի պարզականն է dhreu-, և որի ձայնդարձներն են dhrou-dhur, dhru, dhuer-. հմմտ. սրանցից ծագած հետևյալ բառերը՝ սանս. drúhyati «վնասե-լու ջանալ», լատ. fraus «խաբեբայութիւն, սխալ, թակարդ, ոճիր», լիթ. nu-draudus «դատապարտելի», հիսլ. draugr, իռլ. aur-drach «ուրուական, խաբէական տեսիլ». հսաքս. uidriogan, հբգ. triogan, գերմ. trugen «խաբել», սանս. dhruti-«խաբէու-թիւն», dhūrvati «խաբելով թակարդը գցել», dhurtu-«խորամանկ, նենգաւոր», dhvarā-«խաբէական», dhvarā «սատանայ» ևն (Wal-de, 313-4, Pokorny, 1, 874)։-Հիւբշ. 146։


Եբիճաղ

s.

hooded cloak

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. աղաբողոն, ՋԲ համարում է «բառ այլազգական» և անշուշտ ուզում է հասկանալ թրք. [arabic word] yapunǰa, արևել. թրք. [arabic word] yapunǰi «անձրևի և ցուրտի դէմ պաշտպանուելու յատուկ մազեղէն մի տեսակ հաստ վերարկու»։ Այս բառը շատ տարածուած է Արևելքի ժողովուրդների մէջ, բայց ո՛չ ձևով բո-լորովին նոյն է մեր եբիճաղի հետ և ոչ էլ յարմարում է «կրօնաւորի վերարկու» նշանակութեան։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դնում է թրք. եաբընճաք ձե-ւով, որ աւելի յարմար է, բայց բառա-րաններում չի գտնւում. չգիտէ նաև Будaговъ, II, էջ 320։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

Etymologies (3)

• , ն հլ. (-զին, -զանց) «եզ» ՍԳր, «ցուլ կենդանակերպը» Եզն., որից՝ եզնանոց «գոմ» Ոսկ. մ. բ. 27, եզնալուծ Սիր. իզ. 10, եզնակ «փոքր եզ» Եպիփ. ծն., «ոսկի բզեզ» Գաղիան. Մխ. առակ., եզնախոլ Պտմ. ա-ղէքս. եզնող «հօտաղ, մշակ, երկրագործ, հերկող» Վեցօր. էջ 129 (ըստ սրբագրութեան Հ. Ա. Վարդանեանի, ՀԱ, 1911, 302 չունի ՆՀԲ), որ յետնաբար եղել է եզող Նար. էջ 138 (Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 281 հասկանում է «միաւորող, կապող լծոց, մաճկալ», իբր եզ «մէկ» բառից). նոյն արմատից է նաև Եզնիկ յատուկ անունը։

• ձևի հետ, բայց նաև ukšan, զնդ. vac-ša։-Boрp, Gram. comp. I. 398 սանս. ukšan, գոթ. auhsin, հբգ. ohsin, գեռմ. Ochs «եզ» ընտանիքի հետ (բայց այս համեմատութեան մէջ բացի ն-ից ուրիշ նման բան չկայ, որովհետև ո՛չ u տա-յիս է ե և ո՛չ էլ kš լինում է զ)։-Justi, Zendsn. 60 նորից է դնում սանս. ιk-šan, զնդ. uxšan, Müller, SWAW, 78, 425 ոնռ, azi «կով»՝ ն մասնիկով։ Այծ մեկնութիւնը մերժում է Lag. Arm Stud § 680։ Tomaschek, Deutsche Litteraturzeit, 1883, էջ 1254 և Bugge, KZ, 32, 83 համարում են կովկասեան փոխառութիւն. հմմտ. թուշ. ase, չեչէն. esi. սեռ. ēsih «հորթ», ուտ. uz «եզ», uzur «եզներ», կայ. դիդ. uns, us, iš աոճ. az «եզ», տաբաս. unza, ավար. oc. կիւր. jac, կազիկում. nic, հիւրկան. unc, լեզգ. os, is, վոտյ. aš, սիրյ. us, օստյակ. uges, ափխազ. ac* ևն ևե։ Այս բոլորը մերժելով Meillet, MSL, 10, 278, վերկանգնում է Lagarde-ի և Müller-ի նախկին մեկնութիւնը, սանս. ahi և զնդ. azi, որոնք ձայնական տե-սակէտով էլ ուղիղ է գտնում։ Հիւբշ. IF, Anz. 10, 47 չի ընդունում այս մեկնու-թիւնը, պատճառաբանելով թէ սանս. ձևը անստոյգ է, իսկ զնդ. բառը իբրև վերադիր է գործածուած «կով» բառին՝ «կաթնտու» կամ ուրիշ մերձաւոր մի նշանակութեամբ։ lensen, Hitt. u. Arm. 80, 109 հաթ. sin=հյ. եզին։ Հայ ժողո-վըրդական մի ստուգաբանութիւն է յի-շում Յ. Մ. Տուտուխեան, Արևելք, 1888 ապրիլ 27, որի համեմատ՝ Աստուած, իբր թէ Ադամի անկումից յետոյ մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողա-գործութիւն սովորեցնէ. երբ հրեշտակը ևւռոհում էր թէ կենդանիներից ո՛րին է ւծելու արօրին, նրանցից մին «ե՛ս, ե՛ս» աղաղակեց, և անունը մնաց «եզ»։ Հիւնք. զենուլ բայից։ Patrubány, SA, 1, 188 իբր «բեռնաբարձ»՝ թերևս կցելի յն. ὄχλος «բեռնաւորումն» բառին, հնխ. eg'hos կամ og'hos ձևից, իսկ KZ,

• ԳՒՌ.-Վն. լեզ, Ջղ. ւեզ, Ախց. Երև Խրբ. Կր. Մշ. Մրղ. Ննխ. Սլմ. Սչ. Սեբ. Տիգ. յէզ, Ասլ. յէ՛զ (սեռ. էզա), Գոր. Ղրբ. Շմ. յէ՛զնը, Ագլ. Մժ. ի՛զնը, Հմշ. յիզ (սեռ. էզօ-նը, յգ. էզնին), Տփ. յի՛զը, Մկ. Ոզմ. իզ։ Պլ. գործածւում է կով բառը. յատկապէս որոշև. լու համար ասում են մանչ կով։ Նոր բառե» են՝ եզանճակտիկ, եզնաշռիկ, եզընկալ, եզ-նագին, եզնաչք, եզնասայլ, եզնավար, եզնե-ղէն, եզնարած, եզնազու, եօնտքար ևն.


Ելեկտրիոն

s.

yellow amber.

Etymologies (1)

• = Յն, ή.εϰτιον «սաթ», որից նաև լտ. e lectrum, ֆրանս. électricité. «ելեկտրակա-նութիւն» ևն ևն։ Յոյն բառի առաջին նշանա-կութիւնն է «ոսկր։ և արծաթի խառնուրդ» և կցւում է ήλέϰτωρ «փայլուն, 2. արեգակ» բա-ւին (Boisacq, 319)։ -Հիւբշ. 342։


Եղեամն, ղեման

s.

hoar-frost, rime, frost;
իջանել եղեման, to drizzle.

Etymologies (1)

• ԳԱՌ.-Առհասարակ գործածւում է թրք. բառը (ղրավ, խռաղի, qəraγə). նոր բառ է եղմակալել Ղզ. «եղեամով պատուիլ»։-Հմշ. եղիմ «տանիքներից կախուած սառոյցի երկար լուլայ»։


Եղի, եղւոյ

s.

green corn;
— խանձեալ;
roasted corn or grain;
cf. Մուրկ.

Etymologies (1)

• «հասնելու մօտ՝ կաթնահամ ցորեն» Նխ. ղևտ. Սմբ. դատ. 61. Բժշ. Տաթև. հարց. 357. որից եղի խանձեալ «աղանձ» Նխ. ղևտ..


Եղկ

adj.

lukewarm, tepid.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Երկու ձևով էլ ներկայանում է. Ա-ռաջինը վերի եղկ ձևն է, որ պահում են Սլմ, յէխկ՝, Վն. յեխք, Ոզմ. յէխք՝, Մկ. էխք Սեբ. յէղգիգ, Կր. էղկումէղկ, Ախց. յէղկու-մէղկ. նոր բառեր են՝ եղկացնել Արբ. «մի քիչ տաքացնել, պաղը կոտրել», եղկիլ Արբ. «ջուրի կամ որևիցէ հեղուկի մի քիչ տաքա-նալը», եղկուկ Արբ. «գոլ, կրակի կամ արևի առաջ մի քիչ տաքացած ջուր կամ ուրիշ մի հեղուկ», եղկիկ Խրբ. «տաքուկ (օր, օդ)»։-Երկրորդ ձևից ունինք լկիլ Եւդ. «գաղջանալ. տաօանալ», Ակն. Բբ. Խն. Կր. Զն. Ռ. Վն. «ձիւնի, սառույցի կամ սառած կերակուրի տաքանալով հալուել սկսելը, սառած մարմ-նի տաքանալը»։ զըն փայլայր, Որպէս զոսկի ծիրանկտայր»։


Եղուչ

s.

hinderance, obstacle.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Նո՞յն է արդեօք եղուրջ Ալշ. Բղ. Բլ. «քարացած ձիւն, որի վրայից կարելի է եր-թալ առանց բնաւ խրուելու»։


Եղտիւր, տերաց

cf. Աղտիւր.

Etymologies (1)

• յն. αρδν «թրջել, ոռոգել» ե սանս. ar-drá-«խոնաւ, թարմ» բառերին, իբր թե եղտևր<*երտեր <*erdevr, որ կարելի է համեմատել ἀρδω ձևի հետ։ Հիւբշ. էջ 415 ընդունում է կասկածով և մտածուձ 4, որ հյ. եղտիւր բառի մէջ ե կարող է n-ի պատճառով աւելացուած լինել, ո-րով արմատը կլինի *ղտևր <*րտևր < *drevr (հմմտ. աղբիւր <*bhrevr) և արանով հեռանում է ἅρδω ձևից։ Երբ բառը ունինք թէ՛ եղտիւր և թէ՛ աղտիւր ձևով՝ անտարակոյս է, որ ե յաւելուած է։ Scheftelowitz, BВ, 29, 28 աղտ բառից Petersson, KZ, 47, 250-252 մերժե-լով Bugge-ի մեկնութիւնը՝ կցում է յն. πλάδος «թացութիւն», πλαδαρίς «խո-նաւ, թաց» բառերին, իբրև հնխ. *pld-որից աղտ «կեղտ» և -իւր մասնիկով աղտիւր կամ եղտիւր։


Գազպէն, ի

s.

honey-dew, manna.

Etymologies (1)

• = Պհլ. *gazpēn բառից փոխառեալ, որ բուն նշանակում է «մոշայի մեղը» և կազ-մուած է gaz «գաղ, մոշայ» և pēn «մեղը» բառերից. սրանից gaz «մոշայ», որ կորած է պահլաւերէնում, գտնում ենք պրս. ❇ gaz և բելուճ. gaz հոմանիշների մէջ (տե՛ս վերը հյ. զազ), իսկ պհլ. pēn «մեղը» ձեր ներ-ևայացնոմ են բելուճ. bēnag, bēnaγ «մեղը». պրս. [arabic word] angubīn, պհլ. angpên, angu-mén «մեղր» (կազմուած ang «մեղու» և pen «մեղը» բառերից)։ Պհլ. *gazpēn ձևի դէմ նոր կազմութեամբ զանում ենք պրս. [arabic word] gazanguben კամ ❇ gazānbū «գազպէն», որ բարդուած է պրս. ❇ gaz «մոշայ» և [arabic word] angubīn «մեղը» բառե-րից։-Հիւբշ. 124։


Գահաւոր, աց

adj. s.

that keeps a seat;
page of the hack stairs;
throne.

Etymologies (1)

• = Հիւս. պհլ. *gahvārak, պհլ. gāsvārak, gavārak «մանուկներին կամ մեծերին յա-տուկ պառկելու տեղ», պրս. [arabic word] gāhvār, [arabic word] gāhvāra, ❇ gahvāra, [arabic word] gā-vara, [arabic word] gāxvāra «օրօրոց», քրդ. ❇ kehvare կամ gehvare «օրօրոց». արմատն է gāh, gās, gāϑ «գահ», որոնց վրայ տե՛ս գահ։-Հիւբշ. 125։


Գաղութ, ղթի

cf. Գաղթ.

Etymologies (1)

• ՆՀԲ հայերէնով ստուգաբանելով՝ մեկնում է զաղտերթ, գաղոյթ «ղօղումն փախստեամբ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lagarde. Armen. Stud. § 445։-Տէրվ. Մասիս, 1882, լունիս 24 քաղդ. գալութ ձևից։ Հիւնք. խախուտ, խախտել բառից։ Scheftelowitz, BВ, 29, 29 իբրև բնիկ հայերէն բառ կցում է գոթ. wraton «ճամբորդել», սանս. va-dana «ձի» բառերին։ -Պատահական նմանութիւն ունի թաթար. [arabic word] ka-gərt «գաղութ, nоcелeнie, колонiан (Будaговъ, Cpaв. cлов. 2, 409), որ եթէ չնչին փոփոխութեամբ ուղղէինք [arabic word] , կլիներ ճիշտ kagut, իբր հայե-րէնից փոխառեալ բառ՝ համաձայն ուշ ժամանակի տառադարձութեան։


Գաղջ, ից

adj.

tepid, lukewarm.

Etymologies (1)

• Այվազովսքի, Յղ. հնչման 15՝ նոյն ընդ հյ. եղկ, տճ. ըլըզ, ըլըճագ «գաղջ»։ Տէրվ. Altarm. 24 զաղջ<*զաջղ. իբրև գէջ բառից՝ ղ մասնիկով. էջ 84 համե-մատում է յն. ϰλιαρός «գաղջ, տաք» բառի հետ, իսկ Նախալ. 80 ջեռնուլ, sերմ, պրս. garm, զնդ. ghar ևն բառե-րի հետ՝ հնխ. ghar արմատից. գաղջ բառի «ջ տառն եթե կրճատ կրկնու-թեամբ մը չի մեկնուիր, մասնիկ մը միայն ըմրռնուելու է, ինչպէս մեջ= mzdium բառին մէջ»։ Հիւնք. լտ. cal-dor «ջերմութիւն» բառից։


Գաղտ

adv. prep.

in secret, secretly, by stealth, unknown, underhand;
— ընդ —, covertly, clandestinely.

Etymologies (1)

• Տէրվ. Նախալ. 48 հնխ. var արմա-տից է հանում գաղտ, գեղօն, գառն, սնս. var և զնդ. var «ծածկել, պահել»։ Ատ Եառոճեան, Արևելք, 1884 հոկտ'' 17, ո՛չ թէ var, այլ vall «ծածկել, թա-քուցանել» արմատից։ Հիւնք. քօղ բա-ռից, Ղափանցեան, ЗВО, 23, 354 «գանկի կար» իմաստով= զնդ. vaγδana-«գը-լուխ»։-Մնացեալը տե՛ս գող բառի տակ։


Գայթ

s. adj. adv.

slip, slide;
scandal;
obstacle, stumbling;
fart;
—ս արձակել, to fart, to break wind;
գայթ ի գայթ, գայթ ի գայթի, hesitating, uncertain, inconstant;
irresolutely, remissly, in stumbling.

Etymologies (1)

• «ոտքը գայթիլը՝ սահիլը, սխալուիլ կամ մոլորիլ, որոգայթ» Փիլ. ել. Վրդն. սղ. Երզն. մտթ. 310, որից գայթի ի գայթի «թոյլ, անհաստատ» Գ. մակ. բ. 16, գայթ ի գայթ Յհ. իմ. Երև. Կանոն. էջ 262, 264, գայթ «փորի քամի, փուքս» Վրդն. առ. 114, գայթիլ «սայթաքիլ, սահիլ իյնալ, սխալիլ, մոլորուիլ» Սիր. ժգ. 29, ժդ. 1, իա. 8, լդ. 20. Մծբ., գայթումն Փիլ., գայթոտ «սխալական» Կա-նոն. էջ 74. Լմբ. սղ. Սարգ. յկ. բ. էջ 23. «սա-հուն, լպրծուն» Առ որս. անգայթ «հաստա-տուն» Փարպ. Փիլ. իմաստ. դիւրագայր Խոսր. պտրգ. 11. Վրդն. ղևտ. Լմբ. սղ., գայ-թանք «սխալ, յանցանք. 2. գողութիւն» Կղնկտ. (հրտր. Էմ. էջ 66-67, Շահն. Ա. 185)=Կանոն. (սխալ է դնել «գումար. ինչք». տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 10, Բ. էջ 285)։ Այս արմատից է նաև որոգայթ, որի վրայ տե՛ս առանձին։-2. Դայթ ձևից յառաջացած է ըմև. ԳէԹ «վնաս, յանցանք», որ մի քանի անգամ գըտ-նում եմ գործածուած յետին գրականութեան մէջ, ինչ. «Մայրն՝ յորժամ գէթ առնէ մանու-կըն իւր, հարկանէ. այլ սիրտ նորա թախծի ընդ գանն» Տաթև. ձմ. հե. «Զի լաւ էր ինձ ընդ միոյ երեք տալ և ոչ թէ անկանել յայս-պիսի գեդ և յամօթ» Յայսմ. դեկտ. 10, «Եւ քէզ ասեմ, օ՛ձ խորագէտ, որ ուսուցեր զկինն տգէտ, թեպէտ յանցանք էր այդ և գէթ, բայց ո՛։ ի քէն, այլ ի չարէդ» Ադամ. էջ 93։ Սրա-նից կազմուած է գիթվոր «մեղապարտ, յան-ցաւոր». հմմտ. «Որպէս վախեցար դու ի ձայնէ փողոյն իմոյ՝ որ չես ինձ վնասակար, նոյնպէս և ես զարհուրիմ ի ձայնէ փողոյն՝ ոս կոչէ զիս ի դատաստան. զի գիթվոր եմ ԱԱստուծոյ, սևերես և պարտական». յետին մի գրուածք՝ հրտր. ЗВО, 11, 75. Որ դիթուոր լի-նի և սպանանեն... թագաւորք և իշխանք վասն այն են կացուցեալ, որ զգիթուորն հարցանեն և օրինացն Աստուծոյ վրէժխնդիր լինին» Տաթև. ամ. 35. «Գիթվորն մտեալ յե. կեղեցի՝ ազատ են». Տաթև. հարց. 392։-3. Գայթ արմատի ձայնդարձն է ԳԻԹ. (կամ գութ), առանձին անգործածական, որից ծա-գում են գթել «սահիլ, սայթաքիլ, ընկնիլ, մոլորիլ» Սգր., «սխալիլ (գողութիւն անել)» Վրք. հց. Բ. 337, գթել կամ գթեցուցանել «սայթաքեցնել, գայթակղեցնել, կործանել, մոլորեցնել» ի գիրս Խոսր. Վրք. հց. Յայսմ. նար. Լմբ. ատ., բազմագթելի «դիւրագայթ» Նար., անգթելի Փիլ. լին. Պիտ., դիւրագթե-լութիւն Ոսկ. յհ. ա. 2 (իսկ գթուցանել «թու-լացնել» ևն ձևերի վրայ տե՛ս կթոտ)։-4. Առաջին գայթ արմատը բարդելով գիլ (գլո-րիլ, գիղ, գել, գալար) բառի հետ ձևանում է-ԳԱՅԹԱԴՂԻԼ (կամ գայթակղիլ) «գլորիլ ընկնել, մոլորիլ, սխալիլ» ՍԳր., «փախչելով մի տեղ ապաստանիլ» Բուզ. Գ. ժը. Կիր. 126 (ըստ Հ. Գ. Այտնեանց, Բազմ. 1914, 257). ո-րից գայթագղութիւն ՍԳր., գայթագղանք Սե-բեր., գայթագղակից Եւագր., գայթագղեցու-ցանել ՍԳր., ղիւրագայթակղ Լմբ. սղ.։-Նիւ-թական «ոտքը սահիլ» իմաստը. գեղեցիկ կերպով ցոյց են տալիս հետևեալ վկայութիւն-ները՝ «Մի՛ ելաներ ի վերայ սառին ծովուդ, զի կօշիկ քո գայթագղեցուցանէ զքեզ» Եփր. թակղէր» Յայսմ. մրտ. 16։ Հմմտ. նաև Ոսկ. եփես. 770՝ «Ի վերայ ձեռաց առցեն զքեզ և մի՛ գայթակղեսցի զքարի ոտն քո», որի ղէմ Մտթ. դ. 6 ունինք՝ «Ի վերայ ձեռաց բարձցեն ղքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո», սրանից էլ դուրս է գալիս գայթակղիլ «ոտքը քարի զարևուիլ»։


Գայիսոն, ի, աւ

s.

lance.

Etymologies (1)

• ՆՀԲ թէև յիշում է յն. և լտ. բառերը, ռայց համարում է եբր. գիտօն բառից տառառարձուա՞ծ։ Բառիս վրայ առան-ձին քննութիւն ունի Տէրոյենց, Երևակ, 1857, էջ 367-371, որի բովանդակու-թիւնը հետևեալն է.-բառս եբրայեցե-րէնում մեկնուած է այլևայլ ձևերով. շատեր հասկանում են «վահան», Եօթա-նասնից թարգմանութիւնը և Ակիւղաս «սուր կամ աշտէ». Հերոնիմոս մեկնում է «վահան՝ վրան դրոշմուած մի նշան, որ չարերը վանելու զօրութիւնն ունէր». այս այլևայլ նշանակութիւնները ի նկա-տի առնելով՝ մեր նախնիք չթարզմա-նեցին բառը և յունարէնի վրայից տա-ռառարձելով պահեցին։


Գայլիկոն, ի, աւ

s.

trepan, awl;
wimble.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «ծակելու գործիք է, էջ 29. Վստկ. 129, 149, գրուած գելիկան Ճառընտ., գելիկոն Վրք. և վկ. Ա. 504։


Գայռ, ից

s.

mud, mire, filth;
slough.

Etymologies (2)

• . ի հլ. «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխունք» Ոսկ. մ. բ. 26, գ. 17. Սարգ. ա. պետր. ը. (էջ 331). Բրս. մրկ. այս արմատից են՝ «այռիլ «աղտոտիլ, ապականիլ» Տաղ. յհ, եղբ. հեթմ., գայռիք պայթիք «ճաքելու չափ ուտելը» Ոսկ. պօղ. Ա. 733 (տե՛ս և այռիք), գայռալիր «կեղտոտ, գարշելի» Արծր. ա. 14, գայռանոց կամ գայռոց «սրբան, յետոյք» Ոսկ. հռ., գրուած նաև գառ և կամ գեռ, այս-պէս՝ գեռ «աղբ» Ճառընտ., գեռաթաթախ «աղբի մէջ թաթախուած» Մանդ. Վրք. հց. Ա. 672, միջին հյ. գոռ «ցեխ» (տե՛ս Սիսուան, էջ 539)։-Այս արմատը զ նախդիրով աճելով տալիս է ԶԳԱՅՌ, ի հլ. «ստամոքսի գազերի ժանտահոտ արտաշնչութիւնը բերնից» Ոսկ. պօղ. Ա. 800. Մանդ. Ճառընտ., որից զգայ-ռել «կեղտը դուրս տալ» Պիսիդ., «զկռտալ, ործկալ» Ոսկ. մ. բ. 17. Պիռն. (հրտր. WZKM 28 (1914), էջ 392). Ճառընտ. «վատ խօսքեր դուրս տալ» Լմբ. սղ. Վրք. հց. Կանոն. էջ 254, զգայռութիւն «ործկալը» Ոսկ. մ. գ. 17, զգայռումն Փիլ. ել. Լմբ. սղ. Վրդն. սղ. անզգայռել «զգայռել» ԱԲ։ Նախորդի նման գրուած է նաև զգառ, զգեռ Վրք. հց. Բ. 510 որից զգառիլ «ապականուիլ» Արծր. ա. 14։

• ԳՒՌ.-Ակն. գ'էռ «ժեխ, աւլուք, աւլելով յառաջացած աղբը», Մշկ. գ'էռ «ցեխ», Մկ. Վն. ք'օռ «ցեխ».-նոր բառեր են՝ գայռա-հան, գռաման «ժեխնոց, խաքէնդազ», քոռ-կոխ «անձրև ժամանակ տանիքի ցեխը ոտնե-րին կպչոտելը»։


Գանձակ, աց

s.

abdomen, bowel.

Etymologies (1)

• . Ի-ա հլ. «փոր, ընդերք, աղիք-ների պարկը» Եւս. պտմ. զ. 41, էջ 503. Պտմ. աղէքս. 134. Շիր. հրտր. Պատկ. էջ 70, որից գանձակցաւ «միզարգելութիւն» Բժշ. (Բազմ. 1917, էջ 101)։-Բառիս հնագոյն նշանակու-թիւնն է «քսակ, պահարան», որ պահած է Վանակ. յոբ. զ։


Գանձանակ, աց

s.

box, chest, casket;
alms-box;
poor-box;
treasure, treasury;
— մանկտոյ, money-box.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «գանձարան, սըն-ռուկ, դրամարկղ» ՍԳր. Ոսկ. յհ. թ. 11. Մծբ. Ագաթ.։ Արդի լեզուով «եկեղեցում փոքր ար-ևրղ՝ մէջը դրամ ձգելու համար» (հմմտ. Մարկ. ժբ. 41-43, Ղուկ. իա. 1), որից գան-ձանակադրամ (նոր բառ)։


Գառն, ռին, ռինք, ռանց

s.

lamb;
— մայէ, the — baas.

Etymologies (1)

• -Հնխ. vərén (vrrén) ձևից. հմմտ. ատ-տիկ. յն. ἀρήν «գառնուկ», կրետ. fαρήν,*հո-մեր. *fρην «մաքի» (որից πολύρρην «մաքի-ներով հարուստ»), ἀρνειός «խոյ», լտ. ver. vex «ոչխար, խոյ», սանս. urā «մաքի», ùrana-«խոյ, գառն», հպրս. *varnā, պհլ. սαրαև «խոլ», պրս. [arabic word] barra (<*varnak) «գառն», աֆղան. vral, օսս. warik, urek, värig, բելուճ. gvarak, քրդ. vark, barx։ Իմաստի զարգացմամը՝ հիսլ. հհիւս. vara «մորթ», անգլսք. waru, հիսլ. vara, գերմ. ware «ապրանք» (հմմտ. արաբ. māl և Ղրբ. ապրանք «ինչք և տաւար»). տե՛ս Walde, 826, Horn, § 211, Boisacq, 77, Pokorny, 1, 269, Ernout-Meillet, 1052։-Հիւբշ. 432։


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

Etymologies (1)

• vār «ջուր» բառի հետ՝ իբր «գարեջուր շինելու յատուկ բոյս»։ Մառ, Ocнов. таблиць, էջ 4, կցում է վերի կովկաս-եան ձևերին և արաբ. [arabic word] ša'īr և եբր. [hebrew word] sə'ōra «գարի» բառերին, սեմական արմատը դնում է škr, իսկ յաբեթական արմատը՝ akr, որից առա-ջանում են վրացական ու հայկական ձևերը։ Նոյն հեղինակը ՀԱ, 1921, 81 աւելացնում է և բասկ. gari «ցորեն»։ Dštir, Btrg. Alarod. 55, 110 բասկ, gari, ափխազ. aker, վրաց. քերի «գա-րի», ալբան. kaδ-«աչքի գարիկ» ևն։ Pictet, բ. տպ. Ա. 341 երկար խօսում է յն. ϰρὶ, կելտ. ceri համեմատութեան վրայ, իսկ Բ. էջ 410 զարօղի միազ-նում է ևեւտ. ceria, գալլ. cerevisia, յն. οϊνοσ ϰρίϑινος, «գարեջուր» բառե-րին։