Definitions containing the research լիրբ : 60 results

Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։


Հեր, աց, ոց

s.

"hair;
—ք, head of hair;
cf. Մազ;
անբոյս ի —աց, bald;
հոպոպիք —աց, curls, ringlets;
հիւսք —աց, tress or lock of hair, tresses, plait of hair;
cf. Հիւսք;
բուսանել —աց, growth of hair;
թափիլ —աց, falling of the hair;
փոքրել, հատանել, խուզել, կտրել զ—ս, to cut the hair;
to crop;
to shave the head;
ճողել, փետել զ—ս առ ցաւոյն or յուսահատութեան, to tear one's hair for grief or despair;
ունել, կալնուլ, ձգել զ—աց, to hold, to pull one by the hair;
զմիմեանց ձգձգել զ—ս, զմիմեանս ձգել զ—աց, to take one another by the hair;
խոպոպել, գանգրել, ծնրել զ—ս, to curl, to put on ringlets, to frizz the hair;
սանտրել զ—ս, to comb one's hair;
ներկել զ—ս, to dye one's hair;
խրձացուցանել, խոզանել, հարթուցանել զ—ս, to cause the hair to stand on end;
to ruffle the hair;
cf. Ծառ;
քստմնիլ, խրձանալ —աց, to bristle, to stand on end;
թափել զ—ս, to destroy hair, to depilate;
—ք նախաբոյսք են քան զմօրուս, the hair grows before the beard;
դեռաբոյս —ք ի ծնօտս տիգեալ, new beard;
—ք ծնրեալ եւ գանգրեալ, —քն ծալ ի ծալ, curly, frizzed hair;
—ք քստմնեալ ի վեր դիզացեալ, with bristling hair;
with hair upstanding;
քստմնեալ դիզանին —ք զգլխով, the hair stood on end;
blood ran cold;
սպիտակին, ծաղկին —ք իմ, my hair grows grey, I begin to grow grey-haired, I begin to get grey."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(եզ. ո հլ., յգ. ի-ա հլ.) «գլխի մազ» ԱԳր. Եփր. աւետ. որից հերաւոր Ոսկ. ես. հերարձակ Գ. մակ. դ. 6. Ոսկ. մ. ա. տիմ. ես. 292. հերատեալ Բենիկ. հերատուկ «ան-պատկառ՝ լիրբ կին կամ աղջիկ» Ոսկ. մ. բ. 23. հերագործ Նիւս. կազմ. հերատ «ճառառ» Բժշ. հերատուսեալ Շնորհ. վիպ. հերաքարշ Եղիշ. գալ. 355 (չունի ՆՀԲ). դալարահեր Մծբ. գանգրահեր Վեցօր. 119. Սեբեր. դեղ-ձանահեր Սասն. էջ 19. երկայնաճեր Ուռհ. ձաղկահեր Սեբեր. բազմահեր Ոսկիտ. հե-րակալ (նոր բառ) ևն։ Այստեղ է պատկա-նում նաև հերահարութիւն «գլխի մազերին խփելով եղած մի տեսակ կախարդութիւն» Մանդ. (ձեռագիրն ունի հեղահարութիւն, որ ԱԲ մեկնում է «թերևս հեղուկները զարնելով կախարդութիւն ընելը». ըստ իս պէտք է սըր-բագրել հերահարութիւն, քանի որ հեղինակը արդէն քիչ յետոյ բացատրում է «ի հեր գըլ-խոյ» ասելով, տե՛ս Աճառ. Արրտ. 1911, 671)։


Յշտող

adj.

impudent, insolent, saucy;
thrifty, niggard, niggardish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած յըշտող). անստոյգ բառ է, որ մէկ անգամ գործածում է Մծբ. 210. «Եթէ գրեալ լինի պարտուկ և յշտօղ, մե-կուսեն զնա»։ ՀՀԲ մեկնում է «ժպիրհ, լիրբ». ՆՀԲ «ճշդօղ կամ ժխտօղ», իսկ ՋԲ և ԱԲ եր-կուսն էլ միասին։


Լիկ, լկի

s.

lake, lagoon;
basin;
wash-hand basin, wash-pot, tub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. lig-կամ leig-ձե-վից. սրա հետ հմմտ. լիթ. liūgas, lugas, յգ. lugai «ճահիճ», liūgynas «ճախճախուտք». liūgus «ճահճային», հպրուս. Lugelgen (տեղի անուն), լեթթ. Ludza (<հնխ. luglā) (գետի անուն), հսլ. luža, սլով. luza, հին չեխ. luzč, ռուս. лужа, իլլիր. lugas, luga, ալբս ն. legate, բոլորն էլ «մօր, ճահիճ», հնխ. luglā, lougiā, lūga-ձևերից (Traut-mann 163, Berneker 748)։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ բաոս։ Համեմատուած բա-ռերին Pokorny 2, 414 կցում է նաև յն. λυγαῖος «մթին», ήλύγη «մթութիւն, խաւար», ո-րոնց ծագումը սակայն Boisacq 322, 589 ան-յայտ է համարում. Pokorny արմատը դնում է հնխ. leuq-«սևագոյն. 2. ճահիճ», որ պի-տի տար հյ. *լոյկ։ Ըստ այսմ մեր տուած մեկնութիւնը պահելու համար ստիպուած ենք ենթադրել հնխ. leug-ձևի հետ ներքին փոփոխութեամբ leig-(որից lig-), հմմա-sleib-և sleub-(տե՛ս լիրբ բառի տակ)։-Աճ.


Լպիրծ

adj.

lubricous, slippery.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«լիրբ, անամօթ, լկտի» Ոսկ. ես. որից լպրշիլ «լրբանալ» Ոսկ. եբր. և մ. բ. 10. լպրշութիւն Ոսկ. մ. բ. 10 և ես. լպրշական նաև ղպրշաբար Տիմոթ. կուզ, էջ 82։

= Բնիկ հայ բառ. կազմուած է նախորդի նման հնխ. slibr-արմատից՝ շ աճականով։-Աճականի համար հմմտ. լայնշի, բոլորշի, զոլորշի. իսկ բառի կազմութեան, փինչպէս նաև նշանակութեան զարգացման համար տե՛ս լիրբ։ -Աճ.

Հիւնք. լիրբ և ժպիրհ բառերից։ Վերի մեկնութիւնս, որ անտիպ է, ընդունում է նաև Meillet (անձնական)։


Պակշոտ, աց

adj.

impudent, salacious, lascivious, libidinous, lewd, lecherous, licentious, libertine, obscene.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(որ և պագշոտ), ի-ա հլ. «ցոփ, շոսայտ, լիրբ, անառակ» Ոսկ. յհ. բ. 15 և խչ. Ագաթ. որից պակշոտիլ Առակ. է. 10. Մծբ. 228. Ոսկ. մ. բ. 9 և Եբր. փարպ. պակ-շոտութիւն Ոսկ. յհ. բ. 13. Պիտ. պակշոտե-ցուցանող Լմբ. իմ. սրանց արմատական ձևն են ներկայացնում պակշիլ «զմայլիլ տես-քից» Լմբ. իմ. պակշեցուցանել «զմայլեցնել» Լմբ. իմ. որոնք ենթադրել են տալիս պակշ-(պակիշ կամ պակուշ) արմատր. որով պակ-ոտ կազմուած պիտի լինի -ոտ մասնիկով։


Սրիկայ, ից

adj. s. ruffian, rascal, scoundrel, varlet, hired-assassin, brigand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Սրանի՞ց է թրք. դւռ. Խրբ. sədəka «սրիկայ»։-Justi, Dict. Kurde 242 մեր բառի հետ է կապում քրդ. [arabic word] sirig «լիրբ. լկտի», որ սակայն պէտք է կցել ռմկ. սըյ-րըխ<թրք. səyrəq «սրիկայ» բառի հետ։


Վստահ

adj.

confiding, trusty, unsuspicious;
— լինել, to be sure, reassured;
to trust;
— առնել, to strengthen, to reassure, to remove one's fears, to give one's word for;
— եմ զի, I am sure, I am convinced that, I do not doubt that;
— լերուք յիս, rely, reckon on me;
ոչ էր — յերեւելիսս, he had not placed his hopes in wordily things.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Հպրս. *vistāhuva-, պհլ. vistāxv «վըս. տահ, անպատկառ», պազ. vastāx «վստահ, ապահով, համարձակ, ինքնավստահ, յանձ. նապաստան, լիրբ, անպատկառ», պրս. [arabic word] gustāx (նաև bustāx, սխալմամբ kustāx, համառօտուած ustāx, ustāx, istāx) «ան-համեստ կերպով խօսող, լրբաբան» (Horn § 920)։-Հիւբշ. 249։


Ցոփ, ի

adj.

garrulous, glib, chattering;
loose, disordered, dissolute, lewd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. ցօփ «թոյլ, լայն (օր. մատա-նին մատին, կացնի կոթը ծակին, կօշիկը ոտքին)», Կր. ցօփ, Տիգ. ցուփ «անամօթ, լիրբ». Ախց. ցօփցած «լայնացած» (օր. գուլպան ոտքին. բայց նաև մարդոց համար է ասւում). Տիգ. ցուփնալ «բանալին փճա-նալ». Բլ. Մշ. ցօպնել, ցօպնըվել «անբարո-յական ճանապարհ բռնել»։ Նոյն է նաև ցոփ թռչել, ցոփ կանգնել Երև. «մի ոստիւնով թռչիլ՝ կանգնիլ», ցոփ գնալ, ցոփ ման գալ Երև. «ոտքերը թեթևակի բարձրացնելով ման գալ» (Ամատունի, Հայոց բառ ու բան 645), որոնց հետ հմմտ. ցոփինընթաց, զո-փինաճեմ։


Քուճապ

s.

coarse or obscene word, coarse language.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անամօթ լիրբ խօսք կամ ա-ռակ» Բրս. մրկ. էջ 68, որ և գրուած քովապ՝ անդ 357։